Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-06-2017 07:43
Չինաստանի համալսարաններից մեկում դասընթացներ են բացվել նրանց համար, ովքեր ուզում են սոցցանցերի աստղ դառնալ. այս երկրում սոցցանցերի աստղերը տարեկան միլիոնավոր դոլարներ են վաստակում։
21-06-2017 05:56
Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի թոռնուհին` հայտնի մոդելյոր Բելլա Ֆրոյդը, դեռ 1989թ. սկսեց սեփական` Bella Freud նախագծի վրա աշխատել. բրիտանուհին նոր սեզոնին ներկայացրել է ամերիկյան ջինսերի J Brend-ը՝ 1970-ականների ոճով: 
21-06-2017 04:47
Մահացու հիվանդ 5-ամյա Էլիդ Պետերսոնը որոշել է մինչեւ այս աշխարհից հեռանալը իրականացնել իր երազանքը․ Էլիդի համար հարազատներն ու մտերիմները որոշել են կազմակերպել «երազանքի հարսանիք»՝ նրա լավագույն ընկերոջ՝ 6-ամյա Հարիս Գրիերի հետ։
21-06-2017 02:00
19-ամյա սիրիացի ակտիվիստուհի Մուզուն Ալմելեխանը դարձել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ամենաերիտասարդ բարի կամքի դեսպանը, ինչպես նաեւ այդ պաշտոնում նշանակված աշխարհում առաջին մարդը` փախստականի կարգավիճակով:
20-06-2017 07:57
Իսպանիայի Մագալուֆ հանգստավայրային քաղաքի ոստիկանությունը որոնում է երկու կանանց, որոնք մերկ վիճակում վազել են քաղաքի փողոցներով. ոստիկանությունը փորձում է պարզել նրանց անձը, որպեսզի տուգանի։
20-06-2017 07:54
Ֆրանսիայում 77-ամյա միանձնուհին ընտրատեղամաս է եկել հովերբորդով. Mirror-ի փոխանցմամբ, քույր Ֆաբյենը իրեն միանգամայն լավ էր զգում այդ արտասովոր փոխադրամիջոցով։
20-06-2017 07:11
Դենիս Սամփթերը մինչ օրս կրծքով կերակրում է իր 6-ամյա դստերը և ասում է, որ շարունակելու է դա անել այնքան ժամանակ, մինչև դուրստրը՝ Բելը, ինքը չորոշի դադարեցնել:
20-06-2017 06:01
Համաշխարհային օպերայի աստղ, մեներգչուհի Սվետլանա Կասյանը մերկ լուսանկարվել է MAXIM ամսագրի համար։
20-06-2017 05:04
Մադոննան մտադիր է ԱՄՆ-ից տեղափոխվել Պորտուգալիա. երգչուհին նման որոշում է ընդունել իր որդու՝ Դևիդի հետ կապված, որին ընդունել են պորտուգալական Բենֆիկեի երիտասարդական թիմ:
19-06-2017 07:41
48-մյա Էնդրյու Համերը, ով ապրում է 78-ամյա մայրիկի հետ, չէր էլ կասկածում, որ մեկ ժամում 130 ֆունտով սեռական բնույթի ծառայություններ մատուցող պոռնոդերասանուհի Քեթ Լին կդառնա իր կինը․ Քեթը մտադիր չէ հրաժարվել իր «աշխատանքից»: 
19-06-2017 05:58
Ազնվամորին հատկապես հրաշալի է ամառային օրերին. այն 85 տոկոսով բաղկացած է ջրից, 10 տոկոսով՝ շաքարից, գլյուկոզայից, օրգանական թթուներից։ Այս հատապտուղն օգտակար է մրսածության, գրիպի և այլ հիվանդությունների նշանները թուլացնելու համար, այն օգտագործվում է ասթմայի, էկզեմայի բուժման դեպքում։
19-06-2017 04:00
Ձվարանների քաղցկեղի 4 վաղ նշան, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին:
19-06-2017 02:55
Սոցցանցերի օգտատերերը ֆլեշմոբ են սկսել, որի մասնակիցներին առաջարկում են հիշել մանկական խաղերը և պատկերացնել, որ հատակը թեժ լավա է:
19-06-2017 02:52
Աշխարհի տարբեր երկրների ավանդական հարսանեկան զգեստները:
17-06-2017 09:27
ԱՄՆ բնակիչների 7 տոկոսը հավատում է, որ շոկոլադային կաթը շագանակագույն կովերն են տալիս:
17-06-2017 08:43
Իտալական Nakefit ընկերությունը կոշիկի նոր տեսակ է մշակել, որ կփոխարինի լողափնյա ոտնամաններին. դրանք ինքնատիպ կպչուն ներբաններ են, որոնք ամրացվում են ոտնաթաթերին:
17-06-2017 07:41
Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լուսային առկայծումով սելֆիները ունակ են էպիլեպտիկ շոկ առաջացնելու:
17-06-2017 05:48
Իտալիայի վճռաբեկ դատարանն արգելել է խեցգետիններին մինչև պատրաստելը պահել սառույցի վրա, քանի որ դա տառապանքներ է պատճառում նրանց։
17-06-2017 03:38
Ղազախստանում մտադիր են արգելել նիկաբ ու փարանջա կրել հասարակական վայրերում ու քայլեր ձեռնարկել անհավատների իրավունքների պաշտպանության համար:
16-06-2017 08:09
ԱՄՆ երաժշտական արտադրանքի ընկերակցությունը Յոկօ Օնոյին պաշտոնապես ճանաչել է Ջոն Լենոնի անմահ Imagine կոմպոզիցիայի համահեղինակ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-08-2026 11:39
Հեյդեն Պանետերիի կարողությունը կարող է անցնել նրա միակ դստերը՝ 11-ամյա Կայա-Եվդոկիային: Ինչպես People-ին հայտնել են փաստաբանները, եթե դերասանուհին չի թողել կտակ կամ վստահության հիմնադրամ, Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն, նրա երեխան, հավանաբար, կժառանգի նրա ակտիվները: Պանետերիի կարողությունը կարող է ներառել անշարժ գույք և խնայողություններ, ինչպես նաև «Հերոսներ», «Նեշվիլ» և «Ճիչ» ֆրանշիզայի վրա նրա աշխատանքից ապագա եկամուտներ, գրքերի հոնորարներ և այլ եկամուտներ: Քանի որ Կայան անչափահաս է, մինչև նրա չափահաս դառնալը, նրա ակտիվները կարող է կառավարել նշանակված խնամակալը կամ վստահության հիմնադրամը: Դեռ հստակ չէ, թե արդյոք դերասանուհին կտակ թողե՞լ է:
25-08-2026 11:28
ԱՄՆ-ում գնորդները նոր մտահոգություն ունեն․ պիտանելիության ժամկետները ստուգելու փոխարեն մարդիկ սոցցանցերում զանգվածաբար ուսումնասիրում են սուպերմարկետների ապրանքները՝ կեղծիքներ գտնելու ակնկալիքով։ NYP-ի փոխանցմամբ՝ միլիոնավոր դիտումներ են հավաքում այն տեսանյութերը, որոնցում ցուցադրվում են ռետինե մրգեր, ձգվող միս կամ անբնական առաձգական հաց։ Տեսանյութերի հեղինակները պնդում են, թե ամերիկյան սնունդը դարձել է արհեստական ու նույնիսկ վնասակար։ Այնուամենայնիվ, փորձագետները հորդորում են խուճապի չմատնվել․ մթերքի անսովոր հյուսվածքը հաճախ լիովին բնական ու գիտական բացատրություն ունի։
25-08-2026 10:51
Անցյալ շաբաթ լուրեր տարածվեցին Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին: Կարճ ժամանակ անց սկսեցին լուրեր տարածվել զույգի երկրում ունեցած ծրագրերի մասին: Օրինակ՝ դքսուհուն առաջարկվում էր դեր խաղալ Գայ Ռիչիի «Ջենտլմեններ» սերիալի նոր եթերաշրջանում: Սակայն նրա թեկնածությունը արագորեն հետ կանչվեց հանրության բուռն արձագանքի պատճառով: Այս մասին The Guardian-ին ասել է Vanity Fair-ի և The New Yorker-ի խմբագիր Թինա Բրաունը: Նա նշել է, որ Մարքլը կորցրել է դերը բրիտանական հանրության բացասական արձագանքի պատճառով:
25-08-2026 10:46
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, չի սիրում Սպիտակ տունը և նախընտրում է ժամանակն անցկացնել իր Նյու Յորքի պենտհաուսում։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի տեղակալ Սառա Մեթյուզը՝ On Sunday with Jack Cocchiarella փոդքասթի ժամանակ։
25-08-2026 01:55
Ջիջի Հադիդը հայտնվել է Vogue France ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։ Լուսանկարում 31-ամյա սուպերմոդելը և դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին կեցվածք է ընդունել Saint Laurent-ի մերկ ժանյակավոր զգեստով, որը համադրվել է Graff ականջօղերի և սպիտակեցված հոնքերի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 826 անգամ
21.08.2026
Դիտվել է 396 անգամ
20.08.2026
Դիտվել է 340 անգամ
22.08.2026
Դիտվել է 318 անգամ
25.08.2026
Դիտվել է 203 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster