Ինչպիսին պետք է լինի կատարյալ սվիտերը 2024 թվականի աշնանը
02.10.2024
Զմրուխտին, որը 2024 թվականի գարուն-ամառ սեզոնում գրավել էր նորաձևության սիրահարների միտքն ու սրտերը, փոխարինելու է եկել կանաչի բոլոր երանգներից ամենաազնիվը՝ ձիթապտղի գույնը:
Թվում է, թե այս սեզոնում ձիթապտղի գույնի հանրաճանաչությունն այլևս քննության ենթակա չէ, իսկ ձիթապտղի երանգով սվիտերը զգեստապահարանի ամենանորաձև իրն է 2024 թվականի աշնան համար:
Ընդհանրապես, այս սեզոնին տաք շեշտադրումները պետք է արտահայտիչ լինեն. թրենդային են ծավալուն, հյուսվածքային և վառ տրիկոտաժը, պրինտները, համակցված ձևավորումներն ու անսովոր դեկորները: Այժմ սվիտերն ավելին է, քան ցուրտ սեզոնի հիմնական զգեստապահարանի գործնական բաղադրիչը: Դիզայներներն ու բրենդները գնալով ավելի շատ են առաջարկում ընտրել օրիգինալ, համարձակ կտրվածքով և ոճով մոդելներ, որոնց շնորհիվ այս պարզ իրը հայտնվում է ուշադրության կենտրոնում։
Ինչպիսի՞ն այն կարող էր լինել այն։ Կան շատ տարբերակներ, բայց արժե սկսել դասականներից: Բոլոր ժամանակների ամենաունիվերսալ տարբերակը բազային ջեմփերն է: Կլոր դեկոլտեով և ուղիղ կտրվածքով մոդելը երկար կծառայի ձեզ և հեշտությամբ կտեղավորվի ցանկացած կերպարի մեջ։ Քանի դեռ դրսում տաք է, դուք կարող եք հագնել բարակ տարբերակներ կամ գցել այն ձեր ուսերին, իսկ երբ ցրտի, փոխարինեք ավելի տաք սվիտերներով՝ պատրաստված բրդից կամ կաշմիրից:
Մեկ այլ ունիվերսալ և շատ սիրված մոդել է օձիքով պոլոն: Սա հարմար է ինչպես գրասենյակային տեսքի, այնպես էլ պարզապես քաղաքում զբոսնելու համար: Կարևոր չէ, թե որտեղ եք այն կրում, գլխավորն այն է, որ այն ձեզ անպայման կդարձնի նորաձև. ի վերջո, «թենիսկոր» թրենդը դեռ չի պատրաստվում զիջել իր դիրքերը։ Խորհուրդ է տրվում այն համադրել կանացի «ներքևի» և կոշիկների հետ՝ երկարաճիտ կոշիկներ, նավակներ, բալետկաներ։
Բարձր վզով սվիտերը նույնպես դեռ հակաթրենդների ցանկում չէ։ Այս մոդելի դեպքում դուք շարֆի կարիք չեք ունենա, այն հիանալի կպաշտպանի ձեր պարանոցը սառը քամուց։ Լավագույնն այն է, որ խաղադրույք կատարեք ծավալուն ոճի վրա, որը կնստի ցանկացած կազմվածքի պարագայում և հարմարավետություն կհաղորդի:
Հանգիստ կարող եք նաև փորձարկել և ընտրել ավելի անսովոր մոդելներ: Օրինակ՝ կապիչներով սվիտեր, գլխարկով, պրինտով, կախված ուսերով, կարճ, մեծ չափսերով կամ նուրբ գործվածքով: Նորաձևության սիրահարները դրանք համադրում են ամեն ինչի հետ՝ սկսած խիստ մինիներից և կոկետային կիսաշրջազգեստներից մինչև թռչող զգեստներ, դասական տաբատներ և ջինսեր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1729 անգամ
Читать на русском
|