Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-11-2017 10:15
Իլինոյսի Հյուսիս-արևմտյան համալսարանի նյարդակենսաբանները հայտարարել են, որ մարդու երջանկության մակարդակը ուղղակիորեն կապված է նրա շփման և մերձավոր շրջապատի շրջանակից:
09-11-2017 10:12
Իտալական Dolce&Gabbana նորաձևության տունը սպագետիի փաթեթավորման դիզայն է մշակել. դիզայներները մեկ անգամ չէ, որ մակարոնի տեսքով զարդանախշերով հագուստ են ստեղծել տարբեր հավաքածուներում:
09-11-2017 10:08
Lyst որոնողական fashion-հարթակը հրապարակել է աշխարհում լյուքս դասի առավել մեծ ժողովրդականություն վայելող բրենդների հերթական եռամսյակային ցուցակը. լյուքս դասի առավել շատ գնվող արտադրանքը դարձել են Balenciaga Speed Trainer-ի մարզակոշիկները, 2-րդ հորիզոնականում տեղափոխվել Gucci իտալական տունը, որպես սենսացիա է նշվում Off White իտալական մակնիշի սրընթաց վերելքը (34-րդից մինչեւ երրորդ դիրքը):
09-11-2017 06:20
Արքայազն Ուիլյամի կինը Anna Freud National Centre for Children and Families-ի կազմակերպած բարեգործական հանդիսավոր ընդունելությանը ժամանել է մոդելագործ Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի` ժանյակավոր թեւքերով փակ երեկոյան շրջազգեստով, որով նա արդեն հանրությանը ներկայացել էր 2014 թվականին:
09-11-2017 02:22
ԱՄՆ-ում Վիրջինիա նահանգի պատվիրակների պալատի ընտրություններում հաղթել է 33-ամյա Դանիկա Ռոեմը՝ դառնալով երկրում պետական պաշտոն զբաղեցնող առաջին տրանսգենդերը:
08-11-2017 07:53
Դեպի Բալի ճամփորդությունը իրանցի ամուսնական զույգի համար անսպասելի է ավարտվել․ ինքնաթիռը, որով նրանք թռել են, ստիպված է եղել Հնդկաստանի Չենայի օդանավակայանում վայրէջք կատարել, երբ կինն իմացել է ամուսնու դավաճանության մասին։
08-11-2017 07:03
Չինացի գիտնականները հաստատել են, որ սննդի մեջ չիլի տեսակի պղպեղի օգտագործումը մեծացնում է մարդու երկարակեցության հնարավորությունը։
08-11-2017 06:00
Miss BumBum մրցույթի մասնակից կանայք, որտեղ որոշում են Բրազիլիայի ամենագեղեցիկ հետույքն ունեցող կնոջը, լուսանկարվել են հում մսից պատրաստված լողազգեստներով. նկարահանումը տեւել է շուրջ ութ ժամ, մասնակիցների հագած տավարի մսի միագումար քաշը կազմել է 50 կիլոգրամ:
08-11-2017 03:59
Իտալիայի քննչական մարմինները սկսել են 26 նիգերացի կանանց մահվան հետաքննությունը. նրանց մեծամասնությունը դեռատի կանայք են եղել, որոնց մարմինները հայտանբերվել են Միջերկրական ծովում:
08-11-2017 02:55
ԱՄՆ-ում կնոջ մասնատված մարմինը հայտնաբերել են սառնարանում, մինչդեռ ամուսնու խոսքով՝ կինը ծննդաբերության ժամանակ է մահացել:
07-11-2017 08:12
Հունաստանում ավարտվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրել է իններորդ տեղը:
07-11-2017 08:07
Լոնդոնի Savile Club տղամարդկանց հնագույն ակումբն իր պատմության 150 տարիների ընթացքում առաջին անգամ կնոջ կընդգրկի. խոսքը տղամարդու մասին է, որը ակումբի անդամ է եղել, սակայն որոշել է սեռը փոխել:
07-11-2017 07:58
Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը Նյու Յորքում Հինգերորդ ավենյուում անձամբ է բացելու իր SJP կոշիկի բրենդի pop-up խանութը:
07-11-2017 07:19
Օրվա ընթացքում մեկ բանանի օգտագործումը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա. այն կօգնի կարգավորել արյան ճնշումը, ինչպես նաև լրացնել մի քանի անհրաժեշտ էլեմենտների մակարդակը։
06-11-2017 07:49
Harper`s Bazaar անսագիրը իռլանդացի դերասանուհի Ռութ Նեգային ճանաչել է «2017 թվականի Տարվա կին»․ նա այս տարի արժանացել էր «Օսկար» մրցանակին։
06-11-2017 07:45
Disney ընկերությունը հրապարակելէ «Առյուծ արքան» մուլտֆիլմի կինոտարբերակի վերջնական դերասանական կազմը. ֆիլմում դեր է ստացել երգչուհի Բեյոնսեն:
06-11-2017 07:43
Քաղցկեղային բջիջները հնարավոր է հայտնաբերել և ոչնչացնել դինոզավրերի անհետացման պատճառ դարձած երկնաքարի բաղադրության մաս կազմող մետաղի օգնությամբ. նման եզրահանգում են արել Մեծ Բրիտանիայի Ուորիքի և Չինաստանի Սուն Յաթսենի համալսարանների մասնագետները:
06-11-2017 07:39
Երեւանյան շենքերից մեկի բակում միջին տարիքի մի կին վիճաբանել է շենքի բնակիչներից մեկի հետ, այնուհետեւ որպես «բողոքի նշան» հանել հագուստը․ այնուհետեւ կինը սկսել է հայհոյել եւ հարձակվել քաղաքացիների վրա։
06-11-2017 06:58
Forbes-ը որոշել է գերհերոսի մասին պատմող ամենավաճառված ֆիլմը․ այն դարձել է «Հրաշք-կինը» կինոնկարը, որը նվրված է DC Comics-ի կերպարին։
04-11-2017 10:20
Նոյեմբերի առաջին շաբաթ օրը նշվում է Տղամարդկանց համաշխարհային օրը (World Men՝s Day), այս տարի այն նշվում է նոյեմբերի 4-ին․ հետաքրքրական է, որ նոյեմբերի 19-ին նշվում է նաեւ Տղամարդկանց միջազգային օրը (International Men՝s Day):
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 849 անգամ
21.08.2026
Դիտվել է 401 անգամ
22.08.2026
Դիտվել է 330 անգամ
25.08.2026
Դիտվել է 208 անգամ
27.08.2026
Դիտվել է 93 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster