23-01-2026 13:30 «Օսկար» մրցանակաբաշխության 98-րդ արարողությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 15-ին, Լոս Անջելեսում։ Իսկ հունվարի 22-ին հայտարարվեց, թե ովքեր են պայքարելու ոսկե արձանիկների համար։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգի թեկնածուներն են՝ Ջեսի Բաքլին («Համնեթ»), Ռոուզ Բիրնը («Ես քեզ կխփեի, եթե կարողանայի»), Քեյթ Հադսոնը («Նրանց երազանքների մեղեդին»), Ռենատե Ռեյնսվեն («Զգացմունքային արժեք») և Էմմա Սթոունը («Բուգոնիա»)։
23-01-2026 12:59 Այն, թե ինչպես է երեխայի քաշն ավելանում կյանքի առաջին ամսում, ապագայում դիտարկվում է որպես նրա IQ-ի ցուցանիշ: Այդ մասին հայտնել են ավստրալացի և կանադացի գիտնականները: Այսպիսով, այն երեխաները, որոնք կյանքի առաջին 4 շաբաթներում հավաքել են իրենց նախնական քաշի 40%-ը, ունեցել են 1.5 միավորով ավելի բարձր IQ, քան այն երեխաները, որոնց մոտ գրանցվել է սեփական քաշի ընդամենը 15%-ի աճ: Այդ կախվածությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երեխայի զարգացման համար կյանքի առաջին ամիսներն ունեն վճռորոշ դեր:
23-01-2026 07:26 Աշխարհի թիվ 1 ռակետ Արինա Սաբալենկան դարձել է Gucci նորաձևության տան դեմքը: Բրենդը լուրը հայտնել է սոցիալական ցանցերում և թողարկել է իր առաջին գովազդային արշավը, որին մասնակցել է մարզուհին: 27-ամյա թենիսիստուհին կրել է Դեմնա Գվասալիայի Gucci-ի համար նախատեսված դեբյուտային հավաքածուի Primadonna խալաթը, որը նվիրված է Ալլա Պուգաչովային:
23-01-2026 04:13 Փերիս Հիլթոնը մեկնել է Վաշինգտոն՝ խոսելու արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված դիփֆեյքերի աճող սպառնալիքի դեմ, և նրա քայլը հատկապես խորհրդանշական է, քանի որ ավելի քան 20 տարի առաջ նրա անձնական ինտիմ տեսանյութը անօրինական կերպով հրապարակվել է համացանցում։ 44-ամյա Հիլթոնը աջակցել է DEFIANCE ակտին, որը դիփֆեյքերի զոհերին իրավունք կտա դատի տալ նրանց, որոնք ստեղծում և տարածում են ինտիմ լուսանկարներ առանց համաձայնության։
23-01-2026 00:50 Անաստասիա Ռեշետովան, որը 2026 թվականի հունվարի 23-ին նշում է իր 30-ամյակը, առաջին անգամ ամուսնանում է։ Նա լուրը հայտնել է իր Instagram-ում։ Նշանադրությունը տեղի է ունեցել Մալդիվներում։ Մոդելը լուսանկար է հրապարակել, որտեղ նստած է ավազի վրա՝ սպիտակ զգեստով և շքեղ ծաղկեփնջով։ Նրա մատնեմատին փայլում է հսկայական քարով մատանի։
22-01-2026 12:21 Անահիտ Մկրտչյանը նվաճել է 2026 թվականի Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնի տիտղոսը։
22-01-2026 12:16 Բրիտանական իրավապահ մարմինները վճիռ են կայացրել հանրությանը ցնցած գործով. մի կին մեղավոր է ճանաչվել մեկ այլ չափահաս կնոջ ստրկության պայմաններում ավելի քան երկու տասնամյակ պահելու մեջ, հաղորդում է BBC News-ը։ Դա ժամանակակից Մեծ Բրիտանիայի հազվագյուտ քրեական գործերից մեկն է, որը վերաբերում է անձի երկարատև, հարկադիր ազատազրկմանը և շահագործմանը։
22-01-2026 12:15 Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանը ներկայացնող միջազգային սննդաբանների խումբը կոչ է անում վերանայել սննդի դերի գլոբալ ըմբռնումը և սննդային մանրաթելը պաշտոնապես անփոխարինելի սննդանյութ ճանաչել։ Սա առաջին դեպքն է, երբ ավելի քան 50 տարվա ընթացքում նոր «անհրաժեշտ» սննդանյութ ավելացում է կատարվել. մինչ օրս այս ցանկում են եղել միայն վիտամիններ, հանքանյութեր և որոշակի ամինաթթուներ, որոնք մարդու օրգանիզմը չի կարող սինթեզել, սակայն կենսական նշանակություն ունեն առողջության համար։
22-01-2026 12:04 Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է Hermès-ի փղի կաշվից հազվագյուտ Birkin պայուսակի շուրջ բարձր մակարդակի սկանդալը, որը անցյալ տարվա նոյեմբերին մեծ դժգոհության ալիք բարձրացրեց: Պարզվել է, որ աքսեսուարը պարզապես աքսեսուար էր: Քիմը դա բացահայտել է քրոջ՝ Քլոե Քարդաշյանի «Քլոեն Հրաշքների աշխարհում» փոդքասթի ժամանակ: «Եթե ուշադիր նայեք, նույնիսկ պարագաները շրջված են: Դա լրիվ կեղծ էր, ոչ թե իրական պայուսակ», - խոստովանել է Քարդաշյանը:
22-01-2026 01:24 Փարիզում շարունակվում է տղամարդկանց նորաձևության շաբաթը։ Dior-ը և Ami-ն երեկ ներկայացրեցին իրենց նոր հավաքածուները, առաջին շարքում էին հայտնիները և ապրանքանիշի դեսպանները։ Dior-ի ցուցադրությանը ներկաների թվում էին Նատալյա Վոդյանովայի ամուսինը՝ Անտուան Արնոն, և նրա քույրը, Dior-ի գործադիր տնօրեն Դելֆին Արնոն, Ռոբերտ Փեթինսոնը, Լուի Գարելը, Գվինեթ Փելթրոուի և Քրիս Մարտինի որդին՝ Մովսեսը, դերասանուհի և Շայա ԼաԲեֆի կինը՝ Միա Գոթը, Ջեյմի Դորնանը, երգիչ Յանգ Լինը և ուրիշներ։
21-01-2026 11:38 Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմները, ըստ ներքին աղբյուրների, զայրացած են իրենց ավագ որդու՝ Բրուքլինի կողմից բարձրաձայնված մեղադրանքներից և պատրաստ են վերսկսել նրա հետ շփումը միայն այն դեպքում, եթե նա բաժանվի իր կնոջից՝ դերասանուհի և միլիարդատեր ժառանգորդ Նիկոլա Պելցից, հաղորդում է Daily Mail-ը։
21-01-2026 11:34 Քեթի Փերին անակնկալ հայտնվել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ իր ընկերոջ՝ Ջասթին Թրյուդոյի հետ, ինչը երկրպագուներին շփոթեցրել է։ Երգչուհին Կանադայի 54-ամյա նախկին վարչապետին ուղեկցել է երեքշաբթի օրը Շվեյցարիայում կայացած միջոցառմանը։
21-01-2026 03:53 Հունվարի 19-ին, Հռոմի իր նստավայրում, 93 տարեկան հասակում մահացավ մեծ կուտյուրյե Վալենտինո Գարավանին։ Կյանքից հեռացավ մի մարդը, որին ոլորտում անվանում էր նորաձևության վերջին կայսր։
21-01-2026 01:45 Լոս Անջելեսում տեղի ունեցավ Փերիս Հիլթոնի մասին պատմող Infinite Icon: A Visual Memoir վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ներկաների թվում էին Փերիս Հիլթոնը, նրա որդի Ֆենիքսը և վերջինիս ընտանիքը, ինչպես նաև Դեմի Լովատոն, Հայդի Քլումը, Սոֆիա Վերգարան, Սինդի Քրոուֆորդի որդին՝ Պրեսլի Գերբերը, երգչուհի Սիան, Լիզզոն, 2000-ականների սեքս-խորհրդանիշ Կարմեն Էլեկտրան, Քրիս Ջենները և ուրիշներ։
21-01-2026 00:58 Դավաճան Քիթ Ուրբանն արդեն տեղափոխվել է նոր ընկերուհու մոտ, այն կնոջ, հանուն որի նա լքել էր Նիկոլ Քիդմանին։ Քիթի նոր հարաբերությունների մասին լուրերը տարածվեցին պաշտոնական ամուսնալուծությունից մի քանի շաբաթ անց ։ Ներքին աղբյուրները պնդում են, որ երաժիշտն արդեն ապրում է երիտասարդ կնոջ հետ, իսկ նրա դուստրերը ցուցադրաբար աջակցում են իրենց մորը։
20-01-2026 11:29 Ընդամենը մեկ չափաբաժին լոբազգի օգտագործելու դեպքում «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջնում է 5-6%-ով: Այս միացության մակարդակը նորմավորելու համար բավարար է օգտագործել ընդամենը մեկ չափաբաժին լոբի, ոլոռ կամ ոսպ: Լոբազգիները ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս և դանդաղ են մարսվում: Ճիշտ է, լոբազգիներն ունեն նաև տհաճ կողմնակի ազդեցություններ, որոնցից են որովայնի փքվածությունը, բարձր գազաարտադրությունը և դիարեան: Սակայն ժամանակի հետ այդ տհաճ ախտանիշներն անհետաում են:
20-01-2026 11:27 Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «14 տարի՝ լի պատմություններով, փորձություններով ու մեծ նվերներով՝ մեր երեխաներով ու թոռնիկներով։ Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, բայց հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու ընտանիքի արժեքը մնում են։ Մենք դադարում ենք լինել ամուսիններ, բայց շարունակում ենք մնալ 4 հրաշալի զավակների ծնողներ, հրաշք թոռնիկների տատիկ ու պապիկ։ Կյանքը միշտ չէ, որ գնում է մեր պատկերացրած սցենարով...»:
20-01-2026 11:09 Բելլա Հադիդը հրապարակայնորեն խոսել է Dolce & Gabbana նորաձևության տան դեմ՝ մեղադրելով ապրանքանիշին «տարիներ շարունակ ռասիզմի, սեքսիզմի, մոլեռանդության և քսենոֆոբիայի» մեջ՝ Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը սպիտակամորթ մոդելներ ներկայացնելու համար։ 29-ամյա սուպերմոդելը խոսել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը ապրանքանիշը քննադատության է ենթարկվել Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը մասնակցել են բացառապես սպիտակամորթ մոդելներ։
20-01-2026 06:33 Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ 26-ամյա Բրուքլինը, որը երկար ժամանակ օտարացած է եղել իր ծնողներից, առաջին անգամ անկեղծորեն խոսել է իրենց հակամարտության պատճառների մասին։ Նա հրապարակել է «Պատմություններ» շարք, որտեղ մեղադրել է ծնողներին իր ողջ կյանքի ընթացքում չափազանց վերահսկողական լինելու մեջ և պնդել, որ նրանք մանիպուլյացիաներ են անում հասարակական կարծիքի հետ՝ ստեղծելով «ամուր ընտանիքի» կեղծ պատկերացում։
20-01-2026 01:20 Չինացի Ծյան Յուեցինգը յոթ երեխաների մայր է և ապրում է Վենչժոու քաղաքում։ Ըստ 101-ամյա կնոջ՝ նա սիրում է ուշ քնել, գիշերը հեռուստացույց դիտել և քաղցրավենիք խորտիկներ ուտել։ Հարազատների պատմելով՝ նա հաճախ արթուն է մնում մինչև ժամը 2:00-ն և արթնանում է մոտավորապես 10:00-ին։ Ծյան առավոտը սկսում է մի բաժակ կանաչ թեյով, իսկ նրա առաջին կերակուրը սովորաբար ուշ նախաճաշն է կամ բրանչը։
10-07-2026 10:01 Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հայտարարել է «Էմմի» մրցանակի թեկնածուների անունները: Այս տարի մրցանակի համար կրկին կմրցեն ամենանշանավոր նոր շոուները և արդեն իսկ հանդիսատեսի կողմից սիրվածները՝ «Յոթ թագավորությունների ասպետներ»-ից մինչև «Սպանություններ մեկ շենքում»–ը: Բացարձակ առաջատարը դարձել է «Փիթը» ՝ ստանալով 25 անվանակարգերում առաջադրումներ, որոնցից 13-ը՝ դերասանական արվեստի համար։
10-07-2026 09:06 Մասնագետների խոսքով՝ շոգ եղանակին ձմերուկը լավ միջոց է օրգանիզմի հեղուկի պաշարները լրացնելու համար։ Բացի այդ, այն հարուստ է լիկոպինով՝ հզոր հակաօքսիդանտով, որը պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից և նպաստում է տարիքային փոփոխությունների դանդաղեցմանը։ Ձմերուկը նաև պարունակում է վիտամին A (ռետինոլ), վիտամին C, կալիում, մագնիում և ցիտրուլին։ Առողջ մեծահասակների համար ձմերուկի օգտագործման խիստ սահմանափակումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում օրական օգտագործել առնվազն 400 գրամ բանջարեղեն և միրգ՝ ըստ նախասիրության։ Երեխաների սննդակարգում ձմերուկը պետք է ընդգրկել աստիճանաբար՝ սկսած մեկ տարեկանից։
09-07-2026 10:45 Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը: Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
09-07-2026 06:48 Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթը վերամիավորվել են 2016 թվականի բաժանումից հետո: People-ի տվյալներով՝ դերասանները միասին են ապրում մոտ երկու տարի և շարունակում են իրենց հարաբերությունները՝ անցյալում թողնելով հին դժգոհությունները: Չնայած կնոջ անհավատարմությանը՝ Ուիլ Սմիթը վերադարձել է իր ընտանիքի մոտ:
09-07-2026 05:52 Թուրք դերասանուհի Էջե Իրթեմի մահը դարձել է վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հեռուստադիտողներին «Լոռամրգի շերբեթ» սերիալից հայտնի աստղը մահացել է իր ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով բժշկական փորձագետներին, հաղորդել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Դիահերձումից և նմուշների մանրամասն վերլուծությունից հետո 35-ամյա դերասանուհու մահվան պաշտոնական պատճառը նշվել է ալկոհոլային թունավորումը: