Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 21-27-ը 2024 թ․

23.10.2024

Ասենք միանգամից ՝ ոմանց համար դժվար կլինի, բայց, եթե չկորցնեք լավատեսությունը և չհանձնվեք, ապա ունեք բոլոր հնարավորությունները՝ հաղթահարելու կուտակված խնդիրները: Թե ո՞ր նշաններին հարկ կլինի նախօրոք փափուկ բարձեր դնել հնարավոր անկման վայրում՝ կարդացեք մեր հորոսկոպում:

Խոյ

Շաբաթվա առաջին կեսին Խոյերի ուշադրությունը կպահանջեն մարդիկ, որոնց համար դուք ինքներդ եք պատասխանատվություն ստանձնել։ Ժամանակ և ջանք ծախսեք հակամարտությունները հարթելու և առաջացած խնդիրները լուծելու համար: Պատրաստ եղեք ինքներդ կանխատեսել ուրիշների ցանկությունները: Վստահեք ձեր ինտուիցիային։ Երեքշաբթի հնարավոր են չպլանավորված ծախսեր։ Շաբաթվա կեսին ջանքեր գործադրեք ընկերների հետ կապ հաստատելու կամ նոր համախոհներ գտնելու համար։ Շատ օգտակար կլինեն այն հանդիպումները, որոնք ձեզ ոգեշնչում են դեպի նոր ձեռքբերումներ։ Շաբաթվա երկրորդ կեսին սպառնում են նյարդային լարումներ ու չմոտիվացված դժգոհություններ։ Փորձեք շեղվել հաճելի զբաղմունքներով։

Ցուլ

Շաբաթվա սկզբին Ցուլերը կզգան, որ շրջապատի մարդիկ միտումնավոր փորձում են խոչընդոտել իրենց։ Ընտրեք իրավիճակից դուրս գալու ամենաանցավ ուղիները և զգույշ եղեք։ Երեքշաբթի օրը բարենպաստ է ձեր զբաղեցրած տարածքը բարելավելու համար՝ ինչպես տանը, այնպես էլ գրասենյակում։ Չորեքշաբթի օրը ժամանակ անցկացրեք սիրելիների հետ. հավանական է, որ նրանցից ոմանք երկար են սպասել ձեզ հետ զբոսանքի կամ գաղտնի զրույցի: Ուրբաթ օրը ձեր հեղինակությունը վտանգի տակ կլինի. աստղերը զգուշացնում են, որ չարագործները կարող են մեջքի հետևում տհաճ լուրեր տարածել: Երբ ամեն ինչ հարթվի, փորձեք պարզել, թե ով է գործել ձեր դեմ։ Այս շաբաթ տարիքով Ցուլերի համար կարևոր է վերահսկել արյան ճնշումը և հնարավորինս քիր նյարդայնանալ:

Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակները պետք է հատկապես զգոն լինեն։ Ամեն ինչ չէ, որ ձեր օգտին կընթանա։ Երկուշաբթի օրը ձեր անմիջական շրջապատում կարող եք վտանգավոր մրցակից ունենալ, սակայն դա կարող է խթան դառնալ ձեր լավագույն որակները դրսևորելու և գերազանց արդյունքների հասնելու համար։ Հինգշաբթի օրը հարմար է նոր բան սկսելու համար, և սա լավ օր է ինչպես շահավետ բիզնես նախագիծ ստեղծելու, այնպես էլ առաջին ժամադրության համար, որը կարող է ամուր հարաբերությունների սկիզբ լինել: Բայց որպես գործընկեր վերցրեք միայն վստահելի մարդկանց: Շաբաթվա երկրորդ կեսին հոգ տարեք այն գործերի մասին, որոնք միտված կլինեն ապագային. դրանք հետագայում անպայման եկամուտ կբերեն։ Ուրբաթ օրը բարենպաստ է պայմանագրեր կնքելու, ամուսնանալու համար։

Խեցգետին

Աստղերը զգուշացնում են, որ ուրբաթ օրը Խեցգետինների համար կսկսվի ծայրահեղ անբարենպաստ շրջան, և այդ պատճառով ավելի լավ է ամբողջ գործունեությունը տեղափոխել շաբաթվա սկիզբ։ Երկուշաբթին լավ օր է մեծ գնումներ կատարելու կամ լրացուցիչ ջանքեր գործադրելու համար, որպեսզի սկսեք ավելի շատ վաստակել: Երեքշաբթի օրը զգոն եղեք, որպեսզի ձեր գաղափարը կամ նախագիծը գործընկերներից մեկը չգողանա։ Չորեքշաբթի օրը ժամանակ անցկացրեք ձեր սիրելիների կամ ընկերոջ հետ. դուք արտահայտվելու և հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու կարիք ունեք: Հինգշաբթի օրը զերծ մնացեք նախաձեռնություններից, այլապես կարող եք մեծ խնդիրների բախվել։ Հանգստյան օրերին ցանկացած շփում նվազագույնի հասցրեք: Սա այն ժամանակն է, երբ ավելի լավ է մենակ մնալ։ Փոփոխություններ կատարեք ձեր տանը կամ զգեստապահարանում: Սա հնարավորություն է ձեր կյանքից հեռացնելու այն, ինչը դադարել է ձեզ գոհացնել:

Առյուծ

Առյուծներին սպասվում է մի շաբաթ՝ լի ամենօրյա եռուզեռով և բազմաթիվ առօրյա գործունեությամբ: Չնայած դրան, հորիզոնում կլինեն նոր նախագծեր, որոնք սպասում են իրագործմանը, բայց այժմ միայն կկարողանաք մտածել դրանց մասին՝ դրանք դուք կկարողանաք սկսել իրականացնել Նոր տարուն: Երեքշաբթին կլինի ամենաանհանգիստ օրը, պատրաստվեք ձեր ղեկավարների, ընտանիքի և ընկերների կողմից լիակատար թյուրըմբռնման, ինչպես նաև նրան, որ ձեր բոլոր ծրագրերը մինչև կեսօր հօդս կցնդեն: Ամենաանպատեհ պահին չկոտրվելու համար շաբաթվա երկրորդ կեսին նախօրոք ծրագրեք արձակուրդ, և թող դրա սպասումը ձեզ ջերմացնի։ Շաբաթ օրը զգույշ եղեք սիրելիի հետ, խանդի տեսարաններ մի սարքեք ու անկեղծ խոսակցություններ մի սկսեք։ Հիմա հանգիստ երեկոների և երկար զբոսանքների ժամանակն է։

Կույս

Աստղերը Կույսի նշանի տակ ծնվածներին զգուշացնում են. Այժմ, առավել քան երբևէ, կարևոր է պարզաբանել այն ամենը, ինչը ձեզ համար անհասկանալի է։ Մի հապաղեք պարզաբանող հարցեր տալ և հասնել ցանկացած խնդրի բուն արմատներին: Հակառակ դեպքում լուրջ սխալներ կգործեք և ձեզ համար շատ խնդիրներ կստեղծեք։ Բացի այդ, մոտ ապագայում դուք ստիպված կլինեք կարգավորել ձեր պլանները և վերանայել ձեր անձնական հարաբերությունները։ Հետևաբար, ինքներդ ձեզ նույնպես հարցեր տվեք, մինչև պարզ դառնա, թե իրականում ինչ եք ուզում։ Չորեքշաբթի օրը ակնկալեք ոգեշնչում և գրի առեք ձեր մտքում ծագած յուրաքանչյուր միտք։ Դրանց թվում կարող է լինել մեկը, որը ձեզ կհանգեցնի կարիերայի սանդուղքի նոր քայլի: Մի վախեցեք նշաձողը բարձր դնելուց, դուք կարող եք դա անել: Ուրբաթ օրը մի հրաժարվեք ճանապարհորդություններից ու գործուղումներից։ Շաբաթ օրը հարմար է գնումների և երկար ծրագրված իրի ձեռքբերման համար։ Պարզապես ծախսեք ձեր գումարը խելամտորեն: Կիրակի օրը մի վստահեք բանավոր խոստումներին։

Կշեռք

Շաբաթվա սկզբին Կշեռքները շատ հոռետեսական տրամադրություն կունենան։ Դուք կարող եք զգալ, որ ամեն ինչ սխալ է ընթանում, բայց, իրականում, պարզապես սովոր եք շարունակել ընթացքը: Այժմ դուք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեք այն ամենին, ինչ իսկապես կարևոր է ձեզ համար՝ նախագծերին, մարդկանց, երազանքներին և ծրագրերին: Երբ ինչ-որ բան լավ չի ընթանում, փորձեք դադար տալ, վերլուծել, թե ինչ է կատարվում և տեղեկացված որոշումներ կայացնեք այն մասին, թե ինչը և ինչպես պետք է ուղղել: Չորեքշաբթին կարող է լինել ամենազբաղված օրը։ Սխալներ փաստաթղթերում, հասցեների շփոթմունք, կորցրած տոմսեր, ամսաթվերի խառնաշփոթ. քաոս կարող է առաջանալ ցանկացած պահի: Ցույցաբերեք իմաստնություն և կիրառեք ձեր ամբողջ փորձը: Շաբաթվա վերջում տարեց Կշեռքները չպետք է տրվեն զգացմունքներին, հատկապես երեխաների կամ թոռների հետ շփվելիս։

Կարիճ

Շաբաթվա սկիզբը Կարիճների համար կլինի արդյունքների ամփոփման, սխալներ փնտրելու և ապագայի պլաններ կազմելու շրջան։ Երեքշաբթի օրը հեռու մնացեք խանութներից, բանկերից և զերծ մնացեք բոլոր ֆինանսական գործարքներից։ Խարդախության և մեծ կորուստների մեծ ռիսկ կա: Ռիսկի մի դիմեք, նույնիսկ, եթե ամեն ինչում վստահ եք։ Հինգշաբթի օրը կարող է անսպասելի զրույց ծավալվել ձեզ համար տհաճ թեմայի շուրջ՝ աշխատեք ավելի շատ լսել, քան խոսել, այլապես կոնֆլիկտներից խուսափել չի լինի: Ուրբաթ օրը ուշադրություն դարձրեք առողջությանն ու գեղեցկությանը։ Հանգստյան օրերին աշխատեք ավելի քիչ շարժվել բանուկ փողոցներով և ճանապարհորդել մեքենայով ու մի փորձեք ձեզ անծանոթ ուտեստներ։ Վնասվածքների և թունավորումների հավանականությունն այս օրերին աներևակայելի մեծ է։

Աղեղնավոր

Շաբաթվա սկզբին Աղեղնավորները ռմբակոծվելու են տեղեկատվության լայն տեսականիով: Աշխատանքային նորություններ, հարազատների բողոքներ, ընկերների զանգեր՝ այս ամենը կզբաղեցնի ձեր ուշադրությունը և կխլի ժամանակը։ Անձնական սահմանները հնարավոր է վերականգնել միայն կոշտության և իմաստության համադրմամբ։ Հնարավորության դեպքում հինգշաբթի ազատվեք գործերից. այդ օրը պարզապես պետք է զբոսնել և ժամանակ տրամադրել ձեզ համար հաճելի գործողություններին: Շաբաթվա երկրորդ կեսին զգույշ եղեք ֆինանսների հարցում։ Մի ստորագրեք որևէ լուրջ թղթի տակ, նույնիսկ, եթե կարդացել եք մանրատառը և ձեզ թվում է, որ ամեն ինչ կարգին է, հետաձգեք այն մինչև հաջորդ շաբաթ: Ուրբաթ օրը կարող է անսպասելի ծանոթություն տեղի ունենալ, կամ կարող է հայտնվել անցյալից եկած մարդ։ Զգույշ եղեք, որ հեռավորությունը շատ արագ չի անտեսեք:

Այծեղջյուր

Այս շաբաթը հնարավորություն կտա Այծեղջյուրներին ցուցադրել իրենց փորձն ու գիտելիքները։ Օգտվեք բոլոր այն գործիքներից, կապերից և հնարավորություններից, որոնք դուք ունեք՝ բարձրացնելու ձեր մասնագիտական կարգավիճակն ու եկամուտը, ինչպես նաև ուսումնասիրեք հետագա աճի և առաջխաղացման ուղիները: Երեքշաբթի օրը բարենպաստ է հրապարակային ելույթների և ձեր տաղանդը կամ արտադրանքը ներկայացնելու համար։ Ուրբաթ օրը հումորը կօգնի խուսափել կոնֆլիկտներից։ Շաբաթ օրը ժամանակ հատկացրեք ֆիզիկական ակտիվությանը և ձեր առողջությանը։ Կիրակին նվիրեք ստեղծագործելուն։ Այս շաբաթ տարեց Այծեղջյուրները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն սրտանոթային համակարգում ահազանգող ազդակներին և ամբողջությամբ հրաժարվեն ալկոհոլից։

Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսները կարող են ենթարկվել մռայլ և անկումային տրամադրություններին: Շատ մի խորացեք ձեր մեջ և մի մտածեք վատ բաների մասին: Այժմ դուք պետք է շեղվեք՝ գրքեր կարդալ, քայլել, սպորտով զբաղվել, մերսման գնալ – արեք այն, ինչը կհանգստացնի ձեր նյարդերը, կկազմակերպի ձեր մտքերը և կբարձրացնի էներգիան։ Շաբաթվա կեսին ծանրաբեռնվածությունը կարող է մեծանալ ինչպես կենցաղային պարտականություններում, այնպես էլ աշխատավայրում։ Հինգշաբթի օրը ակտիվ ու պատասխանատու գործեր մի՛ ձեռնարկեք, քանի որ սխալների հավանականությունը մեծ է։ Ուրբաթ օրը կարող եք բախվել կոպտության, դա կրկնակի վիրավորական կլինի, եթե դա տեղի ունենա ի պատասխան ձեր անկեղծության և վստահության: Փորձեք ի պատասխան չբռնկվել և գործել սառը գլխով, քանի որ այժմ ձեզ ընդհանրապես պետք չեն կոնֆլիկտներ:

Ձկներ

Ձկների համար ավելի լավ է շաբաթվա առաջին կեսին ոչ մի կարևոր բան չպլանավորել։ Գործերն այժմ մի փոքր կդանդաղեն։ Եղեք համբերատար և մի՛ մերժեք ինքներդ ձեզ հետ ավելի հաճախ մենակ մնալու հաճույքը։ Հավաքեք էներգիա, մի շտապեք, կատարեք ձեր աշխատանքը և փնտրեք լավ տարբերակներ ապագայի համար: Չորեքշաբթի և հինգշաբթի աշխատեք խուսափել ավելորդ ֆիզիկական ակտիվությունից, ծանր առարկաներ մի բարձրացրեք, հակառակ դեպքում կարող եք վնասել մեջքը կամ մեջքի ստորին հատվածի հետ կապված խնդիրներ ունենալ։ Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է հարցազրույցների, ժամադրության ու կարևոր հանդիպումների համար։ Բայց զգույշ եղեք և նախօրոք մտածեք այն ամենի մասին, ինչ ասում եք: Ձեր հանգստյան օրերը նվիրեք զբոսանքներին կամ ստեղծագործությանը։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Դիտվել է 4121 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 3-9-ը 2025 թ․

03.11.2025
Այս ամիսն արդեն սկսել ենք Յուպիտերի, Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետադարձ շարժումով։ Այս հսկաների ազդեցությունը կզգացվի մինչև 2026 թվականի սկիզբը։ Այնուամենայնիվ, որոշ նշաններ կկարողանան խուսափել նրանց ազդեցությունից։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը 2025 թ․

27.10.2025
Այս շաբաթն անցումային շրջան է. աստղերը բոլորիս համար բավականին մարտահրավերներով լի նոյեմբեր են պատրաստում։ Սակայն այս մարտահրավերները հիմք են 2026 թվականի մեծ հաջողության համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 20- 26-ը 2025 թ․

20.10.2025
Շաբաթը սկսվում է նորալուսնով (հոկտեմբերի 21), ինչը նշանակում է, որ սա ամենահարմար ժամանակն է անձնական կյանքում փոփոխությունների և ցանկացած նոր սկիզբի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 13-19-ը 2025 թ․

13.10.2025
Այս շաբաթ՝ հոկտեմբերի 14-ին, ավարտվում է Պլուտոնի երկարատև նահանջի շրջանը, և ամեն ինչ մի փոքր ավելի կհեշտանա։ Բայց միայն մի փոքր, քանի որ նահանջող հսկաներ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը դեռևս մեզ հետ են։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 6-12-ը 2025 թ․

06.10.2025
Հոկտեմբերի 7-ի լիալուսինն այս շաբաթվա սկզբին լուրջ վնաս կհասցնի շատ նշանների սիրային կյանքին, բայց որոշների բախտը սիրո հարցում կբերի:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը 2025 թ․

29.09.2025
Այս շաբաթը հեշտ չի լինելու, բայց աստղերն առանձնահատուկ դժվար մարտահրավերներ չեն կանխատեսում։ Կկարողանանք հաղթահարել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-11-2025 11:00
Ռացիոնի կալորիականության սահմանափակում չունեցող ինտերվալային սովը չի բարելավում սրտանոթային առողջության և արյան գլյուկոզայի վերահսկողության ցուցանիշները։ Այս եզրակացությանն են եկել Պոտսդամ-Ռեբրյուկեի Մարդու սնուցման գերմանական ինստիտուտի (DIfE) գիտնականները։ 
06-11-2025 05:11
Ֆրանսիայի առաջին տիկինը բացահայտ ասել է իր սիրելիներին, որ անհանգստանում է նրանից, թե ինչպիսի տեսք ունի հագուստով։ Նախկին արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետիի խոսքով՝ Բրիջիտ Մակրոնը վախենում է, որ իր տաբատի ոտքերի միջև եղած անհաջող ծալքը կարող է խթանել անհեթեթ լուրերը, թե իբր նա ծնվել է որպես տղամարդ։ Այս դավադրության տեսությունը, որը տարածվել է սոցիալական ցանցերում մի քանի տարի առաջ, լուրջ հարված է հասցրել Ֆրանսիայի նախագահի կնոջ հոգեկան առողջությանը, RTL ռադիոկայանին ասել է Դյուպոն-Մորետին:
06-11-2025 04:19
Նյարդերի վնասվածքները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա, ընդ որում, օրգանիզմի արձագանքները տարբեր են տղամարդկանց և կանանց մոտ։ Այս եզրակացությանն են եկել ՄաքԳիլի համալսարանի գիտնականները։ Հետազոտողները պարզաբանել են, որ իմունային համակարգի փոփոխությունները կարող են բարձրացնել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, ներառյալ՝ տագնապայնությունը և դեպրեսիան։
06-11-2025 03:26
«Ռանինա» մանկական վոկալ մրցույթի յոթերորդ եթերաշրջանի հաղթողը Անիտա Աբգարյանն է։ Նա կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ-2025»-ում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
06-11-2025 02:30
BBC Radio 4-ի եթերում դերասանուհի Կիրա Նայթլին բացատրել է, թե ինչու ինքը և իր ամուսինը՝ երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, արգելում են իրենց դուստրերին՝ Էդիին և Դելայլային, օգտվել սոցիալական ցանցերից. «Ես սոցիալական ցանցերը սարսափելի եմ համարում, քանի որ դրանք անվերահսկելի տարածք են»։ Կիրան կարծում է, որ այսպես նրանք՝ որպես ծնողներ, պաշտպանում են իրենց երեխաներին այն տեղեկատվությունից և միջավայրերից, որոնք նրանք չեն կարող վերահսկել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2025
Դիտվել է 1263 անգամ
03.11.2025
Դիտվել է 549 անգամ
04.11.2025
Դիտվել է 259 անգամ
05.11.2025
Դիտվել է 257 անգամ
06.11.2025
Դիտվել է 180 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster