|
Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 24-30-ը 2025 թ․
24.11.2025
Մերկուրիի հետադարձ շարժման վերջին շաբաթը լուրջ մարտահրավերներ կբերի մեզ բոլորիս համար: Նույնիսկ հետադարձ շարժման վերջին՝ շաբաթ օրը, նոյեմբերի 29-ին, շատ գործընթացներ զգալիորեն կդանդաղեն: Բայց դրանից հետո, կենդանակերպի նշանների մեծ մասի համար մինչև Նոր տարի լայն և լուսավոր ճանապարհ կբացվի: Այնպես որ, մնում է միայն մի փոքր համբերություն:
Խոյ
Խոյերին սպասվում է մարտահրավերներով լի շաբաթ։ Գործերը ձեր ուզածով չեն ընթանա, բայց կլինեն նաև հաճելի անակնկալներ։ Մի մերժեք ձեզ առաջարկվող որևէ ուղևորություն. դուք կգտնեք և՛ օգուտներ, և՛ ոգեշնչում։ Շաբաթվա առաջին կեսին օգտվեք ցանկացած հնարավորությունից՝ նոր փորձառություններ ձեռք բերելու կամ հետաքրքիր մարդկանց հետ կապվելու համար։ Փորձեք գործողություններ ձեռնարկել՝ չնայած ցանկացած խոչընդոտի կամ դիմադրության։ Հինգշաբթի մի կողմ դրեք կեղծ համեստությունը, ընդունեք ձեր նվաճումները և մի անտեսեք հաճոյախոսությունները. չէ՞ որ դուք այդքան երկար եք աշխատել այդ ուղղությամբ։ Ֆինանսական մուտքերը շաբաթվա վերջում կարող են ձեզ գոհացնել. գնեք ձեզ համար այն, ինչ վաղուց եք ցանկացել։
Ցուլ
Աստղերը Ցուլորին կօգնեն այս դժվարին ժամանակահատվածում առանց զգալի կորուստների հաղթահարել այս շաբաթը: Հաճելի փոփոխություններ կարող են տեղի ունենալ ձեր կյանքի տարբեր ոլորտներում: Ձեր հմայքը հատկապես ուժեղ կլինի շաբաթվա առաջին կեսին, ուստի լավ կլինի ձեր ամենակարևոր գործողությունները պլանավորեք այս ժամանակահատվածի համար: Ազատորեն բանակցեք, շփվեք և ժամադրություններ նշանակեք: Շաբաթվա կեսը հատկապես բարենպաստ ժամանակ է ուսուման և շնորհանդեսների համար: Ուրբաթ օրն ավելի մեծ ուշադրություն դարձրեք ձեր ունեցած կապերին: Տեսեք, թե ինչպես կարող եք միմյանց օգտակար լինել:
Երկվորյակ
Երկվորյակների համար շաբաթը բավականին դժվար է լինելու։ Երկուշաբթի գործընկերները կարող են ձեզ անսպասելի գործողությունների մղել կամ բամբասանքի առարկա դարձնել։ Չորեքշաբթի օգնություն մի՛ խնդրեք. բոլոր գործերը ինքներդ կատարեք։ Հինգշաբթին կարող է ավելի շատ մտահոգություններ առաջացնել ձեր անձնական կյանքում. փորձեք այդ օրվա համար հանդիպումներ չնշանակել և խուսափեք խանդից, նույնիսկ, եթե պատճառ առաջանա. դուք դա ավելի ուշ կկարգավորեք։ Ուրբաթ օրը պաշտպանեք սեփական սահմանները և առանձնացրեք ձեր անձնական ու մասնագիտական կյանքը։ Շաբաթավերջը լավ ժամանակ է ձեր հանգստը կազմակերպելու համար։
Խեցգետին
Այս շաբաթ Խեցգետինները շատ քիչ ազատ ժամանակ կունենան։ Նախապես հեգ տարեք, որպեսզի այս ժամանակահատվածներում ձեզ չանհանգստացնեն։ Աշխատանքում կդրսևորեք հստակ մտածողություն, իսկ նորարարական գաղափարները կօգնեն առաջ մղել վաղուց առկախված խնդիրները։ Երեքշաբթի հատկապես ուշադիր և մանրակրկիտ եղեք՝ կասկածի տակ դրեք յուրաքանչյուր մանրուք և կարդացեք մանր տառերով գրվածը։ Շաբաթվա կեսին կարող են նյարդայնանալու համար բազմաթիվ պատճառներ լինել ։ Նախընտրելի է խնդիրները բաժանել ավելի փոքր հարցերի և որքան հնարավոր է շատ բան վստահել մտերիմ մարդկանց։ Շաբաթվա վերջին ձեր անձնական կյանքը կարող է գերիշխել։
Առյուծ
Այս շաբաթը նպաստավեր չէ ստեղծագործական գաղափարների կամ ստեղծագործականության համար, բայց այն բարենպաստ կլինի առօրյա գործերի, շրջակայքը կարգի բերելու և թղթաբանությունը կարգավորելու համար: Առյուծներին կարող են դժվար տրվել նաև անկեղծ զրույցները, բայց գործնական հարցերի կամ ֆինանսների վերաբերյալ քննարկումները հաջողության հնարավորություն ունեն: Ցանկալի է թվերի հետ կապված գործերը պլանավորել երեքշաբթի օրվա համար, բայց խուսափեք տեքստեր գրելուց: Շաբաթվա կեսին կարող եք ինչ-որ բան կտրուկ ավարտելու ցանկություն զգալ՝ լինի դա կասեցված հարաբերություն, թե երկարատև նախագիծ: Հանգստյան օրերին խուսափեք էքստրեմալ սպորտաձևերից, քանի որ վնասվածքի մեծ ռիսկ կա: Նախընտրելի է ապագային հետաձգել նաև ռիսկային բիզնես նախաձեռնությունները:
Կույս
Կույսերին աստղերն այս շաբաթ խորհուրդ են տալիս մոծակից փիղ չսարքել։ Այո՛, դժվարություններ կլինեն, բայց դրանց շուրջ հույզերը բացարձակապես ավելորդ են։ Երկուշաբթիից սկսած՝ փորձեք ձեր կյանք մտնել այն մարդկանց, ովքեր միշտ ձեզ մոտիվացնում են, աջակցում և լավ խորհուրդներ տալիս։ Եթե երեքշաբթի ինչ-որ մեկին օգնեք, դա անպայման արդյունք կտա։ Շաբաթվա կեսին կհայտնվեք կոնֆլիկտի մեջ. ծիծաղեք դրա վրա կամ պարզապես անտեսեք այն։ Ուրբաթ օրը խաթարված առօրյան կամ վատ սննդակարգը կարող են ազդել ձեր ինքնազգացողության վրա։ Հանգստյան օրերին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր ֆինանսներին. գումար ծախսեք միայն նախապես որոշված ծրագրի համաձայն։
Կշեռք
Այս շաբաթվա մթնոլորտը Կշեռքներին կմղի դանդաղկոտության և գործերը հետաձգելու ցանկության: Այնուամենայնիվ, աշխատանքային խնդիրները կարող են խաթարել ձեր օրը և սպառել ոչ միայն ձեր ժամանակը, այլև էներգիան: Երեքշաբթի հատկապես հաջողակ կլինեն այն նախագծերը, որոնք կարող եք ինքնուրույն կատարել: Չորեքշաբթի շրջապատողները կփորձեն մանիպուլյացիայի ենթարկել ձեզ՝ փորձելով սկզբնական փուլում կանխել ձեր ցանկացած նախաձեռնություն, ինչը կանեն շատ քաղաքավարի: Խուսափեք կոնֆլիկտներից: Հինգշաբթի շատ հստակ ասեք այն մասին, թե ինչ եք ուզում, հակառակ դեպքում կարող եք ստանալ այն, ինչ չէիք սպասում: Նախապես պլանավորեք ձեր մշակութային միջոցառումները. շաբաթ և կիրակի օրերին թանգարաններ, թատրոններ կամ ցուցահանդեսներ այցելությունները կարող են շատ ավելին տալ, քան ակնկալում եք:
Կարիճ
Կարիճների համար շաբաթը հանգիստ կլինի, բայց միայն այն դեպքում, եթե կարողանաք վերահսկել ձեր հույզերը: Հնարավոր է՝ առանց որևէ հատուկ պատճառի ձեզ սադրեն կոնֆլիկտների մեջ: Հնարավորինս դիվանագիտորեն վարվեք: Երկուշաբթի կենցաղային տեխնիկայի կամ մեքենայի խափանման վտանգ կա: Երեքշաբթի կարող եք ուշացումներ ունենալ գործերում և կարևոր հանդիպումներից, ուստի փորձեք մի փոքր շուտ ժամանել և խուսափեք անընդմեջ հանդիպումներ պլանավորելուց: Չորեքշաբթի փորձեք ամրապնդել ձեր դիրքերը՝ թե՛ բիզնեսում, թե՛ անձնական կյանքում: Շաբաթվա երկրորդ կեսին նախընտրելի է նոր նախագծեր չսկսել, բայց այն օգտակար կլինի ցանկացած չլուծված խնդիր լուծելու համար: Կիրակի օրը, եթե հնարավոր է, անցկացրեք բնության գրկում:
Աղեղնավոր
Այս շաբաթ Աղեղնավորները կկարողանան ընդլայնել իրենց ազդեցության ոլորտը, նոր բան սովորել և հանդիպել հրաշալի մարդկանց: Դուք պետք է ավելի հստակ ձևակերպեք ձեր նպատակները, իմանաք, թե ինչ եք ուզում և ինչի եք ձգտում, և ամեն ինչ կստացվի: Երեքշաբթի համարձակորեն ներգրավվեք ամենակարևոր հարցերի քննարկումներում՝ թե՛ աշխատանքում, թե՛ անձնական կյանքում: Դուք կկարողանաք տեղից շարժել այն ամենը, ինչը երկար ժամանակ դոփում է տեղում: Չորեքշաբթի օրը բաց եղեք սոցիալական շփումների համար. հնարավոր է հանդիպում օգտակար մարդու հետ: Շաբաթվա երկրորդ կեսին խուսափեք առօրյա գործերի վրա ժամանակ վատնելուց և ձգտեք լիովին իրականացնել այն ամենը, ինչ պլանավորել եք: Երկարաժամկետ ֆինանսական ներդրումները բարենպաստ կլինեն:
Այծեղջյուր
Աստղերն Այծեղջյուրների համար կանխատեսում են մարտահրավերներով լի շաբաթ. ձեր բոլոր առաջադրանքները կպահանջեն անհապաղ լուծումներ: Մինչդեռ, կշարունակեն գալ նոր առաջադրանքներ: Ինչ հնարավոր է՝ պատվիրակեք ձեր վստահելի մարդկանց: Երեքշաբթի ուշադիր հետևեք ֆինանսներին՝ մի հավատացեք անվստահելի խոստումներին: Շաբաթվա կեսին կրկնակի ստուգեք ստացված տեղեկատվությունը՝ սխալի գինը կարող է բարձր լինել: Շաբաթվա երկրորդ կեսին հարազատները կարող են անսպասելիորեն այցելել և պահանջել ձեր ուշադրությունը: Նրանց անտեսելու փոխարեն, ժամանակ հատկացրեք զրույցի համար: Շաբաթավերջին փորձեք վերականգնել ձեր հուզական հավասարակշռությունը՝ ինքներդ ձեզ համար ինչ-որ բան անելով:
Ջրհոս
Ջրհոսներին հուզական առումով շատ դժվար շաբաթ է սպասվում: Մարդիկ, մտքերը և տարբեր անհանգստությունները կխանգարեն ձեր կենտրոնացմանը: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին խելամտորեն կառավարեք ձեր ժամանակն ու էներգիան: Հաջողությունը կախված կլինի առաջնահերթություններից: Չորեքշաբթի լսեք տարեց հարազատների կամ գործընկերների խորհուրդները: Հինգշաբթի փորձեք չնյարդայնանալ, սովորեք վստահել և բաց թողնել: Շաբաթվա երկրորդ կեսին մի մեկուսացեք: Ընկերոջ հետ անկեղծ զրույցը կարող է ազատել երկարատև մտատանջանքներից: Շաբաթ օրը բարենպաստ է գնումների համար, հատկապես այնպիսի, որոնց մասին վաղուց եք երազել:
Ձկներ
Ձկների համար շաբաթը կարող է մարտահրավերներով ավելի լի լինել, քան սպասվում էր: Բայց եթե կենտրոնանաք ձեր ներքին վիճակի վրա, իրավիճակը կարող է բարելավվել, և նույնիսկ դժվար խնդիրների լուծումը ուրախություն կպատճառի: Շաբաթվա առաջին կեսին ստիպված կլինեք ինչ-որ մեկին սովորեցնել կամ կիսվել ձեր փորձով: Եղեք համբերատար և ժամանակ հատկացրեք: Հինգշաբթի ներքին հակամարտությունը կարող է որոշ չափով կաթվածահար անել ձեզ. ձեր պարտականությունների և ներքին ցանկությունների միջև անհամապատասխանություն կլինի: Շաբաթվա վերջում հեռու մնացեք քննադատներից, կամ ավելի լավ է՝ ընդհանրապես վերացրեք նրանց ձեր կյանքից: Փորձեք Նոր տարուց առաջ կտրել շփումը թունավոր մարդկանց հետ և մաքրել ձեր միջավայրը:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 129 անգամ
Читать на русском
|