Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Փողկապ՝ սեզոնի թրենդը. 5 տարբերակ, թե ինչպես կարելի է այն կրել այս գարնանը

14.03.2025

Անցյալ տարի Saint Laurent-ի շոուի ժամանակ մենք իմացանք, որ փողկապը կլինի 2025 թվականի գարնան հիթը: Այժմ այս աքսեսուարը գնալով ավելի շատ ենք հանդիպում աստղերի և ազդեցիկ մարդկանց կերպարներում:

Ներկայացնում ենք Նորաձևության շաբաթների հյուրերի ամենահետաքրքիր գաղափարները: Տեսեք, թե ինչպես են  նորաձևության հայտնի բլոգերները կրում փողկապներ և համարձակ կրկնօրինակեք նրանց հանդերձանքը:

Տղամարդու կոստյում և փողկապ

Պետք չէ նորից հեծանիվ հայտնագործել, այլ պատճենել Saint Laurent-ի շոուի ժամանակ ներկայացված մոդելները․ կրել փողկապ՝ տղամարդու պաշտոնական կոստյումով և վերնաշապիկով:

600x400

Կոշկեղենից ընտրեք լոֆեր կամ երկարաճիտ կոշիկներ՝ դարձյալ տղամարդկային ոճով և մի մոռացեք թափանցիկ ապակիներով ակնոցների մասին։ Մազերը ցանկալի է հավաքեք խիստ փնջի կամ ցածր պոչի տեսքով:

600x400

Եթե ցանկանում եք ավելի հանգիստ հանդերձանք ունենալ, ընտրեք հետաքրքիր երանգի կոստյում՝ օրինակ՝ բորդո կամ լայմ, և փողկապը մի կապեք ձեր վզին, այլ կրեք այն որպես շարֆ (տե՛ս վերևի լուսանկարը):

Տաբատով և ժիլետով

600x400

Դասական ոճի մեկ այլ տարբերակ է ընտրել պաշտոնական կոստյում, բայց ոչ բաճկոնով, այլ ժիլետով։ Դուք կարող եք նաև ընդգծել ձեր գոտկատեղը (սեզոնի մեկ այլ թրենդ)՝ ընտրելով արտահայտիչ գոտկատեղով ժիլետ, կերպարին ավելացնելով գոտի:

Կիսաշրջազգեստով և վերնաշապիկով

600x400

Փողկապը կարելի է կրել նաև կիսաշրջազգեստների հետ, և պարտադիր չէ, որ այն լինի խիստ ուղիղ կտրվածքով միդի, այլ, օրինակ, մինի կամ A ուրվագծով։ Շապիկի առաջին կոճակները կարելի է բաց թողնել, իսկ փողկապը կապել մերկ պարանոցին։ Ավելացրե՛ք սլինգբեկեր կամ նավակ կոշիկներ, և ամենառոմանտիկ ու կանացի կերպարը պատրաստ է:

Թվիդի հետ

600x400

Նորաձևության մեջ վաղուց է թագավորում է էկլեկտիկան, ուստի փողկապ կարելի է կրել ոչ միայն կոստյումի գործվածքի, այլ նաև թվիդի հետ, որը նույնպես դուրս չի գալիս նորաձևությունից։ Փողկապը կապեք ձեր պարանոցին, իսկ պիջակի տակից կագեք կրոպ–տոպ։

Պարանոցին՝ զարդի փոխարեն

600x400

Կարող եք նաև ընտրել փողկապ-դեկոր՝ օրինակ՝ պատրաստված բյուրեղներից, ուլունքներից, պլաստմասից կամ որևէ այլ նյութից։ Այն կարող է լինել նույն երանգի, ինչ վերնաշապիկը կամ դառնալ վառ կետ՝ միաերանգ կերպարի մեջ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5453 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026
Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ինչ գույնի զուգագուլպաներ գնել գարնան համար. դրանք համահունչ են ամեն ինչի հետ

11.02.2026
Գունագեղ և անսովոր զուգագուլպաների թրենդը վերադարձավ երեք տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր իր դիրքերը չի զիջել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2026 12:03
Զենդայան և Թոմ Հոլանդը հանրությանը ներկայացել են Ամստերդամում՝ «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմի լայնածավալ համաշխարհային մամուլի շրջագայության շրջանակներում: Սա զույգի առաջին համատեղ հանրային հայտնությունն է Թոմի կողմից իրենց ամուսնության հաստատումից հետո:
18-06-2026 12:01
Շոգ եղանակին գարեջրով և այլ ալկոհոլային խմիչքներով զովանալու փորձերը մեծացնում են գերտաքացման ռիսկը, զգուշացնում են մասնագետները։ Ալկոհոլն ակտիվացնում է նյարդային համակարգի հետ կապված մի շարք ռեակցիաներ: Էթանոլը մեծացնում է նեյրոհաղորդիչների, մասնավորապես՝ ադրենալինի և նորեպինեֆրինի արտադրությունը: Սա հանգեցնում է սրտի զարկերի արագացման և արյան անոթների լայնացման: Արդյունքում, մարդը զգում է, որ մարմինը տաքանում է, և ջերմություն է տարածվում ամբողջ մարմնով մեկ։
18-06-2026 11:55
Գեղեցկուհի Սիմոնետտա Վեսպուչին, որը Սանդրո Բոտիչելլիին ներշնչել էր ստեղծելու Վեներայի հանրահայտ կերպարը, հավանաբար բնավ էլ չէր մահացել թոքախտից, ինչպես կարծում էին դարեր շարունակ։ Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը ենթադրում է, որ նրա վաղաժամ մահվան պատճառը եղել է հիպոֆիզի հազվագյուտ և ծանր ուռուցքը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Endocrinology, Diabetes & Metabolism ամսագրում։
18-06-2026 06:16
36 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Դեյվի Չեյսը։ Այս մասին հայտնել է TMZ-ն՝ հղում անելով նրա ընկերոջը՝ Ռոյ Հերնանդեսին։ Հայտնի դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառը մենինգիտն ու «արյան մի քանի լուրջ վարակներն» էին, որոնք նրա ողբերգական վախճանից կարճ ժամանակ առաջ հանգեցրել էին սեպսիսի և օրգանների անբավարարության։
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 759 անգամ
16.06.2026
Դիտվել է 283 անգամ
17.06.2026
Դիտվել է 196 անգամ
18.06.2026
Դիտվել է 120 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster