Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 11-17-ը 2024 թ․

11.11.2024

Աստղերն ասում են, որ շաբաթը դժվար է լինելու կրակի նշանների, հեշտ՝ ջրային նշանների համար։ Բայց մի շտապեք անհանգստանալ դժվարությունների համար. կանխատեսումները մեզ տրվում են նրա համար, որպեսզի կարողանանք պատրաստվել հնարավոր դժվարություններին և նվազագույն կորուստներով հաղթահարել դրանք: Ի դեպ, կանխատեսված հաջողությունը հանգիստ նստեու և ոչիչ չանելու պատճառ չէ։ Շարունակեք գործել, այլապես կարող եք բաց թողնել ձեր երջանկությունը:

Խոյ

Հենց սկզբում՝ գործ ունենք կրակե նշանի հետ, և անմիջապես դժվարություններ, այն էլ մասնագիտական ոլորտում։ Գործընկերների հետ կամ աշխատավայրում տհաճ հարցերի լուծումն այլևս հնարավոր չի լինի հետաձգել։ Հատկապես զգոն եղեք շաբաթվա սկզբին. ոմանք կարող են թշնամություն կամ անազնվություն ցուցաբերել ձեր նկատմամբ։ Մի բարձրաձայնեք ձեր որոշումները, քանի դեռ չգիտեք, թե ում կարող եք վստահել: Չորեքշաբթի օրը, որքան էլ դժվար լինի, պահպանեք դրական տրամադրվածություն և ժպտացեք՝ լավ իրադարձություններին գրավելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի։ Հանգստյան օրերին զբաղվեք հանգստով՝ հատուկ ուշադրություն դարձնելով մեջքի և հենաշարժական համակարգի վրա։ Այցելեք գեղեցկության սրահ, ժամանակ հատկացրեք մի բան անելու, որը կօգնի լավ տրամադրություն ստեղծել։

Ցուլ

Այս շրջանը լավագույնս հարմար է վճռական գործողությունների համար՝ և՛ բիզնեսում, և՛ հատկապես անձնական կյանքում: Ցուլին կհաջողվի՝ գումարած կամ մինուս ամեն ինչ։ Ճիշտ է, հանդիպումներով ու իրադարձություններով լի շաբաթը կարող է ձեր միջից քամել ձեր ողջ ուժն ու էմոցիաները, ուստի աշխատեք միացնել էներգախնայողության ռեժիմը և ժամանակ առ ժամանակ հանգստանալ: Երկուշաբթի օրը չափազանց պահանջկոտ մի եղեք և մի քննադատեք ձեր գործընկերներին կուլիսներում, այլապես չարագործները դա կօգտագործեն իրենց նպատակների համար: Երեքշաբթի օրը զգույշ եղեք ձեր նախաձեռնություններում, այլապես աշխատանքի ճնշող կույտ կթափվի ձեր վրա։ Չորեքշաբթի օրը մի վատնեք ձեր ժամանակը մանրուքների վրա, ավարտեք կարևոր բաները։ Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական ճանապարհորդությունների համար։ Ուրբաթ օրը որոշ ժամանակ տրամադրեք ձեր սիրելիներին օգնելու համար:

Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակներին պարզապես անհրաժեշտ է կյանքի կոչել մի քանի հին գաղափարներ։ Աստղերն ասում են, որ հիմա ամենալավ պահն է, մինչև տարեվերջ այդպես չի կարող շարունակվել։ Բայց պլանավորված ամեն ինչ իրականացնելու համար ձեզ հարկավոր կլինի համարձակություն, ինքնատիրապետում և մի քիչ արկածախնդրություն։ Երկուշաբթի օրը փորձեք լուծել ձեզ անհանգստացնող ամենահրատապ ֆինանսական հարցը։ Երեքշաբթի օրը պարզություն փնտրեք ձեր հարաբերություններում, հատկապես, եթե ձեր զուգընկերը ձեզ անորոշության մեջ է պահում մի քանի ամիս: Տեղը դրեք բոլոր կետերը, ստորակետները և այլ կետադրական նշանները: Շաբաթվա կեսին բարենպաստ է նոր բիզնես նախագիծ սկսելու համար։ Այն կարող է հաճելիորեն զարմացնել ձեզ իր արագ զարգացմամբ։ Հանգստյան օրերին լավ հանգստացեք, բայց եթե դեռ էներգիա ունեք, գնացեք ձեր երազանքներն իրականություն դարձնելու։

Խեցգետին

Ջրային տարերքի նշան, ում համար շաբաթը կանցնի հեշտ, անկաշկանդ, իսկ շատ Խեցգետինների համար՝ նույնիսկ ծույլ ռեժիմով։ Տրամադրությունը կլինի լիրիկական։ Թերևս կտարվեք կարոտին, կլսեք հին երգեր, կցանկանաք նորից կարդալ ձեր սիրելի գիրքը։ Այս ժամանակաշրջանը կատարյալ է նոր ծանոթությունների ու ժամադրությունների, գոյություն ունեցող հարաբերություններն ամրապնդելու ու զարգացնելու, ընդհանրապես սիրո ու սիրավեպի համար։ Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է ճամփորդությունների համար, սակայն մեքենա վարելիս զգույշ եղեք։ Շաբաթվա կեսը լավ է նոր սկիզբների համար, ներառյալ այն նախագիծը, որը երկար ժամանակ հետաձգում էիք: Ուրբաթ օրը ֆինանսական վիճակը կարող է անսպասելիորեն բարելավվել։ Հանգստյան օրերին փորձեք ավելի շատ շփվել ընկերների և ընտանիքի հետ և մի ամաչեք նրանցից օգնություն խնդրել, եթե դրա կարիքն ունեք:

Առյուծ

Առյուծը կենդանակերպի երկրորդ հրե նշանն է, ով այս շաբաթ դժվարությունների կհանդիպի։ Միայն մշտական ակտիվությունն ու առավելագույն ջանքերը կօգնեն ձեզ հաղթահարել խոչընդոտները։ Եվ երբ դա տեղի ունենա, աշխատեք ուրիշներին չպատմել ձեր հաջողությունների մասին, հակառակ դեպքում նրանք աչքով կտան: Ընդհանրապես, այս ընթացքում չպետք է կիսվեք տեղեկատվությամբ. ոմանք կփորձեն ձեր դեմ օգտագործել այն ամենը, ինչ ասում եք։ Երեքշաբթի օրը խնդիրներ կծագեն աշխատավայրում, սակայն դրանցից միայնակ գլուխ հանելով՝ կկարողանաք կարիերայի որոշակի աճի գրանցել։ Շաբաթվա վերջում հարաբերությունները կարող են պայթել, մարեք ավելորդ զգացականությունը և խանդի տեսարաններ մի ստեղծեք։ Ձեր զուգընկերոջ հետ տանը մենակ մի նստեք, փորձեք դուրս գալ մարդաշատ վայրեր կամ ընկերների համար հյուրասիրություն կազմակերպեք, այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել կոնֆլիկտներից:

Կույս

Կույսի նշանի ներկայացուցիչները կարող են պլանավորել ապագան կամ ինչ-որ շքեղ բան ստեղծել հենց այստեղ և հիմա։ Բայց աստղերը զգուշացնում են, որ դժվար թե դուք միայնակ հաջողության հասնեք, սա հենց այն դեպքն է, երբ կարևոր է համախոհների թիմ հավաքել։ Այդուհանդերձ, ինքներդ պետք է առաջադրանքներ սահմանեք և վերահսկեք վերջնաժամկետները: Շաբաթվա սկզբին աշխատավայրում ինչ-որ մեկը կարող է ձեր դեմ քայլեր ձեռնարկել կամ լուրեր տարածել, որոնք կարող են խաթարել ձեր հեղինակությունը: Պարզեք, թե կոնկրետ ով է դա անում, բայց մի մտեք բաց կոնֆլիկտի մեջ՝ լուծեք ամեն ինչ դիվանագիտորեն և առանց հարձակման: Չորեքշաբթի կամ հինգշաբթի կարող է աշխատանքային ճամփորդություն ունենաք, որից հետո նոր օգտակար ծանոթություններ կհայտնվեն։ Շաբաթվա երկրորդ կեսին ժամանակ հատկացրեք նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար։ Սա նաև շահելու համար բարենպաստ ժամանակ է՝ մրցույթ, վեճ կամ արժեքավոր մրցանակ՝ ամեն ինչ հնարավոր է։

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները պետք է համբերատար լինեն և հագնեն ամենանխոցելի «զրահաբաճկոնը»: Արդեն շաբաթվա առաջին օրերին հնարավոր են հարձակումներ և կոշտ քննադատություն գործընկերների կամ հարազատների կողմից: Նրանք կցանկանան ձեզ ներքաշել բաց կոնֆլիկտի մեջ, փորձեք սադրանքի չտրվել՝ սկանդալներից մեկ հետեւանքները կարող են արձագանքվել ամիսներ շարունակ: Անտեսեք անհիմն պնդումները և կոպիտ խոսքերին պատասխանեք ժպիտով: Երկուշաբթի օրը խառնաշփոթ կլինի՝ աշխատավայրում շատ գործեր կծագեն, իսկ անձնական կյանքն ուշադրություն կպահանջի: Երեքշաբթի օրը փորձեք հանգստանալ և բավականաչափ քնել։ Շաբաթվա կեսին փորձեք ժամանակ գտնել լավ մարդու հետ շփվելու համար՝ դրական էներգիան ուղղակի հիմա անհրաժեշտ է։ Հինգշաբթի օրը պատրաստ եղեք պաշտպանելու ձեր տեսակետները, գաղափարներն ու շահերը։ Ոչ մեկից աջակցություն մի սպասեք, ձեր միակ դաշնակիցները ինտուիցիան և կյանքի փորձն են:

Կարիճ

Շաբաթն ընդհանուր առմամբ Կարիճների համար բարեհաջող է լինելու, չնայած աստղերը զգուշացնում են, որ հնարավոր են ֆինանսական որոշ դժվարություններ։ Դրանք կապված կլինեն հանկարծակի ծախսերի հետ, որոնց համար պետք է տրամադրվի ողջ «ռազմավարական ռեզերվը»։ Ուստի հատկապես ուշադիր և զգույշ եղեք ցանկացած գնումներ և ծախսեր կատարելիս, որոնք պլանի համաձայն չեն ընթանում։ Երեքշաբթի օրը կարող է հայտնվել նոր նշանակալի առաջադրանք, որը կխլի ձեր ամբողջ ժամանակը, բայց, եթե գործին նվիրվեք կրքով և եռանդով, ապա վերջնական արդյունքը ձեզ հաճելի կլինի, իսկ պարգևը հաճելիորեն կզարմացնի ձեզ: Չորեքշաբթի ընկերները կարող են խորհուրդներ խնդրել, աշխատեք խուսափել հստակ պատասխաններից, հակառակ դեպքում հետագայում բոլոր անհաջողությունների համար ձեզ կմեղադրեն։ Հինգշաբթի օրը խուսափեք իմպուլսիվությունից և գործելուց առաջ կրկնակի ստուգեք բոլոր ռիսկերը։ Հանգստյան օրերին զբաղվեք մաքրությամբ. սա ձեր տունը կարգի բերելու լավագույն ժամանակն է:

Աղեղնավոր

Եվս մեկ կրակե նշան Աղեղնավորն է, և այստեղ իրավիճակն այնքան էլ կատեգորիկ չէ, որքան իր տարերքային գործընկերների մոտ։ Այո, շաբաթն այնքան էլ լավը չի լինի, բայց եթե նոր բան եք սովորում կամ քննություններ եք հանձնում, ապա ձեզ մոտ ամեն ինչ հիանալի կստացվի։ Շաբաթը բարենպաստ է նաև աշխատանք փնտրելու, հարցազրույցների և թեստային առաջադրանքների համար։ Սակայն մնացած Աղեղնավորների համար բախտը դժվար թե ժպտա: Աստղերը զգուշացնում են, որ ավելի լավ է ժամադրությունները տեղափոխել մեկ այլ շաբաթ, այլապես ամեն ինչ կավարտվի կատարյալ հիասթափությամբ։ Շաբաթվա սկզբին հնարավոր են նաև կոնֆլիկտներ՝ կապված ձեր խոսքերին գործընկերների ու ընկերների անկանխատեսելի արձագանքի հետ։ Երեքշաբթի օրը ձեր պարտականությունների կատարումը մի վստահեք նույնիսկ ամենավստահելի մարդկանց, նրանք կարող են ձեզ հիասթափեցնել: Հինգշաբթի օրը ձեր անվերջ զբաղվածության պատճառով տանը կարող է կոնֆլիկտ լինել։ Համբերեք, այս դժվար շրջանը շուտով կավարտվի։

Այծեղջյուր

Այծեղջյուրի նշանի ներկայացուցիչներին ստեղծագործական շաբաթ է սպասվում։ Եթե ցանկանում էիք ինչ-որ բանում բեկում մտցնել, ապա հիմա ճիշտ ժամանակն է: Թերևս ավելի լավ է հիմա աշխատանքը չփոխել: Երեքշաբթի օրը հատկապես ակտիվ և նախաձեռնող եղեք՝ ձեր ձայնը և գաղափարները հաջողություն կբերեն ընկերությանը, իսկ դուք կպարգևատրվեք: Չորեքշաբթի օրը ուշադիր եղեք մուտքային տեղեկատվության նկատմամբ, հիմա այն պահն է, երբ շատ կարևոր է կարդալ ոչ միայն մանրատառերը, այլև տողերի միջև եղած հուշումները։ Հեռու կամ մոտ ուղևորությունները, հնարավորության դեպքում, հետաձգեք շաբաթվա երկրորդ կեսին։ Ճամփորդելիս կամ գործուղումների ժամանակ կկարողանաք վերագտնել ինքներդ ձեզ և գնահատել այն, ինչ կատարվում է նորովի։ Կիրակի օրը կարող է լարված իրավիճակ ստեղծվել, բայց այն ինքն իրեն կհանգուցալուծվի։

Ջրհոս

Աստղերն այս նշանի տղամարդկանց խորհուրդ են տալիս առաջնահերթություններ սահմանել ոչ թե տրամաբանությունից ելնելով, այլ ինտուիցիային հետևելով։ Սկզբում պարզ բաներ արեք, կարճաժամկետ ծրագրեր իրականացրեք: Հանգիստ թողեք երկարաժամկետ նախագծերը։ Երեքշաբթի օրը զգույշ եղեք ձեր էմոցիաների նկատմամբ՝ գրգռվածությունն ու զայրույթը կարող են սպառել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր շրջապատին: Չորեքշաբթի օրը աշխատավայրում զգոն եղեք՝ գործընկերների ոչ կոմպետենտությունը կարող է մեծ անախորժությունների հանգեցնել։ Հինգշաբթի կամ ուրբաթ օրը հարաբերություններում չլուծված կոնֆլիկտները կարող են սրվել՝ հենց նրանք, որոնք միշտ հետաձգվել են «հետագայի»: Եթե ձեր զուգընկերը ձեզ համար թանկ է, փոխզիջում փնտրեք, լսեք ցանկություններն ու բողոքները, բայց թույլ մի տվեք, որ ձեզ պարտադրեն ուրիշի կարծիքը:

Ձկներ

Ձկների նշանի ներկայացուցիչներն այս շաբաթ կկարողանան իրենց վրայից հանել ավելորդ պատասխանատվությունն ու պարտադրված խնդիրները։ Թեթև զգացեք: Հիմա բարենպաստ ժամանակ է նոր կյանք սկսելու համար։ Հենց այն պահն է, երբ դու կարող եք ինչ-որ բան փոխել: Եթե ցանկանում եք ընդլայնել ձեր գործունեության շրջանակը, արեք դա։ Երեքշաբթի օրը որոշ ժամանակ տրամադրեք՝ վերանայելու ձեր հին սովորությունները, ստուգեք, արդյոք դրանք բոլորն աշխատո՞ւմ են ձեզ համար: Ազատվեք ավելորդ ու անհարմար ամեն ինչից, բայց դա արեք առանց զայրույթի ու ագրեսիայի։ Պարզապես ձեր աշխարհն ավելի մաքուր և հարմարավետ դարձրեք: Հինգշաբթի կարող են փորձել ձեզ ներքաշել վեճի կամ կոնֆլիկտի մեջ․ փորձոք ամեն գնով խուսափեք դրանից: Շաբաթվա երկրորդ կեսին երկար մի մտածեք ձեզ մոտ եկող գաղափարների մասին. սկսեք գործել:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4271 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 2-8-ը 2025 թ․

02.06.2025
Ամառվա սկիզբը միշտ տոն է։ Հույսի և ուրախության ժամանակ։ Իսկ աստղերը կհուշեն, թե ինչ է ձեզ սպասվում ամռան երկրորդ օրը և հաջորդող բոլոր օրերին։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 26-ից հունիսի 1-ը 2025 թ․

26.05.2025
Նորալուսինը (մայիսի 27) շատերի համար հրաշալի և անսպասելի հեռանկարներ կբացի։ Բայց զգույշ եղեք և ամեն ինչ մի հետաձգեք ավելի ուշ ժամկետների, այս հեռանկարները կարող են նույնքան արագ անհետանալ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 19-25-ը 2025 թ․

19.05.2025
Այս շաբաթ ակտիվորեն իր ընթացքն է սկսում Պլուտոննը. ի՞նչ է սա նշանակում մեզ համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 12-18-ը 2025 թ․

12.05.2025
Շաբաթը սկսվում է լիալուսնով (մայիսի 12-ին), բայց այն բավականին հանգիստ կլինի։ Իսկ շատ նշանների համար՝ նույնիսկ հաջողակ։ Տեսնենք, թե ովքեր են հաջողակների ցուցակում։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 5-11-ը 2025 թ․

05.05.2025
Աստղերը ասում են, որ ամսվա սկիզբը բարենպաստ կլինի գրեթե բոլորի համար։ Ո՞վ կլուծի կարևոր ֆինանսական հարցերը, և ո՞վ կկարողանա աշխատավարձի բարձրացում խնդրել։ Այս մասին ձեզ կհուշի մայիսի 5-11-ի շաբաթվա աստղագուշակը։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 28-ից մայիսի 4-ը 2025 թ․

28.04.2025
Աստղերը խոստանում են մեծ էներգիա, ոմանց այն անհրաժեշտ կլինի խոչընդոտները հաղթահարելու համար, իսկ մյուսներին՝ սիրո համար։ Կարևորը, որ այն հորդառատ կլնի։ Առավելագույնս օգտվեք պահից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2025 10:25
Հայաստանը մայիսին պատվով ներկայացել է Indonesia Fashion Week 2025 հեղինակավոր միջազգային հարթակում՝ դառնալով միջոցառման պաշտոնական բացման մասնակիցն ու հատուկ հյուրը։ Շաբաթվա ընթացքում գործել է հատուկ հայկական տաղավար, որտեղ ներկայացված են եղել հայ վարպետների աշխատանքները՝ ձեռագործ պարագաներ, արհեստագործական արտադրանք, ազգային ոճով աքսեսուարներ և գեղարվեստական լուծումներով մոդելային նմուշներ։
02-06-2025 10:21
Այն, թե ինչպես է երեխայի քաշն ավելանում կյանքի առաջին ամսում, ապագայում դիտարկվում է որպես նրա IQ-ի ցուցանիշ: Այդ մասին հայտնել են ավստրալացի և կանադացի գիտնականները: Այն երեխաները, որոնք կյանքի առաջին 4 շաբաթներում հավաքել են իրենց նախնական քաշի 40%-ը, ունեցել են 1.5 միավորով ավելի բարձր IQ, քան այն երեխաները, որոնց մոտ գրանցվել է սեփական քաշի ընդամենը 15%-ի աճ:
02-06-2025 10:12
Hayat Project-ի երգչուհի Նարե Հովհաննիսյանը օրերս Գյումրիում կայացած խմբի համերգի ժամանակ ընկել է բեմից, բայց, բարեբախտաբար, երգչուհին լավ է: Նա այս մասին հայտնել է ինստագրամյան իր էջում՝ հրապարակելով տեսանյութ։ Երգչուհին ի պատասխան երկրպագուների անհանգստության, նշել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Միջադեպը տեղի է ունեցել համերգի կեսից, Նարեն, նույնիսկ, իր վայրէջքից հետո բարձրացել է բեմ ու շարունակել համերգը խմբի մյուս անդամների հետ։
02-06-2025 10:02
TikTok-ում հոգեկան առողջության պահպանման վերաբերյալ խորհուրդներ առաջարկող ամենահայտնի տեսանյութերի կեսից ավելին ապատեղեկատվություն է պարունակում, ցույց է տվել The Guardian պարբերականի հետաքննությունը։ Շատ տեսանյութերում տրվել են ընդհանուր խորհուրդներ՝ հիմնված նեղ անձնական փորձի և անեկդոտային տվյալների վրա, որոնք «կարող են համընդհանուր կիրառելի չլինել»:

02-06-2025 07:13
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 16-րդ ռակետ, ամերիկացի Ամանդա Անիսիմովայի հետ եւ առավելության հասավ 7:5, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 34 րոպե։ Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 7-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2025
Դիտվել է 738 անգամ
27.05.2025
Դիտվել է 689 անգամ
29.05.2025
Դիտվել է 606 անգամ
28.05.2025
Դիտվել է 568 անգամ
31.05.2025
Դիտվել է 407 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster