Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-08-2019 13:12
Ալբերտայի համալսարանի (Կանադա) հոգեբաններին հաջողվել է բացահայտել ռոմանտիկ հարաբերությունների գաղտնիքը. չնայած զուգընկերոջը փոխելուն, մարդիկ ռոմանտիկ հարաբերությունները հաստատում են միեւնույն սցենարով:
30-08-2019 12:53
Ծնողական սթրեսը մորը եւ երեխային խանգարում է նույն ուղղությամբ տրամադրվելուն: Այս մասին նշված է Նանյանի տեխնոլոգիական համալսարանի (Սինգապուր) հետազոտության մեջ:
30-08-2019 07:31
«Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի անցկացման քաղաքը եւ ամսաթվերը կհայտարարվեն օգոստոսի 30-ին: Այդ մասին հայտնել է Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ):
29-08-2019 08:25
Մեծ Բրիտանիայում քույրն ու եղբայրը գումար խնայելու նպատակով որոշել են ամուսնանալ նույն օրը և կիսել հարսանեկան արարողության ծախսերը. 31-ամյա Անդրեան և նրա 28-ամյա եղբայր Քրիսոֆերն իրենց սիրելիների հետ ամուսնանալու համար համատեղ խնջույք են կազմակերպել՝ ավելի քան 100 մարդու հրավիրելով: Զույգերից յուրաքանչյուրը շուրջ 6200 դոլար է խնայել:
29-08-2019 08:18
«Օսկար» մրցանակի դափնեկիր Վիոլա Դեւիսը Միշել Օբամային կմարմնավորի «Առաջին տիկիններ» բազմասերիանոց հեռուստատեսային քաղաքական դրամայում:
29-08-2019 08:12
3 պարզ փոփոխություն, որոնք կարող են երկարացնել ձեր կյանքը 12 տարով. դրա համար հարկավոր է ընդամենը հրաժարվել ծխելուց (կամ երբեք չսկսել ծխել), հետեւել առողջ սննդակարգին եւ լինել ֆիզիկապես ակտիվ։
29-08-2019 08:09
Մարդկանց մարմնի ավելորդ քաշը համապատասխանում է ամբողջ աշխարհում սննդային թափոնների 140 մլրդ տոննային:
29-08-2019 07:20
Թաիլանդի հյուսիս-արեւելքի Ուդոն Տխանի նահանգի գյուղերից մեկում հայտնաբերել են մի տղամարդու, որը, ինչպես ենթադրվում է, 128 տարեկան է:
28-08-2019 10:27
«Ոստիկանությունը սկսել է մերսման սրահներում տեսախցիկներ տեղադրել, որ­պեսզի կարողանա ամբողջա­կան տեղեկատվություն ստա­նալ դրանց գործունեության վերաբերյալ:
28-08-2019 10:24
Բոստոնի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ լավատեսությունն իսկապես կյանքի տեւողությունը երկարացնում է:
27-08-2019 11:40
Նյու Ջերսիում անց է կացվել MTV Video Music Awards արարողությունը, գլխավոր մրցանակը լավագույն տեսահոլովակի համար ստացել է Թեյլոր Սվիթը «You Need to Calm Down» տեսահոլովակի համար։
27-08-2019 11:38
Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում ամերիկացի Սերենա Ուիլյամսը հաղթանակ է տարել ռուսաստանցի Մարիա Շարապովայի նկատմամբ: 59 րոպե տևած պայքարում Սերենա Ուիլյամսը հաղթանակ է տարել 6:1, 6:1 հաշվով:
27-08-2019 09:45
Ամերիկացի 27-ամյա մոդել Էմիլի Ռատակովսկին շարունակում է գովազդել կանանց հագուստի իր բրենդը՝ տեսականին համալրելով թարմ բաներով: Անցյալ շաբաթ Ռատակովսկին հայտարարել է լողազգեստների նոր շարքի մասին:
27-08-2019 07:49
26-ամյա Արիանա Գրանդեն առաջին անգամ ելույթ է ունեցել Մանչեսթերում՝ երկու տարի առաջ այնտեղ տեղի ունեցած ահաբեկչությունից անց։ Երգչուհին երգել է գլխավոր երգը՝ ի հիշատակ զոհերի։
27-08-2019 06:51
Եգիպտացի հեռուստահաղորդավարուհի Ռիհամ Սաիդը հրաժարվել է աշխատել լրագրության ոլորտում այն բանից հետո, երբ գեր մարդկանց մասին նրա արտահայտությունները քննադատության ալիք են առաջացրել: «Գեր մարդիկ նման են դիակների: Նրանք ծանրաբեռնում են իրենց ընտանիքին ու պետությանը»,- ասել է Սաիդը:
26-08-2019 09:44
Արաբական Միացյալ Էմիրություններում կինն ամուսնությունից 1 տարի անց որոշել է ամուսնալուծվել այն պատճառով, որ ամուսինը «չափազանց շատ» է սիրում իրեն և երբեք չի վիճում իր հետ, գրում է Oddity Central-ը:
26-08-2019 09:41
3 բան, որ կանայք պետք է դադարեն անել հարաբերություններում. խոսել թերությունների մասին, մերժել հաճոյախոսությունները, համեմատել նրան նախկինների հետ։
26-08-2019 09:39
Խնդիրների լուծումից շեղվելու համար շարժական հեռախոսի օգտագործումը ուղեղին չի օգնում «վերաբեռնավորվելու», այլ, ընդհակառակը, հանգեցնում է մտավոր պաշարների էլ ավելի սպառման. այս եզրակացությանն են հանգել Ռաթգերսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։
26-08-2019 09:33
Ֆլորիդայի Քի Ուեսթ կղզում երկու հյուրանոցներ առաջարկում են իրենց հյուրերին դասական գրականության անվճար ընթերցանություն առանց լողավազանից դուրս գալու:
26-08-2019 08:46
Շախմատի միջազգային ֆեդերացիան իր լիազորությունների շրջանակում նախաձեռնել է հետաքննություն՝ պարզելու, թե ում պատճառով է մեր շախմատիստուհին՝ Մարիա Գևորգյանը, զրկվել այս օրերին Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1491 անգամ
22.10.2026
Դիտվել է 422 անգամ
27.10.2026
Դիտվել է 207 անգամ
28.10.2026
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster