Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-03-2017 09:10
Հմայիչ տղամարդու հետ ընթրելիս` կանայք հիմնականում աղցան են պատվիրում, իսկ տղամարդիկ գեղեցիկ կանանց կողքին հիմնականում պատվիրում են թանկարժեք կերակրատեսակներ, գրում է Food Quality and Preference–ը։
10-03-2017 09:06
Tesla -ի աշխատակցուհին դատի է տվել ավտոարտադրող ընկերությանը՝ մեղադրելով սեքսիզմի՝ սեռական նշանով խտրականության մեջ. Էյ- Ջեյ Վանդերմեյդեն գտնում է, որ Tesla–ում կանանց նկատմամբ շատ ավելի խստապահանջ են, քան տղամարդկանց ու կարիերայի աճի հնարավորություն գրեթե չեն տրամադրում։
10-03-2017 06:16
Ալկոհոլ օգտագործելու ձգտումը կարող է լինել դոֆամինի` «ուրախության հորմոնի» աշխատանքի խախտման արդյունք. այդ մասին հայտնում է RT-ն:
10-03-2017 05:20
Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի ամուսինը՝ ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորիակը, խնդրել է նրան հետ վերցնել ապահարզանի դիմումը՝ ի շահ իրենց 2-ամյա դստեր:
09-03-2017 07:40
Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ սեռական կյանքի որակն ազդում է մարդու աշխատունակության վրա. կանոնավոր սեքսով զբաղվողներն ավելի հավասարակշված են, դիմացկուն սթրեսների հանդեպ, ավելի լավ են կատարում իրենց առաջադրանքները։
09-03-2017 06:53
ՀԱՀ-ի քաղաքացի 29-ամյա Էմլին Կարվերվելը և նրա ուկրաինացի հարսնացու 27-ամյա Իրինա Նոգայը կալանավորվել են այն բանից հետո, երբ բժիշկը պարզել է, որ աղջիկը հղի է. զույգը կալանավորվել է արտաամուսնական սեքսի համար, որը ԱՄԷ-ում համարվում է անօրինական:
09-03-2017 05:55
Ամերիկացի հռչակավոր դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնն ապահարզան է տվել իր երկրորդ ամուսնուն` Ռոմեն Դորիակին. դերասանուհին մարտի 7-­ին փաստաթղթերը հանձնել է Մանհեթենի Գերագույն դատարան։
09-03-2017 05:50
Քաղաքականության և բիզնեսի ինստիտուտի ներկայացրած 2016թ. Ռուսաստանի թոփ 25 ամենահաջողակ կանանց ռեյտինգային ցանկում ընդգրկված է նաև RT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
09-03-2017 04:47
Ստամբուլում անհայտ անձինք Բիլգի համալսարանի կամպուսում հարձակվել են մարտի 8-ը տոնող ուսանողուհիների վրա։
08-03-2017 09:56
Հայ կանայք իրենց անձերը ոսկուց եւ արծաթից առավել զարդարել են պարկեշտությամբ. Գարեգին Բ
08-03-2017 08:00
«Մարտի 8-ին ամբողջ աշխարհը փառաբանելու է կանանց». չնայած Կանանց միջազգային օրը համաշխարհային տոն է, տարբեր երկրներում այն տարբեր ձեւերով են նշում, որոշներում այն շատ նման է Սուրբ Վալենտինի օրվան՝ կանայք ծաղիկներ ու նվերներ են ստանում տղամարդկանցից, ԱՄՆ-ում կանայք գործադուլ են անելու, որը կոչել են «Օր առանց կանանց»։
08-03-2017 07:16
Ավստրալիայում հայտնվել են «կանացի» լուսացույցներ. դրանցում։  տղամարդկանց ուրվապատկերները փոխարինվել են կանացի ուրապատկերներով։
08-03-2017 06:08
Դերասան Օրլանդո Բլումը հաստատել է Քեթի Փերիի հետ իր հարաբերությունների խզման մասին լուրը. քանի դեռ երգչուհին հարսանիք և երեխաներ էր ծրագրում, Միրանդա Քերի նախկին ամուսինը խզեց հարաբերություններն իր սիրեցյալի հետ:
08-03-2017 04:11
Անինքնավստահության պատճառները. ժամանակակից աշխարհը, հեղեղված լինելով շաբլոն կերտված կերպարներով, հնարավորություն չի տալիս իր տեսակի մեջ առանձնահատուկ անհատին լինել իր բնությանը հավատարիմ․ մարդն անընդհատ ստիպված է այդ ընդունված կերպարներին նմանվել։
07-03-2017 08:13
Գիտնականները հաստատել են, որ որքան շատ են մարդիկ օգտագործում սոցիալական ցանցերը և ավելի ակտիվորեն են շփվում դրանցում, այնքան ավելի շատ են նրանք իրենց սոցիալապես մեկուսացված զգում իրական կյանքում:
07-03-2017 08:09
Վան Դամի դուստրը` Բյանկա Վան Վարենբերգը, դարձել է իր հոր գործի շարունակողը. նա հետաքրքրվում է մարտարվեստներով և նկարահանվում է ֆիլմերում:
07-03-2017 08:01
Չինաստանի 18 տարրական դպրոցների աշակերտներին սեռական դաստիարակության նոր դասագրքեր են բաժանել, որտեղ պատմում են, որ նույնասեռականների կապերը նորմալ երեւույթ են։
07-03-2017 07:16
 Հում կարտոֆիլը հաջողությամբ կարող է օգտագործվել մաշկի խնամքի համար։
07-03-2017 06:10
Երկար տարիներից հետո առաջին անգամ Կարա Դելևինը որոշել է արմատապես փոխել իր կերպարը. թոփ մոդելը դարձել է կարճ սանրվածքով պլատինե շիկահեր:
06-03-2017 08:28
Լատվիայի ՆԳՆ աշխատանքային խումբը առաջարկում է մարմնավաճառության համար նվազագույն տարիքային շեմը դարձնել 25 տարեկանը` առաջվա 18-ի փոխարեն. Լատվիայում մարմնավաճառությունը թույլատրված է, բայց արգելված է կավատությունը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1717 անգամ
27.10.2026
Դիտվել է 297 անգամ
28.10.2026
Դիտվել է 238 անգամ
29.10.2026
Դիտվել է 164 անգամ
30.10.2026
Դիտվել է 73 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster