Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2017 01:40
Չինաստանի Գուանչժոու քաղաքի բնակչի ականջից կենդանի մողես են հանել:
19-08-2017 08:14
Արվեստագետ Սթեֆանի Լի Ռոուզին, սելֆիի համատարած երևույթի դեմ պայքարելու ինքնտիպ միջոց է գտել․ Սթեֆանին մահացած է ձևանում գտնվելով հայտնի զբոսաշրջային վայրերի հարևանությամբ, իսկ այդ ընթացքում ինչ-որ մեկը լուսանկարվում է, և արդյունքում աղջիկը հայտնվում է տարբեր լուսանկարներում:
19-08-2017 08:03
Ավելի քան վեց տոննա քաշով փլավ են պատրաստել Ուզբեկստանի Ալմալիկ քաղաքում . փավը եփել են 4․2 մետր տրամագծով կաթսայի մեջ, որի ընդհանուր քաշը 7070 կգ է, իսկ խորությունը 1 մետր։
19-08-2017 05:11
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) առաջին անգամ թույլ է տվել կին մրցավարներին սպասարկել տղամարդկանց մրցաշարի հանդիպումները. 7 կին մրցավարներ ընդգրկված են Աշխարհի պատանեկան առաջնության մրցավարների ցուցակում:
19-08-2017 05:07
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հարբած աղջիկը «կուլ է տվել» ձկնորսի խայծը. 22-ամյա Ալեքսանդրիա Թերները լողալով մոտեցել է տղամարդուն, որը ափին կանգնած ձուկ էր որսում, ոչ գրական, հայհոյական բառերով ատամներով բռնել է ձկնորսական թելը ու այդպես նորից լողալով հեռացել։
19-08-2017 03:17
Apple ամերիկյան կորպորացիայի iPhone 7 մակնիշի սմարթֆոնը 2017 թվականի երկրորդ եռամսյակում շարունակել է գլխավորել ամենավաճառվող սմարթֆոնների ցուցակը. այս սարքի համաշխարհային մատակարարումների ծավալը կազմել է 16,9 միլիոն հատ:
18-08-2017 09:09
Նիդերլանդների իշխանություններն արտաքսել են Ամերսֆորտ քաղաքի փախստականների ճամբարում 9 տարի բնակվող Արմինե Համբարձումյանին առանց իր երկու երեխայի.12-ամյա Հովիկն ու 11-ամյա Լիլին ևս կարող են արտաքսվել: 
18-08-2017 08:57
Կանադուհին 13 տարի անց գտել է իր կորցրած ամուսնական մատանին այգում, գազարի վրա. Գրամսն ադամանդյա մատանին կորցրել էր 2004-ին, երբ հողն էր փխրեցնում պարտեզում։
18-08-2017 07:15
Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ «Գահերի խաղի» ժողովրդականության գլխավոր պատճառը հերոսների երկխոսություններն են․ նրանք պսակազերծել են այն առասպելը, թե սերիալում միլիոնավոր հեռուստադիտողների գրավում են բռնության եւ Էրոտիկայի տեսարանները։
18-08-2017 06:01
Մեծ հասակում  ակտիվ ծխելը մոտ 60 տոկոսով բարձրացնում է ոսկորների ծերունական փխրունության զարգացման հավանականությունն ու ոսկորների կոտրվածքների հաճախությունը։
18-08-2017 03:12
Մոսկվաբնակ սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը վարչական պատիժ կկրի Ռուսաստանի Դաշնության Տվեր քաղաքի գրադարաններից մեկում:
16-08-2017 10:01
Ըստ գիտնականների՝ կանայք ծրագրված են ամուսնական անհավատարմության` պոլիգամիան կանանց արյան մեջ է․ այս եզրակացությունն արվել է աշխարհի 62 երկրներում կատարված ուսումնասիրությունների հիման վրա՝ առաջին դավաճանությունը տեղի է ունենում միջինում ամուսնությունից 4 տարի անց:
16-08-2017 09:43
Ուկրաինան երկրից արտաքսել է Համառուսական պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերության հատուկ թղթակից Թամարա Ներսեսյանին. հայազգի լրագրողուհուն գիշերով հեռացրել են երկրից ու միայնակ թողել սահմանին:
16-08-2017 09:35
Իլինոյսում մատուցողուհի Սամանթա Հիթոնին հաճախորդը թեյավճար չի թողել նրա դաջվածքի պատճառով. աղջիկը լրատվամիջոցներին պատմել է, որ տղամարդը կտրոնի վրա գրել էր․ «Չեմ կարող թեյավճար թողնել նրան, ով չի սիրում Հիսուսին։ Վատ դաջվածք է»։
16-08-2017 09:33
Կիրակի օրը երգչուհի Սիրուշոն տեսահոլովակ է նկարել Վերնիսաժում. ողջ օրը տեսանկարահանող խումբն աշխատել է այստեղ՝՝ երգչուհին երգել-պարել է Վերնիսաժի առեւտրականների հարեւանությամբ։
16-08-2017 03:58
Հնդկաստանում փշոտ թփուտներում լքված նորածին աղջկա են հայտնաբերել, որին, հավանաբար, ծնողներն են լքել. երեխային հայտնաբերել են Գուջարաթ նահանգի Ունա քաղաքում, փոքրիկը պատված է եղել վերքերով ու քերծվածքներով:
15-08-2017 10:21
Հոլանդացի նախկին կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Դենիս Վերնաասը դարձել է մոխրոտի տղամարդ մարմնավորումը, ամունանալով մալայզիական ամենազդեցիկ սուլթանի դստեր, այքայադուստր Տունկու Տուն Ամինախի հետ:
15-08-2017 10:16
Բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ Քլոե Քարդաշյանի սիրավեպն ակներեւաբար հարսանիքով կավարտվի, չնայած հայուհին հայտարարում է, որ սիրեցյալի հետ ամուսնությունն իր համար ինքնանպատակ չէ:
15-08-2017 04:40
Կանադական Վանկուվերում «Դեդփուլ-2» ֆիլմի նկարահանման ժամանակ կին կասկադյորը զոհվել է. կինը մահացել է մոտոցիկլետի վրա հնարք կատարելիս:
15-08-2017 03:26
4.6 մլրդ դոլար. Բիլ Գեյթսն արել է 2000թ. ի վեր խոշորագույն նվիրատվություն` ահռելի գումարը ստացողի ինքնությունն անհայտ է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1680 անգամ
27.10.2026
Դիտվել է 283 անգամ
28.10.2026
Դիտվել է 226 անգամ
29.10.2026
Դիտվել է 154 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster