Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 9-15-ը 2025 թ․

09.06.2025

Այս շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ է նոր մեկնարկների համար՝ թե՛ գործնական հարցերում, թե՛ անձնական կյանքում: Սակայն փորձեք չկայացնել կարևոր որոշումներ, հատկապես, եթե ձեզ կոշտ վերջնագիր են ներկայացնում: Փորձեք հետաձգել ընտրությունը, քանի որ այս պահին մեծ է վրիպելու և սխալ թույլ տալու ռիսկը:

Խոյ

Շաբաթվա սկիզբը խոստանում է հաջողակ և բեղմնավոր լինել Խոյի նշանի տակ ծնվածների համար: Սա հիանալի ժամանակ է նոր գիտելիքներ կամ հմտություններ ձեռք բերելու համար: Կկարողանաք արագ հասկանալ ձեզ համար անսովոր հարցերը: Երեքշաբթին հարմար է սիրո խոստովանությունների և սրտանց զրույցների համար: Չորեքշաբթի ուշադիր եղեք, բաց մի թողեք կարևոր տեղեկատվությունը. լսեք ձեր ընկերների և գործընկերների ասած ամեն ինչ: Շաբաթվա երկրորդ կեսին ավելի շատ ժամանակ հատկացրեք սպորտին, սննդակարգը կարգավորելուն և արտաքին տեսքը բարելավելուն: Ամեն ինչ, ինչ դուք հիմա ներդնում եք ինքներդ ձեր մեջ, անպայման կարդարանա: Կիրակի օրը զուսպ եղեք և մի արձագանքեք սադրանքներին:

Ցուլ

Աստղերը պնդում են, որ այս շաբաթ Ցուլերը շատ բաներում կհաջողեն։ Սակայն հատկապես զգույշ եղեք առօրյա կյանքում, ձեր գործողություններում և շփման մեջ։ Փորձեք խուսափել կարևոր որոշումներից, քանի որ հետադարձ Պլուտոնը ձեր նշանի համար պատրաստում է ամենաբարդ անակնկալները։ Շաբաթվա սկզբին ոչ մի տեղ մի շտապեք։ Մարդկանց հետ շփման մեջ ցուցաբերեք առավելագույն նրբանկատություն։ Չորեքշաբթի հարաբերություններում դժվար իրավիճակը կամ հակամարտությունը, հավանաբար, կսրվի։ Ուրբաթ օրը հատկապես զգույշ եղեք փաստաթղթեր կարդալիս և ստուգելիս։ Հանգստյան օրերին ժամանակ հատկացրեք ինքնազարգացմանը և ամառային արձակուրդը պլանավորելուն։ Լավ կլինի որոշակի առաջընթաց գրանցել այս հարցում՝ գնել տոմսեր կամ ամրագրել կացարան։

Երկվորյակ

Երկվորյակների համար շաբաթվա առաջին կեսը կարող է ավելի լի լինել իրադարձություններով, քան երկրորդը։ Եղեք ակտիվ, հանգիստ և համառ։ Դրական վերաբերմունքով և բավականաչափ հումորով կկարողանաք հաջողության հասնել ձեր բազմաթիվ ծրագրերում։ Երեքշաբթի զգույշ եղեք և ինքնաբուխ գնումներ մի՛ կատարեք։ Չորեքշաբթի օրն ավելի նրբանկատ եղեք և մի՛ փորձեք ցույց տալ ձեր գերազանցությունը ուրիշների նկատմամբ, հակառակ դեպքում կարող եք փչացնել հարաբերությունները պետքական մարդկանց հետ։ Շաբաթվա երկրորդ կեսին փորձեք թուլանալ, հանգստանալ և գլխից դուրս շպրտել անհանգիստ մտքերը։

Խեցգետին

Շաբաթվա առաջին կեսը Խեցգետինների համար երկիմաստ կլինի։ Կարող է զգաք էներգիայի և ուժի ալիք։ Ձեր ինքնավստահությունը կաճի, և կցանկանաք ինչ-որ մեծ գործ անել։ Բայց փորձեք չկայացնել շտապ որոշումներ և չանել անխոհեմ քայլեր։ Ավելի զուսպ եղեք և լսեք վստահելի մարդկանց խորհուրդները։ Չորեքշաբթի օրը լավ է նոր նախագիծ սկսելու համար, որը լրացուցիչ եկամուտ կբերի։ Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ չափից շատ մի ծանրաբեռնեք։ Ուրբաթ օրը հավանական են աննշան անհամաձայնություններ ուրիշների հետ։ Շաբաթ օրը ժամանակ հատկացրեք երեխաների և տարեց հարազատների համար։

Առյուծ

Աստղերն Առյուծներին խոստանում են շաբաթվա շատ հաջող սկիզբ։ Ուշադիր եղեք և լավ պահերը բաց մի թողեք։ Կարող եք հանգիստ ձեր գործերում ներգրավել համախոհ մարդկանց և օգնություն խնդրել նրանցից։ Ուրիշների հետ փոխըմբռնումը հիմա բարձր մակարդակի վրա կլինի։ Երեքշաբթին հարմար է հարազատների և ընկերների հետ ճակատագրական հարցեր քննարկելու համար, բայց կրկին՝ փորձեք լուրջ որոշումներ չկայացնել։ Հակառակ դեպքում, հետադարձ Պլուտոնը կարող է ձեզ վտանգի ենթարկել։ Շաբաթվա կեսին հնարավորություն կլինի իրականացնել հին երազանքը կամ սկսել շարժվել այդ ուղղությամբ։ Հանգստյան օրերի ընթացքում փորձեք չվատնել գումարը։ Ուրբաթը հատկապես հարմար է ստեղծագործական գործունեության համար։ Շաբաթ և կիրակի օրերին խուսափեք ակտիվ խաղերից, սպորտից, ինչպես նաև հեծանիվ քշելուց՝ վնասվելու բարձր ռիսկ կա։

Կույս

Կույսի նշանի տակ ծնված տղամարդկանց համար շաբաթվա սկիզբը կարող է լինել ամենահաջողակ և արդյունավետ ժամանակը: Սա շատ լավ ժամանակահատված է չլուծված գործերը կարգավորելու և խոստումնալից նախագծեր առաջ մղելու համար: Կույս կանայք այս ժամանակահատվածում այդքան էլ հաջողակ չեն լինի, բայց նաև դժվարություններ չեն սպասվում. ամեն ինչ հանգիստ է: Հինգշաբթի կկարողանաք օգտակար ծանոթություն հաստատել: Ուրբաթ ուշադիր եղեք՝ ձեզ օգտակար տեղեկատվություն կհասնի: Շաբաթ օրը ամենահարմարն է հանգստի կամ դրա պլանավորման համար: Մի անտեսեք այս հարցում փորձառու մարդկանց խորհուրդները: Կիրակի օրը ժամանակ հատկացրեք ֆիզիկական ակտիվությանը:

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները կհաջողեն իրենց բազմաթիվ ծրագրերում: Սակայն հատկապես զգոն եղեք շաբաթվա առաջին կեսին, մեծ է ինչ-որ մեկի հետ հարաբերությունները փչացնելու կամ ռիսկային պատմության մեջ ներքաշվելու հավանականությունը: Համբերատար եղեք հարազատների հետ շփվելիս, որպեսզի օդից երկարատև կոնֆլիկտներ չստեղծեք: Հաղորդակցվելիս նրբանկատ եղեք և ուշադիր կշռադատեք ձեր ասածը: Չորեքշաբթի ձեր հավակնությունները գագաթնակետին կլինեն, և դա կօգնի ձեզ հասնել ձեր նպատակներին: Ուրբաթ օրը հնարավոր է լարված իրավիճակ, բայց եթե գործեք առանց հույզերի, ամեն ինչ կհարթվի: Մի մոռացեք ճիշտ սննդի և վարժությունների մասին:

Կարիճ

Շաբաթվա առաջին կեսին աստղերը Կարիճներին խորհուրդ են տալիս ավելի շատ շփվել. այս ժամանակը շատ բարենպաստ է օգտակար մարդկանց հետ հանդիպելու կամ ապագայի համատեղ ծրագրեր քննարկելու համար: Նոր ծանոթությունները նույնպես կարող են հաջող լինել: Ուղղորդեք ձեր էներգիան և գործունեությունը միայն ճիշտ ուղղությամբ և ժամանակը մի վատնեք մանրուքների վրա: Երեքշաբթի օրը հատկապես զգույշ եղեք արտահայտություններն ընտրելիս և սադրանքների մի տրվեք: Չորեքշաբթի կարևոր է զուսպ լինել՝ անկախ ամեն ինչից: Այդ դեպքում լավ արդյունքները ձեզ չեն ստիպի սպասել: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է օգտակար կապեր հաստատելու, բանակցություններ վարելու և ձեր գաղափարները բարձրաձայնելու համար:

Աղեղնավոր

Շաբաթվա առաջին կեսն Աղեղնավորին բազմաթիվ լավ հնարավորություններ կտրամադրի: Օգտվեք դրանցից առնվազն մեկից, բաց մի թողեք ձեր հնարավորությունը: Երկուշաբթին հարմար է նախկինում թույլ տրված սխալները շտկելու համար: Չորեքշաբթի կարող եք լուծել գրեթե անհույս թվացող հարցեր: Շաբաթվա կեսին լավատեսական վերաբերմունքը և ստեղծագործական մոտեցումը կօգնեն ձեզ չխճճվել կատարվողի մեջ: Շաբաթվա երկրորդ կեսին շրջապատողները պատրաստ կլինեն ընդառաջ գնալ ձեզ: Օգնող եղեք նաև դուք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հիմա բավարար ուժ և էներգիա ունեք ամեն ինչի համար: Շաբաթվա վերջում կարող է գալ արժանի ճանաչում կամ գովասանք:

Այծեղջյուր

Այս շաբաթը կարող է հեշտ չլինել Այծեղջյուրների համար։ Տրամադրությունն անկայուն կլինի, իսկ համառությունն ու դյուրագրգռությունը կխանգարեն ձեզ ընդհանուր լեզու գտնել ուրիշների հետ։ Պատրաստ եղեք զիջումների որոշ իրավիճակներում, փոխզիջումներ փնտրեք։ Եթե հաղթահարեք ձեր զգացմունքները, կկարողանաք համաձայնության գալ շահավետ համագործակցության շուրջ։ Հինգշաբթի օրը անպայման գնացեք ժամադրության կամ ռոմանտիկ ընթրիքի՝ օրը բարենպաստ է սիրո համար։ Ուրբաթ օրն ավելի զգույշ եղեք ճանապարհներին։ Շաբաթվա վերջում սովորական բաները շատ ավելի շատ ջանքեր կպահանջեն։ Մի անհանգստացեք դրա համար, և կկարողանաք հիանալի հիմք դնել ապագայի համար։

Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսներին անհրաժեշտ կլինի տոկունություն, համբերություն և համառություն: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին տնային գործերը կարող են չափազանց շատ ուշադրություն գրավել: Հիշե՛ք ճիշտ կողմնորոշվելու և առաջնահերթությունները սահմանելու ձեր կարողության մասին: Ամեն ինչ պետք է աստիճանաբար բարելավվի: Մի անտեսեք փորձառու ընկերների խորհուրդները, անհրաժեշտության դեպքում նրանցից օգնություն խնդրեք: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք ցույց տալ ձեր լավագույն կողմերը: Շատ հնարավոր է, որ հայտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ձեզ նոր խոստումնալից գործարքներ առաջարկել. համաձայնվելուց առաջ լսեք ձեր ներքին ձայնին: Կիրակի օրը խուսափեք արագ սննդից և ծանր ճարպոտ ուտելիքից՝ առողջական խնդիրներից խուսափելու համար:

Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչները շաբաթվա առաջին կեսին չպետք է միանգամից մի քանի գործ ստանձնեն, հակառակ դեպքում կա գերհոգնածության բարձր ռիսկ: Սակայն նպատակային ջանքերը թույլ կտան ձեզ տպավորիչ արդյունքների հասնել: Չորեքշաբթի օրվա մոտենալուն պես կարող է սկսվել նոր սիրավեպ: Հին ծանոթը կարող է բացահայտվել անսպասելի կողմից: Հինգշաբթի ուշադիր եղեք ձեզ մոտ ծագող նոր գաղափարներին: Դրանք կարող են ռացիոնալ միջուկ պարունակել ապագա մեծ առաջընթացների համար: Երկարատև հանգստյան օրերին ամեն ինչ կարող է չընթանալ ըստ ծրագրի: Մի՛ նահանջեք դժվարությունների առջև: Ցուցաբերեք համառություն և փոքր քայլերով շարժվեք դեպի ցանկալի արդյունքը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4021 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 2-8-ը 2026 թ․

02.03.2026
Աստղերը տոներ չեն նշում, ուստի նույնիսկ Կանանց միջազգային օրը կարող է բավականին դժվարին լինել։ Բայց ընդհանուր առմամբ, այս շաբաթը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար։


Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 23-ից մարտի 1-ը 2026 թ․

23.02.2026
Ահա և գալիս է օրը... Այս տարի հետադարձ Մերկուրիի առաջին շրջանը մեկնարկում է փետրվարի 26-ին։ Եվ այս խաբուսիկ մոլորակն անմիջապես կսկսի դժվարություններ ստեղծել նշանների մեծ մասի համար։ Բայց կլինեն նաև այնպիսիք, ում բախտը կբերի։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 16-22-ը 2026 թ․

16.02.2026
Անհանգիստ շաբաթ է սպասվում, թեև առանց մեծ ցնցումների: Այնուամենայնիվ, շատերը հաջողության և բախտի մասին ստիպված կլինեն մոռանալ՝ մինչև ավելի լավ ժամանակների գալը: Ամեն ինչ արեք դանդաղ և հանգիստությունպահպանեք:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 9-15-ը 2026 թ․

09.02.2026
Շաբաթը մարտահրավերներով լի կլինի նշանների կեսի համար, մինչդեռ մնացածին բավականին հեշտ ժամանակահատված է սպասվում։ Աստղերը ձեզ կհուշեն, թե ինչպես հաղթահարել ծագած դժվարությունները։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 2-8-ը 2026 թ․

02.02.2026
Փետրվարի 4-ին ավարտվում է Ուրանի հետադարձ շարժման երկար ժամանակահատվածը։ Կենդանակերպի բոլոր նշանները կզգան իրենց ավելի լավ, բայց ոչ անմիջապես. այս հզոր մոլորակի ձայնը մինչև վերջին պահը լսելի կլինի։ Այնպես որ, մի շտապեք հանգստանալ։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 26-ից փոտրվարի 1-ը 2026 թ․

26.01.2026
Հունվարի վերջը խոստանում է լինել բավականին կայուն և ներդաշնակ, բայց մոտեցող լիալուսինը թեժություն կբերի շատ նշանների համար։ Ամեն դեպքում այն հաղթահարելի կլինի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-03-2026 11:05
Կոլան վնասակար է նրանց համար, ովքեր այն խմում են ջրի փոխարեն, բայց այն կարող է օգտակար լինել թունավորման և ուժեղ հոգնածության դեպքում: ըստ սննդաբանների՝ կոլան կարող է օգտակար լինել թունավորման դեպքում՝ որպես արտակարգ միջոց, սակայն ազդեցությունը կարճատև է։ Այն նաև օգնում է արյան մեջ շաքարի հանկարծակի անկման դեպքում, ուժեղ հոգնածության և ինտենսիվ մարզումների ժամանակ։ Խորհուրդ է տրվում օրական խմել ոչ ավելի, քան 200 միլիլիտր կոլա։
04-03-2026 11:03
Էլմիրա Կարապետյանը, սպասելով բալիկի, դարձել է հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն։
04-03-2026 10:54
Սելենա Գոմեսը հայտնվել է հակասությունների կենտրոնում՝ իր ամուսնու՝ Բեննի Բլանկոյի «Ընկերները գաղտնիքներ են պահում» փոդքասթի նոր դրվագի թողարկումից հետո։ Երգչուհի-դերասանուհին խիստ քննադատության է ենթարկվել առցանց՝ անսպասելի սիրո դրսևորման համար. նկարահանման ժամանակ նա համբուրել է ամուսնու ոտքերի մատները։
04-03-2026 02:22
Վերջին տարիներին հայտնիներն ավելի ու ավելի հաճախ են բացահայտ խոսում իրենց ախտորոշումների մասին՝ փորձելով օգնել նմանատիպ խնդիրներ ունեցողներին: Այժմ Լուպիտա Նիոնգոն է որոշել բացահայտ խոսել իր առողջության մասին. վերջերս սոցիալական ցանցերում արված գրառման մեջ նա անկեղծորեն պատմել է, թե ինչպես է ապրում արգանդի միոմայի ծանր ձևի հետ:
04-03-2026 01:16
Մելանյա Թրամփն առաջինն է, ով լինելով նախագահի կին՝ ղեկավարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը։ ԱՄՆ առաջին տիկինը ելույթ է ունեցել կազմակերպության առջև՝ քննարկելով երեխաներին և նրանց կրթությանը վերաբերող հարցեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.03.2026
Դիտվել է 1122 անգամ
01.03.2026
Դիտվել է 929 անգամ
27.02.2026
Դիտվել է 546 անգամ
28.02.2026
Դիտվել է 362 անգամ
26.02.2026
Դիտվել է 324 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster