Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026

Շատ է խոսվում հանրային կյանքում կնոջ դերի մեծացման, նախաձեռնողականության, առաջնորդական ջիղի դրսևորման, հասարակական գործընթացներում ունեցած դերի մեծացման մասին։ Այս առումով, կարծում ենք, տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

1. «Երբ մարդիկ գրում են, որ սխրանք գործած պատմական հերոսի անունն անհայտ է, նրանք սովորաբար նկատի ունեն կնոջ»։ Վիրջինիա Վուլֆ, գրող

2. «Շատ դժվար է կին լինելը, հիմնականում այն պատճառով, որ մարդ ստիպված է անընդհատ գործ ունենալ տղամարդկանց հետ»։ Ջոզեֆ Քոնրադ, գրող

3. «Յուրաքանչյուր հիմարի ետևում միշտ կանգնած է մի հրաշալի կին»։ Ջոն Լենոն, երգիչ

4. «Եթե ուզում եք, որ ձեզ ինչ-որ բան ասեն, հարցրեք տղամարդուն, բայց եթե ուզում եք, որ ինչ-որ բան արվի, դիմեք կնոջը»։ Մարգարետ Թետչեր, քաղաքական գործիչ

5. «Կինը, բոլոր դժվարություններին հակառակ, պետք է իր կյանքն ապրի այնպես, ինչպես ցանկանում է, հակառակ դեպքում ստիպված կլինի խոստովանել, որ ընդհանրապես չի ապրել»։ Դեյվիդ Լոուրենս, գրող

6. «Կինը, ով գիտի, թե ինչպես կիրք զգալ, դիմահարդարման կարիք չունի»։ Իվ Սեն Լորան, նորաձևության դիզայներ

7. «Որոշ կանանց խնդիրն այն է, որ նրանք իսկապես ոգևորվում են ոչնչից, իսկ հետո ամուսնանում են այդ ոչնչի հետ»։ Շեր, երգչուհի

8. «Կինը 10 տարի փորձում է փոխել տղամարդուն, իսկ հետո բողոքում է, որ նա այլևս նույնը չէ, ինչ երբ ամուսնացել էր նրա հետ»։ Բարբարա Սթրեյզանդ, դերասանուհի

9. «Դժոխքում հատուկ տեղ կա այն կանանց համար, ովքեր չեն օգնում կանանց»: Մադլեն Օլբրայթ, քաղաքական գործիչ

10. «Կինը դառնում է ամբողջական մարդ միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը սիրում է նրան»։ Ալեքսանդր Դյումա, գրող

11. «Կնոջը չես կարող հաղթել։ Եթե խնդիրներ չես սիրում, մի՛ փորձիր»։ Ուիլյամ Ֆոլկներ, գրող

12. «Դուք չեք կարող վայելել կնոջը, եթե փորձեք հասկանալ նրան»։ Ֆրեդի Մերկուրի, երգիչ

13. «Կանայք, ովքեր միայն սիրել գիտեն, ձանձրալի են։ Շատ ավելի հետաքրքիր են նրանք, ովքեր նաև ատել են կարողանում»։ Օսկար Ուայլդ, գրող

14. «Հաջողության հասնելու համար կինը պետք է մտածի թագուհու պես։ Թագուհին չի վախենում ձախողումից և չի վախենում զոհաբերել ուրիշների կյանքը»։ Օփրա Ուինֆրի, հեռուստահաղորդավարուհի

15. «Ազատագրման պատճառով կանայք կորցրել են իրենց գլխավոր հատկանիշը՝ առեղծվածը»։ Գրեյս Քելլի, Մոնակոյի արքայադուստր

16. «Եթե տղամարդը կարծում է, որ հաղթել է կնոջը, ուրեմն նա հիմար է և չի նկատել, որ երկու քայլ առաջ պարտվել է նրան»։ Գարի Օլդման, դերասան

17. «Եթե կանայք իմանային, թե ինչպես գնահատել տղամարդկանց բնավորությունը, նրանք երբեք չէին ամուսնանա»։ Ջորջ Բեռնարդ Շոու, գրող

18. «Կանայք, ովքեր պարզապես փորձում են հավասար լինել տղամարդկանց, քիչ հավակնություններ ունեն»։ Մերիլին Մոնրո, դերասանուհի

19. «Կանայք իրենց ողջ էներգիան ներդրեցին հավասարության համար պայքարի մեջ, բայց հետո շեղվեցին և սկսեցին պայքարել հագուստի փոքր չափսերի համար»։ Փինկ, երգչուհի

20. «Կնոջ քաջությունը դրսևորվում է հետաքրքրասիրության մեջ։ Տղամարդիկ հաճախ հետաքրքրասեր չեն, քանի որ չունեն այդպիսին լինելու քաջություն»։ Վիկտոր Հյուգո, գրող

21. «Ոչ ոք երբեք չպետք է տեսնի, թե ինչպես եք լաց լինում կամ ձեռքերը ծալում կրծքին։ Սրանք թուլության նշաններ են, որոնք տղամարդիկ սիրում են, բայց չեն ներում»։ Հելեն Միրեն, դերասանուհի

22. «Կինը կարող է տղամարդուն ավելի մեղմ դարձնել, կարող է նրան ավելի թույլ դարձնել, և կարող է ինքնուրույն որոշել, թե ինչ անել նրա հետ։ Ահա թե ինչն է նրան այդքան վախեցնող դարձնում»։ Զիգմունդ Ֆրոյդ, հոգեվերլուծաբան

23. «Կին չեն ծնվում, կին դառնում են միայն ժամանակի ընթացքում»։ Սիմոն դը Բովուար, գրող

24. «Կինը, որը հավատում է, որ միայն տղամարդը կարող է իմաստ տալ իր կյանքին, երբեք չի փորձել աշխատել»։ Արքայադուստր Դիանա

25. «Կանայք հաճախ վախենում են ասել այն, ինչ ուզում են։ Ահա թե ինչու նրանք չեն ստանում այն, ինչ ուզում են»։ Մադոննա, երգչուհի

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3118 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-11-2026 12:29
44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09
Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18
Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1261 անգամ
13.11.2026
Դիտվել է 435 անգամ
15.11.2026
Դիտվել է 417 անգամ
17.11.2026
Դիտվել է 242 անգամ
18.11.2026
Դիտվել է 198 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster