Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի նշաններ, որոնք չեն կարողանում թաքցնել իրենց գայթակղությունը

09.10.2025

Նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես անտարբեր լինել. նրանց գայթակղվածությունը, ըստ աստղագուշակի, անհնար է չնկատել։

Կան մարդիկ, որոնց շուրջն օդը սկսում է թրթռալ. նրանց ձգողականությունը շատ ուժեղ է։ Նրանք կարող են բարձրաձայն ոչինչ չասել, բայց նրանց ամբողջ մարմնի լեզուն, հայացքը և էներգիան մատնում են ձգողականության, կրքի և ցանկության առկայությունը։

Նույնիսկ աստղագուշակությունը հաստատում է, որ կենդանակերպի նշանների մեջ կան այնպիսիները, ովքեր պարզապես չեն կարողանում թաքցնել իրենց զգացմունքները, հատկապես սեռական։ Ո՞վքեր են նրանք։

Խոյ

Խոյերը երբեք չեն թաքցնում, թե ինչ են ուզում, և սեքսը բացառություն չէ: Նրանց անմիջականությունն ու կիրքը նկատելի են առաջին իսկ հանդիպումից՝ ուղիղ հայացք, կիսաժպիտ, ավելի ու ավելի վստահ դարձող հպումներ:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են բառ անգամ չարտաբերել իրենց ցանկությունների մասին, բայց շրջապատի մթնոլորտն այնքան է տաքանում, որ հեշտ է կռահել նրանց մտքերը: Նրանց համար գայթակղվելը գործողություն է, և նրանք գրեթե անմիջապես գործի են անցնում:

Ցուլ

Ցուլերը կարող են հանգիստ թվալ, բայց նրանց զգայականությունը հազվադեպ է հաջողվում թաքցնել։ Նրանք բառացիորեն հաճույք են ճառագում. նույնիսկ նրանց շուրթերին նայելը, դանդաղ շարժումները և հանգիստ կեցվածքը հստակեցնում են, որ դուք գործ ունեք մի մարդու հետ, ով գնահատում է հաճույքը և ցանկանում կիսվել դրանով։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն շտապի, բայց նրանց ամբողջ տեսքը հուշում է, որ նրանց կիրքը սպասում է հարմար պահի, որպեսզի դուրս գա մակերես։

Առյուծ

300x400

Առյուծները սիրում են նկատելի լինել։ Նրանք չեն թաքցնում իրենց գրավչությունը, ընդհակառակը, դա դարձնում են իրենց խաղի մի մասը։ Հաճոյախոսություններ, հայացքներ, սիրախաղ, հպումներ. Առյուծը կարծես ասում է. «Նայիր ինձ և տես, թե որքան ես դու ինձ դուր գալիս»։

Նրանց սեքսուալությունը պայծառ է, արևոտ և բաց վստահությամբ լի։ Առյուծները կարող են նույնիսկ մտածված կիրք բորբոքել՝ այն առավելագույնը զգալու համար։

Կարիճ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սեռական լարվածության վարպետներ են: Նրանց հայացքը բառացիորեն այրող է, և նույնիսկ, եթե լուռ են, նրանց մարմնի լեզուն ճչում է գայթակղության մասին: Նրանք կարող են նստել սենյակի մյուս ծայրում և միևնույն է ստեղծել ձեր միջև ձգվող անտեսանելի կրքի թելի զգացողություն:

Կարիճները երբեք չեն թաքցնում իրենց ցանկությունը՝ նրանք այն օգտագործում են որպես իրենց ուժ և ձգողականության գործիք:

Աղեղնավոր

Աղեղնավորները չեն ամաչում իրենց զգացմունքներից և ցանկություններից։ Եթե նրանց դուր է գալիս ինչ-որ մեկը, նրանք չեն թաքցնի դա, ընդհակառակը, նրանց աչքերը փայլում են, տոնը դառնում է խաղային, իսկ հպումներն՝ ավելի համարձակ։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նաև գիտեն, թե ինչպես սիրախաղ անել այնպես, որ ստեղծվի նուրբ, բայց աներևակայելիորեն հզոր կրքի զգացողություն, որին դժվար է դիմադրել։

Ջրհոս

300x400

Ջրհոսները կարող են սառը թվալ, բայց երբ տրամադրություն ունեն, փոխվում են։ Նրանց աչքերը մատնում են նրանց. հայացքը դառնում է խորը և թափանցող, կարծես մտքում մերկացնում են իրենց զրուցակցին։

Ջրհոսները սիրում են ինտելեկտուալ խաղեր, բայց եթե սեռական լարվածությունը գերիշխի, նրանք կարող են կորցնել իրենց ակնարկների վերահսկողությունը, և նրանց ամբողջ տեսքը կխոսի ներքին կրակի մասին։

Ձկներ

Ձկները և՛ քնքուշ են, և՛ կրքոտ։ Նրանք կարող են ուղղակիորեն չարտահայտել իրենց ցանկությունները, բայց նրանց հայացքը, որը լի է երազկոտությամբ ու գայթակղությամբ, և նրանց հպումները, որոնք սովորականից ավելի երկար են տևում, մատնում են նրանց։

Նրանք ստեղծում են ռոմանտիկ, գրեթե միստիկ կրքի մի աուրա, որն անհնար է չզգալ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3793 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50
Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը: 
09-11-2026 10:26
Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան  բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41
Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 781 անգամ
04.11.2026
Դիտվել է 502 անգամ
05.11.2026
Դիտվել է 425 անգամ
06.11.2026
Դիտվել է 414 անգամ
10.11.2026
Դիտվել է 161 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster