«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է դանիացի Վիկտորյա Կյաեր Թեիլվիգը
19.11.2024
Մեքսիկայում կայացել է «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի եզրափակիչը։ Հաղթող է ճանաչվել դանիացի Վիկտորյա Կյաեր Թեիլվիգը։ Մրցույթի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ հաղթող է դառնում Դանիայի ներկայացուցիչը։
«Սկսվում է նոր դարաշրջան, շնորհավորում ենք Դանիային՝ մեր 73-րդ «Միսս Տիեզերք»–ին, թող ձեր թագավորությունը ոգեշնչի ամբողջ աշխարհի կանանց և նրանց տա մեծ հնարավորություններ», - իր սոցցանցի էջում աղջկան շնորհավորել են մրցույթի կազմակերպիչները:
Վիկտորիան 21 տարեկան է, նա պարուհի է, ձեռնարկատեր և կենդանիների պաշտպան, ով ապագայում նախատեսում է իրավաբան դառնալ։
Եզրափակիչում տիտղոսի համար պայքարում էին նիգերիացի Չիդիմմա Ադետշինան, մեքսիկացի Մարիա Ֆերնանդա Բելտրանը, Թաիլանդից Սուչատա Չուանգսրին և վենեսուելացի Իլեանա Մարկեսը։
28-ամյա Իլեանան, ով երեխա ունի, սեփական ռեկորդ է սահմանել՝ նա դարձել է առաջին մայրը, ով մրցույթում հայտնվել է լավագույն հնգյակում:
Այս տարի նաև առաջին անգամ մրցույթին թույլատրվել է մասնակցել 28 տարեկանից բարձր կանանց։ Բեատրիս Նջոյան դարձավ 40-ամյա առաջին մասնակիցը, ով դուրս է եկել մեծ եզրափակիչ:
Ընդհանուր առմամբ գեղեցկության մրցույթին մասնակցել են 130 տիտղոսակիր աղջիկներ ամբողջ աշխարհից։ Մասնակիցներից մեկը՝ պանամացի 19-ամյա մոդել Իտալի Մորուն, հեռացվել է մրցույթից իր թույլ տված սխալի համար։ Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել 19-ամյա Ռեա Սինգան, ով համացանցում քննադատության է ենթարկվել իր անհարմար հագուստի համար։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 839 անգամ
Читать на русском
|