Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-03-2020 07:38
33-ամյա Ամանդա Բայնսը եղի է։ Այս մասին նա և նրա փեսացու Փոլ Մայքլը հայտնել են ինստագրամյան իրենց էջերում, սակայն այնուհետև հեռացրել գրագումը։
18-03-2020 05:32
Մաշկի վրա նշաններ ունեցող կանադացի գեղեցկուհի մոդել Վինի Հարլոուն շարունակում է գրավել հանրահայտ լուսանկարիչների ուշադրությունը։ Այս անգամ նա զարդարել է Grazia Italia-ի հրատարակության շապիկը։
18-03-2020 03:26
Վանկուվերում «Բեթվումեն» հեռուստասերիալի նկարահանումների հրապարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ֆիլմի նկարահանող խմբի օգնականի՝ Ամանդա Սմիթի գլխին «ծանր առարկա է ընկել», որի հետևանքով նա լուրջ վնասվածքներ է ստացել:
17-03-2020 10:38
H&M-ն ապրանքանիշերից մեկն է, որը հոգ է տանում էկոլոգիայի մասին։ 2013թ.-ից ընկերության բոլոր խանութներում ակցիա է գործում. անպետք հագուստը կարող եք հանձնել վերամշակման եւ զեղչի կտրոն ստանալ։ Բացի այդ՝ ապրանքանիշը յուրաքանյուր տարի նոր էկո-հավաքածուներ է թողարկում։
17-03-2020 10:33
Ամեն տարի մարտի երրորդ երեքշաբթի օրը նշվում է Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրը (World Day of Social Work)։
16-03-2020 10:40
Ամերիկյան ոսկերիչները ներկայացրել են իրենց նոր զարդը՝ թաքնված անակնկալով։ Ոճային մատանու մեջ թաքցված է 5 մմ սայր, որով կարելի է ինքնապաշտպանվել։ Մատանին ունի հանվող կափարիչ, որի տակ թաքնված է սուր մասը։
16-03-2020 10:26
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, կազմում է 169 հազար 610՝ ընդգրկելով 150-ից ավելի երկրներ: Worldometers.info պարբերաբար թարմացվող կայքը տեղեկացնում է, որ մահացածների թիվը կազմում է 6 հազար 518, իսկ ապաքինվածներինը՝ 77 հազար 776:
16-03-2020 10:17
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան որոշել է ինքնամեկուսացվել կորոնավիրուսի պատճառով։ Նա պատմել է, որ նման որոշում է կայացրել որոշ բժիշկների եւ գիտնականների հետ խոսելուց հետո։
16-03-2020 03:29
Վիրջինիայի դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատել Wikileaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգին այն բանի կապակցությամբ, որ նրա՝ որպես վկայի ցուցմունքների անհրաժեշտություն չկա այն գործով, որը վերաբերում է այդ կազմակերպությանն ու դրա հիմնադիր Ջուլիան Ասանժին:
16-03-2020 02:22
Լոնդոնում շարունակվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաև 69 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Նա մենամարտեց Չեխիայի ներկայացուցիչի հետ եւ հաղթանակ տարավ նոկաուտով։ Մարզուհու հաջորդ մրցակիցը մարտի 17-ին կլինի աշխարհի չեմպիոն, թուրք Սուրմենիլի Բուսինազը:
14-03-2020 16:49
Հնդկաստանի Պունե քաղաքից (Մահարաշթրա նահանգ) Շրեյա Սիդանագոուդան ձեռքերից զրկվել էր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Վիրաբույժները նրան տղամարդու ձեռքեր են փոխպատվաստել, որոնք ժամանակի ընթացքում փոխել են գույնը եւ դարձել պակաս մազածածկ:
14-03-2020 08:01
Հայդի Քլումը լրջորեն մտահոգված է իր առողջությամբ։ Նկարահանումից հետո Հայդին իրեն վատ է զգացել, նրա մոտ առաջացել է տենդ, հազ եւ մրսածություն՝ կորոնավիրուսի գլխավոր ախտանշանները։ Քլումի վիրուսի թեստը չի ստացվել, նա դիմել է երկու տարբեր բժիշկների, որոնց մոտ պարզապես թեստեր չեն եղել: Արդյունքում Հայդին մնացել է տանը՝ չիմանալով, թե ինչով է հիվանդ։
13-03-2020 11:31
ԱՄՆ-ում գիտնականները նոր տեսակի միջատ են հայտնաբերել և այն ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագայի պատվին են անվանակոչել:
13-03-2020 11:13
Առաջին անգամ Քնի համաշխարհային օրը նշվել է 2008 թ. մարտի 14-ին՝ Քնի բժշկության միջազգային ասոցիացիայի Քնի օրվա միջազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ, եւ այդ օրվանից այն անցկացվում է ամեն տարի՝ գարնանային գիշերահավասարին նախորդող ուրբաթ օրը:
13-03-2020 11:09
Ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում տեղի է ունեցել «Uno» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան, որով «Little Big» խումբը Ռուսաստանը կներկայացնի Ռոտերդամում կայանալիք «Եվրատեսիլ 2020» մրցույթին։
13-03-2020 04:29
Իտալիայում ամուսնական զույգը կորոնավիրուսից մահացել է երկու ժամվա տարբերությամբ: Ամուսինները Բերգամո նահանգի Ալբինո քաղաքի բնակիչներ էին, որոնք միասին ապրել են 60 տարի: Տղամարդը մահացել է 86 տարեկան հասակում, կինը՝ 82:
13-03-2020 02:16
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկնոջ՝ Սոֆի Գրեգուար Տրյուդոյի մոտ կորոնոավիրուսի թեստը դրական պատասխան է տվել: The guardian-ը տեղեկացնում է, որ նա թեստ էր հանձնել Մեծ Բրիտանիա ճանապարհորդությունից հետո:
12-03-2020 10:43
Նյու Յորքի բնակիչները կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված բժշկական դիմակները վերածել են նորաձեւ աքսեսուարի: Ամերիկացիներն այն կարծիքին են, որ COVID-19-ի շուրջ ստեղծված խուճապն ոճի հետ կապված փորձերը դադարեցնելու պատճառ չէ, եւ կրեատիվորեն են մոտենում պաշտպանիչ միջոցների ընտրությանը:
12-03-2020 10:36
Իտալիայում սահմանված համազգային կարանտինի պարագայում արգելվել է բոլոր տեսակի հանրային հավաքույթները, այդ թվում՝ հարսանիքներն ու հուղարկավորությունները:
12-03-2020 10:26
Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունենալիք գեղասահքի աշխարհի առաջնությունը նոր կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է: Մրցաշարը նախատեսված էր անցկացնել մարտի 16-ից 22-ը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1432 անգամ
21.10.2026
Դիտվել է 580 անգամ
22.10.2026
Դիտվել է 404 անգամ
27.10.2026
Դիտվել է 174 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster