30-07-2026 10:48 Դակոտա Ջոնսոնը կմիանա այն դերասանուհիների շարքին, ովքեր էկրանին վերստեղծել են Մերիլին Մոնրոյի կերպարը: Այս աշնանը Մեգի Ջիլենհոլը կներկայացնի «Մարմնի ազդեցությունը» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է, թե ինչպիսին կլիներ 1950-ականների սեքս-խորհրդանիշի կյանքը, եթե նա ապրեր մինչև խոր ծերություն: Երիտասարդ Մոնրոյի դերը բաժին է հասել Ջոնսոնին, և, դատելով Vanity Fair-ի կողմից հրապարակված առաջին կադրերից, կերպարանափոխությունն իսկապես հաջողված է։
30-07-2026 10:39 «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանեկան խնջույքը կկայանա արդեն հաջորդ շաբաթ։ Հյուրերի ցանկում ընդգրկված են ինչպես հայտնի ֆուտբոլիստներ, այնպես էլ տարբեր ոլորտների համաշխարհային աստղեր։ Մասնավորապես, հրավիրվածների թվում են Ռիո Ֆերդինանդը, Վինիսիուս Ժունիորը, Կիլիան Մբապեն, Ռոդրիգոն, դերասաններ Վին Դիզելն ու Էսթեր Էքսպոսիտոն, երաժիշտներ Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը, Դրեյքն ու Թրևիս Սքոթը, հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը, ինչպես նաև հայտնի բլոգեր IShowSpeed-ը։
30-07-2026 03:10 45-ամյա Նատալի Փորթմանը, որը սպասում է իր երրորդ երեխային, հրապարակել է առաջին հղի լուսանկարը: Instagram-ում տեղադրված լուսանկարում դերասանուհին ցուցադրում է իր մեծացող փորիկը` հագած միայն վերնաշապիկ:
30-07-2026 01:03 Մեգան Մարքլը Լոս Անջելեսում մասնակցել է «Թխվածքաբլիթների թագուհիներ» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությանը, որը նա համատեղ նկարահանել է ամուսնու՝ արքայազն Հարրիի հետ՝ իր Archewell Productions ընկերության միջոցով: Ֆիլմը պատմում է ամերիկացի աղջիկ սկաուտների միջև ամենամյա թխվածքաբլիթների վաճառքի սեզոնի ընթացքում տեղի ունեցող մրցակցության մասին:
30-07-2026 00:07 Մոնետոչկայի (իսկական անունը՝ Ելիզավետա Գիրդիմովա) և նրա ամուսնու՝ Վիկտոր Իսաևի «Մոնոպոլիա» երգը ներառվել է Հոլիվուդյան «Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմի սաունդթրեքում, որի գլխավոր դերերում են Թոմ Հոլանդը և Զենդայան: Երգը հիշատակվել է Դեսթին Դանիել Քրետոնի ռեժիսորած ֆիլմի վերջնամասում:
29-07-2026 12:41 Նոր ուսումնասիրությունը կասկածի տակ է դրել այն տարածված կարծիքը, որ ազատ կամքի ժխտումը մարդկանց պակաս բարոյական է դարձնում: Ընդհակառակը, հետազոտողները պարզել են, որ ազատ կամքի պատրանք լինելը կարող է օգնել մարդկանց ավելի հեշտությամբ ներել իրենց և ուրիշներին՝ առանց նրանց ազատելու իրենց գործողությունների պատասխանատվությունից:
29-07-2026 12:28 Պերուն կունենա կին նախագահ։ Հուլիսի 28-ին Կեյկո Ֆուխիմորին երդմնակալության արարողությամբ ստանձնել է Պերուի նախագահի պաշտոնը։
29-07-2026 04:58 Երգչուհի Մեդիսոն Բիրը և NFL խաղացող Ջասթին Հերբերտը նշանադրվել են գրեթե մեկ տարվա հարաբերություններից հետո, հաղորդում է Page Six-ը: «Հարաբերությունները զարգանում էին այդ ուղղությամբ, այնպես որ ոչ ոք ցնցված չէ», - լրագրողներին ասել է ներքին աղբյուրը:
29-07-2026 03:04 Կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի Քեյթի Հոլմսը հաստատել է իր նոր ընկերոջ՝ 39-ամյա նյույորքցի նկարիչ Ջեյսոն Բարդ Յարմոսկիի հետ իր հարաբերությունները: Զույգը միասին մասնակցել է Ferragamo-ի շնորհանդեսին, որտեղ 47-ամյա Հոլմսը լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել թափանցիկ բլուզով և ծոպավոր կիսաշրջազգեստով՝ գրկախառնվելով ընկերոջ հետ:
29-07-2026 02:35 Ալժիրի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովրդական ժողովը, երեքշաբթի երեկոյան իր պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ է ընտրել։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Պետության չորրորդ բարձրաստիճան պաշտոնյան է դարձել ալերգոլոգ-բժիշկ, մայրաքաղաքն ընդգրկող Ալժիր նահանգից ընտրված պատգամավոր Խալիդա Բուֆեդեշը:
28-07-2026 11:34 Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27 Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53 Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25 Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21 77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով: