Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-11-2016 05:02
Ամերիկուհի Մարիա Քոբարն 80 տարեկանում վերջապես գտել է իր կյանքի սիրուն և ամուսնացել 95-ամյա Կառլոս Սուարեսի հետ:
18-11-2016 08:26
Քիմ Քարդաշյանը գժտվել է Քանյե Ուեսթի հետ և ամուսնալուծվում է. ԶԼՄ-ները ընդգծում են, որ  աստղային զույգի կոնֆլիկտի պատճառը եղել է երեխաների դաստիարակության հարցում հարաբերությունները։
18-11-2016 08:22
Ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է ավելի օգտակալ լինել առողջության համար, քան դրանից ընդհանրապես հրաժարվելը. այս մասին հայտարարել են Թասմանայի համալսարանի գիտնականները:
18-11-2016 08:15
Ամերիկյան Քարնեգի Մելլոն համալսարանի գիտնականները ու մի խումբ հնդիկ հետազոտողներ հայտնաբերել են, որ 2014-ից սկսած` գրանցվել է 127 մահվան դեպք, որոնք պայմանավորված են եղել սելֆի անելու փորձերով։
18-11-2016 05:42
Բոլիվուդյան դերասանուհի և մոդել Մալիկա Շերավաթին` դիմակավորված երեք երիտասարդներ ծեծել և կողոպտել են Փարիզում:
18-11-2016 04:40
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը. մեր մարզուհին իր առաջին մենամարտում պարտվել է Հոլանդիան ներկայացնող Ալիսիա Հոլզկենին:
17-11-2016 08:26
Forbes-ը ներկայացրել է 30 տարին չբոլորած ամենաշատ վարձատրվող հանրաճանաչ անձանց վարկանիշային աղյուսակը. առաջին հորիզոնականում 26-ամյա ամերիկացի դերասանուհի Թեյլոր Սվիֆթն է, ով 2016 թվականին վաստակել է 170 միլիոն դոլար։
17-11-2016 08:25
Նիգերիացի ուսանողուհին չվերթից չուշանալու համար Վիեննայի օդանավակայանի արտաքնոցում է թողել նորածին երեխային:
17-11-2016 08:20
Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ վերջին վեց ամիսներին Չինաստանում «Տուանյուան» բջջային հավելվածի շնորհիվ գտել են 260 անհետ կորած երեխաների:
17-11-2016 08:14
Արքայազն Հարիի ու դերասանուհի Մեգան Մարքլի հարաբերություններն այնքան լուրջ են, որ նա պատրաստ է վարձել մասնագետի, որը կպաշտպանի Մեգանին, երբ նա Բրիտանիայում գտնվի։
17-11-2016 06:34
Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատանը բացվել է Հայաստանում առաջին «Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակ»-ը, որտեղ այցելուներիը կիրազեկվեն կրծքով կերակրման առավելությունների մասին։
16-11-2016 08:42
Հոգեբանները պարզել են, որ կարծրատիպերն այն մասին, թե ինչպես են խոսում ու ինչ են մտածում կանայք ու տղամարդիկ, համացանցում ավելի ուժեղ են արտահայտված ու խանգարում են այս կամ այն գրառումների հեղինակների սեռը որոշելու հարցում։
16-11-2016 07:49
Քենդալ Ջեները, ով Instagram-ի ամենահայտնի աղջիկներից մեկն է, ում սոցցանցի էջին հետևում է գրեթե 70 միլիոն մարդ․ փակել է Instagram-ի իր էջը․ այդ քայլի պատճառները մնում են անհայտ։
16-11-2016 06:56
Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի (1863 – 1944) «Աղջիկները կամրջին» (Pikene pa broeգn, 1902) նկարը գրեթե 54,5 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքում կայացած աճուրդում:
16-11-2016 04:00
Բրիթնի Սփիրսն միացել է համացանցի նոր թրենդ համարվող Mannequin Challenge ֆլեշմոբին, որը հայտնի է դարձել 2016թ․ հոկտեմբերից. նոր ֆլեշմոբի շրջանակներում մարդիկ պետք է անշարժ մնան, մինչ օպերատորն անցնում է նրանց կողքով և տեսանկահարանում իրականացնում։
16-11-2016 03:46
Բրիտանական ընտանիքը, որին նույնասեռականների ընտանիքներում երեխաների դաստիարակության հանդեպ բացասական հայացքների համար թույլ չեն տվել որդեգրել երկու երեխաների, հայտնել է խոսքի ազատության իր իրավունքը խախտելու մասին։
15-11-2016 07:48
Ամերիկացի երգչուհի եւ Puma-ի կրեատիվ տնօրեն Ռիհաննան ներկայացրել է Manolo Blahnik նորաձեւության բրենդի հետ համագործակցության պտուղները. խոսքը վերաբերում է Savage անվանումը կրող կոշիկի հավաքածուին:
15-11-2016 07:39
Մշտական ճամփորդությունների ժամանակներում ապրող մարդկությունը լրիվ անպաշտպան է հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների առջև․ հիվանդություններ փոխադրողները այսօր ճանապարհորդներ են, իսկ վարակվելու ամենահավանական վայրը՝ օդանավակայանների զուգարանները։
15-11-2016 06:45
Victoria`s Secret-ի նախկին մոդել Հայդի Քլումը ներկայացրել է լողազգեստների իր հավաքածուն.աստղն արդեն իսկ ստեղծել է ներքնազգեստի իր գիծը և այժմ սկսել է լողափնյա նորաձևություն։
15-11-2016 05:53
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման լուսանկարվել է Vogue հանդեսի շապիկի համար:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1755 անգամ
27.10.2026
Դիտվել է 320 անգամ
28.10.2026
Դիտվել է 261 անգամ
29.10.2026
Դիտվել է 187 անգամ
30.10.2026
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster