Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Գիտնականները պարզել են, որ կանոնավոր արձակուրդները սպասվածից ավելի օգտակար են

06.02.2025

Հետազոտողները կիսվել են խորհուրդներով, թե ինչպես պլանավորել արձակուրդը՝ դրանից առավելագույն օգուտ քաղելու համար:

Որո՞նք են արձակուրդի առավելությունները

Հավանական է, որ դուք, ինչպես շատ այլ մարդիկ, անցյալ տարի չեք օգտագործել ձեր արձակուրդի բոլոր օրերը: Եվ եթե դա այդպես է, ապա մեծ է հավանականությունը, որ արձակուրդի ժամանակ ամբողջությամբ չեք մոռացել աշխատանքի մասին: Այդուհանդերձ, Ջորջիայի համալսարանի գիտնականների հոդվածը ցույց է տալիս, որ լիարժեք արձակուրդն անհրաժեշտ է մեր առողջությունն ու հոգեբանական բարեկեցությունը բարելավելու համար։

Ինը երկրի 32 հետազոտությունների վերլուծությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ արձակուրդները դրական են ազդում մեր ինքնազգացողության վրա, և կանոնավոր հանգստի օգտակար ազդեցությունը տևում է ավելի երկար, քան մենք պատկերացնում ենք:

Գիտական հոդվածում խոսվում է այն մասին, որ արձակուրդներն ավելի երկարաժամկետ օգուտներ են բերում, քան նախկինում կարծում էինք: Հետազոտության գլխավոր հեղինակ Ռայան Գրանտը նշել է. «Ժամանակի ընթացքում աշխատավայրում մեր կատարողականի նկատմամբ պահանջներն ու սթրեսն ավելանում են, բայց մարդիկ կարծում են, որ չպետք է արձակուրդ վերցնեն իրենց ղեկավարի աչքում լավ երևալու կամ առաջխաղացման հնարավորությունը բաց չթողնելու համար: Մենք հակված ենք մտածելու, որ որքան շատ աշխատենք, այնքան լավ, բայց իրականում ավելի արդյունավետ ենք աշխատում, երբ հոգ ենք տանում մեր մասին: Ուստի մենք պետք է աշխատանքի ինտենսիվ ժամանակահատվածներն ընդհատենք հանգստի և վերականգնման նույնքան ինտենսիվ շրջաններով»։

Ինչպես ճիշտ հանգստանալ

Հետազոտողները կիսվել են մի քանի խորհուրդներով, թե ինչպես ճիշտ կազմակերպել հանգիստը՝ դրանից առավելագույն օգուտ քաղելու համար:

1. Ամբողջովին կտրվեք աշխատանքից

Ձեր հանգստի որակն ամբողջությամբ կախված է նրանից, թե որքանով եք կարողանում մոռանալ աշխատանքային առաջադրանքների մասին։ Փորձեք հնարավորինս հեռու մնալ նախագծերից, անկախ նրանից, թե որքան կարևոր են դրանք, և անցեք կյանքի այլ ոլորտների:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն աշխատակիցները, ովքեր կարողանում են անջատվել աշխատանքային գործունեությունից, զգալիորեն ավելի լավ են զգում, քան մյուսները:

Հետևաբար, արձակուրդի ընթացքում աշխատեք չհետևել աշխատանքային առցանց քննարկումներին և, հնարավորության դեպքում, անջատեք դրանց մասին ծանուցումները։ Մի մոռացեք, որ դուք լիարժեք հանգստի իրավունք ունեք, այնպես որ հանգիստ խղճով ձերբազատվեք արձակուրդի ընթացքում անգործության համար մեղքի զգացումից:

2. Ներառեք ֆիզիկական ակտիվություն

600x400

Գիտնականները նշում են, որ այն մարդիկ, ովքեր արձակուրդի ժամանակ մարզվում են, իրենց ավելի լավ են զգում, քան նրանք, ովքեր խուսափում են ֆիզիկական ակտիվությունից: Իհարկե, սա չի նշանակում, որ դուք պետք է մարաթոնյան վազեք  կամ էքստրեմալ սպորտով զբաղվեք: Ցանկացած գործունեություն էլ նպատակահարմար է, որը ձեզ հաճելի է և մեծացնում է ձեր սրտի զարկերի հաճախականությունը: Օրինակ, տան ընդհանուր մաքրում ուրախ երաժշտության ուղեկցությամբ, որը երկար ամիսներ հետաձգում էիք, կամ պարի խմբի պարապմունքներին հաճախելը դրական ազդեցություն կունենա ձեր ֆիզիկական և հոգեբանական բարեկեցության վրա:

3. Ավելի երկար արձակուրդներ վերցրեք

Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատանքից ավելի երկար ընդմիջումներն ավելի լավ է անդրադառնում աշխատողների բարեկեցության վրա: Հետևաբար, եթե ունեք արձակուրդի լրացուցիչ շաբաթներ, ազատորեն օգտվեք դրանցից և հիանալի հանգստացեք:

4. Պլանավորեք ձեր ժամանակը արձակուրդից առաջ և հետո

Թեև երկար ընդմիջումն օգտակար է մեր առողջության համար, ընդմիջումից հետո աշխատանքային ռեժիմի վերադառնալը կարող է մեզ սթրեսի ենթարկել: Արձակուրդից հետ գալու գործընթացն ավելի քիչ սթրեսային դարձնելու համար կարևոր է նախապես պլանավորել ձեր առօրյան արձակուրդից առաջ և հետո: Փորձեք մի կողմ դնել հանգստի վերջին երկու օրերը՝ հարմարվելու այն ռեժիմին, որում գտնվում եք աշխատելիս։ Սա կօգնի նվազեցնել սթրեսի մակարդակը և ապահովել, որ առավելագույն օգուտ քաղեք ձեր արձակուրդից:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5185 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փարիզի նորաձևության շաբաթ․ Chanel-ի ցուցադրությունը

08.07.2026
Փարիզի նորաձևության շաբաթվա երկրորդ օրը բացվեց Chanel-ի աշուն-ձմեռ 2027 հավաքածուի ցուցադրությամբ:

Մեծ թենիսով զբաղվելը նորաձև է․ որոնք են առավելությունները և հակացուցումները

10.06.2026
Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-07-2026 10:01
Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան հայտարարել է «Էմմի» մրցանակի թեկնածուների անունները: Այս տարի մրցանակի համար կրկին կմրցեն ամենանշանավոր նոր շոուները և արդեն իսկ հանդիսատեսի կողմից սիրվածները՝ «Յոթ թագավորությունների ասպետներ»-ից մինչև «Սպանություններ մեկ շենքում»–ը: Բացարձակ առաջատարը դարձել է «Փիթը» ՝ ստանալով 25 անվանակարգերում առաջադրումներ, որոնցից 13-ը՝ դերասանական արվեստի համար։
10-07-2026 09:06
Մասնագետների խոսքով՝ շոգ եղանակին ձմերուկը լավ միջոց է օրգանիզմի հեղուկի պաշարները լրացնելու համար։ Բացի այդ, այն հարուստ է լիկոպինով՝ հզոր հակաօքսիդանտով, որը պաշտպանում է բջիջները օքսիդատիվ սթրեսից և նպաստում է տարիքային փոփոխությունների դանդաղեցմանը։ Ձմերուկը նաև պարունակում է վիտամին A (ռետինոլ), վիտամին C, կալիում, մագնիում և ցիտրուլին։ Առողջ մեծահասակների համար ձմերուկի օգտագործման խիստ սահմանափակումներ չկան, սակայն ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում օրական օգտագործել առնվազն 400 գրամ բանջարեղեն և միրգ՝ ըստ նախասիրության։ Երեխաների սննդակարգում ձմերուկը պետք է ընդգրկել աստիճանաբար՝ սկսած մեկ տարեկանից։
09-07-2026 10:45
Մեծ Բրիտանիայում մահապատժի ենթարկված վերջին կինը՝ Ռութ Էլիսը, հետմահու պայմանական ներում է ստացել, հաղորդում է BBC News-ը: Որոշումն ընդունվել է նրա հարազատների բազմամյա արշավից հետո, որոնք պնդում էին, որ Էլիսը ընտանեկան բռնության զոհ է դարձել: Էլիսը կախաղան է բարձրացվել 1955 թվականին լոնդոնյան Հոլոուեյ բանտում՝ իր սիրեցյալի՝ Դևիդ Բլեյքլիի սպանության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո: Նա գնդակահարել էր տղամարդուն Հեմփսթեդի փաբերից մեկի մոտ՝ դավաճանություններով ու բռնությամբ ուղեկցվող բարդ հարաբերություններից հետո:
09-07-2026 06:48
Ուիլ Սմիթը և Ջադա Փինքեթը վերամիավորվել են 2016 թվականի բաժանումից հետո: People-ի տվյալներով՝ դերասանները միասին են ապրում մոտ երկու տարի և շարունակում են իրենց հարաբերությունները՝ անցյալում թողնելով հին դժգոհությունները: Չնայած կնոջ անհավատարմությանը՝ Ուիլ Սմիթը վերադարձել է իր ընտանիքի մոտ:
09-07-2026 05:52
Թուրք դերասանուհի Էջե Իրթեմի մահը դարձել է վերջին ամսվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հեռուստադիտողներին «Լոռամրգի շերբեթ» սերիալից հայտնի աստղը մահացել է իր ծննդյան օրվանից կարճ ժամանակ անց: Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով բժշկական փորձագետներին, հաղորդել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Դիահերձումից և նմուշների մանրամասն վերլուծությունից հետո 35-ամյա դերասանուհու մահվան պաշտոնական պատճառը նշվել է ալկոհոլային թունավորումը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.07.2026
Դիտվել է 871 անգամ
07.07.2026
Դիտվել է 384 անգամ
08.07.2026
Դիտվել է 295 անգամ
09.07.2026
Դիտվել է 239 անգամ
10.07.2026
Դիտվել է 228 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster