Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-09-2016 07:33
Նիդեռլանդներից հետազոտողները հերքել են դիմախաղային հետադարձ կապի վարկածներից մեկը, որը հոգեբանության կարևոր թեմաներից է. ըստ այդ հիպոթեզի՝ մարդու տրամադրությունը կախված է նրա դիրքից և դեմքի արտահայտությունից:
27-09-2016 07:31
Անհամբերությունը կարող է լինել սրտի նոպայի պատճառ. համացանցի և բարձր տեխնոլոգիաների պայմաններում մենք հետ ենք վարժվել ստասելուց՝ ընտելանալով ցանկալին անմիջապես սատնալուն:
27-09-2016 07:20
Ամերիկացի գյուտարար Ռեյմոնդ Քուրցվեյլը կանխատեսում է, որ մարդ արարածն արդեն 25 տարի անց ռոբոտի կվերածվի. նրա հաշվարկով՝ 2040 թվականին ուղեղի համար ծրագրային ապահովման հայտնագործումը լայն կիրառություն կստանա:
27-09-2016 07:17
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի իշխանությունները քրեական պատասխանատվություն են սահմանել հասարակական վայրերում հետույքը մերկացնելու համար:
27-09-2016 06:34
Բրիտանացի գերմոդել Քեյթ Մոսի քույրը` 18-ամյա Լոտի Մոսը, դարձել Է Bulgari իտալական ընկերության դեմքը. աղջիկը կմասնակցի ոսկերչական տան` 2017 թվականի գարուն-ամառ տարեշրջանի աքսեսուարների գովազդային բոլոր արշավներին:
26-09-2016 08:48
Եթե զուգընկերների մոտ տագնապի ու դեպրեսիայի ցածր մակարդակ է լինում, նրանք որպես կանոն ավելի մտերիմ են լինում, ավելի հաճախ շփվում ու քիչ վիճում մանրուքների պատճառով. փորձագետներ։
26-09-2016 06:01
Bank of America-ն պաշտոնապես գլխավորել է ֆինանսների աշխարհում ամենաազդեցիկ կանանցից մեկը` Սանազ Զաիմին:
26-09-2016 05:53
Martini-ի առաջատար արտադրողը գովազդային գործակալությունների հետ համագործակցությամբ ստեղծել է սառցե սարք` «խելացի» խորանարդ, որը բարմեններին նախազգուշացնում է, թե երբ է հաճախորդների մոտ վերջանում ըմպելիքը:
26-09-2016 04:58
Ավստրալացի գիտնականները համարում են, որ սուրճը կարող է ամբողջովին վերանալ մոլորակից, եթե գլոբալ տաքացումը շարունակվի ներկայիս տեմպերով:
26-09-2016 03:56
Եվրոպական տիեզերական ոլորտում ամենահայտնի գիտնականներից մեկը` Ռիտա Շուլցը, բողոքել է, որ Եվրոպական տիեզերական գործակալությունում «կանանց առաջխաղացման խնդիր կա»:
24-09-2016 08:32
Գիտնականները պարզել են, որ գեղեցիկ տղամարդիկ հիմնականում հակված են ընտրել գեղեցիկ կանանց, բայց կանայք ոչ բոլոր անգրավիչ տղամարդկանց մերժում․ եթե տղամարդը գրավիչ չէ, բայց խելացի է, նա դեռ «այո» պատասխանին արժանանալու հնարավորություններ ունի:
24-09-2016 06:54
Քիմ Քարդաշյանը` «Wonderland» ամսագրի շապիկին. սպասվող համարում հրապարակվելու է նրա նոր հարցազրույցը, որում հեռուստաաստղը խոսել է իր ամուսնու և Թեյլոր Սուիվթի միջև տեղի ունեցած ընդհարման, ինչպես նաև այդ միջադեպում իր մասնակցության վերաբերյալ:
24-09-2016 06:45
Ավստրալիայում պատրաստում են աշխարհի ամենաթունդ սուրճը, որի մեջ կոֆեինի քանակը 80 անգամ շատ է, քան սովորական էսպրեսսոյի մեջ, այն համապատասխան անվանում ունի՝ Asskicker, ինչը կարելի է թարգմանել որպես «քացի»:
24-09-2016 05:56
Մեքսիկական Էրմոսիլյո քաղաքի բնակչուհիներից մեկն իր հարսանիքից մեկ օր առաջ մտերիմ ընկերուհիների հետ խնջույք է կազմակերպել` նշելու «ազատ կյանքի» վերջին օրը, սակայն հարսնացուն սիրահարվել է մի անծանոթի ու բոլորի աչքի առաջ համբուրվել նրա հետ․ դրանից հետո նա չեղարկել է 24 ժամից կայանալիք հարսանիքը:
24-09-2016 04:51
Հակաբիոտիկները գրիպը եւ մրսածությունը չեն բուժում, իսկ այդ դեղերի հաճախակի գործածումը վտանգավոր է եւ կարող է դրանց նկատմամբ առաջացնել վնասաբեր մանրԷների կայունություն. ԱՀԿ:
23-09-2016 09:01
Գիտնականները պարզել են, որ նստակյաց կենսակերպի պատճառով ամեն տարի մոլորակի բնակչությունը կրճատվում է 433 հազար մարդով, որը կազմում է Երկրի վրա մահվան բոլոր դեպքերի 4 տոկոսը:
23-09-2016 08:59
Ամերիկացի մասնագետներն եկել են այն եզրակացության, որ խոշոր քաղաքների ժամանակակից բնակիչների մոտ, նրանց նախնիների նման, ծերացման գործընթացն ավելի վաղ է սկսվում՝ 26 տարեկանից:
23-09-2016 06:04
Ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը, որին անվանում են Բրեդ Փիթի սիրուհին, երեխայի է սպասում, հայտնում է The Sun-ը:
23-09-2016 05:07
«Որպեսզի գեղեցիկ լինես, պետք է անես այն, ինչ ուզում ես և երբ ուզում ես». Շերոն Սթոունը` կնոջ տարիքի և գեղեցկության մասին:
23-09-2016 04:06
Միլանում Նորաձևության շաբաթվա ցուցադրությունից հետո սուպերմոդել Ջիջի Հադիդը հարվածել է երկրպագուին այն բանի համար, որ տղամարդը գրկել է նրան ու օդ բարձրացրել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1769 անգամ
27.10.2026
Դիտվել է 328 անգամ
28.10.2026
Դիտվել է 262 անգամ
29.10.2026
Դիտվել է 187 անգամ
30.10.2026
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster