Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-07-2023 09:11
Ավստրալացի գիտնականները պարզվել են, որ արտամարմնային բեղմնավորման համար ձվաբջիջների գոյատևման վրա ազդում է տարվա այն ժամանակը, երբ դրանք հավաքվում են ձվարաններից: Ամռանը հավաքված ձվաբջիջներից ստացված սաղմերն աշնանային ցուցանիշների համեմատ 30%-ով ավելացնում են երեխա ունենալու հնարավորությունը։ Կենդանի ծննդաբերության հավանականությունը 28%-ով ավելի է եղել, երբ նյութը հավաքվել է ամենաշատ արևային լույս ունեցած օրերին՝ համեմատած ամպամած օրերի հետ։
08-07-2023 02:40
Լաս Վեգասի ոստիկանությունը հետաքննում է երգչուհի Բրիթնի Սփիրսին հարվածելու հետ կապված միջադեպը, որը տեղի է ունեցել հուլիսի 6-ի գիշերը քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում։ Ըստ երգչուհու՝ ինքը փորձել է մոտենալ NBA-ի բասկետբոլիստ Վիկտոր Վեմբանյամային և շնորհավորել նրան հաջողությունների առթիվ, և քանի որ աղմկոտ է եղել, բասկետբոլիստի ուշադրությունը գրավելու համար Սփիրսը դիպել է նրա ուսին։ Վեմբանյամային պաշտպանող անվտանգության աշխատակիցն, ըստ Սփիրսի, ձեռքը հետևի մասով հարվածել է իր դեմքին։
07-07-2023 10:34
Շվեդուհին վերջին 10 տարիների ընթացքում գրեթե 127 280 դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ փորձելով դառնալ իսկական Բարբի տիկնիկ։ Ալիսիա Ալմիրան հայտնել է, որ մի քանի տարի առաջ թողել է իր եկամտաբեր PR աշխատանքը՝ դառնալով ինքնահռչակ «բիմբո աղջիկ»:
06-07-2023 11:26
Բրիտանացի աշակերտուհին ժամանել է իր ավարտական երեկոյին դագաղի մեջ, որը տարել են նրա եղբայրն ու հայրը, նախքան կարմիր գորգի վրա «կյանքի վերադառնալը»: 16-ամյա Աբի Ռիկեթսն աղմուկ է բարձրացրել Trinity Academy-ում, երբ ժամանել է սեւ Volvo XC90-ով, ոտքից գլուխ հագած սեւ ժանյակավոր զգեստ, ժանյակավոր զուգագուլպաներու երկարաճիտ կոշիկներով: Դագաղը գորգի եզրին դնելուց հետո, ընտանիքը հնչեցրել է շվեդական Ghost ռոք խմբի «Year Zero» երգը:
06-07-2023 11:15
Թաիլանդում բժիշկները սխալմամբ կենդանի կնոջ մահացած են հայտարարել: Կինը կենդանության նշաններ է ցույց տվել, երբ նրա հարազատները դիակը պատրաստել են հուղարկավորության։ 
06-07-2023 02:31
Ավարտվել է աղմկահարույց և մի քանի ամիս քննարկվող «Կուռք» սերիալի ցուցադրությունը, որի գլխավոր դերում Լիլի-Ռոուզ Դեփն էր։ Եզրափակիչ սերիայի թողարկումից հետո քննադատներն ու հեռուստադիտողները խոսում են այն մասին, թե որքանով ձախողվեց կամ դեռ արժե դիտել Սեմ Լևինսոնի և The Weeknd-ի նախագիծը:
06-07-2023 02:23
Փարիզում Նորաձևության շաբաթվա երկրորդ օրն ավարտվեց Armani Prive նորաձեւության տան աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությամբ։ Ավանդաբար շոուն գրավել էր մեծ թվով հոլիվուդյան հայտնիների, սակայն երեկոյի գլխավոր աստղը դերասանուհի Քեյթ Հադսոնն էր։ Նա շոուին ներկայացել էր իր փեսացուի՝ գործարար Դենի Ֆուջիկավայի հետ։
06-07-2023 01:41
64-ամյա ամերիկացի երգչուհի Մադոննան կարող է վերակենդանացման բաժանմունքում հայտնված լինել՝ բակտերիալ վարակով վարակվելու պատճառով, քանի որ նա «անտեսել է հիվանդության նշանները»։
05-07-2023 11:13
«Աշխարհի ամենապինդ ուտեստը» բառացիորեն ավանդական չինական խորովածն է, որի հիմնական բաղադրիչը քարերն են։ Այն պետք է ուտել՝ ծծելով փոքրիկ քարերը՝ վայելելու Չինաստանի արեւելյան Հուբեյ նահանգում ծագած ուտեստի հարուստ եւ կծու համը: Քարը ծծելուց հետո այն պետք է դեն նետել, այստեղից էլ գալիս է ճաշատեսակի անվանումը suodiu, որը նշանակում է «ծծել ու նետել»։
05-07-2023 07:27
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգանը, պատրաստվում են էլ ավելի հեռանալ Վինձորներից և «ռեբրենդինգի» շրջանակներում փոխել իրենց ազգանունը՝ դառնալով Սպենսեր, որը Հարրիի մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանունն էր։
05-07-2023 03:08
Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ռոբերտ Դե Նիրոյի 19-ամյա թոռը թոռը մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից։ Անցյալ կիրակի Լեանդրոյի ընկերը, չկարողանալով կապ հաստատել նրա հետ, խուճապի է մատնվել։
04-07-2023 10:22
Օրվա ընթացքում 15-20 րոպե քնելու սովորությունը բարելավում է ճանաչողական կարողությունները և մեծացնում կենտրոնացումը, ասում են հոգեբույժները։ Նախկինում ենթադրվում էր, որ մարմինը ֆիզիկական և մտավոր ուժերը վերականգնում է միայն քնի խորը փուլերում, սակայն նոր տվյալներն ապացուցում են, որ մակերեսային քունը պակաս օգտակար չէ։
04-07-2023 10:13
Սիդնեյի բնակչի ամուսնությունը տեւել է ընդամենը երկու շաբաթ։ Նորաթուխ ամուսինն ամուսնալուծություն է պահանջել հարսանիքի հաջորդ օրը, քանի որ կինը հրաժարվել է սեքսից իրենց հարսանիքի գիշերը։
04-07-2023 04:37
Լեոնարդո Դի Կապրիոն և Ջիջի Հադիդը կրկին միասին են. այս մասին հայտնում է PageSix հրատարակությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Ըստ ինսայդերի՝ աստղերը, այնուամենայնիվ, հարաբերությունների մեջ են։ Նրանք երկու երեկո անընդմեջ միասին են անցկացրել տարբեր երեկույթների ժամանակ և վարվել այնպես, կարծես հանդիպում են:
04-07-2023 03:42
Բրիտանական The Sun տաբլոիդը ներողություն է խնդրել իր սյունակագիր Ջերեմի Քլարքսոնի՝ արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի մասին հրապարակման համար։ Ներողությունը եղել է մեկ օր անց այն բանից հետո, երբ բրիտանական մամուլի կարգավորող մարմինը՝ Մամուլի ստանդարտների անկախ կազմակերպությունը (ISPO), վճռել է, որ Քլարկսոնի հոդվածը սեքսիստական է և «պարունակում է նսեմացնող ու կանխակալ հղումներ դքսուհու սեռին»:
04-07-2023 01:29
«Գահերի խաղի» աստղեր Քիթ Հարինգթոնը և Ռոուզ Լեսլին երկրորդ երեխան են ունեցել։ Լույս աշխարհ է եկել նրանց աղջիկը։
03-07-2023 10:05
Բժիշկները նշում են, որ ինքնաթիռով թռիչքների համար ամենաանվտանգ շրջանը հղիության երկրորդ եռամսյակն է։ Նման ուղևորություններից պետք է հրաժարվել նաև այն դեպքերում, երբ խոսքը բարձր պերինատալ ռիսկի հղիության մասին է, օրինակ՝ ուշ վերարտադրողական տարիքում։
03-07-2023 10:01
ՄՌՏ սկանավորումը ցույց է տվել, որ սուրճի օգտագործումը բարձրացնում է ուղեղի այն հատվածների ակտիվությունը, որոնք պատասխանատու են կարճատև հիշողության, ուշադրության և կենտրոնացման համար, մինչդեռ կոֆեինի օգտագործումը նման ազդեցություն չի ունեցել։ Պորտուգալիայի Մինյու համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները ենթադրել են, որ սուրճի տեսքը, բույրը և համը օգնում են մարդկանց իրենց ավելի առույգ զգալ, անկախ կոֆեինի պարունակությունից։
03-07-2023 09:56
Բժշկների խոսքով՝ արևային ակնոց պետք է կրել ցանկացած եղանակի և սեզոնի, քանի որ դրանք պաշտպանում են աչքերը և աչքերի շուրջ մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Այս աքսեսուարն առանձնահատուկ նշանակություն ունի ամռանը և դառնում է ոչ պակաս կարևոր, քան SPF միջոցները։
03-07-2023 09:47
Ամերիկյան Մեն նահանգի 64-ամյա բնակչուհին հարվածել է իր շան հետևից վազող արջին՝ դրդելով, որ նա ի պատասխան կծի իրեն: Կնոջը բժշկական օգնություն են ցուցաբերել դաստակին մնացած ծակած վերքերը բուժելով։ Շունն անվնաս է մնացել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1270 անգամ
21.10.2026
Դիտվել է 422 անգամ
20.10.2026
Դիտվել է 386 անգամ
22.10.2026
Դիտվել է 287 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster