Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես մոռանալ մարդուն. օգտակար խորհուրդներ հոգեբանից

30.01.2025

Սերտ հարաբերությունները թողնում են բազմաթիվ զգացմունքային կապեր և հիշողություններ, որոնք չեն կարող ամբողջությամբ ջնջվել հիշողությունից: Այս ժամանակահատվածում կարևոր է զգացմունքները ճիշտ զգալը։ Հոգեբանները նշում են, թե ինչպես մոռանալ մարդուն կամ օգնել մտերիմին վերապրել կորուստը:

Ինչու երբեմն մենք չենք կարող երկար ժամանակ մոռանալ մարդուն

Սա կարող է առաջանալ մի քանի պատճառներով.

• Չապրած հույզեր ու ապրումներ։ Ցավից ու տխրությունից խուսափելու համար մարդը կարող է ճնշել դրանք, ինչը հանգեցնում է բացասական ապրումների կուտակման։

• Զգացմունքային ներդրում։ Հարաբերությունների զարգացմանը զուգընթաց՝ մարդը դրա վրա ներդնում է շատ ժամանակ, էներգիա և էմոցիաներ՝ այդպիսով տալով իր մի մասը: Խզումը կարող է ստեղծել նրա անձի մի մասի կորստի զգացում:

• Հոգեբանական տրավմա։ Եթե անձը մանկության տարիներին զգացել է ծնողների կողմից մերժում և անուշադրություն, նա կարող է ենթագիտակցորեն իր կյանք ներգրավել իրավիճակներ, որտեղ նա կրկին իրեն լքված է զգում: Այդպիսով նա փորձում է զգալ նույն ցավի զգացումը, որն ապրել է մանկության տարիներին։

• Զեյգարնիկի էֆեկտ։ Ըստ հոգեբանական այս եզրույթի՝ մարդն ավելի լավ է հիշում անավարտ գործողությունները, քան ավարտվածները։

Ինչպե՞ս մոռանալ նախկինին բաժանումից հետո և դադարել մտածել նրա մասին

Բաժանումը հաղթահարելն ու նախկին զուգընկերոջը հիշողությունից ջնջելը հեշտ գործ չէ: Բայց կան մի քանի քայլեր, որոնք կարող են օգնել ձեզ հաղթահարել այս իրավիճակը և ձեր կյանքում սկսել նոր էջ:

1. Ընդունեք իրականությունը

Ընդունեք ձեր զգացմունքները և մի փորձեք ճնշել դրանք: Բաժանումից հետո տխրությունը, զայրույթը, վախը և հուսահատությունը սովորական զգացողություններ են: Պետք է անցնել ընդունման բոլոր փուլերը և ժամանակ տալ ձեզ՝ նոր իրականությանն ընտելանալու համար։

2. Սահմանափակեք շփումները

Արգելափակեք ձեր նախկին զուգընկերոջը սոցիալական ցանցերում և մեսենջերներում, որպեսզի խուսափեք կեղծ հույսեր ստեղծելուց և ինքներդ ձեզ սադրել անընդհատ մտածել անցյալի մասին: Սա կօգնի կենտրոնանալ ներկայի և ապագայի վրա:

3. Մաքեք տարածությունը

Ազատվեք ձեր նախկին զուգընկերոջ մասին բոլոր հիշեցումներից։ Նվիրեք կամ դեն նետեք նվերները, լուսանկարները և այն ամենը, որոնք հիշեցնում են նրա մասին: Սա կօգնի ձեզ ազատվել անցյալից և սկսել նոր կյանք։

4. Շեղեք ձեր ուշադրությունը

Գտեք նոր զբաղմունքներ և հոբբիներ, որոնք կօգնեն ձեր միտքից հեռացնել նախկինին: Անցեք դասընթաց, զբաղվեք սպորտով կամ գտեք անսովոր հոբբի: Սա կօգնի ձեզ կենտրոնանալ կյանքի դրական կողմերի վրա:

5. Շրջապատեք ձեզ աջակցությամբ

Աջակցության համար դիմեք ընկերներին և ընտանիքին: Խնդրեք նրանց այս դժվարին պահին լինել ձեր կողքին: Սիրելիների ներկայությունն ու մխիթարական խոսքերը կօգնեն ձեզ հաղթահարել էմոցիաները և սկսել նոր կյանք:

6. Շարունակեք ապրել

Ընդունեք յուրաքանչյուր նոր օր երախտագիտությամբ: Սա կօգնի ձեզ հաղթահարել բաժանումը և մոռանալ նախկին զուգընկերոջը: Հիշեք, որ ժամանակը բուժում է հուզական վերքերը, վաղ թե ուշ դուք կկարողանաք նոր կյանք սկսել։ Եթե զգում եք, որ չեք կարող ինքնուրույն գլուխ հանել իրավիճակից, մի հապաղեք դիմել հոգեբանի։

Ինչպես օգնել ուրիշին հաղթահարել բաժանումը

600x400

• Ցույցաբերեք ըմբռնում և կարեկցանք: Կարևոր է ցույց տալ, որ տառապողի հույզերն ընկալելի են և ընդունված:

• Եղեք համբերատար։ Այս իրավիճակում ապրելը ժամանակ է պահանջում, իմաստ չունի մարդուն շտապեցնել կամ ճնշում գործադրել։

• Մի քննադատեք։ Նույնիսկ եթե թվում է, թե անձն ինքն է մեղավոր բաժանման համար:

• Եղեք ընկերասեր: Երբեմն լավագույն աջակցությունը կարող է լինել միայն կողքին լինելը, գրկախառնվելը և միասին ժամանակ անցկացնելը:

• Աջակցեք նոր հոբբիներ գտնելու հարցում: Օրինակ՝ օգնեք սովորել նկարել, պարել կամ հաճախել յոգայի:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6548 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1849 անգամ
27.10.2026
Դիտվել է 396 անգամ
28.10.2026
Դիտվել է 330 անգամ
29.10.2026
Դիտվել է 270 անգամ
30.10.2026
Դիտվել է 220 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster