Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-05-2020 04:17
61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։
23-05-2020 12:18
Հանրահայտ սուպերմոդել Նաոմի Քեմփբելը մայիսի 22-ին, նշել է իր ծննդյան 50-ամյակը․ այդ առիթով մոդելն Instagram-ում իր մանկությունից մի քանի արխիվային լուսանկար է ցուցադրել երկրպագուներին
23-05-2020 12:16
Սիրուշոն, որը մեկուսացման շրջանում պարբերաբար երկրպագուներին է ներկայացնում հանրահայտ ստեղծագործությունների քավր տարբերակներ, այս անգամ անդրադարձել է «Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական սիրված հեռուստանովելի «My Life Is Going On» սաունդթրեքին:
23-05-2020 12:14
Ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները ցնցել է համացանցը ծայրաստիճան անկեղծ տեսանյութով: Կրքոտ տեսանյութով, որում Քայլին կիսամերկ է, մոդելը գովազդում է իր կոսմետիկ Kylie Skin բրենդի արևապաշտպան քսուքը:
23-05-2020 10:43
«Այս հրաշք երկրում քեզ ոչ ոք չի կորցնի». ТНТ-Ի աստղ, «Comedy Woman» հեռուստանախագծի պրոդյուսեր Նատալյա Եփրիկյանը պատմել է Հայաստանում կարանտինային արձակուրդների մասին:
23-05-2020 04:55
Իսլանդական սուպերմարկետները սկսել են Մեծ Բրիտանիայում վաճառել աշխարհի ամենակծու բուրգերը, որը ստացել է The Scarily Spicy Carolina Reaper burger անվանումը, կծվություն է տալիս Carolina Reaper չիլի պղպեղը:
22-05-2020 11:30
Հանրաճանաչ բրիտանացի բլոգեր 27-ամյա Հոլլի Հագանը խոստովանել է, որ կատարել է մի շարք պլաստիկ վիրահատություններ, որոնք միայն փչացրել են իր արտաքին տեսքը:
22-05-2020 10:44
Սուպերմոդել Ջիջի Հադիդը վիզաժիստ Էրին Փարսոնսին անկեղծորեն խոստովանել է, որ ի հակառակ տարածված կարծիքի՝ ինքը «գեղեցկության ներարկումների» օգնությանը չի դիմել։
21-05-2020 13:53
Հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի ճանաչված Քայլի Ջեները հինգերորդ շքեղ առանձնատունն է գնել՝ վճարելով 36,5 մլն դոլար:
21-05-2020 13:49
Իսպանական Նավարայի համալսարանի գիտնականները պարզել են, թե վերամշակման բարձր մակարդակ ունեցող որ մթերքներն են նպաստում բջիջների ծերացմանը․ հացաբուլկեղենը, գազավորված ըմպելիքները, աղանդերները, եգիպտացորենի փաթիլները՝ շաքարավազով, կիսաֆաբրիկատները և վերամշակված մսամթերքը:
21-05-2020 13:42
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 23 հղի եւ 270 երեխա կա։
21-05-2020 13:40
Ռուս կայսրուհի Եկատերինա Երկրորդի մասին «Մեծը» կատակերգական սերիալի հանդիսատեսին շոկի է ենթարկել շոուի դերասանական կազմը, որում սեւամորթ արտիստներ են ներգրավված։ Ժապավենում նիգերիական արմատներով բրիտանացի դերասան ու ռեժիսոր Աբրահամ Պոպուլան կատարել է Ռոստովի իշխանի դերը։
21-05-2020 02:45
Ռեփեր Ջիգանի ընտանիքում անհասկանալի իրավիճակ է. լրատվամիջոցները մի կողմից տեղեկություններ են տարածում, որ նա զղջացել է ու ընտանիք վերադարձել, մյուս կողմից StarHit-ը հայտնում է, որ Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, նրանից ալիմենտներ ու եկամուտների կեսը կպահանջի։
20-05-2020 12:29
Սաուդյան Արաբիայի բնակչուհու ստամոքսից վիրաբույժները վիրահատության ընթացքում երկու կիլոգրամ մազ են հանել: Պացիենտը մի քանի տարի ցավեր է ունեցել, մինչև որոշել է դիմել բժշկի:
20-05-2020 12:27
Ամերիկյան Փրինսթոնի համալսարանի գիտնականներն անվանել են այն հոբբին, որը մարդկանց ավելի երջանիկ է դարձնում կարանտինի ժամանակ. պարզվում է՝ դա այգեգործությունն է։
20-05-2020 12:12
Ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի առաջատար Մեգան Ռապինոն քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և հայտարարել նախագահի պաշտոնում ընտրվելու մտադրության մասին:
20-05-2020 10:43
Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը և դերասան Մետյու Բրոդերիկը 1997թ․ մայիսի 19-ին իրենց ճակատագրերը կապել են ամուսնական երդմամբ։ Երեկ ամուսինները նշել են այդ հիշարժան տարելիցը։
20-05-2020 10:21
Nordstrom ընկերությունը, որը 2005թ.-ին Jeffrey հանրախանութը գնել է հիմնադիր Ջեֆրի Կալինսկիից, հայտարարել է ճգնաժամի պատճառով բոլոր խանութների փակման մասին։
19-05-2020 10:55
Չինացի մի կին, դավաճանելով ամուսնուն, երկվորյակներ է ունեցել և՛ ամուսնուց, և՛ սիրեկանից: Այս ցնցող լուրը պարզ է դարձել այն ժամանակ, երբ տղամարդը ԴՆԹ թեստ է հանձնել:
19-05-2020 10:52
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Դարեմ քաղաքի բնակչուհին վիճակախաղում երկու միլիոն դոլար է շահել այն նույն թվերի շնորհիվ, որոնք արդեն նրան հարստություն էին բերել 2017 թվականին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1423 անգամ
21.10.2026
Դիտվել է 574 անգամ
22.10.2026
Դիտվել է 403 անգամ
27.10.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster