Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-06-2020 10:15
SpaceX-ի ու Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը մեկնաբանել է դերասանուհի Էմբեր Հերդի եւ մոդել Կարա Դելեւինի հետ օրգիաների մասին տեղեկությունը։ Գործարարը հայտարարել է, որ ընկերական հարաբերություններ ունի Դելեւինի հետ, սակայն երբեք նրա հետ ինտիմ հարաբարերություններ չի ունեցել, եւ վերջինս կարող է հաստատել դա։
19-06-2020 02:47
Ապրիլին 38-ամյա Մեգան Մարքլը և 35-ամյա արքայազն Հարին հայտնեցին, որ բարեգործական հմնադրամը, որով պետք է զբաղվեն թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո, պետք է կոչվի իրենց որդու՝ Արչիի անունով, սակայն այժմ նրանք բարդությունների առջև են կանգնել այս ապրանքանիշը ԱՄՆ-ում գրանցելիս։ 
18-06-2020 11:48
Ռոբերտ դե Նիրոն, Էնն Հեթուեյը, Օսկար Այզեկը եւ Դոնալդ Սազերլենդը միացել են Քեյթ Բլանշեյթին «Արմագեդոնի ժամանակը» («Armageddon time») ժապավենի դերասանական կազմում:
18-06-2020 11:45
Ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, որը հայտնի է «Մթնաշղը» ֆիլմաշարում գլխավոր դերակատարմամբ, «Սփենսեր» ժապավենում կմարմնավորի արքայադուստր Դիանայի կերպարը:
18-06-2020 08:56
Հետևելով նորաձևության բլոգերների սոցիալական ցանցերին՝ հասկանալի է դառնում, որ ամռան գլխավոր աքսեսուարը կարմիր պայուսակն է: Այն ունիվերսալ իր է, որը կարելի է համադրել՝ ինչպես աշխատանքային կերպարների, այնպես էլ՝ ընկերների հետ փոքր երեկույթներին մասնակցելիս:
18-06-2020 03:57
The Sun-ի լրագրողները պարզել են, թե որքան գումար են իրենց վրա ծախսում Քարդաշյան-Ջեններ քույրերը: Ծախսերի առումով առաջատարը Քիմ Քարդաշյան-Ուեսթն է: Քիմն ամսական ծախսում է 130 հազար ֆունտ սթեռլինգ: Այս գումարի մեծ մասը բաժին է հասնում 39-ամյա Քիմի անձնական մարզչին:
18-06-2020 01:00
Ամերիկացի դերասանուհի Միշել Ուիլյամսը կրկին մայրացել է. լույս աշխարհ է եկել դերասանուհու և նրա ամուսնու՝ Թոմաս Քեյլի առաջնեկը:
17-06-2020 11:57
Սննդամթերքի տեսակներ, որոնք պետք է կանանց սննդակարգի մշտական մասը կազմեն. յուղոտ ձկնատեսակներ, կաթնամթերք, լոբազգիներ, լոլիկ:
17-06-2020 11:53
Բրիտանացի գիտնականների նոր ուսումնասիրությունները հաստատել են ամբողջ աշխարհի իրենց գործընկերների արդյունքները, ըստ որոնց՝ սուրճը նպաստում է քաշի կորստին:
17-06-2020 11:45
Ռուսաստանցի գեղասահորդուհի, 2014թ․ օլիմպիական չեմպիոնուհի, կարիերան ավարտած Յուլյա Լիպնիցկայան հաստատել է, որ հղի է։ Երեխայի հայրը 22-ամյա մարզուհու զուգընկեր, ռուսաստանցի նախկին գեղասահորդ, 23-ամյա Վլադիսլավ Տարասենկոն է։
17-06-2020 11:38
Արդեն մեկ տարի բանտում գտնվող սաուդյան արքայադստեր հարազատները այժմ նրա առողջական վիճակի համար մտավախություն ունեն, որ կկատարվի վատթարագույնը՝ պնդելով, որ ապրիլից չեն կարողանում կապ հաստատել նրա հետ։
17-06-2020 04:51
Հայտնի plus-size մոդել Էշլի Գրեհեմը լուսանկարվել է բրիտանական Harper’s Bazaar ամսագրի համար: Լուսանկարները մոդելը հրապարակել է Ինստագրամի իր էջում:
16-06-2020 12:27
«Օսկար» մրցանակաբաշխությունը հետաձգելու Ամերիկայն կինոակադեմիայի որոշումից հետո նման նախաձեռնությամբ են հանդես եկել նաեւ Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակաբաշխության (BAFTA) կազմակերպիչները: Փետրվարի 14-ին փոխարեն մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2021թ.-ի ապրիլի 11-ին։
16-06-2020 11:43
Բասկետբոլիստ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսան, դաջվածք է արել՝ անմահացնելով մահացած ամուսնու և դստեր հիշատակը:
16-06-2020 10:49
«Ինչպես է իմ ընտանիքը ստեղծել աշխարհի ամենավտանգավոր մարդուն». Թրամփի եղբոր դուստրը գիրք կհրատարակի, որը նվիրված է Սպիտակ տան ղեկավարին և Թրամփ ընտանիքի «մութ պատմություններին»:
16-06-2020 09:51
Քիմ Քարդաշյանը շնորհավորել է դստեր ծննդյան տարեդարձն ու այդ կապակցությամբ Հայաստանում արված արխիվային լուսանկար հրապարակել:
16-06-2020 05:39
Բիպ, Պիպ եւ Միպ անունով երեք բադեր են ծնվել այն ձվերից, որոնք բրիտանուհին գնել է սուպերմարկետների Waitrose ցանցում։
15-06-2020 09:16
Ամենակատարյալ կանանց եռյակն՝ ըստ կենդանակերպի նշանների. Ցուլ, Կարիճ, Ջրհոս:
15-06-2020 09:09
Կնոջ ո՞ր արարքները կարող են նյարդայնացնել տղամարդուն. Այն պահը, երբ կինն ուտում է տղամարդու մասնաբաժինը։, աղջիկը մշտապես ուշանում է, սեքսն օգտագործում է կեղծելու եւ շողոքորթելու համար։, մշտապես հեռախոսով է խոսում, չի կարողանում հասկանալ հաճոյախոսությունները, կարծում է, որ տղամարդը կարդում է նրա մտքերը, «Լավ» բառն իրականում աղետ է, շատ նեղացկոտ է, ծուղակ-հարցեր։
15-06-2020 08:31
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը Disney-ի իր բաժնետոմսերը նվիրել է ոստիկանության գործողությունների հետևանքով մահացած աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի 6-ամյա դստերը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1419 անգամ
21.10.2026
Դիտվել է 569 անգամ
22.10.2026
Դիտվել է 402 անգամ
27.10.2026
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster