Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-05-2017 07:58
Ըստ Քանզասի համալսարանի գիտնականների նոր հետազոտության` 10 կնոջից գրեթե ութը օրգազմը ձեւացնում է:
02-05-2017 05:08
Սուպերմոդայիկ 95-ամյա Էրնեստինա Շտոլբերգը ավստրիացի սովորական թոշակառու է. չնայած տարիքին նա ոչ միայն ոճի իդեալ է դարձել, այլ նաև Park ամսագրի դեմքն է:
02-05-2017 03:12
Գվեն Ստեֆանիի մոտ տեղի է ունեցել ականջներից մեկի թմբկաթաղանթի պատռվածք. դրա հետ կապված՝ նա ստիպված է եղել չեղարկել առաջիկա բոլոր ելույթները։
02-05-2017 02:18
Բրեդ Փիթի ընկերները վստահ են, որ Անջելինա Ջոլին կաղարդանքով է զբաղվել։ 
01-05-2017 09:10
Նյու Յորքի Eleven Madison Park ռեստորանը 2017 թվականին դարձել է աշխարհի լավագույն ռեստորանը` ըստ The World`s 50 Best Restaurants ամենամյա մրցանակի:
01-05-2017 09:05
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում Սոցիալական արդարության ու գյուղական շրջանների զարգացման նախարարը 700 հնդիկ հարսանցուների փայտե մահակներ են նվիրել` հարբեցող ամուսինների համար:
01-05-2017 06:25
Գերմանացի հետազոտողները բացատրել են, թե ինչու է ինքնաթիռում սնունդը անհամ թվում. մասնագետների կարծիքով՝ մի քանի հազար մետր բարձրության վրա մարդու համային ռեցեպտորներն այլ կերպ են դրսևորվում:
01-05-2017 05:14
Տեղեկություն է շրջանառվում, որ 41-ամյա դերասանուհին Բրեդ Փիթից ամուսնալուծվելուց հետո հանդիպում է բրիտանացի միլիարդատիրոջ հետ և նույնիսկ ծրագրում է նրա հետ ամուսնանալ։
01-05-2017 03:29
Իվետա Մուկուչյանը մասնակցելով Գերմանիայում Եվրատեսիլ երգի մրցույթին նվիրված ծրագրի, նշել է, որ Ադրբեջանի այս տարվա ներկայացուցիչ Դիհաջի «Skeletons» ստեղծագործությունը իր համար է գրվել անցյալ տարի, սակայն ինքը մերժել է՝ կատարելով «LoveWave» ստեղծագործությունը։
29-04-2017 10:09
Նոր հետազոտությունը պարզել է, որ այն երաժշտությունը, որը մեզ ստիպում է արտասվել, միաժամանակ բավականություն է պատճառում մեզ. դա կարող է օգնել հասկանալ տխուր երաժշտության մշտական պոպուլյարությունը։
29-04-2017 09:50
Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը. այդ տոնը, որը նվիրված է պարի բոլոր ոճերին, սկսել են նշել 1982-ից։
29-04-2017 07:28
«Եվրատեսիլ 2017»–ին Հայաստանը ներկայացնող երգչուհի Արծվիկը մայիսի 9–ին բեմ կբարձրանա դիզայներ Ֆաինա Հարությունյանի մոդելավորած զգեստով. տեսահոլովակում երգչուհին համագործակցել էր Արամ Նիկոլյանի հետ։
29-04-2017 04:19
Բրիտանիայում քնել ցանկացողների համար ֆիթնես-դահլիճներ են բացել. նիհարել և ննջել:
29-04-2017 03:17
Հրուշակագործ Էմմա Ջեյնը զարմանահրաշ հարսանեկան զգեստ-տորթ է թխել` կրկնօրինակելով դիզայներ Մակա Տումանգանի հարսանեկան զգեստը:
28-04-2017 09:33
Բրիտանիայում անցկացված հետազոտությունից պարզվել է, որ տղամարդկանց 57 տոկոսի համար միաժամանակյա օրգազմը համարվում է սեռական վարպետության գագաթնակետը։
28-04-2017 09:26
Կամբոջայի մշակույթի ու արվեստի նախարարությունը արգելել է դերասանուհի Դենի Կվանին նկարահանվել կինոյում առաջիկա մեկ տարվա ընթացքում. պատճառը նրա հագնվելու ոճի անհամապատասխանուոյունն է նախարարության վարքագծային կանոններին, որոնք ընդունվել են 2010-ին։ 
28-04-2017 07:47
ԱՄՆ­-ի Իլինոյսի նահանգից Իսահակ եւ Թերեզա Վաթքինները մահացել են գործնականում միաժամանակ, մեկ ժամվա ընթացքում, եւ մինչեւ վերջին շունչը ձեռք ձեռքի էին բռնել:
28-04-2017 04:39
Քիմ Քարդաշյանն իր կազմվածքի պատճառով ընկել է ընկճախտի մեջ․ Քիմը ընկճված է այն բանից, որ մարդիկ այդքան չար են իր նկատմամբ հետույքի ցելյուլիտների պատճառով:
28-04-2017 03:37
Գերմանիայի Բունդեսթագը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է պետական կառույցների աշխատողներին աշխատանքային ժամերին կրել դեմքն ամբողջությամբ փակող հագուստ` նիկաբ կամ փարաջա։
27-04-2017 08:06
Ճապոնական Tanaka Kikinzoku Jewelry ֆիրման ստեղծել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերոս Դարթ Վեյդերի ոսկե սաղավարտի կրկնօրինակը՝ մաքուր ոսկուց. 15 կիլոգրամանոց դիմակը ցուցադրված է ֆիրմայի գլխավոր խանութում՝ Տոկիոյում, որը կարելի է գնել մայիսի 4-ին, 1․4 մլն դոլարով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-08-2026 11:39
Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28
ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51
Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55
Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 811 անգամ
21.08.2026
Դիտվել է 394 անգամ
20.08.2026
Դիտվել է 339 անգամ
22.08.2026
Դիտվել է 317 անգամ
25.08.2026
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster