Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-01-2021 00:02
Երգչուհի Վերա Բրեժնևան ասել է, որ կուլտային «Վիագրա» խմբի «ոսկե կազմից» իր հեռանալու պատճառը միայն մենակատարի կարիերան չէր, և ոչ էլ ամբողջ ժամանակը ընտանիքին նվիրելու ցանկությունը: Ինքնուրույն առաջընթացը սկսվել է ավելի ուշ, իսկ խմբից ստիպված էր հեռանալ ի հայտ եկած բացասական հանգամանքների պատճառով: Բրեժնևայի խոսքով, նա սկսել է զգացմունքային ուժասպառություն զգալ։
23-01-2021 12:15
Ամերիկացի մոդել, դերասանուհի եւ կատարող Անջելա Բոուին, ով Դեւիդ Բոուիի նախկին կինն է, քննադատել է երաժշտի մասին ֆիլմը։  Դերասանուհին Գեբրիել Ռենջի «Դեւիդ Բոուի. Աստղով մարդը» վավերագրական ժապավենը ժամանակի ձանձրալի վատնում է անվանել։
23-01-2021 12:08
A`Studio խմբի մեներգչուհի Քեթի Տոպուրիան բացահայտել է իր երկրորդ երեխայի անունը։ Տղային անվանել են Ադամ։
22-01-2021 11:32
Մշտական հոգնածության 4 պատճառ. 1. Դուք բաց եք թողնում մարզումները, երբ հոգնածություն եք զգում։ 2. Դուք շատ քիչ քանակությամբ ջուր եք օգտագործում։ 3. Դուք քիչ քանակությամբ երկաթ եք օգտագործում: 4. Դուք պերֆեկցիոնիստ եք:
22-01-2021 11:19
Օլգա Բուզովան ու Դավա Մանուկյանը բաժանվել են: Զույգը միասին էր գրեթե մեկուկես տարի, երկրպագուները վստահ էին, որ ամեն ինչ տանում է դեպի հարսանիք: Ամանորից նրանք հանգստանում էին Մալդիվներում, որտեղ սիրահարները նույնիսկ ֆեյք հարսանեկան արարողություն էին կազմակերպել։
22-01-2021 11:10
«Ա-ստուդիոյի» մեներգչուհի 34-ամյա Քեթի Թոփուրիան և նրա սիրեցյալը՝ 36-ամյա Լեւ Դենգովը (իսկական անունը ՝ Պավել Գուզբանդ), երեկ ծնող են դարձել. Նրանք որդի են ունեցել:
22-01-2021 05:42
Երգչուհի Պոլինա Գագարինան համար նկարահանվել է Vogue ամսագրի համար Հելմուտ Լանգի, Bottega Veneta-ի և այլ հանրաճանաչ ապրանքանիշերի նոր հավաքածուների տպավորիչ հանդերձանքներով, ինչպես նաև խոսել իր առաջին մեծ դերի մասին (խոսքը «Նախկինները» հեռուստասերիալի մասին):
22-01-2021 02:14
34-ամյա Աննա Խիլկեվիչը, որը հայտնի է «Համալսարան. Նոր հանրակացարան» հեռուստասերիալով և «Եղեւնիներ» ամանորյա ֆիլմերով, անսպասելի բացահայտմամբ է կիսվել իր ինստագրամում: Դերասանուհին նշել է, որ 15 տարեկանում իրեն սեռական ոտնձգություն է արել ռեժիսորը, որի անունը հրաժարվել է տալ:
21-01-2021 10:50
Սուրճը միջազգային առեւտրում երկրորդ ապրանքն է՝ ըստ շրջանառության ծավալների, բենզինից հետո:
21-01-2021 10:44
Օրերս երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հիացրեց երկրպագուներին՝ ներկայացնելով իր նոր՝ In The Morning տեսահոլովակը, որում 51-ամյա երգչուհին բառի բուն իմաստով փայլում է: Նա տեսահոլովակում աշխատել է մի շարք հանրահայտ ոճաբանների հետ, այդ թվում հայազգի՝ զարդերի դիզայներ Մարիաննա Հարությունյան։ Տեսահոլովակում Ջեյ Լոն կրել է Մարիաննայի պատրաստած բյուրեղյա գլխազարդ-դիմակը:
21-01-2021 10:41
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը ներընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը ներկայացել է Ամերիկյան Markarian բրենդի զգեստով, հաղորդում է CNN-ը:
21-01-2021 07:58
54-ամյա Ռենատա Լիտվինովան դարձավ Tatler ամսագրի փետրվարյան համարի հերոսուհին: Պաշտոնական առիթը նրա նոր ՝ «Հյուսիսային քամի» ֆիլմի մոտալուտ պրեմիերան է (այն էկրան կբարձրանա փետրվարի 6-ին), բայց նյութը կարծես թե ոչ միայն ստեղծագործական, այլև մի փոքր նրա անձնական կյանքի մասին է: Առնվազն տեքստում հիշատակվում է Լիտվինովայի սիրելին՝ ֆրանսիացի ոմն միլիոնատեր:
21-01-2021 02:03
Չինացի դերասանուհի Չժեն Շուանի հետ կապված սկանդալը բուռն քննարկում է ստացել համացանացում: Նա փոխնակ մորից պահանջել է ուշացած աբորտ անել։
20-01-2021 11:21
Հոր՝ Դոնալդ Թրամփի նախագահության վերջին օրը, նրա 27-ամյա դուստր Թիֆանին հայտարարեց իր նշանադրության մասին ընկերոջ՝ նիգերիացի միլիարդատեր Մայքլ Բոուլոսի հետ: Նա կիսվել է իր սիրեցյալի հետ նկարով, որը խորհրդանշորեն արվել է Սպիտակ տանը, և գրել, որ շատ ուրախ է իր կյանքի նոր գլուխ սկսելու համար:
20-01-2021 11:16
74-ամյա կանադուհի Ջան Մակդոնալդը Instagram-ի աստղ է դարձել: Նրա հաշիվն ունի ավելի քան 1 միլիոն հետեւորդ: Հարցն այն է, որ 74 տարեկանում Ջոանն ակտիվ կյանք է վարում, այդ թվում՝ սպորտային: Նրա հրապրակումները բառացիորեն լիցքավորված են դրականով:
20-01-2021 11:08
Երգչուհի Օլգա Բուզովան իր նոր նախագծերc դեռ գաղտնի է պահում, սակայն բաժանորդները որոշել են, որ «Դոմ-2»-ի աստղը կդառնա «Последний герой» հաղորդման նոր հաղորդավարուհին: Նման մտքի նրանք հանգել են Օլգայի հարցից․ նա դիմել է երկպագուներին և խնդրել արձագանքել՝ տեսում են նրան որպես այդ նախագծի վարող։
20-01-2021 11:03
Բեքհեմների ընտանիքը շարունակում է մեծացնել իր հզորությունը։ 21-ամյա Բրուքլին Բեքհեմի հանդեպ արդեն մեծ ուշադրություն է դարձվել, հատկապես Նիկոլոյ Պելտցի հետ հարսանիքի մասին լուրերից հետո, իսկ այժմ իր փառքն է վայելում 18-ամյա Ռոմեո Բեքհեմը, որն առաջին անգամ հայտնվել է L`Umo Vogue ամսագրի շապիկին: 
20-01-2021 02:26
28-ամյա Մայլի Սայրուսը միշտ անկեղծ խոսում է անձնական թեմաների շուրջ և չի թաքցնում իր սեռական նախասիրությունները: Նախկինում երգչուհին իրեն բազմիցս քվիր էր անվանել ու ասել, որ իրեն հավասարապես գրավում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Միևնույն ժամանակ, Sirius XM Barstool ռադիոյի վերջին հաղորդումներից մեկի ժամանակ Մայլին ասաց, որ կանանց մարմինը համարում է ավելի գրավիչ և գեղագիտական առումով գեղեցիկ:
19-01-2021 10:24
«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունում Սամանտա Ջոնսի փոխարեն կհայտնվեն երկու նոր հերոսուհիներ՝ աֆրոամերիկուհի եւ ասիացի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
19-01-2021 08:26
Օպտիկաակուստիկայի մեթոդը կարելի է օգտագործել մաշկի խոնավության մոնիթորինգի համար, պնդում են Սքոլթեխի եւ Տեխասի համալսարանի հետազոտողները: Այս մեթոդը միանգամայն հեռանկարային է վնասվածքների բուժման, ինչպես նաեւ կոսմետիկայի մեջ կիրառելու տեսակետից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1241 անգամ
21.10.2026
Դիտվել է 549 անգամ
22.10.2026
Դիտվել է 391 անգամ
27.10.2026
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster