Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-02-2018 12:15
Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի գիտնականները կաթի օգտագործումը կապել են ռեւմատոիդ արթրիտի զարգացման հետ. նրանց խոսքով՝ կաթի եւ տավարի մսի մեջ հանդիպող բակտերիաների հատուկ ենթատեսակը  կարող է այս հիվանդության զարգացում հրահրել:
02-02-2018 10:24
Առնվազն 4 մարդ է տուժել Լոս Անջելեսի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով. 12-ամյա աշակերտուհին ուսումնական հաստատությունում կրակ է բացել աշակերտների ուղղությամբ, տուժած դեռահասներից մեկն այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
02-02-2018 09:19
Վենետիկում տարրական դասարանների ուսուցչուհին զրկվել է աշխատանքից բառերում ուղղագրական սխալներ անելու պատճառով. իտալերենի ուսուցչուհու գործողություններից տուժել են զուգահեռ դասարաններում սովորող 39 երեխաներ։
01-02-2018 08:28
Բրազիլացի աղջիկը աճուրդի է հանել իր կուսությունը, որ գնի մոր տունը եւ կերակրի ընտանիքին.19-ամյա Ռոզալի Պինոն հաստատում է, որ աճուրդի հանելուց 12 ժամ անց 500 000 եվրո գումար են պատրաստ վճարել, սակայն աղջիկը հույս ունի, որ մայիսին՝ աճուրդի ավարտին այս գումարը կաճի։
01-02-2018 08:24
ԱՄՆ դատարանը բավարարել է երիտասարդ կնոջ հայցը, որի համաձայն՝ կինը լյուքս կլասի զբոսանավի վրա աշխատանքի ժամանակ անձնակազմի հարբած  անդամի կողմից ենթարկվել է սեռական բռնության. կնոջը հասցված բարոյական վնասներն ու մյուս ծախսերը գնահատվել են 70 մլն 600 հազար դոլար։
01-02-2018 04:32
Ցերեկային ժամերին քնելու ցանկություն զգացող մարդիկ ավելի են հակված Ալցհայմերի հիվանդությանը. այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանի բժիշկները։
01-02-2018 02:30
Բրիտանական Vogue հանդեսի մարտ ամսվա համարի համար մոդելներ Ջիջի եւ Բելլա Հադիդների լուսանկարը սուր քննադատություն է հարուցել սոցիալական ցանցերում. ուսանկարը, որտեղ քույրերը պատկերված են մերկ՝ իրար հանգուցված ոտքերով, Համացանցի օգտատերերը որակել են սոսկալի, նողկալի եւ մտահոգիչ:
01-02-2018 01:34
Հոլիվուդյան դերասաններ Ռիզ Ուիզերսփունի և Ռայան Ֆիլիպի դուստրը՝ 18-ամյա Ավա Ֆիլիպը առաջին անգամ նկարահանումների է մասնակցել որպես մոդել. նա մասնակցել է Rodarte ապրանքանիշի գովազդային արշավի նկարհանումներին։
31-01-2018 08:19
Bulgari իտալական նորաձեւության տան թողարկած Opera Prima բույրի սրվակը վաճառվել է 200 հազար եվրոյով. սա աշխարհում ամենաթանկ օծանելիքն է։
31-01-2018 08:10
Եգիպտական բուրգերի մոտ հանդիպել են Գիննեսի ռեկորդների գրքի երկու ֆիգուրանտներ. Թուրքիայից 35-ամյա ֆերմեր Սուլթան Քեսենը համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը` 251 սանտիմետր հասակով․ նրան ընկերակցել է Հնդկաստանից Ջոթի Ամջին, որն աշխարհի ամենափոքր կինն է ճանաչվել իր 62 սանտիմետր հասակով։ 
31-01-2018 08:05
Անծանոթին վստահելը կամ չվստահելը կախված է տվյալ մարդու ծանոթների որեւէ մեկի հետ անծանոթի նմանությամբ, հայտնել են Նյու Յորքի համալսարանի հոգեբանների խումբը:
31-01-2018 07:17
Թուրքիայի Այդն նահանգի Սոքեի շրջանում 17–ամյա Է.Յ.–ն հորը սպանելու մեղադրանքով ձերբակալվել է. աղջիկը ոստիկանությունում պատմել է, որ վերջին 2 ամսում հարազատ հայրը մի քանի անգամ իրեն բռնաբարել է։
31-01-2018 05:23
37 տարեկանում կյանքից հեռացած կինոռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանի հրաժեշտի քաղաքացիական արարողութունը տեղի կունենա Նկարիչների միությունում՝ փետրվարի 1-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ն:
31-01-2018 05:15
Հնդկաստանում 63 մլն կին քիչ է ծնվել` արու զավակի նախընտրության պատճառով:
30-01-2018 07:56
Ճապոնիայում տարածում է գտել սեռական ոտնձգության տեսակ՝ «տիկանա»-ն , որը ենթադրում է ուղեւորներով լցված տրանսպորտում զոհի շոյումներ։
30-01-2018 07:16
Հարաբերություններն ավարտվում են բաժանությամբ այն պատճառով, որ հաճախ հասարակության կարծրատիպերի ճնշումն ուժեղանում է իրական ցանկություններից, և մարդիկ շտապում են ընտանիք ստեղծել ոչ թե հանուն ընտանիքի, այլ անցողիկ զգացմունքների և մենության վախի պատճառով:
30-01-2018 07:09
Իսպանացի կինոդերասանուհի Պենելոպե Կրուզն այս տարի կարժանանա ֆրանսիական կինեմատոգրաֆի ամենահեղինակավոր պարգևին՝ «Սեզար» մրցանակին, որը հաճախ համեմատում են «Օսկարի» հետ որպես համարժեք մրցանակներ:
30-01-2018 03:12
Լոս Անջելեսում բնակվող նկարիչ Ալեքսանդրա Դիլոնը նոր կյանք է տալիս հին իրերին, որոնք մարդիկ նետում են աղբի մեջ. նա աղբից հանում է օգտագործված վրձիններ և այլ իրեր՝ օգտագործելով դրանք որպես կտավներ՝ իր աշխատանքների համար:
30-01-2018 02:18
Անգլիայի Նոթինգեմշիրի կոմսությունում կին ոստիկաններին աշխատավայրում «լացի» հատուկ սենյակ են տրամադրել, որպեսզի նրանք հաղթահարեն հույզերը դաշտանադադարի ժամանակ:
27-01-2018 10:39
Grammy 60-րդ մրցանակաբաշխության մասնակիցները, որը կկայանա  Նյու Յորքում հունվարի 28-ին, իրենց զգեստները կզրադարեն ճերմակ վարդերով․ այդպիսով նրանք համերաշխություն կհայտնեն այն կանանց, ովքեր տուժել են հետապնդումներից և բռնություններից։ 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1635 անգամ
27.10.2026
Դիտվել է 269 անգամ
28.10.2026
Դիտվել է 215 անգամ
29.10.2026
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster