Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի բոլոր 12 նշանների բնավորության լավագույն և վատագույն գծերը

11.12.2024

Ինչու՞ է մարդկանց գրավում Աստղագուշակը: Նախ, հետաքրքիր է պարզել, թե արդյոք կենդանակերպի նշանների և նրանց իրական ներկայացուցիչների բնութագրերը համընկնո՞ւմ են: Երկրորդ՝ ստուգում են կենդանակերպի նշանների համատեղելիությունը սիրելիի հետ հարաբերություններում։ Եվ վերջապես պարզում, թե ինչ է իրենց սպասվում ապագայում:

Ներկայացնում ենք, թե գլխավորապես ինչ լավ և վատ կողմեր են հատուկ կենդանակերպի բոլոր 12 նշաններին։

ԽՈՅ

Արժանիքը

Խոյերի գլխավոր առավելություններից մեկը նրանց անսպառ լավատեսությունն է։ Իհարկե, կրակի նշանի այս ներկայացուցիչներն ունենում են օրեր, երբ նրանց ոչինչ չի ուրախացնում, սակայն Խոյերը մեծ մասամբ լի են ուժով և էներգիայով լի, աշխարհը տեսնում են վարդագույն ակնոցներով և ուրիշներին ոգեշնչում են հավատալ, որ լավագույնը դեռ առջևում է։

Թերությունը

Խոյերի բնավորության ամենաբացասական գիծը միանշանակ կարելի է անվանել բռնկվող բնավորությունը։ Դա բնորոշ է կրակի բոլոր նշաններին, բայց հենց Խոյերի մոտ է այն հանգեցնում ամենաաղետալի հետևանքների։ Վատ տրամադրության դեպքում այս մարդիկ կարող են բռնկվել նույնիսկ իրենց վրա պատահաբար նետված արտահայտության պատճառով և չեղած տեղից սկանդալ սարքել։

ՑՈՒԼ

Արժանիքը

Կենդանակերպի բոլոր ներկայացուցիչների մեջ Ցուլից ավելի հավատարիմ ու նվիրված զուգընկեր ու ընկեր չեք գտնի։ Հողի տարերքի այս ներկայացուցիչները միշտ օգնության կգան և կկանգնեն ձեր թիկունքին, նույնիսկ, եթե ամբողջ աշխարհը շրջվի ձեր դեմ:

Թերությունը

Քանի որ Ցուլերի արյան մեջ հավատարմություն կա, նրանք պահանջում են, որ շրջապատողները ևս իրենց բարձր իդեալներին համապատասխանեն: Սա հանգեցնում է սեփականատիրության և խանդի զգացմունքների զարգացմանը ոչ միայն զուգընկերների, այլև ընկերների և ծանոթների նկատմամբ: Այսպիսով, եթե դուք հանկարծ պատրաստվում եք հանդիպել նոր ընկերոջ, մտածեք, թե արդյոք այդ մասին պե՞տք է ասեք Ցուլին, նա կարող է խանդել ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿ

Արժանիքը

Էներգիան և անսպառ ոգևորությունն այն են, ինչի համար ուրիշներն այդքան սիրում են Երկվորյակներին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ պատրաստ են ներգրավվել նոր արկածների մեջ՝ լինի դա չնախատեսված խնջույք, ընկերների հետ հանդիպում, թե ճամփորդություն դեպի Ամազոնի ջունգլիներ։

Թերությունը

Երկվորյակները հիմնական բամբասողներն են աշխատանքային թիմում և ընկերների շրջապատում։ Երբեմն նրանք դեմ չեն քննարկել ձեր գաղտնիքները ձեր մեջքի հետևում, այնպես որ դուք պետք է ուշադիր հետևեք, թե ինչ եք ասում նրանց․ պետք չէ Երկվորյակներին վստահեք ձեր բոլոր գաղտնիքները, նույնիսկ, եթե դուք շատ լավ ընկերներ եք:

ԽԵՑԳԵՏԻՆ

Արժանիքը

Խեցգետինների հոգատար էությունը սահմաններ չունի։ Նրանք ձգտում են հարմարավետություն և բարեկեցություն ապահովել իրենց սիրելիների համար՝ հոգ տանելով, որ շրջապատողները հնարավորինս լավ տեղավորված լինեն։ Եթե հանկարծ հիվանդանաք, ապա վստահ եղեք՝ ձեր ընկեր Խեցգետինն անմիջապես կգա ձեզ մոտ դեղորայքով, հավի արգանակ կպատրաստի և չի հեռանա ձեր անկողնուց, մինչև չհամոզի, որ դուք ձեզ ավելի լավ եք զգում։

Թերությունը

Իրենց հուզականության պատճառով Խեցգետինները հաճախ են հայտնվում տհաճ իրավիճակների մեջ։ Այս մարդկիկ դժվար են զսպում իրենց զգացմունքները, ուստի հեշտությամբ կարող են լաց լինել վիրավորական խոսքերի կամ, օրինակ, վերադասի նկատողությունների պատճառով:

ԱՌՅՈՒԾ

Արժանիքը

Առյուծներն ամենահմայիչ և խարիզմատիկ մարդիկ են, ինչը զարմանալի չէ, քանի որ նրանք իրենց բնույթով բնական առաջնորդներ են։ Կրակի նշանի այս ներկայացուցիչներն անխուսափելիորեն հայտնվում են ուշադրության կենտրոնում՝ գրավելով հիացական հայացքները և դառնալով երեկույթի արքան։

Թերությունը

Կրակի տարերքի ներկայացուցիչների իմպուլսիվությունը կարող է վնասել Առյուծի հեղինակությանը։ Յուրաքանչյուր ոք, ով կվիրավորի նրա հպարտությունը, լինի դա անցորդ, գործընկեր, ընկեր կամ նույնիսկ ղեկավար, անմիջապես իր հասցեին կլսի ոչ ամենահաճելի բաներ:

ԿՈՒՅՍ

Արժանիքը

Իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ Կույսերը կարողանում են հաջողության հասնել նույնիսկ այնպիսի ձեռնարկությունում, որը կարծես ի սկզբանե դատապարտված էր ձախողման։ Այս մարդիկ աներևակայելի տաղանդավոր են, հաճախ ոչ թե բնածին կարողությունների, այլ քրտնաջան աշխատելու և անհրաժեշտ հմտությունները զարգացնելու պատրաստակամության պատճառով:

Թերությունը

Կույսերը պերֆեկցիոնիստներ են, ուստի նրանց ինքնաքննադատությունը սահմաններ չունի։ Նրանց հազվադեպ է գոհացնում արդյունքն ու ձեռքբերումները, քանի որ միշտ ձգտում են հասնել 100 տոկոսանոց արդյունքի։ Իրականացնելով մեկ նպատակ՝ Կույսերն անմիջապես գտնում են նոր, նույնիսկ ավելի բարդը, ինչը հաճախ հանգեցնում է հուզական սպառման։

ԿՇԵՌՔ

Արժանիքը

 Կշեռքներն ունեն արդարության աներևակայելի զարգացած զգացում, ինչը նրանց դարձնում է լավագույն բանակցողներ և դատավորներ: Իսկ փոխզիջումներ գտնելու ունակության շնորհիվ կարող եք վստահ լինել, որ Կշեռքները կհագեն խնդրի լավագույն լուծմանը, որը կբավարարի վեճի կամ քննարկման բոլոր մասնակիցներին:

Թերությունը

Իրենց բոլոր դրական հատկանիշներով հանդերձ՝ Կշեռքները չափազանց անվճռական են։ Նրանք դեռ երկար կշռադատելու են իրենց տարբերակները, ծանր ու թեթև կանեն բազմաթիվ հնարավորություններ և վերջում չեն կարողանա հստակ որոշել, թե կոնկրետ ինչ են ուզում։ Բայց եթե նույնիսկ որոշումը կայացվի, օդային տարրի այս ներկայացուցիչները դեռ երկար կմտմտան. «Իսկ եթե ես այլ տարբերակ ընտրեի՞»:

ԿԱՐԻՃ

Արժանիքը

Կարիճները շատ կրքոտ մարդիկ են, և դա վերաբերում է ոչ միայն անձնական հարաբերություններին, այլև կյանքի այլ ոլորտներին՝ աշխատանքին, հոբբիներին, կրթությանը: Եթե Կարիճներն ինչ-որ բանով տարվեն, ապա նրանք ամբողջ հոգին կդնեն դրա մեջ՝ հաջողության հասնելու համար զոհաբերելով ազատ ժամանակն ու ծրագրերը։

Թերությունը

Կարիճներին շատ դժվար է ուրիշների հետ ընդհանուր լեզու գտնելը։ Այս նշանի ներկայացուցիչները կարող են քմահաճ լինել ընկերներ և զուգընկերներ ընտրելիս. նրանք ցանկանում են, որ շրջապատող մարդիկ լինեն կատարյալ, ուստի հաճախ հիասթափվում են նրանցից, ովքեր չեն արդարացնում իրենց սպասելիքները։

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Արժանիքը

Անկախությունն ու ազատության հանդեպ սերը Աղեղնավորի բնավորության այն գծերն են, որոնք միանշանակ հարգանքի են արժանի: Կրակի նշանի այս ներկայացուցիչները վաղ տարիքից ձգտում են ապահովել իրենց կարիքները և չապրել ծնողների հաշվին։ Բացի այդ, նրանք թույլ չեն տալիս, որ նախապաշարմունքները և սոցիալական կարծրատիպերը սահմանափակեն իրենց գործաղությունները, ուստի հաճախ անցնում են թույլատրվածի սահմանները և, ի վերջո, հաղթում:

Թերությունը

Էմպատիան Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ամենաուժեղ կողմը չէ։ Աղեղնավորները պարզապես չգիտեն, թե ինչպես կարդալ ուրիշների զգացմունքները նրանց դեմքի արտահայտություններով և շարժումներով, ուստի հազվադեպ են համակրանք ապրում, իսկ մխիթարության և աջակցության համար նրանց դիմելն ուղղակի անիմաստ է:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Արժանիքը

Իրենց փառասիրության շնորհիվ Այծեղջյուրները կարող են հաջողությունների հասնել բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև գերաստղային կարիերա: Նրանք ուղղակի նպատակ են դնում, հստակ ձևակերպում առաջադրանքները և շարժվում ճիշտ ուղղությամբ՝ չնայած խոչընդոտներին ու հանգամանքներին։

Թերությունը

Իրենց փառասիրության պատճառով Այծեղջյուրները հաճախ մոռանում են շրջապատի մասին՝ հանուն մեծ նպատակի նրանք պատրաստ են զոհաբերել գործընկերներին, ընկերներին և, նույնիսկ, ընտանիքի անդամներին։ Հողի տարերքի այս ներկայացուցիչների սառը հաշվարկը կարող է վախեցնել նույնիսկ ամենամոտ մարդկանց։

ՋՐՀՈՍ

Արժանիքը

Լավություն անելու ցանկությունը, անկասկած, Ջրհոսներին բնորոշ լավագույն հատկանիշն է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են զբաղվում բարեգործական գործունեությամբ, պատրաստ են օգնել նույնիսկ անծանոթ մարդկանց և համոզված են, որ «Աշխարհին՝ խաղաղություն»–ը պարզապես գեղեցիկ խոսքեր չեն, այլ իդեալ, որին մենք պետք է ձգտենք:

Թերությունը

Հավաքվածության բացակայությունը և մեկ առաջադրանքի վրա կենտրոնանալու անկարողությունը հենց այն գծերն են, որոնք հաճախ անհարմար դրության մեջ են դնում Ջրհոսներին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է աշխատանքային պարտակոնությունների կատարմանը: Դրանից տուժում են նաև օդային տարրի այս ներկայացուցիչների ընկերներն ու հարազատները. Ջրհոսները կարող են մոռանալ իրենց ամուսնության տարեդարձի, ընկերների հետ հանդիպման և նույնիսկ գործուղման մասին:

ՁԿՆԵՐ

Արժանիքը

Ձկներն իրենց բնույթով երազողներ են, ինչը նշանակում է, որ նրանք ավելի լավ երևակայություն ունեն, քան մյուսները: Հենց Ձկներն են երբեմն հանդես գալիս խնդիրների լուծման ամենաանսպասելի գաղափարներով։ Ջրի տարերքի այս ներկայացուցիչները դառնում են ամենահիասքանչ հեքիաթասացները, գրողները ու դիզայներները, և նրանց ստեղծագործականությունը սահմաններ չունի:

Թերությունը

Ձկներն ամեն ինչ չափից դուրս սրտին մոտ են ընդունում: Բնավորության այս գիծը ոմանց կարող է գեղեցիկ թվալ, բայց ոչ նրանց, ովքեր մոտիկից են ծանոթ Ձկներին: Նրանք անձնավորված են ընդունում ցանկացած պատահական բառ, հայացք կամ  շարժում և կարող են խիստ վիրավորվել, նույնիսկ, եթե դուք դա նկատի չունեիք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5089 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Ինչպես ճանաչել խելացի մարդուն. 6 նշան

09.12.2025
Այս նուրբ բացահայտիչների օգնությամբ դուք կարող եք «ճանաչել» մտավոր բարձր կարողություններով մարդուն՝ առանց նրա դիպլոմին նայելու։

Վտանգավոր կապեր. կենդանակերպի նշաններ, որոնք հակված են սիրահարվել իրենց զուգընկերոջ ընկերներին

19.11.2025
Հաճախ, մեկ ուրիշի սիրահարվելը սկսվում է, երբ ուշադրության, նորույթի կամ մտերմության պակաս կա։ Իսկ այս նշանների մոտ դա բավականին հաճախ է պատահում։

Ինչպես սեր ներգրավել ձեր կյանք. փորձված եղանակներ

31.10.2025
Նույնիսկ լիակատար ցինիկները, մոլի կարիերիստները և պրագմատիկ անհատները, որոնք խուսափում են սենտիմենտալությունից, ձգտում են մտերմության: Ինչպե՞ս կարող եք սեր ներգրավել ձեր կյանք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-03-2026 09:53
Երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկար»-ի գլխավոր փորձը համարվող ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 32-րդ  մրցանակաբաշխությունը: Նախորեին կարմիր գորգով անցել են 63-ամյա Դեմի Մուրը, ով վերջերս ներկայացավ նոր կերպարով, Գվինեթ Փելթրոուն, Օռլանդո Բլումը (նոր հարաբերությունների մասին լուրերից հետո առաջին անգամ), Քիրստեն Դանսթը և նրա ամուսինը՝ Թիմոթի Շալամեն, Էմմա Սթոունը, Միշել Ուիլյամսը, Քեյթ Հադսոնը, «Ընկերներ» սերիալի աստղ Լիզա Կուդրոուն և ուրիշներ:
03-03-2026 09:42
Երեխաները, հղի կանայք, թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկիկ և քրոնիկ ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցողները պետք է բացառեն բորբոսով պանիրն իրենց սննդակարգից: Բժիշկները զգուշացնում են, որ պանրի մեջ բորբոսը կարող է պարունակել տոքսիններ կամ առաջացնել վարակներ, եթե օրգանիզմի պաշտպանողականությունը խաթարված է։
03-03-2026 02:51
Ավանդույթի համաձայն՝ 52-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը և նրա 21-ամյա դուստր Լենին միասին նկարահանվել են Intimissimi-ի ներքնազգեստի գովազդային արշավում։ Նրանք ներկայացրել են գարնանային հավաքածուի վարդագույն հավաքածուները։
02-03-2026 10:11
Անցած հանգստյան օրերին Սիդնի Սուինին ցուցադրեց իր համարձակ կերպարը՝ սադրիչ լուսանկարներում կեցվածք ընդունելով ներքնազգեստի իր SYRN ապրանքանիշը գովազդելու համար: 28-ամյա դերասանուհին, որը հունվարի 28-ին գործարկեց նոր ընկերությունը, կիրակի օրը գայթակղիչ լուսանկարներ հրապարակեց SYRN-ի պաշտոնական Instagram-ի էջում: «Էյֆորիա» սերիալի աստղը պատրաստվում է թողարկել նոր հավաքածու՝ Do What Makes You Naked անվամբ:
02-03-2026 10:00
Իրինա Շեյքը, որը վերջերս Սան Ռեմոյի փառատոնի համահաղորդավարն էր, մասնակցել է Միլանի նորաձևության շաբաթին: 40-ամյա սուպերմոդելը քայլել է Bottega Veneta-ի ցուցադրության ժամանակ: Նա ցուցադրությանը հայտնվել է՝ կրելով մոխրագույն վերարկու մերկ մարմնի վրա, սև գլխարկուվ ու ոսկե շղթա՝ պարանոցին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.03.2026
Դիտվել է 935 անգամ
01.03.2026
Դիտվել է 767 անգամ
27.02.2026
Դիտվել է 514 անգամ
25.02.2026
Դիտվել է 367 անգամ
28.02.2026
Դիտվել է 321 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster