Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2020 05:34
Հայտնի դերասան Ջորջ Քլունին պատմել է, որ 2013-ին նա շատ առատաձեռն անակնկալ է մատուցել իր 14 ընկերների համար: Դերասանը 1 միլիոն դոլար է տվել բոլոր իր այն ընկերներին, ովքեր աջակցել և օգնել են իրեն մինչ հայտնի դառնալը:
20-11-2020 04:38
Հարավային Կորեայի հեռուստաընկերություններից մեկը նոր հաղորդավարուհի է ներկայացրել, բայց կա մի յուրահատկություն: Միանգամից երկու նույնական հաղորդավարուհիներ դուրս եկել տեղական MBN ընկերության եթերից, բայց լրագրող Կիմ Ջոու-հան երկվորյակ քույր չունի: Ինչպես պարզվել է, սա արհեստական բանականության արդյունքն էր, որը գրեթե անհնար է տարբերել իրական մարդուց:
19-11-2020 10:34
Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներով կենսաակտիվ հավելումները (ԿԱՀ) չեն նվազեցնում կրկնակի ինֆարկտի, կաթվածի կամ դրանց պատճառով մահվան ռիսկը՝ պարզել են Օսլոյի համալսարանի գիտնականները:
19-11-2020 09:36
Լաքշարի ապրանքների' ֆիրմային հագուստի, ոսկերչական իրերի եւ գեղեցկության արտադրանքի վաճառքները կկրճատվեն գրեթե մեկ քառորդով, քանի որ համավարակը կչեղարկի ավելի քան վեց տարվա աճը: Այս մասին ասվում է Bain խորհրդատվական ընկերության հետազոտության մեջ:
19-11-2020 05:40
Երկար տարիներ Գերմանիայում ապրող և ստեղծագործող դաշնակահարուհի Մարգարիտ Հովհաննիսյանը Արցախին աջակցելու նպատակով Մյունխենում հանդես է եկել մենահամերգներով, որոնց արդյունքում գոյացած հասույթը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ուղղել է Արցախի աջակցությանը:
19-11-2020 02:48
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որն իր պարտքն է համարում աշխարհին պատմել Արցախի, հայերի առաջ ծառացած խնդիրների մասին, օրեր առաջ մեկնել է Արցախ, շրջել այնտեղ, զրուցել բնակիչների հետ և փոքր ռեպորտաժ նկարահանել:
19-11-2020 02:41
Իտալացի ամուսնական զույգը, որը միասին ապրում է 63 տարի, կորոնավիրուսից մահացել է նույն օրը: Այդ մասին հաղորդել է l’Eco di Bergamo թերթը: Վինչենցոն եւ Օլգա Մոլինոն ապրել են Միլանի Սեստո-Սան-Ջովանի արվարձանում:
18-11-2020 11:11
Իրանցի մոդել Լիլի Գալիչին հայտնել է, որ Ամանորին Թուրքիա մեկնելու ցանկանություն չունի։  «Ես, իսկապես, չեմ ցանկանում Թուրքիա գնալ։ Ես պարզապես թվում էի վայրերը, որոնք բաց են ամերիկացիների համար։ Աշխարհի մեծ մասը փակ է ամերիկյան անձնագրի համար։ Ես աջակցում եմ Արցախին»,- գրել է մոդելը։
18-11-2020 11:06
Գիտնականները հերքել են այն միֆը, որ կորոնավիրուսը գրիպից վտանգավոր չէ: COVID-19-ը երկու անգամ ավելի մահացու է գրիպից այն պացիենտների համար, որոնց մոտ կորոնավիրուսը ծանր է ընթանում՝ պարզել են Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:
18-11-2020 07:15
Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի ղեկավարությունը հայտարարություն է տարածել հայկական մշակութային ժառանգության վայրերի վերաբերյալ: «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջին արյունահեղությունն ու ավերածությունները գլոբալ ողբերգություն են, որոնք լուրջ մտահոգություն են պատճառում բոլորիս: Ի լրումն մեր խնդրանքին և հույսին, որ բռնությունը կդադարի, կոչ ենք անում պահպանել մշակութային ժառանգության օբյեկտները»,- ասված է հայտարարության մեջ:
18-11-2020 05:23
Հարազատները, ընկերներն ու գործընկերները հրաժեշտ են տվել ԽՍՀՄ արտիստ Արմեն Ջիգարխանյանին, որը կյանքից հեռացել է շաբաթ՝ 85 տարեկան հասակում: Արմեն Ջիգարխանյանի հրաժեշտի արարողությունը՝ РИА Новости-ի ֆոտոշարքում:
18-11-2020 02:30
People ամսագիրը դերասան Մայքլ Բ. Ջորդանին ճանաչել է տարվա ամենասեքսուալ տղամարդ:
17-11-2020 12:49
Ընկույզի պարբերական գործածումը կապված է 60-70 տարեկան մարդկանց շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ավելի ցածր ռիսկի հետ։ Այս արդյունքը կապում են բորբոքման ցուցանիշները նվազեցնելու ընկույզի ունակության հետ: 
17-11-2020 12:47
Հավի ձվի կանոնավոր գործածումը կարող է մեծացնել դիաբետի զարգացման հավանականությունը, պարզել են Չինաստանից, Ավստրալիայից եւ Կատարից գիտնականները։
17-11-2020 12:44
Երեւանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը՝ իր «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակներում նոյեմբերի ընթացքում կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում։ Մինչեւ նոյեմբերի 26-ն անցկացվող «Հայացք՝ Կանադա» հատուկ ծրագիրն իրականություն է դարձել Telefilm Canada-ի հետ համագործակցությամբ:
17-11-2020 07:13
40-ամյա Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր հագուստի և ներքնազգեստի Skims ապրանքանիշի նոր շարքը: Այժմ ապրանքանիշի տեսականին ներառում է նաև մանկական հագուստ:
17-11-2020 03:17
Անջելինա Ջոլին պարտվել է Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության գործընթացում դատավորին հեռացնելու ճակատամարտում:
16-11-2020 10:00
Կանաչ թեյը, լոռամրգի, նռան եւ մի շարք այլ հյութեր ունեն հակավիրուսային եզակի հատկություններ եւ կարող են սպանել անգամ SARS-CoV-2 վիրուսը: Այդ եզրահանգման են եկել Մոլեկուլյար վիրուսոլոգիայի ինստիտուտի, Ուլմի համալսարանի բժշկական կենտրոնի, Դրեզդենի Տեխնիկական համալսարանի եւ CogniVerde GmbH-ի գիտնականները:
16-11-2020 09:51
Մոլդովայի նախկին վարչապետ, «Համերաշխություն գործողություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Մայա Սանդուն հաղթել է նախագահական ընտրություններում։
16-11-2020 07:30
Կյանք չէր, այլ դրաման. Արմեն Ջիգարխանյանի սիրային պատմությունները: 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1284 անգամ
21.10.2026
Դիտվել է 550 անգամ
22.10.2026
Դիտվել է 394 անգամ
27.10.2026
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster