Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես կարելի է արձագանքել տղամարդու անպատեհ սիրախաղին․ խորհուրդ են տալիս հոգեբանները

10.01.2025

Շատ կանանց հաճելի է տղամարդկանց կողմից ուշադրության նշաններ ստանալը, հատկապես, եթե նրանք ամուրի են և պատրաստ են հարաբերությունների: Բայց ինչ անել, եթե սիրախաղը անպատեհ է թվում և գալիս է անցանկալի անձից, օրինակ՝ ձեր քրոջ կամ ընկերուհու ամուսնու, ամուսնացած գործընկերոջ կամ հարևանի կողմից: Փորձագետներն իրենց մոտեցումն ունեն այս իրավիճակին:

Ձեր սահմանները պահպանելու և բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար կարևոր է իմանալ, թե ինչպես ճիշտ արձագանքել այն տղամարդու ակտիվ գործողություններին, ում հետ հնարավոր են միայն ընկերական կամ աշխատանքային հարաբերություններ:

Ինչու են տղամարդիկ սկսում սիրախաղ անել և ինչու է դա վտանգավոր

Կնոջ նկատմամբ ակտիվ դրսևորման պատճառները կարող են տարբեր լինել՝ մի տղամարդ պարզապես ձանձրանում է, երկրորդը հուզական լիցքաթափում է փնտրում, իսկ երրորդը փորձում է ինքնահաստատվել։ Երբեմն տղամարդիկ ֆլիրտը դիտարկում են նաև որպես ուշադրության արժանանալու կամ ժամանակավոր իշխանություն ձեռք բերելու միջոց։

Այնուամենայնիվ, երկխոսությունը, որը դուրս է ընկերության կամ գործնական շրջանակից, կարող է վնասակար լինել երկու կողմերի համար էլ. կինը կարող է զգալ ուժեղ սթրես և անհարմարություն, իսկ տղամարդը վտանգում է վնասել իր հեղինակությունն ու օրինական հարաբերությունները:

Ստորև բերված են մի քանի խորհուրդներ, թե ինչպես արգելակել սիրախաղ սկսած տղամարդուն:

600x400

1) Գիտակցեք ձեր զգացմունքները և որոշեք սահմանները

Նախևառաջ կարևոր է հասկանալ տղամարդու հետ սիրախաղի առնչությամբ ձեր սեփական զգացմունքները և հստակ սահմանել, թե ինչն է ձեզ համար ընդունելի, իսկ ինչը՝ ոչ: Հիշեք. եթե դուք զգում եք անհանգստություն, վախ, գրգռվածություն, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ, և, ամենայն հավանականությամբ, ձեր սահմանները լրջորեն խախտվել են:

Անցկացրեք ինքնավերլուծություն՝ ինքներդ ձեզ տալով հետևյալ հարցերը.

• Կոնկրետ ի՞նչն է առաջացնում տհաճ հույզեր։

• Տղամարդու ո՞ր գործողություններն են ձեզ անհանգստացնում:

• Ինչպե՞ս կուզենայիք, որ ձեր հետ վարվեին:

Երբ սկսեք հասկանալ ինքներդ ձեզ, ավելի հեշտ կլինի տեսնել այլ մարդկանց հետ շփման ձեր սահմանները և թույլ չտալ, որ դրանք խախտվեն ոչ բանավոր, ոչ ֆիզիկապես:

2․ Որոշել հաղորդակցության ձևաչափը

Եթե անպատեհ սիրախաղի հետ կապված իրավիճակը վերաբերում է, օրինակ, ընկերուհու ամուսնուն կամ ամուսնացած գործընկերոջը, անմիջապես հասկացրեք, որ չեք ընդունում նրա ուշադրության նշանները: Ընտրեք չեզոք տոն՝ առանց ավելորդ էմոցիաների ու թյուրիմացությունների։

Տղամարդուն կարող եք ասել հետևյալ արտահայտությունները.

• Ես գնահատում եմ մեր ընկերական/մասնագիտական շփումը և կնախընտրեի, որ այդպես էլ մնար:

• Ինձ թվում է, որ ձեր կատակները (հաճոյախոսությունները, գործողությունները) կարող են սխալ մեկնաբանվել:

• Ես անհարմար եմ զգում, երբ դու քեզ այսպես ես պահում։ Խնդրում եմ դադարեցնես։

 3․ Մնացեք վստահ և պահպանեք հեռավորությունը

Ինքնավստահությունը ձեր լավագույն դաշնակիցն է, երբ խոսքը վերաբերում է անձնական սահմանները պաշտպանելուն: Պահպանեք ուղիղ կեցվածք, ուղիղ հայացք և հանգիստ ձայն, երբ արտահայտում եք ձեր դիրքորոշումը: Խուսափեք նյարդայնությունից, արդարանալու կամ ներողություն խնդրելու փորձերից։ Հակառակ դեպքում, կարող եք տպավորություն ստեղծել, որ ձեզ հեշտությամբ կարելի է համոզել շարունակել սիրախաղը:

Եթե տղամարդը չի դադարում ոչ միանշանակ մեկնաբանություններ ու հաճոյախոսություններ անել, ապա ավելի լավ է նվազագույնի հասցնել նրա հետ շփումը: Շփվեք միայն գործնական հարցերի շուրջ, խուսափեք անձնական խոսակցություններից և մենակ մնալուց։

4․ Օգնության համար ներգրավեք երրորդ անձանց

Երբեմն, չնայած անցանկալի սիրախաղը դադարեցնելու փորձերին, տղամարդը շարունակում է խախտել սահմանները: Նման իրավիճակներում երրորդ անձանց ներգրավումը կարող է անհրաժեշտ միջոց դառնալ։

Օրինակ, եթե դա գործընկեր է, կարող եք կապ հաստատել ղեկավարության կամ կադրերի բաժնի հետ: Ընկերուհու կամ քրոջ ամուսնու դեպքում արժե զգուշությամբ խնդիրը քննարկել հենց ընկերուհու կամ քրոջ հետ, բայց դա արեք առավելագույն նրբանկատությամբ՝ կոնֆլիկտներից խուսափելու համար։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7114 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 հոգեբանական ծուղակ, որոնց մեջ ընկնում են կանայք, երբ բացառում են ծառայողական սիրավեպերը

27.10.2026
Ինքներդ ձեզ արգելել սիրահարվել գործընկերներին՝ ավելորդ բամբասանքներից և խնդիրներից խուսափելու ամենահեշտ ձևն է։ Բայց արդյո՞ք այս որոշումը միշտ հիմնված է առողջ բանականության վրա։

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1457 անգամ
15.11.2026
Դիտվել է 527 անգամ
17.11.2026
Դիտվել է 326 անգամ
18.11.2026
Դիտվել է 317 անգամ
20.11.2026
Դիտվել է 124 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster