| ՄԵԿ ՏՈՂՈՎ | 22-02-2024 02:56 Հայաստանի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կկայանա Թայլանդում' ապրիլին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը նախապատվությունը տալիս է ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը: Հայաստանի կանանց հավաքականից Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ 55 կգ քաշային Ալեքսանդրա Կարապետյանը և երկրորդ անընդմեջ բրոնզե մեդալը նվաճեց Հռիփսիմե Խուրշուդյանը: Թիմային հաշվարկում Հայաստանի կանանց ընտրանին 8-րդն է:
|  |
|
|
21-02-2024 09:00 Առաջին պացիենտը, որի գլխուղեղում անցյալ ամիս Neuralink-ի չիպ է տեղադրվել, լիովին ապաքինվել է և այժմ կարողնում է համակարգչային մկնիկը կառավարել իր մտքերի միջոցով, հայտնել Է Իլոն Մասկը: «Առաջընթացը լավ է, և պացիենտի նյարդային էֆեկտները, կարծես, լիովին ապաքինվել են: Նա կարողանում է մկնիկը էկրանին տեղաշարժել հենց մտքի ուժով»,-ասել է Մասկը:
|  |
|
|
21-02-2024 08:53 «ՊռեԳոմեշ» արծաթյա զարդերի բրենդը, որի հիմնադիրը երգչուհի Սիրուշոն է, արդեն երրորդ անգամ է մասնակցում նորաձեւության հեղինակավոր շաբաթի, որոնցից երկուսը՝ Նյու Յորքում, մեկը՝ Փարիզում։ Սիրուշոն անձամբ չի կարողացել ներկա գտնվել ցուցադրությանը, քանի որ Երեւանում երկու մեծ համերգ ուներ, սակայն բրենդն իր նոր հավաքածուով ներկայացել է լավագույն կերպով։
|  |
|
|
21-02-2024 08:51 Ռուսաստանում նորածինների ժառանգական հիվանդությունների որոշման նոր թեստային համակարգ է գրանցվել: Բջջային տեխնոլոգիաների վրա հիմնված դեղեր են մշակվում։ Արդեն գրանցվել է նորածինների մեկ թեստային համակարգ։ Երեխայի կյանքի առաջին օրերին այն կարող է հայտնաբերել մոտ 2,5 հազար ժառանգական հիվանդություն:
|  |
|
|
21-02-2024 07:05 Քթից արյունահոսությունը կարող է լինել քթի տեղային վնասման ախտանիշ կամ մարմնի այլ օրգանների և համակարգերի հիվանդությունների հետևանք։ Սառը և չոր օդը որպես քթից արյունահոսության ամենատարածված պատճառներից մեկ են: Չորությունը հանգեցնում է լորձաթաղանթի չորացմանը, արյան անոթների պատերի փխրունության բարձրացմանը, հատկապես փռշտալու, սրբելու ժամանակ:
|  |
|
|
21-02-2024 02:10 44-ամյա Վիկտորյա Բոնյան իր սոցիալական ցանցերը թարմացրել է մի տեսանյութով, որում նրան շփոթում են Անջելինա Ջոլիի հետ։ Մուգ ակնոցներով հեռուստահաղորդավարուհին իջնում է թանկարժեք մեքենայից, և անցորդները սկսում են լուսանկարել նրան ու բղավել հոլիվուդյան դերասանուհու անունը։
|  |
|
|
20-02-2024 21:59 Գիտնականներն ապացուցել են, որ կոֆեին պարունակող ցածր կալորիականությամբ ըմպելիքներ խմելը նպաստում է քաշի կորստին։ Սուրճը կարող է փոխարինել սովորական քաղցրավենիքներին, հատկապես սթրեսի ժամանակ, երբ մարդ ցանկանում է ուտել՝ իր խնդիրները հաղթահարելու համար։
|  |
|
|
20-02-2024 21:46 Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան ասել է, որ չի կարողացել լավ հարաբերություններ հաստատել բլոգեր Դավիթ Մանուկյանի (Դավա) մոր հետ։ Բուզովան նշել է, որ Դավայի ծնողը վիրավորել է իրեն և մեղադրել Մանուկյանի քրոջն իբր կաթվածի հասցնելու մեջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ նման հայտարարություններից հետո անհնար էր բարենպաստ հարաբերություններ կառուցել:
|  |
|
|
20-02-2024 21:42 Դուբայում (ԱՄԷ) անցկացվող թենիսի WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան մրցեց աշխարհի 31-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչի հետ եւ պարտություն կրեց 6:7 (5:7), 6:3, 6:0 հաշվով։ Հաջորդ շրջանում Դոննա Վեկիչը կմրցի աշխարհի 22-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստյայի հետ:
|  |
|
|
19-02-2024 10:06 Ճապոնական հետազոտության տվյալներով՝ գեր մարդիկ օգտագործելով խնձորի քացախ՝ երեք ամսում նիհարել են միջինը 1 կգ: Դիետոլոգները նշել են, որ չկան բարձրորակ գիտական ապացույցներ, որոնք կապում են խնձորի քացախի օգտագործումը քաշի կորստի հետ։ Բացի դրանից, այս միջոցը կարող է վնասել ատամի էմալը և խախտել ստամոքսի թթվի հավասարակշռությունը։
|  |
|
|
19-02-2024 09:47 Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետազոտողների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սիրով զբաղվելը կարող է հատկապես օգտակար լինել որոշակի իրավիճակներում: Գիտնականները բացատրել են, որ հուզական պոռթկումները, ինչպիսին զայրույթն է, իմաստ ունի տրվել մարմնական հաճույքներին, քանի որ դա օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը և բարելավել սրտի առողջությունը։
|  |
|
|
19-02-2024 07:27 Բրիտանական Vogue-ի նախկին գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլին մեղադրել են Մեգան Մարքլին անտեսելու մեջ։ Հայտնի է, որ ամսագրի մարտի համարի շապիկին հայտնվել են «40 նորաձեւության սրբապատկերներ», որը Էնինֆուլիի համար վերջինն էր գլխավոր խմբագրի պաշտոնում։ Նրանց թվում էին Նաոմի Քեմփբելը, Վիկտորյա Բեքհեմը, Սինդի Քրոուֆորդը, Ջեյն Ֆոնդան, Մայլի Սայրուսը, Քեյթ Մոսը, Կարլի Քլոսը, Ջիջի Հադիդը, Ջեմմա Չանը, Սելմա Բլերը և այլ հայտնիներ։ Սակայն հրապարակման ընթերցողները նկատել են, որ արքայազն Հարիի կինը բացակայում է լուսանկարում։
|  |
|
|
19-02-2024 03:21 Ջենիֆեր Լոպեսը Variety-ին տված հարցազրույցում պատմել է, թե որքան դժվար էր նորից հարաբերություններ սկսել Բեն Աֆլեքի հետ և ինչու, իրականում, սիրահարները բաժանվեցին հեռավոր 2000-ականներին։ Ջեյ Լոյի խոսքով՝ ինքը և Բենը ստիպված են եղել բաժանվել որոշ ժամանակով (17 տարի)՝ իրենք իրենց լավ հասկանալու համար։ Նրանց առաջին անհաջող հարսանիքի ժամանակ և՛ ինքը, և՛ ընտրյալը շփոթվել են և կորցրել իրենց, հարաբերություններն արդեն քանդված էին ՝ «ճնշման ծանրության տակ»:
|  |
|
|
19-02-2024 02:59 Լիանա Գյուրջյանը չորրորդն է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի բրոնզե մեդալակիրը երկամարտում գրանցեց 220 կգ արդյունք (95+125): Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց լեհ Վերոնիկա Զելինսկան (235 կգ, 103+132):
|  |
|
|
17-02-2024 09:27 Ուռուցքաբանները նշել են քաղցկեղի մի քանի տեսակ, որոնք կարող են ժառանգական լինել։ Դրանց թվում են՝ կրծքագեղձի քաղցկեղը, ձվարանների քաղցկեղը, վահանաձև գեղձի քաղցկեղի որոշակի տեսակ (մեդուլյար քաղցկեղ) և հաստ աղիքի քաղցկեղի որոշ տեսակներ։
|  |
|
|
17-02-2024 09:22 Տարբեր հետազոտությունների համաձայն՝ ավելի քան 50 միլիոն մարդ շատ շուտով ռոմանտիկ խոր հարաբերություններ կունենա ոչ կենսաբանական ուղեկիցների հետ։ Ներկայումս այդ մարդկանց թիվն արդեն բավական մեծ է՝ 10-20 միլիոն:
|  |
|
|
17-02-2024 07:50 Ամերիկյան Ջեյն Ուեյդ բրենդը Նյու Յորքում անցկացված Նորաձևության շաբաթվա վերջին անսովոր աքսեսուար է ներկայացրել՝ սառցե պայուսակ։ Այն բառացիորեն պատրաստված է եղել սառույցից. պայուսակը նույնիսկ սկսել է հալվել թեժ լույսերի ներքո:
|  |
|
|
17-02-2024 05:47 Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն ու նրա սիրելին՝ ֆիթնեսի մարզիչ Ինես դե Ռամոնը սկսել են ապրել միասին։ Այս մասին հայտնում է People-ը։ Կայքի ինսայդերներից մեկը հայտնել է, որ Ինես դե Ռամոնը տեղափոխվել է դերասանի ամառանոց:
|  |
|
|
17-02-2024 02:24 Զենդայայի վերջին կերպարն ապշեցրել է նրա երկրպագուներին: Դերասանուհին Լոնդոնում կայացած «Dune: Part Two» ֆիլմի համաշխարհային պրեմիերային ներկայացել էր իսկական ռոբոտի հագուստով։
|  |
|
|
15-02-2024 09:11 Սեզոնային ալերգիան, սովորաբար, մարդկանց մոտ ասոցացվում է փռշտոցի հետ, սակայն փռշտոցը ալերգիայի առաջին ախտանիշը չէ: Սեզոնային ալերգիայի ախտանիշներն են քթահոսությունը, քթի փակվածությունը և քթի խոռոչում, ականջներում, կոկորդում քորը: Հարբուխի և սեզոնային ալերգիայի ախտանիշները բավական նման են իրար, ինչը հաճախ շփոթություն է առաջացնում մարդկանց մոտ:
|  |
|
|
|
|
|