Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 27-ից փետրվարի 2-ը 2025 թ․

27.01.2025

Այս շաբաթ ամեն ինչ կստացվի՝ կլինեն փող, սեր, հաջողություն, կարիերայի աճ։ Բայց միայն կենդանակերպի տարբեր նշանների համար։ Ում՝ ինչ բաժին կընկնի՝ մեր աստղագուշակում։

Խոյ

Նորացման շաբաթ է, ճգնաժամից հետո մի տեսակ վերածնունդ կապրեք։ Անցյալ իրավիճակներին վերադառնալն օգնում է դրանք ներդաշնակ ավարտին հասցնել։ Հարմար ժամանակ է էներգիան կենտրոնացնելու հստակ պլաններ կազմելու և մտածված որոշումներ կայացնելու վրա: Կվելանա ձեր գործնականությունը, կամրապնդվեն կարգապահությունը և տեղեկատվությունը կանոնակարգելու կարողությունը: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ, անսովոր խոստովանություններ, անսպասելի, բայց հաճելի շրջադարձեր հարաբերություններում, որոնք կօգնեն ամրապնդել կապերը։

Ցուլ

Դուք կարող եք ձեր մեջ բացահայտել «տողատակերը» կարդալու, ակնհայտից այն կողմ տեսնելու ունակություն: Մոլորակների էներգիաները կօգնեն ռացիոնալ մտածողությունը կապել ստեղծագործական պատկերացումների հետ: Շաբաթը հատկապես բարենպաստ է խորը զրույցների, ստեղծագործական տեքստեր գրելու, հոգևոր թեմաներ քննարկելու, բարդ հարցեր վերլուծելու համար։ Ձեր առջև կբացվեն նոր հորիզոնների դռներ: Հարմար ժամանակ է ստեղծագործական մոտեցում պահանջող նախագծերի վրա աշխատելու համար։

Երկվորյակ

Խաղաղությունն ու ոգեշնչումը շաբաթվա կարգախոսն են: Այս օրերի մոլորակային ազդեցությունները նպաստում են ներքին խաղաղությանը, մեդիտացիային և հոգևոր աշխատանքին: Կակտիվանա ստեղծագործական և ինտուիտիվ մտածողությունը: Կուժեղանա կենտրոնացումը և իրերի էության մեջ ներթափանցելու ունակությունը: Ձեր մոտ անսպասելիորեն կարող է հայտնվել գաղտնի տեղեկատվություն, կամ կարող եք դառնալ մի բանի վկան, որը պետք է թաքցվի: Արդյունքում ստիպված կլինեք զբաղվել բարդ հարցերով և ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել։

Խեցգետին

Լսեք ձեր ինտուիցիային, հատկապես որոշումներ կայացնելիս։ Մի կասկածեք ինքներդ ձեզ և ձեր սեփական կարևորությանը՝ կյանքի սոցիալական առումով: Ձեր մտքերն այժմ արդյունավետ գործիք են ինչպես ձեր իրականությունը, այնպես էլ շրջապատող մարդկանց տարածքը փոխակերպելու համար: Այս շաբաթը կարող է լինել ոգեշնչման, թարմացման և նոր հեռանկարների բացահայտման մեկնարկ՝ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական ոլորտներում: Օգտագործեք այդ էներգիան քաոսից դուրս գալու համար, ինչը թույլ կտա շարժվել դեպի ներդաշնակություն և նոր հորիզոններ:

Առյուծ

Սպասվում են լուրջ քննարկումներ հարաբերություններում, ինտենսիվ շփումներ։ Այս ընթացքում կարևոր խոսակցությունները կարող են փոխել ձեր պլանները։ Հնարավորություն կլինի ավելի խորը հասկանալ ձեր զուգընկերոջը կամ բացահայտել թաքնված խնդիրները։ Սովորականից դուրս գալու ցանկություն կզգաք հատկապես մասնագիտական ոլորտում։ Մի մերժեք նոր գաղափարները կամ անսովոր առաջարկները: Շաբաթը փոփոխություններ կբերի ձեր հայացքների մեջ։ Ոգեշնչումը կարող է գալ զրույցների կամ նոր թեմաներ սովորելու միջոցով:

Կույս

Ձեր մասնագիտական զարգացումը նոր մակարդակի կհասնի։ Կոգեշնչվեք համարձակ գաղափարներ իրականացնելու համար։ Ձեզ կարող է հետաքրքրել ֆինանսների, ներդրումների կամ համատեղ ռեսուրսների թեման։ Շաբաթը հարմար է աշխատանքի կամ առողջության հետ կապված սովորությունները փոխակերպելու համար։ Կարևոր է ուշադրություն դարձնել մանրամասներին։ Հնարավոր են զրույցներ ծագեն, որոնք կփոխեն ձեր պատկերացումները ընտանեկան խնդիրների վերաբերյալ: Ձեր ինտելեկտը և հաղորդակցման հմտությունները կսրվեն։ Հնարավոր են կարևոր բանակցություններ կամ նորություններ, որոնք նոր հնարավորություններ կբացեն:

Կշեռք

Շաբաթվա հանգամանքները կօգնեն գաղտնիքների կամ մանիպուլյացիաների բացահայտմանը։ Ձեր խորաթափանցությունը կուժեղանա՝ թույլ տալով բացահայտել ուրիշների թաքնված դրդապատճառները: Շաբաթը բարենպաստ է ֆինանսները վերլուծելու, բյուջեն պլանավորելու համար։ Հնարավոր է եկամտի նոր աղբյուրներ հայտնաբերեք։ Ձեր անհատականությունը կփայլի: Հնարավոր են խորքային զրույցներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ձեր նպատակների և ապագայի պլանների մասին: Սա հիանալի ժամանակ է ներքին և արտաքին փոփոխությունների համար, որոնք ապագայում զգալի արդյունքների կհանգեցնեն:

Կարիճ

Շաբաթվա էներգետիկ ֆոնը խրախուսում է մտածողության և ընկալման փոխակերպումը։ Այն նպաստավոր է ինքնավերլուծության և ձեր անձի թաքնված կողմերի վրա աշխատելու համար: Հատկապես ուժեղ կլինի ձեր ինտուիցիան, իսկ սեփական ինքնաճանաչման հետ կապված աղավաղումները կվերանան։ Զգույշ եղեք հաղորդակցության մեջ. բառերը կարող են ավելի շատ ազդեցություն ունենալ, քան դուք պատկերացնում եք: Դարձեք լուրջ խոսակցությունների նախաձեռնող՝ շաբաթվա հանգամանքները կօգնեն ձեզ հասկանալ թաքնված դրդապատճառները և բացահայտել ճշմարտությունը։

Աղեղնավոր

Հնարավոր են անսպասելի պատկերացումներ ձեր ընկերների կամ ապագայի պլանների վերաբերյալ: Ուշադրուփյունը կտեղափոխվի թիմային աշխատանքի, ուրիշներին աջակցելու և նորարարական մոտեցումներ գտնելու վրա: Շաբաթվա հանգամանքները նպաստավոր են նոր նախագծեր սկսելու համար, հատկապես՝ տեխնոլոգիաների, սոցիալական նախաձեռնությունների և ստեղծագործ լուծումների հետ կապված: Բարենպաստ ժամանակաշրջան է նոր ռազմավարությունների մշակման համար, որոնք ուղղված կլինեն դեպի ապագան և հաշվի կառնեն ուրիշների կարիքները:

Այծեղջյուր

Սա այն ժամանակն է, երբ հաջողությունը կախված կլինի մի քանի քայլ առաջ դիրքավորվելու և գործողությունները պլանավորելու կարողությունից: Լավ ժամանակ է ինքներդ ձեզ վրա աշխատելու, ներքին ռեսուրսներ գտնելու և արժեքները վերագնահատելու համար: Զգացմունքային կապերը կամրապնդվեն, մտերիմների հետ հարաբերություններում ի հայտ կգա հոգևոր մտերմություն։ Ջանքերն ուղղված կլինեն կայուն զարգացման և երկարաժամկետ ծրագրերի վրա։ Ֆինանսական կայունությունը կախված կլինի ընդհանուր ռեսուրսները խելամտորեն օգտագործելու և բաշխելու կարողությունից:

Ջրհոս

Միտքը, սիրտը և ինտուիցիան համատեղ կաշխատեն գիտակցված փոփոխությունների հասնելու համար: Օգտագործեք այս ժամանակը խելամտորեն՝ ձեր կյանքն ավելի պայծառ, ներդաշնակ և խորը դարձնելու համար: Սա այն ժամանակն է, երբ նորացման և ռազմավարական պլանավորման էներգիան կօգնի հիմք դնել երկարաժամկետ նպատակների համար: Հունվարի 29-ին Նորալուսնի էներգիան կատարյալ է առաջիկա տարվա նպատակները սահմանելու համար: Սովորեք հարմարվել փոփոխություններին՝ պահպանելով ձեր արժեքներն ու սկզբունքները: Շաբաթը ձեզ կբերի խիզախության և վճռականության խթան, հատկապես անձնական կյանքում:

Ձկներ

Նորալուսինը Ջրհոսներին կօգնի ուրվագծել կարիերայի կամ կոլեկտիվ նախագծերի մասնակցության հետ կապված պլանները: Հնարավոր է՝ ցանկություն զգաք ընդլայնելու ձեր մտահորիզոնը։ Ժամանակաշրջանը հարմար է հարաբերություններում թարմություն մտցնելու կամ համագործակցության ու ֆինանսական ռազմավարությունների տեսանկյունները վերանայելու համար: Օգտագործեք ձեր մագնիսականությունն ու հոգեկան ուժը՝ ուրիշներին ոգեշնչելու համար: Շաբաթվա էներգիան կուժեղացնի դժվար իրավիճակներից ելք գտնելու ձեր կարողությունը: Սա հիանալի ժամանակ է ներդաշնակություն հաստատելու համար։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5729 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-05-2026 11:02
33-ամյա Մայլի Սայրուսը աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում: Դերասանուհուն և երգչուհուն  շնորհավորելու էին  եկել նրա գործընկերուհի և ընկերուհի Անյա Թեյլոր-Ջոյը, Դոնատելլա Վերսաչեն, նրա 27-ամյա փեսացուն Մաքս Մորանդոն, մայրը՝ Թիշ Սայրուսը, և քույրը՝ Բրենդին։ Հաննա Մոնտանայի աստղը մրցանակաբաշխությանը մասնակցել է Versace-ի 2015 թվականի արխիվային «մերկ» զգեստով և արձակած մազերով։
24-05-2026 11:00
Կաննի 79-րդ կինոփառատոնի նախավերջին օրը տեղի ունեցավ ֆրանսիական «Գիշերային պատմություններ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը՝ դերասանական կազմի հետ միասին ներկայացրեց Մոնիկա Բելուչին, իսկ կարմիր գորգի վրա կեցվածք ընդունեցին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Քսենիա Սոբչակը, Սնեժանա Օնոպկոն, Այշվարիա Ռայը, Տարա Ռեյդը, Ալլա Բրուլետովան և Էդ Վեստվիքի կինը՝ Էմի Ջեքսոնը։
24-05-2026 10:07
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին գաղտնի ամուսնացել է իր հարսնացուի՝ 39-ամյա մոդել Բետինա Անդերսոնի հետ։ Զույգը որոշել է չսպասել Բահամյան կղզիներում նախատեսված հարսանիքին, որը պետք է տեղի ունենար այս շաբաթավերջին, և օրերս գրանցել է իրենց ամուսնությունը, հաղորդում է TMZ-ը։ Նախագահի որդին նախկինում հնգամյա սիրավեպ է ունեցել Fox News-ի նախկին հաղորդավարուհի Քիմբերլի Գիլֆոյլի հետ, ինչպես նաև ամուսնացած է եղել Վանեսա Հեյդենի հետ (նրանք ունեցել են հինգ երեխա)։
24-05-2026 09:17
Կաննի 79-րդ  կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ  «Lights on Women's Worth» մրցանակաբաշխությունը, որը L'Oréal Paris-ի կողմից  ավանդաբար շնորհվում է երիտասարդ կին ռեժիսորներին: Միջոցառմանը ներկա էին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Այշվարիա Ռայը, Էդ Վեստվիկը և նրա կինը՝ Էմի Ջեքսոնը, և Սոֆիա Քարսոնը:
21-05-2026 11:32
Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.05.2026
Դիտվել է 353 անգամ
19.05.2026
Դիտվել է 345 անգամ
21.05.2026
Դիտվել է 289 անգամ
22.05.2026
Դիտվել է 264 անգամ
24.05.2026
Դիտվել է 152 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster