03-09-2025 11:36 Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն կրկին կներկայանա Ֆրանսիայի դատարան՝ սեռական ոտնձգության մեկ այլ մեղադրանքով, երեքշաբթի օրը հաղորդել է Franceinfo ռադիոն։ Մայիսին Փարիզի դատարանը դերասանին մեղավոր ճանաչեց 2021 թվականին «Կանաչ փեղկեր» ֆիլմի բեմանկարչի և ռեժիսորի օգնականի նկատմամբ ոտնձգությունների մեջ։ Դերասանուհի Շառլոտ Արնուի նկատմամբ ենթադրյալ բռնության գործով հետաքննությունը սկսվել է 2018 թվականից։
03-09-2025 11:33 Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները պարզել են, որ ալկոհոլի քրոնիկ օգտագործման դեպքում խանգարվում է բջջային ազդանշանային առանցքային սպիտակուցի արտադրությունը, որն օգնում է աղիքային բակտերիաներին պահել աղիքներում։ Առանց այս պատնեշի՝ աղիքների բակտերիաները կարող են ավելի հեշտությամբ ներթափանցել լյարդ՝ խորացնելով ալկոհոլից առաջացած դրա վնասումը։
03-09-2025 10:41 Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնությունում աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան առանց պայքարի դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Աշխարհի 60-րդ ռակետ, չեխ Մարկետա Վոնդրոուշովան մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով չներկայացավ մրցախաղին։ Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան։
03-09-2025 01:40 Գիտնականները պարզել են, որ ամուսինների մոտ հոգեկան խանգարումներն ավելի շատ են համընկնում, քան ընդունված է ենթադրել։ Այս եզրակացությանն է հանգել հետազոտողների միջազգային խումբը: Վերլուծությունը ցույց է տվել, որ փոխկապակցվածությունները գոյություն ունեն հոգեկան խանգարումների 9 տեսակների միջև և փպխանցվում են մի քանի սերունդ։ Ավելին, պատկերը նույնն է եղել տարբեր մշակույթներում, ինչը վկայում է երևույթի գլոբալ բնույթի մասին։
03-09-2025 00:43 Աննա Վինտուրը հայտարարել է, որ Քլոե Մալը նշանակվել է ամերիկյան Vogue-ի խմբագրական բովանդակության նոր ղեկավար։ Նա կփոխարինի 75-ամյա Վինտուրին, ով հրաժարական էր տվել հունիսին։