Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-10-2017 08:14
Ալբերտ Էյնշտեյնի «երջանկության բանաձևը» վաճառվել է 1.56 մլն դոլարով. երկտողը, որն նա Տոկիոյում հանձնել էր սուրհանդակին,  երջանիկ ապրելու իր տեսության հակիրճ նկարագրությունն է:
25-10-2017 08:12
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ Երկրորդը վերջին 3 տասնամյակում ձիարշավների շնորհիվ մոտ 9 մլն դոլար է աշխատել:
25-10-2017 05:16
Չինական China Eastern Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհին ինքնաթիռի դուռը փակելու ժամանակ 3 մետր բարձրությունից ընկել է օդանավից. դեպքը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը թռիչքի է պատրաստվել:
24-10-2017 08:20
ՖԻՖԱ-­ն տարվա լավագույն կին ֆուտբոլիստի կոչմանն արժանացրեց Հոլանդիայի հավաքականի հարձակվող Լիկե Մարտենսին:
24-10-2017 08:10
Նորվեգիայում Եվրոպայի առաջին ստորջրյա ռեստորանը կբացեն, որը կկոչվի Under․ Նորվեգերենից թարգմանաբար նշանակում է հրաշք:
24-10-2017 03:21
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կամուսնանան 2018-ի ամռանը։ 
24-10-2017 02:15
Ռասիստները, մասնավորապես սպիտակ ռասայի գերակշռության կողմնակիցները, բուսակերությանն են հակված. լրագրողներին ուսումնասիրության է դրդել մսից հրաժարված նացիստների մեծ թվաքանակը:
23-10-2017 07:57
Խանդը կարող է օգտակար լինել երկարատեւ ռոմանտիկ հարաբերություններ ստեղծելու դեպքում, կարծում են Դեյվիսի Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները:
23-10-2017 07:04
Գիտնականները կոչ են նում տարբերակել ծերացման եւ ֆիզիկական ակտիվության բացակայության հետեւանքները. տարիքով մարդիկ միանգամայն ի զորու են մշտական վարժությունների օգնությամբ «երիտասարդանալ» տասը տարով:
23-10-2017 06:05
Chanel ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է զարդերի Gallery նոր հավաքածուն. վերջինիս դեմքը դարձել է Կիրա Նայթլին։
23-10-2017 02:11
Ինքս էլ չգիտեմ` ինչու բաժանվեցինք, ֆիքսվում էինք բաների վրա, որոնք ուրիշ ժամանակ, գուցե, անտեսեինք. Աննա Խաչատրյան:
23-10-2017 02:02
Գերմանիայում տրանսգենդերն առաջին անգամ դարձել է գումարտակի հրամանատար:
21-10-2017 08:33
Zara իսպանական ընկերությունը թողարկել է կանանց բայքերական կոշիկներ՝ քուղակապերով եւ ուլունքներով, որոնք արագորեն տարածվել են Ցանցում:
21-10-2017 08:29
Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան գեղասահքի Գրան-պրիի մոսկովյան փուլի հաղթողն է դարձել:
21-10-2017 08:17
Ֆրանսիայի Solar հրատարակության շնորհիվ «Հայաստանի բաղադրատոմսեր» վերնագրով գիրք է լույս տեսել. hեղինակները հայկական արմատներով ֆրանսիացիներ են` քույր եւ եղբայր Ռիշար եւ Կորին Զարզավաջյանները, որոնք հին սնդուկում հայտնաբերել էին մոր բաղադրատոմսերով տետրը։
21-10-2017 08:15
Սաուդյան Արաբիայի քարոզիչ Ահմեդ Բին Սաադ ալ Քվարնին հայտարարել է, որ կանայք են մեղավոր, որ ենթարկվում են սեքսուալ ոտնձգությունների եւ բռնաբարության:
21-10-2017 05:31
Շոտլանդիայում օրենսդրությամբ կարգելվի երեխաներին նկատմամբ ֆիզիկական պատժի կիրառումը:
20-10-2017 07:42
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը, որը մեկ տարի առաջ բաժանվել է կնոջից` Անջելինա Ջոլիից, ամենայն հավանականությամբ երիտասարդ փոխարինող է գտել նրան. խոսքը ամերիկացի դերասանուհի Էլլա Փերնելի մասին է, որը մարմնավորել է երիտասարդ Ջոլիին «Մալեֆիսենթ» ֆիլմում:
20-10-2017 07:40
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճել է չեմպիոնի կոչումը:
20-10-2017 07:38
Եգիպտոսի Youm7 թերթը Եգիպտոսի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին զգուշացրել է ռուս կանանց շահամոլության մասին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1652 անգամ
27.10.2026
Դիտվել է 274 անգամ
28.10.2026
Դիտվել է 218 անգամ
29.10.2026
Դիտվել է 147 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster