Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-03-2018 05:17
Սալվադորում աբորտի համար 30 տարվա բանտարկության դատապարտված կնոջն ազատ են արձակել 15 տարի անց. երկրի գերագույն դատարանը որոշում է ընդունել կրճատել Մայրա Վերոնիկա Ֆիգերոյա Մարոկինի պատժաժամկետը, որին 2003 թվականին մեղադրել էին իր չծնված երեխայի կանխամտածված սպանության մեջ, կինը չի ընդունել մեղքը եւ դատարանում պնդում էր, որ ինքը վիժել է:
15-03-2018 03:20
Հոլանդիայի «Թուրքական ֆեդերացիայի» գլխավոր քարտուղար Էրիմ Ուղուրլուն հերթական սկանդալային հայտարարությունն է արել Twitter–ի իր էջում նա գրել է. «Քուրդ կնոջը բռնաբարելն անհրաժեշտություն է։ Ոչ ոք չպետք է քաշվի դա անելուց»։
14-03-2018 08:18
Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացված աճուրդի ժամանակ 40 միլիոն դոլարով վաճառվել է աշխարհի հինգերորդ խոշորագույն ալմաստը. այն հայտնաբերվել է այս տարվա հունվարին՝ աֆրիկյան Լեսոթոյի թագավորության Լեթսենգ հանքում:
14-03-2018 08:16
Գիտնականները պարզել են, որ սմարթֆոնը կարող է իր տիրոջ հոգեկանի հետ կապված խնդիրներ առաջացնել. նրանք պնդում են, որ մշտական զանգերը եւ ծանուցումները սթրեսի հորմոններին դրդում են գործել:
14-03-2018 08:14
Պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդը, որը հայտնի է որպես Սթորմի Դենիելս, պատրաստ է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին վերադարձնել այն 130 հազար դոլարը, որը, նրա խոսքով՝ ինքն ստացել է իրենց ինտիմ կապի վերաբերյալ տեղեկատվության չհրապարակման համար:
14-03-2018 08:11
Արգենտինացին բռնացրել է իր ընկերուհուն դավաճանության պահին և օրիգինալ ձևով խայտառակել նրան. երբ 20-ամյա երիտասարդը տեսել է իր սիրեցյալին ուրիշի գրկում. չի կորցրել իրեն՝ նստել է նրանց մոտ, սելֆի արել համբուրվողների ֆոնին ու հրապարակել լուսանկարը սոցցանցերում:
14-03-2018 06:20
Եվրամիությունը սպիներները ներառել է առողջության համար վտանգավոր ապրանքների ցուցակում։
13-03-2018 08:00
Քեմերոն Դիազը հայտարարել է, որ հեռանում է կինոից․ 45-ամյա դերասանուհին հոգնել է ողջ կինոինդուստրիայից, ինչի պատճառով էլ որոշել է վերջ տալ կարիերային։
13-03-2018 06:07
Դաշտանադադարը կարելի է դանդաղեցնել. պետք է ժամանակին ճանաչել առաջին նշանները:
13-03-2018 05:05
Ֆրանսիացի գիտնականներն ստեղծել են ալիրոկումաբ պատրաստուկը, որն արյան մեջ նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը եւ 15 տոկոսով նվազեցնում ինսուլտի եւ ինֆարկտի ռիսկը:
13-03-2018 04:55
Զամբիայի իշխանությունները խոստացել են պայքարել սեքս-տիկնիկների դեմ, որոնք, հայտնվել են տեղական սեքս-խանութներում. հայտարարvել է, որ սեքս-տիկնիկների վաճառքը կամ օգտագործումը անօրինական է եւ պատժվում է ազատազրկմամբ` մինչեւ հինգ տարի ժամկետով:
13-03-2018 03:50
Լոնդոնում 50-ամյա փաստաբանը մեղադրվում է, որ իր ավագ դստերը ստիպել է կրկնակի անգամ «կանացի թլփատման» ընթացակարգ անցնել. այդ ժամանակ 16-ամյա աղջիկն ընդամենը 9 տարեկան է եղել։
12-03-2018 08:20
Ըստ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների՝ կեղծ լուրերը համացանցում վեց անգամ ավելի արագ են տարածվում, քան իրականությանը համապատասխանողները։
12-03-2018 08:15
Բիրմինգեմյան համալսարանի և Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողներն արտահայտվել են հեծանիվ քշելու օգտին՝ որպես ծերացումը դանդաղեցնեղ սպորտաձևի։
12-03-2018 08:09
Ամերիկացի հոգեբանը սեռական կյանքը բարելավելու հասարակ միջոց է նշել. լավ սեքսը նպաստում է լավ քնին, միաժամանակ վատ սեքսը հանգեցնում է վատ քնի, որն իր հերթին նվազեցնում է սեռական ցանկությունը:
12-03-2018 08:07
Ռուսաստանցիների մեծամասնությունը (63 տոկոսը) նստած է սոցցանցերում, հիմնականում դրանք օգտագործում են ընկերների եւ ազգականների հետ հաղորդակցվելու համար, ամենաքիչը՝ քաղաքական թեմաների քննարկման համար:
12-03-2018 07:56
ԱՄՆ-ի Նեւադա նահանգի համալսարանի հետազոտողների թիմը յուրահատուկ ադամանդ է հատնաբերել, որի մեջ պահպանվել է սառույց-VII անվամբ սառույցի գերխիտ ձեւը. սառույցի այս ձեւը, որպես կանոն, այլմոլորակային ծագում ունի:
07-03-2018 08:23
Ալժիրից նկարիչ Ադել Աբդեսեմեդը ստեղծել է Անգելա Մերկելի մերկ մարմարե քանդակը. վերջինս ստեղծվել է այն լուսանկարի հիման վրա, որն արվել է, երբ Մերկելը ընկերուհիների հետ մասնակցում էր Ազատ գերմանական երիտասարդության միությանը: Աշխատանքը կոչվում է «Գեղեցիկ»:
07-03-2018 04:33
ՌԴ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանը մտադիր է ցուցադրելու համար խնդրել իտալական վերածննդի դարաշրջանի վարպետ Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի կտավը՝ «Մոնա Լիզան»:
07-03-2018 03:30
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը ձեռքի վրա դաջվածք է արել՝ աջակցելու համար ԱՄՆ-ում վերջերս ստեղծված Time՝s Up շարժմանը, որի նպատակն է կանանց պաշտպանել սեռական բռնություններից․ դաջվածքը, սակայն, տառասղալով է արվել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 867 անգամ
21.08.2026
Դիտվել է 405 անգամ
22.08.2026
Դիտվել է 341 անգամ
25.08.2026
Դիտվել է 220 անգամ
27.08.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster