Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-06-2025 10:45
ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ աշխարհի չափահասների մոտ 39%-ը ավելորդ քաշ ունի, իսկ 13%-ի մոտ ախտորոշվել է ճարպակալում: Առանց թվերի աճին սպասելու՝ որոշ երկրներ արդեն սահմանափակումներ են մտցրել արագ սննդի սպառման վրա, մինչդեռ մյուսները պլանավորում են դա անել 2025 թվականին:
04-06-2025 10:31
Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, համացանցում աղմուկ է բարձրացրել՝ ներկայանալով համարձակ կերպարով, որը հիշեցնում է Քիմ Քարդաշյանի պաշտամունքային ֆոտոսեսիաները։ Սենսորիի նոր լուսանկարահանումը համեմատվում է Քիմ Քարդաշյանի կողմից հիմնադրված Skims ապրանքանիշի գովազդային արշավների և հատկապես Swarovski-ի հետ 2023 թվականին ներկայացված համագործակցության հետ։
04-06-2025 02:33
Մոնակոյի արքայազն Ալբերտը մեղադրվում է սիրուհիների և երեխաների համար գանձապետական միջոցները յուրացնելու մեջ: Նախկին գանձապահ Կլոդ Պալմերոն, որը տասնամյակներ շարունակ աշխատել է իշխանության կառավարիչների ընտանիքի համար, կոռուպցիոն սկանդալի պատճառով ազատվել է աշխատանքից: Արքայազնը դատի է տվել ֆինանսիստին:
04-06-2025 00:40
Գրիգորի Լեպսը նշել է իր ընկերուհու հետ նշանադրության տարեդարձը։ Իր Story-ներում նա հրապարակել է 19-ամյա Ավրորա Կիբայի հետ արձակուրդից: Համատեղ լուսանկարում Ավրորան ցուցադրել է մատնեմատին դրված  Գրաֆի մատանին։
02-06-2025 10:25
Հայաստանը մայիսին պատվով ներկայացել է Indonesia Fashion Week 2025 հեղինակավոր միջազգային հարթակում՝ դառնալով միջոցառման պաշտոնական բացման մասնակիցն ու հատուկ հյուրը։ Շաբաթվա ընթացքում գործել է հատուկ հայկական տաղավար, որտեղ ներկայացված են եղել հայ վարպետների աշխատանքները՝ ձեռագործ պարագաներ, արհեստագործական արտադրանք, ազգային ոճով աքսեսուարներ և գեղարվեստական լուծումներով մոդելային նմուշներ։
02-06-2025 10:21
Այն, թե ինչպես է երեխայի քաշն ավելանում կյանքի առաջին ամսում, ապագայում դիտարկվում է որպես նրա IQ-ի ցուցանիշ: Այդ մասին հայտնել են ավստրալացի և կանադացի գիտնականները: Այն երեխաները, որոնք կյանքի առաջին 4 շաբաթներում հավաքել են իրենց նախնական քաշի 40%-ը, ունեցել են 1.5 միավորով ավելի բարձր IQ, քան այն երեխաները, որոնց մոտ գրանցվել է սեփական քաշի ընդամենը 15%-ի աճ:
02-06-2025 10:12
Hayat Project-ի երգչուհի Նարե Հովհաննիսյանը օրերս Գյումրիում կայացած խմբի համերգի ժամանակ ընկել է բեմից, բայց, բարեբախտաբար, երգչուհին լավ է: Նա այս մասին հայտնել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով տեսանյութ։ Երգչուհին ի պատասխան երկրպագուների անհանգստության, նշել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Միջադեպը տեղի է ունեցել համերգի կեսից, Նարեն, նույնիսկ, իր վայրէջքից հետո բարձրացել է բեմ ու շարունակել համերգը խմբի մյուս անդամների հետ։
02-06-2025 10:02
TikTok-ում հոգեկան առողջության պահպանման վերաբերյալ խորհուրդներ առաջարկող ամենահայտնի տեսանյութերի կեսից ավելին ապատեղեկատվություն է պարունակում, ցույց է տվել The Guardian պարբերականի հետաքննությունը։ Շատ տեսանյութերում տրվել են ընդհանուր խորհուրդներ՝ հիմնված նեղ անձնական փորձի և անեկդոտային տվյալների վրա, որոնք «կարող են համընդհանուր կիրառելի չլինել»:

02-06-2025 07:13
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 16-րդ ռակետ, ամերիկացի Ամանդա Անիսիմովայի հետ եւ առավելության հասավ 7:5, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 34 րոպե։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենը։
02-06-2025 03:17
Հայաստանի վաստակավոր նկարիչ, ֆեյշն-դիզայներ, «AH» բրենդի հիմնադիր Աննա Հարությունյանը օրեր առաջ վերադարձել է Unique Fashion Show Paris (UFSP) Փարիզի նորաձևության եզակի ցուցադրությունից, ուր շուրջ 30 երկրների կողքին ներկայացրել է Հայաստանը, ում վստահվել էր ցուցադրության «grand final-ը»։ Հավաքածուն «քայլող պատմություն» անվանող դիզայների հագուստներում պատկերված է հայկական սիմվոլիկան՝ ժայռապատկրներ ուրարտական դարաշրջանից, աշխարհի ստեղծումից մինչև մեր ժամանակներ։
01-06-2025 14:02
Հնդկաստանում մայիսի 31-ին ավարտվել է «Միսս Աշխարհ» գեղեցկության համաշխարհային մրցույթը, որն այս տարի անցկացվեց 72-րդ անգամ: 2025 թ-ին գեղեցկության մրցույթի բաղձալի տիտղոսին արժանացավ Թաիլանդը ներկայացնող Օպալ Սուչատա Չուանգսրին: Աղջիկն առաջ է անցել 108 երկրների մասնակիցներից՝ նվաճելով հաղթողի տիտղոսը: Հայաստանը ներկայացնում էր 19-ամյա Ադրինե Աճեմյանը. Հայաստանը տեղ չի զբաղեցրել լավագույն տասնյակում:
31-05-2025 12:31
Հայաստանի ներկայացուցիչ Պարգի Survivor երգը շարունակում է տարածում գտնել աշխարհում։ Այն երկու շաբաթ շարունակ հայտնվել է համաշխարհային հիթ շքերթների 50-յակում։ Այս մասին Պարգը հայտնել է ինստագրամյան իր էջում։ «SURVIVOR-ը վերջին 2 շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում Viral 50 երգացանկերի մեջ էր։ Շատ շնորհակալ եմ լսելու համար»,-գրել է «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակը՝ հրապարակելով այն երկրների անունները, որտեղ երգը տարածում է գտել։
31-05-2025 12:29
Ամերիկացի հետազոտողները գրանցել են D վիտամինի անսպասելի հատկությունը, որը կարող է ազդել օրգանիզմի ծերացման արագության վրա։ Բոստոնի համալսարանի դոկտոր Մայքլ Հոլիկը հավելել է, որ D վիտամինի մակարդակի բարձրացումը կարող է զգալիորեն նվազեցնել մահացության ընդհանուր վտանգը։
29-05-2025 09:33
Հռոմում տեղի 1 ունեցел Մարիա Գրացիա Կյուրիի հրաժեշտի ցուցադրությունը Dior նորաձևության տան համար: Եվ չնայած ստեղծագործական տնօրենը դեռևս պաշտոնապես չի հաստատել, որ լքում է իր պաշտոնը, շատերը կասկած չունեն. սա նրա ղեկավարության շրջանի տպավորիչ ավարտն էր: Մինչ նորաձևության աշխարհը կռահում է, թե երբ է Ջոնաթան Անդերսոնը պաշտոնապես գլխավորելու ամբողջ Dior-ը (նա արդեն աշխատում է տղամարդկանց հագուստի շարքի վրա), Մարիա Գրացիա Կյուրին շարունակում է ստեղծագործել նորաձևության տան համար:
29-05-2025 09:30
Եթե մարդն օրերով չի քնում, ապա նրա մոտ կարող են առաջանալ շիզոֆրենիայի ախտանշաններ, գրում է Mizo News պարբերականը՝ հղում կատարելով Բոննի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտությանը: Այսպիսով, նվազում է կենտրոնացումը, նկատվում է փսիխոզ: Մարդուն տանջում են տարօրինակ մտքերը, և նա ճիշտ չի ընկալում իրականությունը:
29-05-2025 09:27
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել դեռահասների լավ ճանաչողական աշխատանքի և 60 տարի անց դեմենցիայի ռիսկի նվազեցման միջև: Կրթության բարձր մակարդակը և ողջ կյանքի ընթացքում մտավոր խթանիչ գործողությունները դանդաղեցնում են դեմենցիայի որոշ տեսակների առաջընթացը, ցույց են տվել հետազոտությունները:
29-05-2025 09:17
Բոստոնում մահացել է հայ օպերային երգչուհի, դերասանուհի Էլվիրա Ուզունյանը։ Նա 91 տարեկան էր։ Ծնվել է Թբիլիսում, երկար տարիներ աշխատել է Հայաստանում, հետո տեղափոխվել է Բոստոն, որտեղ հանդես է եկել բազմաթիվ համերգներով։
29-05-2025 09:10
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Փարիզում անցկացվող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Բելառուսի ներկայացուցիչը 6:3, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 97-րդ ռակետ, շվեյցարացի Խիլ Բելեն Տայհմանին։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 34-րդ ռակետ, սերբ Օլգա Դանիլովիչը, որը 6:4, 3:6, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։
28-05-2025 13:28
Մաշկաբանները թվել են հինգ հիմնական սխալներ, որոնք նպաստում են դեմքի մաշկի վաղաժամ ծերացմանը. խոնավեցման պրոցեդուրայի թերագնահատում, արևապաշտպան միջոցներն անտեսելը, մաշկը քնից առաջ չմաքրելը, խնամքի միջոցների հաճախակի փոփոխություն, կոսմետիկ և մաքրող միջոցների չափից շատ օգտագործում։
28-05-2025 13:11
Բժիշկները Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի մոտ մաշկի մասնակի նեկրոզ են ախտորոշել։ Այս մասին գրել է Super.ru-ն՝ հղում կատարելով իր տրամադրության տակ գտնվող բժշկական տեղեկանքին։ «Փաստաթղթի համաձայն՝ արտիստը ստացել է երկրորդ աստիճանի այրվածք բարդացած բուրսիտով, մաշկի մասնակի նեկրոզով, բորբոքմամբ եւ ձախ կողմից՝ լիմֆադենոպաթիայով»,- նշվել է հրապարակման մեջ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 742 անգամ
24.04.2026
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster