Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-02-2020 10:21
Ուելսից 65-ամյա Լինդա Մանկլին վստահ է, որ ողջ է մնացել իր շների շնորհիվ: Շները նրա մոտ հոտոտել են քաղցկեղային ուռուցքը, ինչի շնորհիվ հիվանդությունը հաջողվել է ժամանակին ախտորոշել:
05-02-2020 10:17
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ուեսթ Չեսթեր քաղաքի բնակչուհին պատմել է իր փեսացուի հետ հարաբերությունների մասին, որը նրան կերակրում է հարսանիքին ընդառաջ։ 26-ամյա Ջեսիկա Ուիլսոնը կշռում է 204 կգ եւ երազում է մինչեւ 270 կգ գիրանալու մասին:
05-02-2020 02:56
49-ամյա դերասանուհի Շենեն Դոերթին ցնցող հայտարարություն է արել․ բժիշկները նրա մոտ կրկին քաղցկեղ են բացահայտել, թեև երեք տարի առաջ Շենենին հոջողվել էր հաղթահարել հիվանդությունը։
05-02-2020 01:47
ՌԴ Մոսկվայի մարզի Օրեխովո-Զուևսկի շրջանի Մալայա Դուբնա գյուղի 33-ամյա բնակչուհին 11-րդ անգամ մայրացել է: Կինը ծննդաբերել է Օրեխովո-Զուևսկի շրջանի ծննդատանը, որտեղ լույս աշխարհ են եկել նրա նախորդ 10 երեխաները:
04-02-2020 11:42
Ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Արիանա Գրանդեն առաջին կատարողն է դարձել, որի երաժշտությունը երեք տարբեր ալբոմներից 3,5 միլիարդ անգամ նվագարկվել է Spotify հոսքային աուդիոծառայությունում:
04-02-2020 11:30
Բրազիլիայի առողջապահության նախարարությունն անհրաժեշտ չի համարում նոր կորոնավիրուսի պատճառով չեղարկել փետրվարի վերջին անցկացվելիք հայտնի կառնավալը:
04-02-2020 11:27
Անգլիական Սաութ-Յորքշիր կոմսության Շեֆիլդ քաղաքի բնակիչը Մանչեսթերի կենտրնում տեղադրել է աղջիկ որոնելու հայտարարությամբ բիլբորդ եւ ժամադրության հազարավոր հրավերներ է ստացել:
04-02-2020 11:12
89 տարեկանում մահացել է «Լենֆիլմ» առաջին արտադրական-ստեղծագործական միավորման նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը: 
04-02-2020 10:46
Հոլիվուդյան դերասանուհի, ընտանեկան բռնության դեմ հանդես եկող ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան Էմբեր Հյորդը ծեծի է ենթարկել իր նախկին ամուսնուն՝ Ջոնի Դեփին: Այդ մասին է վկայում նախկին զույգի միջև խոսակցությունը, որը հայտնվել է ցանցում:
03-02-2020 09:57
Այս տարի Ս. Սարգսի տոնը փետրվարի 8-ին է: Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները ամփոփում է Ուշիում՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:
03-02-2020 09:52
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը եւ հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսն ամուսնությունից 12 օր անց բաժանվել են: The Hollywood Reporter-ի հաղորդմամբ՝ զույգը «դադար» է վերցրել հարաբերություններում։
03-02-2020 09:49
Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսի սիրեցյալի եղբարը՝ Մայքլ Սանչեսը, դատի է տվել միլիարդատիրոջը զրպարտանքի համար: Նա հայտարարել է, որ Բեզոսը մեղադրել է իրեն ԶԼՄ-ներում Սանչեսի քրոջ՝ հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ նրա կապի մասին ինտիմ տեղեկատվության արտահոսքի մեջ, երբ միլիարդատերը դեռեւս ամուսնացած էր:
03-02-2020 03:07
Պոն Ջուն Հոն և Հան Ջին Վոն ստացել են ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակը «Պարազիտներ» ֆիլմի համար՝ «լավագույն յուրօրինակ սցենար» անվանակարգում:
03-02-2020 02:02
«Եվրատեսիլ 2016» երգի հեղինակավոր մրցույթում հաղթած երգչուհի Ջամալայի երևանյան համերգը, որը նախատեսված էր փետրվարի 14-ին, չի կայանա: Երգչուհու PR տնօրեն Դենիս Կոզլովսկին հայտնել է, որ Ջամալայի Երևանում կայանալիք համերգի համար հարցում եղել է, բայց կազմակերպիչներն այն չեն հաստատել։
01-02-2020 13:22
Բիլլի Այլիշը ելույթ կունենա «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը: «Օսկար»-ի մրցանակաբաշխության 92-րդ արարողությունը կկայանա փետրվարի 9-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ):
01-02-2020 13:01
39-ամյա Քիմ Քարդաշյանն ու 38-ամյա երգչուհի Բեյոնսեն հանդիպել են Լոս Անջելեսում համատեղ ընտանեկան երեկույթի ժամանակ։ Նրանք հաշտեցրել են իրենց ամուսիններին, 42-ամյա Քանյե Ուեսթին եւ 50-ամյա Ջեյ Զիին:
01-02-2020 12:24
Շվեդ 17-ամյա էկոակտիվիստ Գրետա Թունբերգը եւ նրա հիմնած «Ուրբաթներ հանուն ապագայի» կլիմայական շարժումը կրկին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել:
01-02-2020 10:30
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում կայացել է երկու քույրերի հանդիպումը, որոնք միմյանց կորցրել էին մանուկ հասակում' 1942 թվականի Ստալինգրադի ճակատամարտում:
01-02-2020 04:05
Հայտնի ռուս երգչուհի Ելենա Կնյազեւան հայտնվել է Թաիլանդի հիվանդանոցում՝ 2019-nCoV կորոնավիրուսի նոր տեսակի կասկածանքով: Երգչուհին իրեն վատ է զգացել Սամուի կղզում իր ելույթի ժամանակ։
31-01-2020 11:24
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցելու են Սոֆիա Կենինը և Գարբինե Մուգուրուզան։ Կիսաեզրափակչում Սոֆիա Կենինը երկու սեթում հաղթել է Էշլի Բարտիին, իսկ Գարբինե Մուգուրուզան՝ Սիմոնա Հալեպին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1448 անգամ
21.10.2026
Դիտվել է 587 անգամ
22.10.2026
Դիտվել է 408 անգամ
27.10.2026
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster