Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-09-2019 06:47
Պաղեստինյան ծագմամբ սուպերմոդել Բելա Հադիդը մասնակցել է փոփ-կատարող Ռիհաննայի կողմից հիմնված Savage x Fenty ներքնազգեստի բրենդի նորաձեւության շոուին, որն անցկացվել է Նյու Յորքում, Barclays Center-ի բեմում:
25-09-2019 10:13
Աղջիկների ֆիզիոլոգիան 1-2 տարի առաջ է ընկնում հասակակից տղաներից. կանայք սկսել են հաճախ հիվանդանալ տղամարդկանց բնորոշ հիվանդություններով եւ' ընդհակառակը:
25-09-2019 10:12
Մեծ Բրիտանիայի բնակչուհու համար լեզուն վերականգնել են նրա ձեռքի հյուսվածքներից:
25-09-2019 10:09
Փարիզի մերձակայքում տարեց կնոջ տանը հայտնաբերված նկարը ֆլորենտական Վերածննդի նկարիչ Չիմաբուեի վաղուց կորած գլուխգործոցն է. «Քրիստոսի ծանակումը», որը 13-րդ դարավերջի նկարների շարքի մասն է հայտնաբերվել է տարեց ֆրանսուհու տանը, նա այն սրբապատկեր էր համարում:
25-09-2019 06:18
Մեծ Բրիտանիայի Նորվիչի բնակչուհի 25-ամյա Ջեյդ Յանգմենին, որը տարիներ շարունակ խուսափել է միրգ և բանջարեղեն ուտելուց, կուրանալու վտանգ է սպառնում. երեք տարեկանից նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, ինչը նրան ստիպել է հրաժարվել որոշ կերակուրներից՝ գրեթե ոչինչ չի ուտում, բացի պիցցայից, մակարոնից, չիպսից և հավի մսից:
25-09-2019 05:24
Անգլիայից ամուսինները, որոնք կարծում էին, որ երբեք երեխա չեն ունենա, ուլտրաձայնային նկարում տղամարդու դեմք ու առաջ պարզած ձեռք են նկատել, որը ուղղված էր իրենց չծնված երեխայի կողմը: Այժմ նրանք վստահ են, որ դա նրա պահապան հրեշտակն է:
24-09-2019 09:49
Ամերիկացի դերասանուհի Դեմի Մուրը պատմել է այն մասին, որ իր բռնաբարությունը կազմակերպելու համար մայրն աշխատել է 500 դոլար: Այդ ժամանակ, դերասանուհու խոսքերով, ինքը 15 տարեկան էր:
24-09-2019 09:39
Տեխասի իշխանությունները որոնում են 51-ամյա Փոլ Նիքսոնին այն բանի համար, որ նա ամուսնալուծվել է առանց կնոջ գիտության։
24-09-2019 09:37
«Գահերի խաղը» Emmy մրցանակ է ստացել լավագույն դրամատիկական սերիալ անվանակարգում: Մրցանակի համար պայքարող մյուս սերիալների թվում էին՝ «Ավելի լավ է զանգահարեք Սոլին», «Սպանել Եվային», «Օզարք», «Թիկնապահը», «Կեցվածք», «Ժառնագորդները» եւ «Այդ մենք ենք» ժապավենները:
24-09-2019 07:43
Ձեռքերի համար ախտահանիչ սպիրտ պարունակող միջոցները չեն կարող պաշտպանել սուր ռեսպիրատոր վարակներից եւ գրիպից: Այս մասին ասվում է Ճապոնիայի Կիոտո պրեֆեկտուրայի բժշկական համալսարանի հետազոտության մեջ:
24-09-2019 06:46
Թվում է՝ այս աշնանը ռեկորդային թվով հայտնի մարդիկ որոշել են արմատապես փոխել իրենց սանրվածքը: Շարլիզ Թերոնին, Քենդալ Ջեններին և այլ beauty-փորձարարներին է միացել Մոնիկա Բելուչին: Երկար վարսերով հայտնի իտալուհին Dolce&Gabbana-ի 2020թ. գարուն/ամառ ցուցադրությանը ներկայացել է ծայրահեղ կարճ կարեով:
23-09-2019 09:48
ԱՄՆ-ի Թենեսի համալսարանի սոցիոլոգների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վեճերը մեծացնում են ամուր և երկարատև ամուսնական հարաբերությունների պահպանման շանսերը:
23-09-2019 09:41
Լոս Անջելեսում անց է կացվել փրայմ-թայմ «Էմմի» մրցանակաբաշխության հանձնման 71-րդ արարողությունը։ Չնայած ամենաշատ անվանակարգերում՝ 14, առաջադրված էր «Գահերի խաղը» հայտնի սերիալի եզրափակիչ եթերաշրջանը, ամենաշատ մրցանակները ստացել է «Աղբը» սերիալը՝ 4։
23-09-2019 07:47
Գերմանիայի Մյունխեն քաղաքում 186-րդ անգամ բացվել է ավանդական «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնը: Այս տարի սեպտեմբերի 21-ից մեկնարկած փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը:
23-09-2019 06:53
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը երկու օր առաջ ժամանել էին Հռոմ՝ մասնակցելու իրենց ընկերուհու՝ նորաձևության դիզայներ Միշա Նոնուի և գործարար Միքի Հեսի հարսանիքին: Հանդիսությանը դքսուհին ներկայացել էր Valentino-ի զգեստով, որի արժեքը կազմում է 11 000 դոլար․ սա դուր չի եկել բրիտանացիներին։
23-09-2019 05:45
Սեպտեմբերի 23-ը նշվում է որպես Ժեստերի լեզուների միջազգային օր (International Day of Sign Languages), որը կոչված է սեւեռելու ուշադրությունն այդ լեզուների նշանակության վրա խուլ եւ թույլ լսող միլիոնավոր մարդկանց համար:
20-09-2019 08:09
Նոր հետազոտություններից պարզվել է, որ քնի խանգարումը կարող է լուրջ առողջական հետևանքներ առաջացնել և հրահրել մի շարք հիվանդություններ, որոնք հաճախ իմունային բաղադրիչ ունեն, օրինակ, բորբոքումները:
20-09-2019 08:07
Հարավարևելյան համալսարանի (Չինաստան) Բժշկության դպրոցի գիտնականները հայտարարել են շաքարային դիաբետով հիվանդների համար ալկոհոլի օգտակարության մասին:
20-09-2019 08:03
Վիագրայից անսպասելի ալերգիկ ռեակցիան հանգեցրել է սեռական օրգանների անդամահատմանը. պացիենտի մոտ, ում անունը չի նշվում, պատրաստուկն ընդունելուց հետո արյան հոսքի խանգարում է սկսվել:
20-09-2019 08:01
Արգենտինայի բնակիչները որոշել են տնտեսել հակաբեղմնավորիչ միջոցների վրա՝ կապված տնտեսական ճգնաժամի հետ։ Դեղագործների եւ արտադրողների խոսքերով, կտրուկ անկման, արժույթի արժեզրկման եւ հիվանդագին ինֆլյացիայի ֆոնին պահպանակների եւ հակաբեղմնավորիչ հաբերի վաճառքն անկում է ապրել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1486 անգամ
22.10.2026
Դիտվել է 422 անգամ
27.10.2026
Դիտվել է 205 անգամ
28.10.2026
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster