Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-09-2025 09:28
Իտալիայում ավարտվել է Վենետիկի 82-րդ կինոփառատոնը: Ջիմ Ջարմուշը իր կարիերայում առաջին անգամ արժանացել է փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծին»՝ իր «Հայր, մայր, քույր, եղբայր» ֆիլմով: «Արծաթե առյուծը» (Գրան պրի) շնորհվել է Կաութեր Բեն Հանիայի «Հինդ Ռաջաբի ձայնը» ֆիլմին: Բեն Սաֆդին անվանակարգվել է «Լավագույն ռեժիսոր» («Պտտող մեկենա»), Թոնի Սերվիլոն («Ներողամտություն»)՝ «Լավագույն դերասան»), իսկ Սին Ժիլեյը («Արևը ծագում է բոլորիս համար»)՝ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում: Լունա Վեդլերը («Լռակյաց ընկերը») ճանաչվել է «Լավագույն երիտասարդ դերասանուհի», իսկ Վալերի Դոնզելլիի և Ժիլ Մարշանի «Աշխատավայրում» ֆիլմը արժանացել է լավագույն սցենարի: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվել է Ջանֆրանկո Ռոզիի «Ամպերից ներքև» ֆիլմին:
08-09-2025 09:26
Նորաձևության դիզայներ Ջորջիո Արմանին կհուղարկավորվի Պյաչենցա քաղաքի մերձակայքում գտնվող Ռիվալտա քաղաքի (որը նրա ծննդավայրն է) ընտանեկան դամբարանում: Այս մասին գրում են տեղի ԶԼՄ-ները։ Նրանց տվյալներով' արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 8–ին օրվա երկրորդ կեսին' Սուրբ Մարտինի եկեղեցում։ Դրան ներկա կլինի առավելագույնը 20 մարդ։
08-09-2025 09:24
Գիտնականները պարզել են, որ կանաչ թեյի գլխավոր բաղադրիչը՝ էպիգալոկատեխին գալատը (EGCG), կարող է վերականգնել նեյրոնների էներգետիկ հավասարակշռությունը և օգնել ուղեղին ազատվել թունավոր սպիտակուցային կուտակումներից: Այս մասին ասվում է GeroScience ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։
08-09-2025 09:12
Վեյցմանի ինստիտուտի գիտնականները բացահայտել են նեյրոնային մեխանիզմ, որը բացատրում է, թե ինչու են մարդիկ ակտիվորեն ուսումնասիրում նոր տարբերակներ՝ փորձելով խուսափել կորուստներից, քան շահույթ փնտրելիս: Աշխատանքը ցույց է տվել, որ այս գործընթացի վրա ազդում են նշագեղձի նեյրոնների ակտիվությունն ու «աղմուկը»:
08-09-2025 02:15
Տոկիոյի համալսարանի գիտնականները մշակել են սինթետիկ ադամանդներ ստանալու նոր եղանակ՝ էլեկտրոնային ճառագայթման միջոցով։ Այս մեթոդը կարող է ճանապարհ բացել պատկերների ստացման և վերլուծության նոր հզոր տեխնոլոգիաների համար։
05-09-2025 10:09
Սեպտեմբերի 4-ին նորաձևության աշխարհը կորցրեց ևս մեկ նշանակալի անձնավորության։ Ջորջիո Արմանին մահացավ 91 տարեկան հասակում։ Նրա մահը խորհրդանշական ավարտ էր մի ողջ դարաշրջանի, բայց Արմանիի ժառանգությունը՝ հեղափոխական կոստյումներից մինչև մարդասիրական նախաձեռնություններ, կշարունակի ոգեշնչել աշխարհը։ Ջորջոն ոչ միայն հագուստ է ստեղծել, այլև արարել է ժամանակակից ոճի փիլիսոփայություն, որտեղ նրբագեղությունը ծնվում է պարզությունից, իսկ շքեղությունը դառնում է ժողովրդավարական։
05-09-2025 10:01
Նիդեռլանդների արքայադուստր Արիանան որոշել է դպրոցն ավարտելուց հետո ոչինչ չանել, հաղորդում է Daily Mail-ը։ Արիանան 18 տարեկան է և ավարտել է Իտալիայում գրոծող Միացյալ Աշխարհի Ադրիատիկ գիշերօթիկ դպրոց-քոլեջը։ Ուսումն ավարտելուց հետո նա որոշել է ընդմիջում վերցնել և առայժմ ոչինչ չանել։ Հաղորդվում է, որ արքայադուստր Արիանան հաջորդ տարին կճամփորդի։
05-09-2025 09:56
ԱՄՆ-ի Beth Israel Deaconess Medical Centre-ի գիտնականները պարզել են, որ սմարթֆոն օգտագործողները զուգարանում բավականին ավելի երկար ժամանակ են անցկացնում, քան նրանք, ովքեր հեռախոսը թողնում են զուգարանից դուրս։ Դա մեծացնում է հեմոռոիդների զարգացման ռիսկը։ «Զուգարանում սմարթֆոն օգտագործելը կապ ունի հեմոռոիդների հավանականության 46%-անոց աճի հետ», – ասում է հետազոտության ավագ հեղինակ Տրիշա Պասրիչը։ «Մենք շարունակում ենք ուսումնասիրել, թե ինչպես են արդիական սարքերը ազդում մեր առողջության վրա։ Պարզվում է, որ նույնիսկ տեղն ու օգտագործման ձևը կարևոր նշանակություն ունեն»։
05-09-2025 02:04
Հասուն տարիքում ավելորդ քաշը միշտ չէ, որ մեծացնում է դեմենցիայի առաջացման ռիսկը, իսկ երբեմն նույնիսկ նվազեցնում է այն։ Այս եզրակացությանն են հանգել գիտնականները՝ հիմնվելով ARIC ընկերության կատարած ծավալուն հետազոտության տվյալների վրա։ Հեղինակները ընդգծում են, որ ստացված արդյունքները բացատրում են «ճարպակալման պարադոքսը» տարեց տարիքում: Ավելորդ քաշն ինքնին չի պաշտպանում դեմենցիայից, իսկ քաշի կորուստը կարող է լինել թաքնված պաթոլոգիական պրոցեսների նշան, որոնք արագացնում են ուղեղի ծերացումը:
03-09-2025 11:36
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կրկին կներկայանա Ֆրանսիայի դատարան՝ սեռական ոտնձգության մեկ այլ մեղադրանքով, երեքշաբթի օրը հաղորդել է Franceinfo ռադիոն։ Մայիսին Փարիզի դատարանը դերասանին մեղավոր ճանաչեց 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի բեմանկարչի և ռեժիսորի օգնականի նկատմամբ ոտնձգությունների մեջ։ Դերասանուհի Շառլոտ Արնուի նկատմամբ ենթադրյալ բռնության գործով հետաքննությունը սկսվել է 2018 թվականից։
03-09-2025 11:33
Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ ալկոհոլի քրոնիկ օգտագործման դեպքում խանգարվում է բջջային ազդանշանային առանցքային սպիտակուցի արտադրությունը, որն օգնում է աղիքային բակտերիաներին պահել աղիքներում։ Առանց այս պատնեշի՝ աղիքների բակտերիաները կարող են ավելի հեշտությամբ ներթափանցել լյարդ՝ խորացնելով ալկոհոլից առաջացած դրա վնասումը։
03-09-2025 10:41
Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնությունում աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան առանց պայքարի դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Աշխարհի 60-րդ ռակետ, չեխ Մարկետա Վոնդրոուշովան մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով չներկայացավ մրցախաղին։ Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան։
03-09-2025 01:40
Գիտնականները պարզել են, որ ամուսինների մոտ հոգեկան խանգարումներն ավելի շատ են համընկնում, քան ընդունված է ենթադրել։ Այս եզրակացությանն է հանգել հետազոտողների միջազգային խումբը: Վերլուծությունը ցույց է տվել, որ փոխկապակցվածությունները գոյություն ունեն հոգեկան խանգարումների 9 տեսակների միջև և փպխանցվում են մի քանի սերունդ։ Ավելին, պատկերը նույնն է եղել տարբեր մշակույթներում, ինչը վկայում է երևույթի գլոբալ բնույթի մասին։
03-09-2025 00:43
Աննա Վինտուրը հայտարարել է, որ Քլոե Մալը նշանակվել է ամերիկյան Vogue-ի խմբագրական բովանդակության նոր ղեկավար։ Նա կփոխարինի 75-ամյա Վինտուրին, ով հրաժարական էր տվել հունիսին։
02-09-2025 09:18
ԱՄՆ բնակչուհին անսպասելիորեն դուստր է ծննդաբերել Burning Man երաժշտական փառատոնում՝ չկասկածելով իր հղիության մասին, հաղորդում է NBC News-ը։ Քայլա Թոմփսոնն օգոստոսի 27-ին հանգստանում էր ամուսնու հետ՝ Նևադայի անապատում ամեն տարի անցկացվող հայտնի երաժշտական փառատոնի տարածքում կայանած կցասայլակում։ Հանկարծ նա ուժեղ ցավ է զգացել որովայնի ստորին հատվածում, և մի քանի ժամ անց, իր համար անսպասելիորեն, կցասայլակի զուգարանում 1,6 կգ քաշով առողջ աղջիկ է ծննդաբերել։
02-09-2025 07:44
27-ամյա ամերիկացի դերասանուհի Սիդնի Սվինին, ով գարնանը բաժանվել էր իր փեսացուից, կասկածվում է երաժշտական պրոդյուսեր և ձեռնարկատեր, 44-ամյա Սքութեր Բրաունի հետ սիրավեպ ունենալու մեջ: Այս մասին հայտնել է The Star-ը: Զույգին առաջին անգամ միասին նկատել են Վենետիկում՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի և Լորեն Սանչեսի հարսանիքի ժամանակ: Նրանք միասին զբոսնել են քաղաքի փողոցներով, իսկ ավելի ուշ ընկերների հետ գնացել բար: Աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք արդեն իրենց ընկերներին պատմել են սիրավեպի մասին, բայց նրանց խնդրել են չմեկնաբանել և չխոսել դրա մասին:
02-09-2025 05:26
Երգչուհի Մայլի Սայրուսը դարձել է պատմության մեջ առաջին սելեբրիթին, որը նկարահանվել է ֆրանսիական Maison Margiela նորաձևության տան գովազդային արշավում:1988 թվականին հիմնադրվելուց ի վեր ապրանքանիշը հետևել է անանունության սկզբունքներին. արշավներում մոդելները հաճախ ծածկում են դեմքերը, հագուստի ստեղծման վրա աշխատում է անհայտ դիզայներների թիմ, իսկ ապրանքանիշի հիմնադիր Մարտին Մարջիելան անտեսանելի է մնում հանրության համար նույնիսկ կարիերան ավարտելուց տարիներ անց:
02-09-2025 03:56
Մեծ Բրիտանիայում Վելինգբորոյի Five Wells բանտի 26-ամյա նախկին պահակ Էյմի Դյուկը մեղավոր է ճանաչվել կալանավորների հետ անպատշաճ հարաբերությունների երկու դրվագով և դատապարտվել մեկ տարվա ազատազրկման, հաղորդում է Daily Star-ը։ Էյմին Five Wells բանտի երրորդ աշխատակցուհին է, որ դատապարտվում է կալանավորների հետ սեքսի համար։
02-09-2025 03:22
Ռոքֆելլերի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաօքսիդանտ գլուտատիոնը կարևոր դեր է խաղում կրծքագեղձի քաղցկեղի թոքերի մետաստազավորման (ուռուցքի աճի երկրորդային օջախների՝ մետաստազների ձևավորման գործընթացը, երբ բջիջներն առաջնային օջախից այլ հյուսվածքներ են տարածվում)։ Գիտնականների կարծիքով՝ գլուտատիոնի միտոքոնդրիաներ փոխանցման արգելափակումը ավանդական բուժման մեթոդների համեմատ կարող է կրծքագեղձի քաղցկեղի մետաստազների կանխարգելման նոր, ավելի մեղմ մոտեցում դառնալ։
01-09-2025 09:45
Այս հանգստյան օրերին Նիդերլանդների հարավային Տիլբուրգ քաղաքում գույներն ավելի շատ էին, քան սովորաբար․ հազարավոր կարմրահեր մարդիկ ամբողջ աշխարհից հավաքվել էին ամենամյա փառատոնին, որը նվիրված է նրանց բոսորագույն մազերին, հայտնում է Associated Press-ը։ Redhead Days փառատոնը ներառում է երաժշտական միջոցառումներ, սննդի տաղավարներ և վարպետության դասեր, որոնք ուղղված են կարմրահերների հատուկ կարիքներին՝ դիմահարդարման խորհուրդներից մինչև մաշկի քաղցկեղի կանխարգելում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-07-2026 10:01
Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հայտարարել է «Էմմի» մրցանակի թեկնածուների անունները: Այս տարի մրցանակի համար կրկին կմրցեն ամենանշանավոր նոր շոուները և արդեն իսկ հանդիսատեսի կողմից սիրվածները՝ «Յոթ թագավորությունների ասպետներ»-ից մինչև «Սպանություններ մեկ շենքում»–ը: Բացարձակ առաջատարը դարձել է «Փիթը» ՝ ստանալով 25 անվանակարգերում առաջադրումներ, որոնցից 13-ը՝ դերասանական արվեստի համար։
10-07-2026 09:06
Մասնագետների խոսքով՝ շոգ եղանակին ձմերուկը լավ միջոց է օրգանիզմի հեղուկի պաշարները լրացնելու համար։ Բացի այդ, այն հարուստ է լիկոպինով՝ հզոր հակաօքսիդանտով, որը պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից և նպաստում է տարիքային փոփոխությունների դանդաղեցմանը։ Ձմերուկը նաև պարունակում է վիտամին A (ռետինոլ), վիտամին C, կալիում, մագնիում և ցիտրուլին։ Առողջ մեծահասակների համար ձմերուկի օգտագործման խիստ սահմանափակումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում օրական օգտագործել առնվազն 400 գրամ բանջարեղեն և միրգ՝ ըստ նախասիրության։ Երեխաների սննդակարգում ձմերուկը պետք է ընդգրկել աստիճանաբար՝ սկսած մեկ տարեկանից։
09-07-2026 10:45
Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը: Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
09-07-2026 06:48
Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթը վերամիավորվել են 2016 թվականի բաժանումից հետո: People-ի տվյալներով՝ դերասանները միասին են ապրում մոտ երկու տարի և շարունակում են իրենց հարաբերությունները՝ անցյալում թողնելով հին դժգոհությունները: Չնայած կնոջ անհավատարմությանը՝ Ուիլ Սմիթը վերադարձել է իր ընտանիքի մոտ:
09-07-2026 05:52
Թուրք դերասանուհի Էջե Իրթեմի մահը դարձել է վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հեռուստադիտողներին «Լոռամրգի շերբեթ» սերիալից հայտնի աստղը մահացել է իր ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով բժշկական փորձագետներին, հաղորդել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Դիահերձումից և նմուշների մանրամասն վերլուծությունից հետո 35-ամյա դերասանուհու մահվան պաշտոնական պատճառը նշվել է ալկոհոլային թունավորումը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2026
Դիտվել է 861 անգամ
07.07.2026
Դիտվել է 381 անգամ
08.07.2026
Դիտվել է 289 անգամ
09.07.2026
Դիտվել է 236 անգամ
10.07.2026
Դիտվել է 221 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster