Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-02-2020 09:27
Պարզվել է, որ քնին կարող է խանգարել հում բանջարեղենը, քանի որ ակտիվացնում է մարսողական տրակտի աշխատանքը: Փորձագետները նշել են, որ դա օրգանիզմին խանգարում է անցնելու խորը քնի փուլ: Քնի համար վնասակար են չիլին, կոճապղպեղը և մատուտակը: 
25-02-2020 09:23
Թարմ հացի բույրը, անձրեւից հետո բույրը, խոտի բույրը եւ այլն. աշխարհում կան բազմաթիվ հաճելի բույրեր: Սակայն դրանց թվում կա մեկը, որը դուր է գալիս բոլորին: Դա, ինչպես գրում է Med-heal.ru-ն, թաց հողի բույրն է:
25-02-2020 09:20
Նեանդերթալցիների եւ դենիսովների ընդհանուր նախնիները խաչասերվել են ավելի վաղ տեսակի մարդկանց հետ գրեթե 700 հազար տարի առաջ: Նման եզրակացության են եկել ամերիկացի հետազոտողները:
25-02-2020 07:57
Փարիզում կայացած աճուրդում 480 հազար եվրոյով վաճառվել է ֆրանսիացի սթրիթ արտի վարպետ Ֆրանկ Սլամի «Մոնա Լիզա» աշխատանքը, որն առավել հայտնի է Invader («Զավթիչ») անունով: Արվեստի գործը պատրաստված է Ռուբիկի 330 խորանարդներից:
24-02-2020 08:27
Տասը միջոց կյանքը մեկ րոպեում փոխելու համար. 1. Ժպտացեք, 2. Գումար խնայեք, 3. Տնտեսեք, 4. Կարգի բերեք ամեն ինչ, 5. Թուլացրեք լարվածությունը, 6. Շատ հեղուկ օգտագործեք, 7. Արժեւորեք ժամանակը, 8. Ներշնչանքի աղբյուր գտեք ձեզ համար, 9. Թուլացեք, 0. Պայքարեք բացասական զգացողությունների դեմ:
24-02-2020 07:49
Երկնագույն լուսավորությունը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը եւ պայքարում է քնկոտության դեմ:
24-02-2020 06:50
Հիպոտոնիկ են համարվում տղամարդիկ, որոնց արյան ճնշումը 100/60 է, եւ կանայք, որոնց ճնշումը 90/60 է: Հիպոտոնիկներին չի կարելի առավոտյան անկողնուց վեր կենալ կտրուկ շարժումով
24-02-2020 03:37
«Մուլան»-ի էկրանավորումը դարձել է դասական մուլտֆիլմերի դիսնեյյան ռեմեյքներից առաջինը, որը 13+ վարկանիշն է ստացել ճակատամարտերի տեսարանների պատճառով:
24-02-2020 02:34
Իտալիայի իշխանությունները ընդհատել են Վենետիկի կառնավալը նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: 
21-02-2020 10:50
Եգիպտոսում Թութանհամոն փարավոնի դամբարանի տարածքում ռադիոտեղորոշիչ ուսումնասիրությունը բացահայտել է պատերից այն կողմ թաքնված սրահների առկայության հավանականությունը: Հետազոտությունները կարող են բացահայտել փարավոնի մոր՝ Նեֆերտիտի թագուհու դամբարանի իրական վայրը:
21-02-2020 10:46
«Take on me» հիթի a-ha հոլովակը 1 միլիարդ դիտում է հավաքել YouTube-ում:
21-02-2020 10:39
Սկանդինավյան նկարիչներ Իդա Յոնսոնն ու Սայմոն Սաարինենը, ինչպես նաեւ շվեդ մոդելավորող Բեատե Կարլսոնը շորտեր են ստեղծել, որոնք նմանակում են Քիմ Քարդաշյանի հետույքը:
21-02-2020 10:25
Փետրվարի 21-ին աշխարհի բազմաթիվ քաղաքներ, հատկապես նրանք, որոնք տուրիզմի կենտրոն են, նշում են Էքսկուրսավարների համաշխարհային օրը:
21-02-2020 03:47
Ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը հիվանդանոց է տեղափոխվել կոտրված ոտքով: Այդ մասին Instagram-ում հայտնել է նրա սիրեցյալը՝ Սեմ Ասգարին։
20-02-2020 09:51
Ցերեկային քունը նվազեցնում է սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկը 48%-ով: Այսպիսի եզրակացության են եկել Շվեյցարիայի Լոզանի համալսարանական հիվանդանոցի գիտնականները:
20-02-2020 09:50
«Դա քայքայում էր իմ կյանքը». Բիլլի Այլիշը բացատրել է, թե ինչու է դադարել կարդալ Instagram-ում արված մեկնաբանությունները:
20-02-2020 09:43
Հաջողության, սիրո եւ երջանկության տրամադրվածությունը կախված է, այսպես կոչված, մի քանի «բաղադրիչ տարրերից». դրական մտքերից, ճիշտ գործողություններից ու մտադրություններից, հույզերից, ցանկությունից, նպատակներից եւ երազանքից։
20-02-2020 09:34
Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice), սկսած 2009-ից, նշվում է ամեն տարի փետրվարի 20-ին։։
20-02-2020 05:53
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը բանակային ծառայության ընթացքում կանանց և տղամարդկանց համար ընդհանուր զորանոց հատկացնելու փորձ կիրականացնի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
19-02-2020 09:29
Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենն ուրախ է, որ իր մասնակցությամբ «Ամբողջ կյանքն առջեւում է» նոր ֆիլմը կթողարկվի Netflix սթրիմինգային հարթակում: Աղբյուրին հայտնի է դարձել, որ ընկերությունը ձեռք է բերել ռեժիսոր Էդոարդո Պոնտիի ժապավենի ցուցադրման իրավունքը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1438 անգամ
21.10.2026
Դիտվել է 582 անգամ
22.10.2026
Դիտվել է 405 անգամ
27.10.2026
Դիտվել է 174 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster