Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-01-2016 01:32
Կոֆեինի չափաքանակի բարձրացումը չի մեծացնում նրա ազդեցությունը` նյարդային համակարգը խթանում է միայն սուրճի առաջին բաժակը:
25-01-2016 01:17
Սան Ֆրանցիսկոյում պիցցայագործ Թոնի Ջեմիջանին ամերիկյան ֆուտբոլի Սուպերգավաթի 50-ամյակի կապակցությամբ յուրահատուկ նախուտեստ է ստեղծել. խոսքը Սուպեր Ոսկե պիցցայի մասին է, որը կարժենա 100 դոլար:
25-01-2016 01:12
ԱՄՆ Քենթուքիի նահանգի դիզայներ Լորեն Դանգենն առաջարկում է սուրճին, թեյին կամ տաք շոկոլադին անսովոր քաղցր անձեռոցիկների միջոցով նոր համ հաղորդել․ դրանք ձյան փաթիլի տեսք ունեն եւ խմիչքներին ձմռան տեսք են տալիս:
25-01-2016 00:38
Սիրուշոն ներկայացրել է «Մի թող ինձ մենակ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի անոնսը:
25-01-2016 00:06
Քիմ Քարդաշյանը երկրորդ երեխայի ծնունդից հետո նիհարել է 13 կգ-ով:
23-01-2016 15:04
Մեծ ծանրաբեռնվածությունը հոգնեցնող է, բայց ըստ հետազոտողների` անգործությունն առաջացնում է նույնպիսի սթրես, ինչ շատ աշխատելը:
23-01-2016 11:19
Հղիության ընթացքում շաբաթը երեք մեծ չափաբաժին ձուկ ուտելը նպաստում է պտղի ուղեղի զարգացմանը, պնդում են Իսպանիայում իրականացված հետազոտության հեղինակները:
23-01-2016 10:59
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում բնակվող Լինեա Լատանցիոն բացառիկ սեր է տածում կատուների հանդեպ. 67-ամյա կինն իր սեփական տունը կիսում է 1.100 կատուների հետ, որոնք ազատ ելումուտ են անում հարմարավետ տնով մեկ:
23-01-2016 10:56
Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը մտադիր է դատի տալ «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությանը, որը երեկ հայտարարել էր երգչուհու բուժման նպատակով հավաքված գումարի գողության մասին։
22-01-2016 09:01
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ մարդու հիշողության ծավալը ունակ է գլխում պահել ընդունված չափանիշից 10-ն անգամ ավելի տեղեկություն:
22-01-2016 08:57
2016 թվականի սկզբին Կաթոլիկ եկեղեցին առաջին անգամ անգլերենով խոհարարական գիրք է հրատարակել. «Վատիկանի խոհարարական գիրքը» ներառում է վերջին 3 Պապերի նախընտրած ուտեստների բաղադրատոմսերը:
22-01-2016 08:54
Լիաթոք ծիծաղը կարող է նույնքան կալորիա այրել, որքան արագ զբոսանքը. այս մասին հայտարարել են ամերիկյան գիտնականները՝ հավելելով, որ դա, որպես կանոն, կազմում է ժամում 120 կալորիա:
22-01-2016 08:00
ABBA քառյալը Mamma Mia - The Party անվանումով ռեստորան է բացել Ստոկհոլմում, որը թեմատիկ է լինելու` վերաբերելու է հայտնի խմբին:
22-01-2016 07:07
Microsoft-ը թողարկել է զարթուցիչ, որն անջատվում է ժպիտով:
21-01-2016 10:31
Հունվարի 21-ին նշվում է ամենից արտասովոր տոներից մեկը` Գրկախառնության միջազգային օրը . այն հիմնվել է ԱՄՆ-ում, 1986 թվականին, այնուհետեւ արագորեն տարածվել ամբողջ աշխարհում:
21-01-2016 09:36
Կանանց համար լավագույն երկրների վարկանիշում Դանիան առաջին տեղն է զբաղեցրել. վարկանիշը կազմել է US News & World Report-ը, ըստ որի՝ Դանիան առաջ է մղում գենդերային հավասարության քաղաքականությունը:
21-01-2016 08:46
Պենելոպա Կրուսը նկարահանվել է «Մամա» ֆիլմում, որում մարմնավորում է կրծքի քաղցկեղի դեմ պայքարող կնոջ դերը. կերպարը մարմնավորելու համար իսպանուհին անգամ գլուխն է սափրել:
21-01-2016 08:42
Շվեդական ABBA խմբի անդամները կրկին միասին են հավաքվել վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ. նրանց վերջին համատեղ համերգը կայացել է 1980-ին, իսկ վերջին անգամ խումբը միավորվել է 2008-ին՝ Mama Mia ֆիլմի պրեմիերայի ժամանակ։
21-01-2016 07:49
Բրազիլիայում շարունակում է ավելանալ միկրոցեֆալիայի դեպքերի թիվը. Զիկա վիրուսով վարակված մայրերից ծնվում են շատ փոքր գլխով երեխաներ։
20-01-2016 10:59
Մարդու ախորժակը եւ հագենալու աստիճանը կախված են ոչ միայն սննդի պատառների կամ ափսեի, այլեւ ճաշի սեղանի մեծությունից, պարզել են ամերիկացի հոգեբանները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1834 անգամ
27.10.2026
Դիտվել է 385 անգամ
28.10.2026
Դիտվել է 325 անգամ
29.10.2026
Դիտվել է 255 անգամ
30.10.2026
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster