Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես իմանալ, որ ստում է. հոգեբանների խորհուրդները

21.05.2012

Ֆեյսբուքյան հարցերից մեկին, թե ինչն է Ձեզ համար անտանելի, հարցվածների մեծ մասը պատասխանել էր' խաբված լինելը: Ի դեպ, հայտնի է, որ կանայք ավելի հեշտ են բացահայտում սուտը, քան տղամարդիկ: Կանանց ուղեղում միջինում 13-16 որոշիչ, բացահայտիչ մեխանիզմ կա, որոնք վերլուծում են բառերը, ձայնի տոնայնությունը, մարմնի ազդանշանները և այլն: Իսկ տղամարդկանց մոտ, թեպետ նրանք ավելի շատ են հակված խաբելուն, այդպիսի մեխանիզմները 4-7-ն են: Ինչևէ, անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելությունից, սոցիալական վիճակից, շատերն են խաբում և խաբվում: «Չկա ավելի տհաճ երևույթ, քան խաբված լինելը: Անկախ նրանից, դա ինքնապաշտպանական նկատառումով է, շահադիտական, թե պարզապես չգիտակցված, միևնույն է, ստելը վնասում է թե դիմացինին, թե հենց ստողին»,- ասում է հոգեբան Լիանա Սեյրանյանը: LN-ի հետ զրույցում հոգեբանը նշեց մի քանի տարբերանշաններ, ժեստեր, որոնք կօգնեն ձեզ բացահայտել սուտը:

«Ընդհանրապես գոյություն ունի, այսպես ասած, «խաբողի հոգեբանություն» կոչվածը: Նրանք, ովքեր ստում են, գտնվում են շատ խոցելի վիճակում: Նրանց կարող է թվալ հակառակը' թե ինքնապաշտպանվում են, բայց իրականում այդ պահին նրանք վնասում են, խոցում են հենց իրենց»,- ասում է Լիանա Սեյրանյանը:

Այսինքն' խոցելի է ոչ միայն խաբվողը, այլև խաբողը: Իսկ թե ինչով է հատկապես խոցելի, LN -ի ընթերցողների համար պարզաբանում է հոգեբան Անուշ Ալեքսանյանը. «Նախ, ցանկացած արարք, որի անընդունելիությունը, բացասական լինելը մենք գիտակցում ենք, անկախ մեր կամքից մենք դրա համար ունենում ենք մեղքի զգացում: Իսկ սա իր հերթին լրացուցիչ լարվածություն է ստեղծում, անհանգստություն: Ճշմարտությունը միշտ մեր մտքում առաջինն է: Երբ մեզ հարցնում են մի բան, կամ պարզապես պատմում ենք, առաջինը մեր մտքում ճշմարտությունն է գալիս: Իսկ որպեսզի չբացահայտենք այն, պետք է ստիպողաբար «հետ տանենք» ճշմարտությունը և առաջ բերենք նոր, հնարած մի երևույթ: Այս գործընթացը նույնպես մեծ ջանքեր է պահանջում մեզնից»:

Այսպիսով, այդքան հեշտ ու հասարակ թվացող սուտն իրականում մեզնից պահանջում է շատ էներգիա, ուղեղի լարված աշխատանք և, ինչու ոչ, հիշողություն: Ըստ հոգեբան Անուշ Ալեքսանյանի' կարելի է հասկանալ, որ դիմացինդ ստում է, երբ քո անակնկալ հարցից հետո նա գործի է դնում «պահեստային» բառերը' փորձելով ժամանակ շահել: Յուրաքնչյուր պարագայում, եթե, իհարկե, սուտն արդեն կանխամտածված չէր, խաբողը պետք է մտածի, իսկ դրա համար նրան ժամանակ է պետք: Բացի դրանից, խաբողների հուզական ռեակցիան չի համապատասխանում գործողության ճիշտ պահին: Նրանց ռեակցիան մի փոքր ուշացած է լինում: Ինչպես' նա կարող է ասել, որ այդ օրն ինքն ամենաերջանիկն էր և միայն ասելուց հետո ժպտա կամ երանության արտահայտություն տա դեմքին: Իրականում, երբ մարդն ակնեղծ է, խոսքն ու հուզական ռեակցիան համապատասխանում են միմյանց: «Առաջին հերթին աչքերն են, որոնք մատնում են խաբողին: Խոսքը «պրոֆեսիոնալների» մասին չէ: Խաբելում հմտացած մեկը կարող է շատ ուշադիր նայել աչքերին և ստել: Բայց ընդհանրապես մարդիկ ակամայից փախցնում են հայացքը կամ սկսում են հաճախ թարթել աչքերը, երբ ստում են: Կարևոր են նաև մարմնի ազդանշանները: Եթե խոսելիս մարմնի երկկողմ մասերից (ուսը, ձեռքը,ոտքը ) միայն մի կողմն է ակտիվ, դա կարող է ցույց տալ, որ նա չի ասում այն, ինչ մտածում է: Կարող է խոսելիս մեկ քայլ ետ գնալ, և դա էլ կապացուցի այն,որ նա ինքը չի հավատում իր ասածին»,- բացահայտում է Լիանա Սեյրանյանը:

Ըստ հոգեբանի, նշաններ կարող են լինել նաև ձեռքերի նյարդային շարժումները, շուրթերի հետ խաղը ատամներով, անհարկի դետալների մանրամասնելը և այլն: Լարվածությունն այնքան մեծ է, որ նրանք կարող են սկսել մատներով շոյել հենց իրենց' ենթագիտակցորեն փորձելով հանգստացնել: Մեր հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սուտը հենց խաբողի վրա, հոգեբան Անուշ Ալեքսանյանը պատասխանեց. «Շատ հաճախ նրանք, ովքեր ստում են, շահագործում են, կարող են չհավատալ, որ կան անշահախնդիր, ազնիվ մարդիկ: Հաճախ այն, ինչին մենք հավատում ենք, դա էլ տեսնում ենք մեր շրջապատում: Խաբողներին միշտ կթվա, որ իրենց նույնպես խաբում են, շահագործում են, դրանով իսկ փորձելով արդարացնել իրենց»:

Խուսափեք ստից առհասարակ: Թույլ մի տվեք խաբել Ձեզ և մի ստեք նաև Դուք: Հիշեք Ցիցերոնի հայտնի խոսքերը' խաբողին չեն հավատում նույնիսկ այն դեպքում, երբ նա ճշմարտությունն է ասում:

Նելլի Ղարիբյան

Դիտվել է 15710 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-09-2026 09:31
Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի  83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29
Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25
Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։ 
10-09-2026 09:24
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի անտառապատ վայրում մարդու աճյունի հայտնաբերումից գրեթե 50 տարի անց քննիչներին հաջողվել է պարզել դրանց ինքնությունը։ Դրանք պատկանել են 15-ամյա Սինդի Մարսել Բլիզարդին, որը 1977 թվականի գարնանը Մերիլենդ նահանգում տնից փախչելուց հետո անհետացել էր, փոխանցում է CBS News-ը։
09-09-2026 10:40
Սեպտեմբերի 8-ին Վենետիկի կինոփառատոնը հատկապես հուզիչ շրջադարձ ունեցավ։ Այդ օրը տեղի ունեցավ Էլեն Բյորստինի հուզիչ մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները ներկայացրեցին նաև երեք դրամատիկ ֆիլմ՝ «Հայացք հետ»՝ Հիրոկազու Կորե-եդայի երկու դպրոցական աղջիկների մասին պատմող չափահասության պատմություն, Տոմմասո Լանդուչիի «Իմ աղջիկները»՝ ծանր հաշմանդամ երեխայի հոր մասին պատմող պատմություն, և Պաոլո Ստրիպպոլիի «Անծանոթը»՝ դետեկտիվ տարրերով դրամատիկ թրիլեր՝ մութ ընտանեկան գաղտնիքների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.09.2026
Դիտվել է 650 անգամ
08.09.2026
Դիտվել է 252 անգամ
09.09.2026
Դիտվել է 243 անգամ
10.09.2026
Դիտվել է 115 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster