Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ 2025թ. մարտի 17-23-ը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

17.03.2025

Հետադիմական Մերկուրին որոշել է հետադիմական Վեներայի հետ ընկերական կապ պահել: Հիմա նրանք ձեռք ձեռքի տված քայլում են և քննարկում, թե ինչպես դժվարացնել մեր կյանքը: Իհարկե, այս մոլորակները կփակեն այն ամենը, ինչ կարող են, բայց կենդանակերպի որոշ նշաններ կյանքի բոլոր ոլորտներում հաջողության հասնելու հնարավորություններ կունենան: Գլխավորը չհանձնվելն է։


Խոյ

Շաբաթվա առաջին կեսին Խոյ նշանի ներկայացուցիչները կարող են շատ ժամանակ ու էներգիա ծախսել աշխատանքային կամ կենցաղային հարցեր լուծելու համար։ Երեքշաբթի օրը զգույշ եղեք տեխնիկայի և սուր առարկաների նկատմամբ։ Չորեքշաբթի ավելի լավ է տնից հեռու չգնալ, այս օրը հնարավորության դեպքում հանգիստ անցկացրեք և սադրանքներին մի արձագանքեք։ Շաբաթվա երկրորդ կեսը շատ ավելի հանգիստ կանցնի, և հնարավոր է, որ ժամանակ ունենաք հանգստանալու և կարդալու համար։ Ուրբաթը ձեր արտաքին տեսքը բարելավելու լավագույն օրն է՝ պայմանավորվածություն ձեռք բերեք գեղեցկության սրահում: Հանգստյան օրերին մերժեք հյուր այցելելու հրավերները կամ ժամադրության գնալը՝ տհաճ իրավիճակներից խուսափելու համար։

Ցուլ

Արդեն շաբաթվա սկզբին Ցուլերին կարող են այցելել անսպասելի հյուրեր կամ հարազատներ, որոնց վաղուց չեք տեսել։ Մի կողմից դա ոչ այլ ինչ կլինի, քան աղմուկ և աղաղակ, մյուս կողմից՝ դուք կկարողանաք օգտվել պահից և խորհուրդներ հարցնել կամ օգնություն խնդրել բարդ խնդիրներում։ Երեքշաբթի օրը զգույշ եղեք, հեռու մնացեք խաբեբաներից ու անբարեխիղճ գործընկերներից։ Չորեքշաբթի օրը կարևոր է անջատվել և հանգստանալ, լավ ֆիլմով շեղվել խնդիրներից և ծանր մտքերից։ Ուրբաթ օրը կարող է շտապ ֆինանսական հարց լուծելելու անհրաժեշտություն առաջանալ, սակայն գումար մի ներդնեք ռիսկային նախագծերում։ Շաբաթ օրը բարենպաստ է երկարաժամկետ ծրագրեր կազմելու և եկամտի նոր աղբյուրներ գտնելու համար։

Երկվորյակ

Այս նշանի տակ ծնվածների համար շաբաթը նման կլինի բլրի՝ սկզբից երկար բարձունք, իսկ հետո սահքով վայրէջք՝ դուք սրընթաց իջնում եք, և միայն քամին է սուլում ականջիդ մեջ: Եթե ունեք որևէ առկախ գործ կամ խնդիրներ, որոնք պահանջում են հատուկ ներթափանցելու ունակություններ, պլանավորեք դրանք շաբաթվա առաջին կեսին: Չորեքշաբթի օրը էներգիայի մի փոքր նվազման հավանականություն կա, ուստի աշխատեք նախօրոք կարգավորել սննդակարգն ու քունը։ Հինգշաբթին լավ օր է սպորտային խաղերին մասնակցելու և մարզասրահի այցեքարտ գնելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսին ավելի նախաձեռնողականություն ցուցաբերեք՝ թե՛ աշխատավայրում, թե՛ անձնական կյանքում: Ուրբաթ օրը ձեր երազանքը կարող է իրականանալ կամ ամուսնության անսպասելի առաջարկ ստանաք՝ ինքներդ որոշեք, թե ինչ պատասխանել, աստղերն այս հարցում լռում են։ Հնարավորության դեպքում մարեք ձեր պարտքերը հանգստյան օրերին:

Խեցգետին

Խեցգետինների համար սա շաբաթ է, երբ դուք չեք կարող նահանջ կատարել։ Ընդհակառակը, փորձեք ընդլայնել ձեր հորիզոնները։ Կարող է անսպասելի հոգևոր լուսավորություն զգաք կամ սկզբունքորեն նոր բան սովորեք ձեր գործունեության ոլորտում: Նույնիսկ կարող եք ամբողջությամբ փոխել ձեր հայացքները կամ անսպասելի տեսանկյունից նայել երկար հուզող խնդրին և գտնել պարզ, բայց արդյունավետ լուծում: Ձեր հեղինակությունը կարող է աճել անցյալի ձեռքբերումների շնորհիվ: Երեքշաբթի օրը մի վախեցեք որոշ լիազորություններ փոխանցել ձեր գործընկերներին կամ սիրելիներին՝ ամեն ինչ հաջողությամբ հաղթահարելու համար: Չորեքշաբթին բարենպաստ է տեղի ունեցողը վերլուծելու համար՝ գնահատեք ձեր բոլոր հաղթաթուղթերը և մտածեք, թե արդյոք դրանք կարո՞ղ եք ամրապնդվել։ Շաբաթվա երկրորդ կեսին ավելի շատ հոգ տարեք ձեր առողջության մասին և մի մոռացեք ժամանակ հատկացնել հանգստի համար։

Առյուծ

Այս շաբաթվա սկզբին Առյուծները պետք է ավելի զգույշ լինեն, որպեսզի չընկնեն ուրիշի ազդեցության տակ։ Միայն դուք կարող եք իմանալ, թե որն է ձեզ համար լավագույնը և ինչ է ձեզ անհրաժեշտ: Ուշադիր տարանջատեք ճշմարտությունը դատարկ խոսքերից: Երեքշաբթի օրը հնարավոր է շփոթեցնող իրավիճակ աշխատավայրում՝ օգտագործեք ձեր ինտուիցիան։ Չորեքշաբթի աշխատեք չստանձնել ուրիշների պարտականությունները, նույնիսկ, եթե դրանք խոստանում են աշխատավարձի բարձրացում՝ աստղերը ձեզ խորհուրդ են տալիս հոգ տանել ձեր և ձեր առողջության մասին։ Շաբաթվա երկրորդ կեսին, հնարավորության դեպքում, խուսափեք ցանկացած ճանապարհորդությունից և հատկապես զգույշ եղեք մեքենա վարելիս։ Ուրբաթ կամ հանգստյան օրերին փորձեք հանդիպում կազմակերպել ընկերների հետ՝ զվարճանալու և հանգստանալու ճիշտ ժամանակն է:

Կույս

Շաբաթվա սկիզբը կենդանակերպի այս նշանի ներկայացոըցիչների համար բարենպաստ ժամանակ է։ Փորձեք ցանկացած տեսակի հաղորդակցություն հաստատել: Երկուշաբթի օրը դուք շատ համոզիչ կլինեք՝ քննարկեք կարևոր հարցեր կամ խոսեք հանրության առջև։ Չորեքշաբթի կկարողանաք որսալ կարևոր միտումները և համոզել մարդկանց լինել ձեր կողքին և համագործակցել։ Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք ավելի շատ քայլել ու սպորտով զբաղվել, բայց առանց ծանրաբեռնվածության։ Շաբաթը լավագույն օրն է ձեզ շրջապատող տարածքում ինչ-որ բան բարելավելու համար: Նաև վերանայեք ձեր ճաշակն ու նախասիրությունները, միգուցե դրանք վաղուց փոխվե՞լ են, և դուք դա չեք էլ նկատել:

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչները շաբաթվա սկզբին պետք է նվազեցնեն իրենց ակտիվությունը, հատկապես խոսակցությունների առումով։ Մի քննարկեք ընկերներին, ծանոթներին կամ գործընկերներին նրանց թիկունքում. սա վտանգավոր է և կարող է հանգեցնել երկարատև կոնֆլիկտի: Երեքշաբթի օրը հատկապես ուշադիր եղեք մուտքային տեղեկատվության նկատմամբ՝ հնարավոր է ստանաք հարցերի պատասխաններ, որոնք երկար ժամանակ անհանգստացնում են ձեզ։ Հինգշաբթի օրը հարմար է սխալներն ուղղելու և խզված հարաբերությունները վերականգնելու համար։ Ուրբաթ օրվանից ավելի լավ է սկսեք հնարավորինս պատրաստվել հանգստին. ինչևէ, Մերկուրիի և Վեներայի պատճառով թե՛ գործնական, թե՛ անձնական կյանքը կարգելակվեն։ Փորձարկեք հանգստի նոր մեթոդներ կամ գնացեք երկար զբոսանքի:

Կարիճ

Այս շաբաթ Կարիճները հաճախ ստիպված կլինեն ամեն ինչ կարգավորել և արդարություն փնտրել ամեն ինչում։ Խնդիրն այն է, որ այս եսասեր նշանը, որպես կանոն, արդարությունն ընկալում է որպես օգուտ կամ առավելություն՝ իր սիրելի «ես»-ի համար։ Հենց այստեղից են գալիս բոլոր խնդիրները: Ուստի ձեր շահերի համար պայքարում փորձեք դիվանագիտություն ցուցաբերել։ Երեքշաբթի օրը ժամանակ տրամադրեք ձեր հոգին սնուցող գործունեությանը: Չորեքշաբթի հոգ տարեք ձեր առողջության մասին կամ մտածեք, թե ինչը կարող եք բարելավել ձեր ապրելակերպում. միգուցե ժամանակն է հրաժարվե՞լ ձեր որոշ վատ սովորություններից: Հինգշաբթի օրը հարմար է ակտիվ և բեղմնավոր աշխատանքի համար։ Ուրբաթ օրը կարող է հայտնվել անցյալից եկած մի մարդ. նրան երկրորդ հնարավորություն մի տվեք: Հանգստյան օրերին ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին կամ ընտանի կենդանիներին:

Աղեղնավոր

Այս շաբաթ Աղեղնավորների մոտ կարող է ցանկություն առաջանալ նվաճել ամբողջ աշխարհը։ Դուք կորոշեք բոլորին հայտարարել, որ շատ ավելիին եք արժանի։ Սա, հավանաբար, ճիշտ է, բայց առաջիկա օրերը սրա համար բոլորովին բարենպաստ չեն։ Ավելի լավ է զբաղվեք ստեղծագործական աշխատանքով կամ կատարեք կարճ ճամփորդություն: Երեքշաբթի և չորեքշաբթի իրադարձությունները կարող են ձեզ հունից հանել, դժվարին իրավիճակներում մի հապաղեք ընկերներից օգնություն խնդրել: Ուրբաթ օրը կարող եք սիրո անսպասելի հայտարարություն ստանաք մի մարդուց, ում հետ անգամ չէիք ծրագրել սիրավեպ սկսել, կամ էլ՝ վերադասի կողմից ձեր արժանիքների պաշտոնական ճանաչման կարժանանաք։ Շաբաթը լավ օր է լողավազան, սաունա կամ սպա այցելելու համար:

Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրները ստիպված կլինեն հաղթահարել ծուլությունն ու ամեն ինչ հետաձգելու ցանկությունը։ Հիմա բարենպաստ եղանակին սպասելու ժամանակը չէ, պետք է գործել։ Իրական գործերը չեն սպասի, որ դուք ցանկանաք անել, այնպես որ ամեն ինչ պլանավորեք և սկսեք հեշտ բաներից: Իսկ շաբաթվա վերջում նույնիսկ լեռները հասանելի կլինեն։ Երեքշաբթի օրը խուսափեք դատարկ խոսակցություններից, ոչ բոլոր շփումներն են կարևոր և անհրաժեշտ։ Իսկ միջավայրը, ընդհակառակը, բարենպաստ է բանակցությունների, փաստաթղթերի հետ աշխատելու համար։ Հինգշաբթի օրը զգոն եղեք․ աստղերը զգուշացնում են, որ ինչ-որ մեկը կփորձի խաբել ձեզ: Ուրբաթ և շաբաթ օրը բավականաչափ ժամանակ տրամադրեք ձեր անձնական հետաքրքրություններին։

Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսները պետք է ավելի ուշադիր լինեն իրենց շրջապատի հանդեպ: Ոչ բոլորն են քեզ մաղթում լավ և լավ խորհուրդներ: Փորձեք ավելի քիչ շփվել նրանց հետ, ովքեր ձեզ բացասական էներգիայով են լցնում։ Մի փորձեք բարձրաձայնել ձեր բոլոր ծրագրերն ու գաղափարները, որպեսզի ոչ ոք ձեր անիվի մեջ ցցեր չդնի: Երկուշաբթի օրը դուք կարող եք ինչ-որ անսպասելի բան իմանալ ձեր կողքին գտնվող մարդու մասին: Երեքշաբթի չափից դուրս մի վստահեք, մարդիկ կարող են օգուտ քաղել ձեզանից: Եթե դուք մարզվում եք շաբաթվա կեսին, կարող եք ակնկալել էներգիայի և առողջության օգուտների մեծացում: Հինգշաբթի օրը մի փորձեք վերակրթել որևէ մեկին, նույնիսկ եթե իսկապես ցանկանում եք, ավելի լավ է կենտրոնանալ ձեր սեփական կյանքի վրա: Խնդրում ենք հանգստյան օրերին հատկապես զգույշ լինել ճանապարհներին։

Ձկներ

Շաբաթը բարենպաստ է ընտանեկան, անձնական և հատկապես նուրբ մոտեցում պահանջող հարցեր լուծելու համար։ Երկուշաբթի օրը Ձկները կարող են բախվել նյարդայնացնող բյուրոկրատիայի հետ, աշխատեք հանգստություն պահպանել։ Երեքշաբթի խուսափեք ավելորդ ծախսերից ու ինքնաբուխ գնումներից, փողի հետ կապված հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Շաբաթվա կեսին կարող եք զգալ, որ այլևս չեք ուզում կամ կարող ինչ-որ ծանր բեռ կրել: Անպայման ժամանակ հատկացրեք հանգստի համար։ Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է առողջության մասին հոգալու և գեղեցկության սրահ գնալու համար։ Շաբաթ օրը զրուցեք ընկերների հետ, ում վաղուց չեք տեսել. այժմ դուք որոշ դրական հույզերի կարիք ունեք:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6064 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․

07.10.2026
Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4-ը 2026 թ․

28.09.2026
Առաջիկա օրերի գլխավոր կանոնն է պահպանել հանգստություն և չշտապել եզրակացություններ անել: Փորձեք առավելագույնս օգտագործել ձեր հնարավորությունները և մնալ դրական:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 21-27-ը 2026 թ․

21.09.2026
2026 թվականի սեպտեմբերի 21-27-ի շաբաթը կարող է լինել հարաբերությունների, աշխատանքի և անձնական ծրագրերի էական փոփոխությունների ժամանակաշրջան։ 

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 14-20-ը 2026 թ․

14.09.2026
Այս շաբաթը տարբերվում է նախորդներից. ոմանց համար այն կբացի հին վերքերը, ոմանց համար՝ անսպասելի շահույթներ կապահովի, իսկ ոմանց՝ կստիպի որոշումներ կայացնել, որոնք կփոխեն իրենց առօրյան

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 7-13-ը 2026 թ․

07.09.2026
Ժամանակաշրջանի սկզբում իրադարձությունների վրա ուժեղ ազդեցություն կունենա հատկապես Մերկուրիի և Վեներայի կապը: Նրանց համադրությունը բարենպաստ միջավայր կստեղծի ուսման, բանակցությունների, գործնական հանդիպումների և երկար ժամանակ հետաձգված որոշումների կայացման համար:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը 2026 թ․

31.08.2026
Աշնան առաջին օրերը կենդանակերպի շատ նշանների համար կազդարարեն նոր կյանքի փուլի սկիզբ։ Պատրաստվեք փոփոխությունների։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-10-2026 11:42
Նյու Դելիում մեկնարկել է «Ms. and Mrs. United Nations 2026» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Եզրափակիչ փուլը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ Հնդկաստանում մասնակիցներին հագեցած ծրագիր է սպասվում։
07-10-2026 11:31
Արքայադուստր Դիանային նվիրված՝ Չարլզ Սփենսերի հուշագրությունը մեծ արձագանք է գտել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կոմսը բազմաթիվ մանրամասներ է ներկայացրել քրոջ կյանքի, այդ թվում՝ այլ հայտնի անձնավորությունների հետ նրա ունեցած հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ նոր գրքի գլուխներից մեկում նա բացահայտում է, թե արքայադուստրն ունեցել է ամերիկացի մի երկրպագու, որը խոստացել է նրան դարձնել Միացյալ Նահանգների առաջին տիկին. շատերը ենթադրում են, որ խոսքը կարող էր լինել Դոնալդ Թրամփի մասին։
07-10-2026 02:00
Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը կրկին երկրպագուների շրջանում հնարավոր հարսանիքի վերաբերյալ ենթադրությունների առիթ են տվել։ Փարիզում զբոսնելիս զույգի ձեռքերին նկատել են միանման ոսկե մատանիներ։ Պապարացիների արած լուսանկարները հանրությանը հիմք են տվել ենթադրելու, որ աստղերն արդեն ամուսնացել են և այժմ պատրաստվում են հարսանեկան խնջույքի։
07-10-2026 01:48
49-ամյա Նատալյա Գնեուշևան երեխայի է սպասում 28-ամյա Վլադ Պրոխորովից։ Ապագա հայրն առաջինն է հայտնել այդ լուրը «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում։ Դերասանը նշել է, որ չէր ծրագրել հայր դառնալ մինչև 35 տարեկանը, սակայն դա ավելի շուտ տեղի ունեցավ, և նա շատ ուրախ է այդ կապակցությամբ։ Զույգն իր նոր կարգավիճակով առաջին անգամ հանրությանը ներկայացավ, երբ դերասանն իր գործակալի հետ ներկա գտնվեց «Ruki Vverkh 2» ֆիլմի պրեմիերային։ Վլադ Պրոխորովը վստահորեն հայտարարեց, որ այժմ ստիպված կլինի ավելի քրտնաջան աշխատել։
30-09-2026 08:18
Մինչ նորաձև Փարիզը պատրաստվում է Dior, Maison Margiela և Saint Laurent ցուցադրություններին, L'Oréal Paris-ը արդեն հավաքել է իր առաջատար հայտնիներին: Բրենդն անցկացրել է իր ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որին մասնակցել են մոդելներ, դերասանուհիներ, երգչուհիներ և մարզիկներ․ նրանք բոլորն էլ մասնակցել են ցուցադրությանը «Արտահայտեք ձեր արժեքը» կարգախոսի ներքո: Երեկոյի գագաթնակետը բրենդի վաղեմի դեսպան Սելին Դիոնի ելույթն էր: Նա վերադարձել է իր կարիերային չորս տարվա ընդմիջումից հետո և կրկին ելույթ է ունենում: Մկանային կոշտության համախտանիշի դեմ երկարատև պայքարից հետո երգչուհին այժմ ռեմիսիայի մեջ է և պատրաստ է աշխարհին ասել. «Ես ողջ եմ»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.10.2026
Դիտվել է 1451 անգամ
07.10.2026
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster