Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-01-2020 12:19
2001 թվականից ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ հունվարի 16-ը նշվում է որպես «The Beatles»-ի համաշխարհային օր (World Beatles Day)։
16-01-2020 12:16
Չզտված կաթ խմող երեխաները 39 տոկոսով ավելի հազվադեպ են ավելորդ քաշի խնդիրներ ունենում, քան նրանք, ովքեր անյուղ կաթ են խմում։
16-01-2020 06:37
Մի քանի ամսվա ընթացքում Չինաստանում արգելվել են համացանցային լպիրշությունը, շքեղության պրոպագանդան, կյանքի կոռումպացված կերպն ու ոսկուն հպատակվելը: Այժմ սահմանափակել են նաև օնլայն խաղերը:
16-01-2020 02:00
Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել:
15-01-2020 09:37
Դորտմունդի քոլեջի պրոֆեսոր Դեւիդ Բլանչֆլաուերի կողմից անցկացված հետազոտությունը հաստատում է, որ «միջին տարիքի տառապանքները» իրենց գագաթնակետին են հասնում 47,2 տարեկանում:
15-01-2020 09:34
Ամերիկացիները Amazon-ին կամ Google-ին վստահում են ավելի շատ, քան երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Ըստ FoxNews-ի՝ այդ երկու տեխնոլոգիական հսկաները ԱՄՆ-ում ամենավստահելի բրենդներն են՝ զիջելով միայն բժիշկներին եւ զինվորականներին:
15-01-2020 05:55
Օսկարակիր ռեժիսոր Սփայք Լին գլխավորելու է Կաննի 73-րդ կինոփառատոնի ժյուրին, որը տեղի կունենա մայիսի 12-ից մինչեւ 23-ը:
15-01-2020 02:57
Հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Versace իտալական նորաձեւության տան գարուն-ամառ հավաքածուի գովազդում լուսանկարվել է բաց հագուստով: Գովազդային արշավը նվիրված է ինտերնետի ուժին:
15-01-2020 01:02
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը գաղտնի հանդիպում է ռուս մոդել Կատերինա Սաֆարովայի հետ: Սաֆարովան 21 տարեկան է: Ինստագրամում նա ունի շուրջ 168 000 հետևորդ:
14-01-2020 08:49
Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» (2019 թ.) ժապավենը հունվարի 12-ին «Քննադատների ընտրությունը» պարգեւին է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
14-01-2020 08:45
Զապորոժյեում կինը որոշել է վրեժ լուծել ամուսնուց դավաճանության համար եւ պնդօղակ է հագցրել նրա սեռական օրգանի վրա:
14-01-2020 08:39
Իսրայելի Technion ինստիտուտից գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակել, որը կարող է պաշտպանել վաղածին երեխաների ռեսպիրատոր համակարգը:
14-01-2020 02:50
Ռիո դե Ժանեյրոյում 2020 թվականի կառնավալային սեզոնի պաշտոնական բացումը հունվարի 12-ին անկարգություններով է ավարտվել Կոպակաբանի շրջանում: ՏԼոնակատարությանը մասնակցել է մոտավորապես 300 հազար մարդ: Կարգի պահապանների հետ բախումներն սկսվել են զվարճալի միջոցառումների ավարտվելուց մոտավորապես մեկ ժամ անց:
13-01-2020 10:02
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պայմանագիր է ստորագրել Disney ընկերության հետ: Գործարքը հետաքրքիր դրույթ է պարունակում: Մեգան Մարքլը հնչյունավորելու է ընկերության հերոսներին, իսկ Disney-ը փղերի պաշտպնության Elephants Without Borders ֆոնդին նվիրատվություն է կատարելու:
13-01-2020 09:59
Ճարպակալման զարգացման վրա ավելի շատ ազդում է մարդու կենսակերպը, քան գենետիկական նախատրամադրվածությունը. այդ մասին հայտնել են գիտնականները։
13-01-2020 09:52
Ադելը պատմել է, թե ինչպես է նիհարել 45 կգ. ֆիթնես մարզիչը նրա համար կազմել է հատուկ սննդակարգի ծրագիր։ Այն կոչվում է Sirtfood եւ հիմնված է սիրտուինների (SIRTs) վրա, մի խումբ սպիտակուցներ, որոնք օգնում են ճնշել ախորժակը եւ օրգանիզմում ակտիվացնել «բարեկազմության գենը»։
13-01-2020 05:09
Ռուս հայտնի դերասանուհի, ռեժիսոր Ռենատա Լիտվինովային վրաերթի են ենթարկել Մոսկվայի կենտրոնում, ինչի մասին հայտնել է նրա օգնականը: Լիտվինովան քայլելիս է եղել փողոցով, երբ մեքենան հարվածել է նրան: Ղեկին կին վարորդ է եղել։
13-01-2020 02:04
Մարդկության մոտ 17 տոկոսն այսօր հրաժարվում է կենդանական ծագում ունեցող սննդամթերքից: Բուսակերների մի ստվար զանգվածն անգամ մեղր չի ուտում' հաշվի առնելով այն փաստը, որ մեղրը կենդանական ծագում ունի:
11-01-2020 09:44
Հարվարդի համալսարանի և Ամստերդամի կիրառական գիտությունների համալսարանի գիտնականները պատմել են, թե ինչպես կարելի է կյանքը երկարացնել տասը տարով. կանոնավոր վարժությունները ու առողջ սննդակարգը «կատարում են իրենց գործը»` նվազեցնում են վաղաժամ մահվան ռիսկը:
11-01-2020 09:41
Միացյալ Նահանգների Վուսթեր քաղաքում (Օհայոյի նահանգ) ամուսինները միասին ապրել են 64 տարի եւ նույն օրը վախճանվել: 88-ամյա Բիլ Շաֆրաթը մահացել է ծերանոցում՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7-ին: Նենսին, որը պառկած էր կողքի մահճակալին, վախճանվել է 4 ժամ անց:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1454 անգամ
21.10.2026
Դիտվել է 592 անգամ
22.10.2026
Դիտվել է 411 անգամ
27.10.2026
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster