|
Հայտնի է շարֆերին նորաձև փոխարինողը
05.11.2025
Այս աքսեսուարն արդեն ներառվել է Saint Laurent-ի, Gucci-ի, Miu Miu-ի և Valentino-ի հավաքածուներում։
Vogue-ի խմբագիրները նշել են, թե այս սեզոնին որն է շարֆերին նորաձև փոխարինողը։ Համապատասխան հոդվածը հայտնվել է հրատարակության կայքում։
Նշվում է, որ զգեստապահարանի այս իրի այլընտրանքը կլինի փողկապը՝ տղամարդկանց համար ավանդաբար նախատեսված աքսեսուարը։

Այս թրենդի տարածմանը խթանեց նաև սոցիալական ցանցերի #GirlBossAesthetic հեշթեգը, որը ներառում էր կարված կոստյումների, կատարյալ արդուկված վերնաշապիկների, կաշվե լոֆերների և տարբեր ոճերի ու գույների փողկապների պատկերներ։

Բացի այդ, այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Saint Laurent-ը, Gucci-ն, Miu Miu-ն և Valentino-ն, իրենց նոր հավաքածուներում ներառել են փողկապներ։

Իրենց հերթին, փորձագետները խորհուրդ են տալիս փողկապները համադրել կառուցվածքային բաճկոնների և սպիտակ վերնաշապիկների, կաշվե բաճկոնների ու վերարկուների հետ, ինչպես նաև դրանց միջոցով ստեղծել միագույն կերպարներ։

Հոկտեմբերի սկզբին Vogue-ը թրենդային էր հռչակել 2000-ականներին տարածված չափազանց ցածր գոտկատեղով ջինսերը։





Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 100 անգամ
Читать на русском
|