Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2018 08:05
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա հարսնացու Մեգան Մարքլը կկատարեն առաջին հարսանեկան պարը Ուիթնի Հյուսթոնի I Wanna Dance With Somebody երգի ներքո։
08-05-2018 03:08
Չինաստանում ձերբակալել են մասնավոր մանկատան սեփականատիրոջը, որը 118 երեխա է որդեգրել եւ միլիոնավոր յուաններ ծախսել նրանց խնամելու համար. նրան կասկածում են որբերի միջոցները յուրացնելու մեջ:
07-05-2018 08:01
Երեխաները, ովքեր ծնվել են ցանկացած ամսվա 1-ին, 10-ին, 19-ին, 28-ին, յուրահատուկ հատկություններով են օժտված. նրանք ամուր են, ակտիվ, հաշտությամբ են յուրացնում նոր գիտելիքներ, առանձնանում հասկանալու յուրահատուկ կարողությամբ:
07-05-2018 07:58
Կնոջն առաջին անգամ թույլ են տվել մուտք գործել Ճապոնական ազգային ցլամարտի ռինգ, երբ սպորտի արդիականացման առաջարկով հանվել է արգելքը:
07-05-2018 07:45
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի է ունենում Եվրատեսիլ 2018-ի բացման արարողությունը. Հայաստանի մասնակից Սեւակ Խանաղյանը ելույթ կունենա մայիսի 8-ին ՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ 16-րդ համարի ներքո։
07-05-2018 02:56
Իրանի դատարանն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու մեղադրանքով կիրակի ազատազրկման է դատապարտել16 կնոջ:
05-05-2018 08:29
Պիլու անունով սեւ եւ սպիտակ կատուն իր տիրուհուց 1.5 մլն եվրոյի ժառանգություն է ստացել. Կատվի տիրուհու անունը Չեչիլիա Աննա էր, նա աշխատել է Իտալիայի Նախարարների խորհրդի աշխատակազմում և մահացել է 88 տարեկանում:
05-05-2018 08:27
Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները պարզել են, որ շագանակագույն աչքերով կանանց մոտ սեզոնային աֆեկտիվ խանգարման վտանգը կրկնակի բարձր է, քան երկնագույն աչքերով մարդկանց մոտ:
05-05-2018 08:25
Երեկույթների սիրահարների շրջանում ի հայտ է եկել նոր թրենդ. Աղջիկներն սկսել են մերկացնել մարմնի ինտիմ մասերը և դրանք պատել փայլազարդերով:
05-05-2018 06:32
ԱՄՆ-ում վիրահատել են Կոնեկտիկուտ նահանգում բնակվող 38-ամյա կնոջը՝ հեռացնելով 60 կգ կշռող ձվարանային ուռուցքը:
05-05-2018 05:34
Տասը տարի հետո հնարավոր է բջիջների ստեղծում, որոնք անխոցելի կլինեն վիրուսների, քաղցկեղի, ծերացման, ճառագայթման եւ սառչելու նկատմամբ. այդ մասին հայտարարել են Genome Project-ի ծագումնաբանները:
04-05-2018 08:03
Մայիսի 1-ից վաճառքի են հանվել Facebook ընկերության Oculus Go վիրտուալ իրականության նոր ակնոցները. դրանք վիրտուալ իրականության առաջին հիրավի մատչելի ակնոցներն են, որոնք այլ սարքերի միացում չեն պահանջում։
04-05-2018 07:59
Սերենա Ուիլյամսը «Լինելով Սերենա» վավերագրական ֆիլմում պատմել է իր և Ալեքսիս Օհանյանի հարաբերությունների և դստեր ծննդյան մասին:
04-05-2018 07:57
Ցյուրիխում ռուս կինը, օգտագործելով իր բանկային քարտը, սրճարանում մեկ գավաթ սուրճի համար վճարելիս պատահաբար իր PIN-ծածկագիրն է հավաքել որպես թեյավճար, ինչի արդյունքում 7709.70 շվեյցարական ֆրանկ ($7,732) է վճարել՝ 23.70 ֆրանկ ($23.76) հաշվի դիմաց:
04-05-2018 07:55
Twitter-ը իր բոլոր 330 մլն օգտատերերին թախանձագին խնդրում է անմիջապես փոխել գաղտնաբառերն այն բանից հտեո, երբ համակարգի սխալը գաղտնաբառերը տեքստի տեսքով է ներկայացրել:
04-05-2018 07:51
ԱՄՆ-ում բանտարկյալ կանանց նկատմամբ սեռական բռնության գործով կասկածյալին մատնել է առնանդամի արտասովոր ձեւը. բանտի պարեկը, որին կասկածում են բռնաբարության մեջ, կեռաձեւ առնանդամ ունի:
03-05-2018 08:06
Ռոզմարինը հակաբակտերիալ, հակասնկային, հակաօքսիդանտ հատկություններ ունի, կարող է օգնել սթրեսի դեմ պայքարում. այն լավացնում է արյան շրջանառությունը, կենտրոնանալու կարողությունը, ազատում է հոգնածությունից։
03-05-2018 08:05
Հակադեպրեսանտների երկարատեւ գործածումը մեծացնում է դեմենցիայի զարգացման ռիսկը:
03-05-2018 08:03
Պարզվել է, որ ալկոհոլ օգտագործողների թիվն անշեղորեն աճում է սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարձրացմանը զուգահեռ:
03-05-2018 07:59
Ավստրիայում 63-ամյա տղամարդու են ձերբակալել, որին կասկածում են կանանց սպանության եւ անդամահատման մեջ. իրավապահների տվյալներով՝ նա մտադիր էր ուտել իր զոհերի մարմնի մասերը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1607 անգամ
27.10.2026
Դիտվել է 259 անգամ
28.10.2026
Դիտվել է 209 անգամ
29.10.2026
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster