Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-07-2026 10:05
Աշխարհի ամենահարուստ բլոգեր MrBeast-ն ամուսնացել է իր սիրելիի՝ Թեա Բոյսենի հետ։ Զույգն անցկացրել է փակ արարողություն՝ սոցիալական ցանցերում տարածելով նորությունը և առաջին լուսանկարները։ MrBeast–ը (Ջիմի Դոնալդսոն) աշխարհի ամենահայտնի YouTube–յան բլոգերն է (ավելի քան 500 միլիոն բաժանորդով)։ Նա մասնագիտանում է գերթանկ մարտահրավերների և լայնածավալ բարեգործական աշխատանքների։ Forbes-ը Դոնալդսոնի տարեկան եկամուտը գնահատում է 300 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ բլոգերը (զուտ կարողությունը՝ 2.6 միլիարդ դոլար)։
22-07-2026 08:02
57-ամյա երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Էնթոնին, ով նախկինում ամուսնացած էր Ջենիֆեր Լոպեսի հետ, ութերորդ անգամ հայր է դարձել։ Նա և իր ներկայիս կինը՝ 27-ամյա մոդել Նադիա Ֆերեյրան, դուստր են ունեցել։
22-07-2026 03:58
Դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի դուստրը՝ Վիվիենը, դիմում է ներկայացրել իր ազգանունը փոխելու համար: Ըստ People ամսագրի՝ դիմումը ներկայացվել է Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարան: Ավելի վաղ դերասանի որդեգրված երեխաները՝ 24-ամյա Մեդոքսը և 21-ամյա Զահարան, Los Angeles Daily Journal-ում հայտարարություն էին տեղադրել՝ խնդրելով հրաժարվել Բրեդ Փիթի ազգանունից:
21-07-2026 11:48
Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» մեկնարկը տպավորիչ արդյունքներ գրանցել. այն գերազանցել է ռեժիսորի վարձույթի ռեկորդը առաջին իսկ շաբաթավերջին, և ստացել քննադատների գովասանքը։ Variety-ի տվյալներով՝ ֆիլմը առաջին շաբաթավերջին ամբողջ աշխարհում վաստակել է 264.1 միլիոն դոլար, որից 124.5 միլիոն դոլարը՝ ԱՄՆ-ից և Կանադայից։ Եկամուտն արդեն իսկ փոխհատուցել է 250 միլիոն դոլարի արտադրության արժեքը։ Ֆիլմը դարձավ Նոլանի կարիերայի ամենաշահութաբերը՝ գերազանցելով նրա «Մութ ասպետի վերելքը» (2012) ֆիլմը, որը բացման շաբաթավերջին վաստակել էր 249 միլիոն դոլար։
21-07-2026 11:34
Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան օրական հինգ բաժակ սուրճի օգտագործումը համարել է անվտանգ: Հետազոտողների խոսքով՝ սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր սրտանոթային համակարգի հետ կապված առողջական խնդիրներ չունեն։ 
21-07-2026 11:29
Հունգարիայի իշխող «Տիսա» կուսակցության պատգամավորները միաձայն աջակցել են շախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարի թեկնածությանը երկրի նախագահի պաշտոնում: Առաջադրման վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի հաջորդ նիստում, հայտնում է Reuters-ը: Յուդիթ Պոլգարը, ում մասին փետրվարին լույս է տեսել «Շախմատի թագուհին» վավերագրական ֆիլմը, միակ կին շախմատիստն է, որն ընդգրկվել է տղամարդկանց համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում: Նա միաժամանակ ամբողջ աշխարհում «սուպերգրոսմայստերի» կարգավիճակի չափանիշ համարվող 2700 կետի վարկանիշային շեմը հաղթահարած միակ կինն է:
21-07-2026 04:55
Լեհաստանում նորաձևության ցուցադրությունից հետո խորհրդավոր կերպով անհետացած 24-ամյա մոդելին և երգչուհուն գտել են մահացած: Ջեսիկա Յարիկրեն անհետացել է Վրոցլավի նորաձևության շաբաթից անմիջապես հետո: Երկու օրվա որոնումներից հետո նրա մարմինը հայտնաբերվել է իր տան մոտ գտնվող ջրամբարում: Հետաքննիչները շարունակում են պարզել միջադեպի հանգամանքները:
21-07-2026 01:44
Յոդն օրգանիզմի համար կարևորագույն նյութերից է, որը, սակայն, անցկացված հետազոտությունների համաձայն՝ հաճախ չի բավականացնում մարդկանց: Ընդ որում, սա համաշխարհային միտում է: Յոդի անհրաժեշտ քանակի առկայությունն օրգանիզմում օգնում է ավելի հեշտ այրել ճարպեր, ինչպես նաև կանխում է այնպիսի հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են խպիպը՝ զոբը, և ընդհանրապես վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները: Յոդը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը, նյարդային համակարգի գործունեությանը, երեխաների աճին:
20-07-2026 10:46
ԵՄ հրահանգի՝ Էկոդիզայնի կանոնակարգի (ESPR) համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 19-ից խոշոր ընկերությունները չեն կարողանա ոչնչացնել չվաճառված կամ վերադարձված հագուստն ու կոշիկը։ Փոխարենը արտադրանքը պետք է վերաօգտագործվի, փոխանցվի բարեգործությանը կամ վերամշակվի։ Նպատակն այն է, որ ապրանքներն ավելի երկար մնան շրջանառության մեջ և վաղաժամ աղբ չդառնան, հաղորդում է Tagesschau-ն։
20-07-2026 10:17
«Spice Girls»-ի նախկին երգչուհի 52-ամյա Մելանի Չիզհոլմն (Մել Սի) ամուսնացել է ավստրալացի մոդել և սցենարիստ Քրիս Դինգվոլի հետ, ով իրենից 10 տարով փոքր է, հայտնում է Daily Mail-ը։
20-07-2026 05:04
Այս տարի «Էմմի» մրցանակաբաշխության ժյուրին բրիտանական արքայական ընտանիքի երկու անդամ ներառել է նոմինանտների թվում։ Մեգան Մարքլի անվանակարգման մասին լուրից անմիջապես հետո հայտարարվեց, որ արքայազն Ուիլյամը նույնպես արժանացել է այդ պատվին: Ուելսի արքայազնը 2025 թվականի հոկտեմբերին հայտնվեց Յուջին Լևիի «The Reluctant Traveler» կատակերգական ճամփորդական սերիալում: Այնուհետև նա տվեց իր ամենաանկեղծ հարցազրույցներից մեկը, որում պատմեց այն ճակատագրական տարվա մասին, որի ընթացքում իր կնոջը՝ Ուելսի արքայադստերը, և նրա հորը՝ Չարլզ թագավորին, 2024 թվականին ախտորոշեցին քաղցկեղ:
20-07-2026 01:01
Եվս մեկ աստղային հարսանիք տեղի ունեցավ Կաստիլյո դել Լագոյում՝ Մադոննայի նախկին Լոս Անջելեսի կալվածքում: Այս անգամ միմյանց «Այո՛» ասացին Մեթի Հիլին և Գաբրիել Բեխտելը:
18-07-2026 10:51
2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
18-07-2026 10:43
Սատի Սպիվակովան Ինստագրամում ամուսնու՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի հետ Երևանում արված լուսանկար է հրապարակել։ Նա նշել է, որ երաժիշտն ապաքինվում է հիվանդությունից հետո։ «Իմ Հայրենիքի կենսատու օդը։ Լուսանկար նրանց համար, ովքեր անհանգստանում են ամուսնուս ապաքինման և ինքնազգացողության համար։ Շնորհակալություն քաղաքին այս կախարդական օրվա համար»,- գրել է Սպիվակովան։
18-07-2026 09:55
Իռլանդացի «Օսկար»-ի դափնեկիր դերասանուհի Բրենդա Ֆրիքերը ով խաղացել էր «Տանը մենակ 2» ֆիլմում, մահացել է 81 տարեկան հասակում: 
18-07-2026 04:00
Չորս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիա կատարած իր առաջին ուղևորության ժամանակ Մեգան Մարքլը իրեն «նվաստացած» և «չափազանց տխուր» է զգացել, հաղորդում է People ամսագիրը՝ հղում անելով դքսուհու մտերիմներին: Հրատարակության համաձայն՝ նա պլանավորել էր հանրությանը ներկայանալ ամուսնու և երեխաների հետ, սակայն վերջին տարիներին թագավորական ընտանիքում շարունակվող սկանդալները, ի վերջո, խանգարեցին դրան:
17-07-2026 10:45
Փորձագետները կարծում են, որ լողազգեստի ճիշտ գույնը նույնպես կարող է փրկել խեղդվելուց։ Բանն այն է, որ ճիշտ ընտրված երանգը թույլ է տալիս տեսանելի մնալ ջրում և խուսափել վտանգից, ինչը հատկապես կարևոր է երեխաների և լողալու մեջ անվարժ մարդկանց համար։ ԱՄՆ Լողի դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լիզա Զարդայի խոսքով՝ վառ նեոնային լողազգեստներն ավելի հեշտ է նկատել ավազաններում, լճերում և օվկիանոսներում։ Միևնույն ժամանակ, կապույտ, սև, սպիտակ և մոխրագույն լողազգեստները պարզապես միախառնվում են ջրի գույնին։
17-07-2026 10:41
Կանադացի կինը ցանկացել է գնդիկավոր պիթոն դուրս բերել Նիդեռլանդներից, սակայն այն հայտնաբերվել է նրա կրծկալում՝ Ամստերդամի օդանավակայանում ինքնաթիռ նստելուց առաջ: Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է երկրի Սննդի և սպառողական ապրանքների անվտանգության վարչության (NVWA) մամուլի ծառայությունը: Զբոսաշրջիկը պնդել է, որ սողունը գտել է իր հյուրանոցում, սակայն դա կասկածներ է առաջացրել տեսուչների մոտ, ովքեր արձանագրություն են կազմել և առգրավել օձին:
17-07-2026 07:54
«Shards» սերիալը դեռ եթեր դուրս չի եկել, բայց այն արդեն անվանվել է տարվա «ամենասեքսուալ նախագիծը»։ Ռայան Մերֆիի քրեական դրաման հեռուստադիտողին կներգրավի գլամուրային գեղագիտության մեջ՝ 80-ականների նոստալգիկ մթնոլորտով, ոճային տեսքով և  Կայա Գերբերով ու Հոմեր Գիրով գլխավոր դերակատար զույգով։
17-07-2026 01:11
Հուլիսի 14-ին 95 տարեկան հասակում մահացել է մեքսիկացի դերասանուհի Էլզա Ագիրեն: Նրա մահվան մասին հայտնել է The Latin Times-ը: Մահվան ճշգրիտ պատճառը չի հրապարակվել: Դերասանուհու ամենահայտնի ֆիլմերից են «Զգուշացե՛ք սիրուց», «Կարմիր անձրև» և «Կինը, որին ես սիրում էի»:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1172 անգամ
20.10.2026
Դիտվել է 328 անգամ
21.10.2026
Դիտվել է 283 անգամ
22.10.2026
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster