Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-09-2017 04:50
Ավստրալիայի դատարանը, բլոգեր Բել Գիբսոնին համացանցի օգտատերերին այլընտրանքային թերապիայի եւ առողջ սննդի միջոցով քաղցկեղի բուժման մասին կեղծ պատմություններով խաբելու համար, տուգանել է 322 հազար դոլարով:
29-09-2017 02:54
Բրիտանուհի 65-ամյա Թերեզա Դոյլը 14 տարի շարունակ բազմաթիվ հուղարկավորությունների է այցելել` անվճար սնվելու համար:
28-09-2017 07:53
Իտալիայի բնակչուհին ամուսնացել է ինքն՝ իր հետ․ Լաուրա Մեսին կազմակերպել է անսովոր հարսանիք՝ մեծ տորթով, հարսի ընկերուհիներով, որտեղ բացակայել է գլխավոր հերոսներից մեկը՝ փեսան։
28-09-2017 07:50
Կայծակի տեսքով հոնքեր. համացանցում դիմահարդարման նոր ոճ է տարածվել:
28-09-2017 07:46
Մալայզիական ընկերությունը որոշել է տեղական ժողովրդական հանրահայտ ուտեստի համով պահպանակների արտադրությամբ խթանել սեքսուալ կյանքը:
28-09-2017 07:44
Լոնդոնում 632.7 հազար ֆունտ ստեռլինգով վաճառվել է «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմի սցենարը` դերասանուհի Օդրի Հեփբերնի կողմից արված նշումներով:
28-09-2017 07:41
Կնոջը շներից ալերգիայի պատճառով ուժով դուրս են բերել ինքնաթիռից: AP-ի տվյալներով. միջադեպը տեղի է ունեցել «Southwest Airlines» ավիաընկերության ինքնաթիռում, որը Բալթիմորից Լոս Անջելես է թռչել:
27-09-2017 07:41
Իտալիայի Dolce & Gabbana նորաձեւության տունը ներկայացրել է 2018 թվականի գարուն – ամառ նոր հավաքածուն Միլանում կայացած նորաձեւության շաբաթի շրջանակներում. շոուի եւ բուն շարքի հիմնական թեմատիկան դարձել են խաղաթղթերը:
27-09-2017 07:37
Իռլանդիան հանրաքվե կանցկացնի՝ աբորտների արգելքը չեղարկելու հարցով:
27-09-2017 06:30
Թուրքիայում 61–ամյա մի կնոջ տնից 3 բեռնատար աղբ են հանել:
27-09-2017 05:39
Ամերիկացի գերմոդել Սինդի Քրոուֆորդի երեխաները՝ Փրեսլի եւ Քայա Հերբերները, դարձել են ժամացույցներ արտադրող Omega շվեյցարական ընկերության ներկայացուցիչները:
27-09-2017 01:45
Քիմ Քարդաշյանը Շերի կերպարով նոր ֆոտոսեսիայի է մասնակցել T Magazine Singapore ամսագրի համար, որից մի լուսանկար է հրապարակել ինստագրամի իր էջում։
26-09-2017 07:43
Աբու Դաբիի կլինիկաներից մեկում մահացել է Եգիպտոսի այն քաղաքացուհին, որը համարվում էր աշխարհի ամենագեր կինը. 37-ամյա Իման Ահմեդ Աբդել Աթիի քաշը 2016 թվականին հասել էր 500 կիլոգրամի:
26-09-2017 07:37
Apple, Google և Microsoft ընկերությունները գլխավորել են 2017 թվականի աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի ցանկը. գրված է 100 առաջատար բրենդերի վերաբերյալ Interbrand-ի հաշվետվությունում:
26-09-2017 07:31
Գոյություն ունի հինգ զգայարան, որոնց վրա ճիշտ ազդելով՝ կարող ես քեզ ենթարկել ցանկացած տղամարդու. տեսողություն, շոշափելիք, համի զգացողություն, լսողություն, հոտառություն:
26-09-2017 07:24
Թենեսիում 87-ամյա թարգմանիչ Բլանկա Սիմոնյանը օգնում է իսպանալեզու հիվանդներին. Ուրուգվայում մեծացած Բլանկան աշխատում է տեղի առողջապահության դեպարտամենտում:
26-09-2017 04:41
Մուտքը` միայն հարբած վիճակում. Ամստերդամի «Խումհարի» բարը բաց է ուրբաթից կիրակի. այնտեղ կա ամեն ինչ` երեկույթից հետո ծանր օրն ապրելու համար՝ անկողին, սնունդ և սերիալներ:
25-09-2017 07:32
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երեւանից:
25-09-2017 06:45
Կյանքը երկարացնելու եւ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար մարդը պետք է շաբաթվա ընթացքում 150 րոպե ֆիզիկապես ակտիվ լինի. այս մասին են վկայում գիտնականների հետազոտության արդյունքները։
25-09-2017 05:40
Ջենիֆեր Լոպեսը «Մարիա» փոթորկից տուժած Պուերտո Ռիկոյի բնակչությանը 1 մլն դոլար է նվիրաբերել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1657 անգամ
27.10.2026
Դիտվել է 276 անգամ
28.10.2026
Դիտվել է 221 անգամ
29.10.2026
Դիտվել է 149 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster