Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 23-29-ը 2024 թ․

23.09.2024

2024 թվականի սեպտեմբերի վերջին շաբաթը դրական փոփոխություններ կբերի կենդանակերպի բոլոր նշաններին։ Միայն թե շաբաթվա կեսին պետք է ավելի ուշադիր և զգույշ լինել, քանի որ կա խաբեբաների հետ բախվելու վտանգ։

Խոյ

Խոյերի համար սեպտեմբերի վերջին շաբաթը շատ նշանակալից ու հաջող կլինի կյանքի ապագա ընթացքի համար։ Շատերը կկանգնեն լուրջ ընտրությունների առաջ՝ ինչպես իրենց աշխատանքային, այնպես էլ անձնական կյանքում: Այդ որոշումները երկար ժամանակ իրենց ազդեցությունը կունենան, ուստի խորհուրդ է տրվում առավելագույն իմաստություն և զգուշություն ցուցաբերել կամ օգնություն խնդրել մտերիմններից: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը և կենտրոնանալ սննդակարգի վրա։ Անձնական ոլորտում Խոյերին սպասվում են որոշ անակնկալներ։

Ցուլ

Ցուլերը պետք է հատկապես զգույշ լինեն մեքենա վարելիս և ցանկացած ջրային ճանապարհորդության ժամանակ: Անգամ կարճատև ճանապարհորդությունը ջրային մոտորանավակով կարող է վերածվել փորձանքի, որի հետևանքները կարող են երկար ժամանակ փչացնել ձեր տրամադրությունը։ Այնուամենայնիվ, շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ շրջան կլինի ցանկացած ֆինանսական և նյութական գործի համար՝ սպասեք հաջողությունների ու հարմար հնարավորությունների՝ հին դրամական հարցերը լուծելու համար։ Ցուլերի առողջական վիճակը, ինչպես նաև նրանց սիրային հարաբերությունները կայուն կլինեն։

Երկվորյակ

Երկվորյակները պետք է կենտրոնանան իրենց արտաքինի և կերպարի վրա։ Լայն լսարանի առջև առաջիկա հայտնության հետ կապված, կարող է անհրաժեշտություն առաջանալ ոչ միայն գրավիչ, այլև հրաշալի տեսք ունենալ: Կարող է իմաստալից լինել պրոֆեսիոնալ ոճաբաններից կամ իմիջ ստեղծողներից օգնություն խնդրելը: Շաբաթվա կեսին ծագած թեթև կասկածներն ու անվճռականությունը շուտով կփոխարինվեն վստահ դիրքորոշմամբ և սեփական ուժերի նկատմամբ հավատով։ Արդյունքները ձեզ սպասեցնել չեն տա. դա կարող է արտահայտվել ժողովրդականության, հեղինակության բարձրացման, կարիերայի առաջխաղացման կամ ֆինանսական եկամուտների ավելացման մեջ: Իրենց անձնական կյանքում Երկվորյակները կկենտրոնան հարաբերությունների սեռական կողմի վրա։

Խեցգետին

Շաբաթվա սկզբին Խեցգետինները պետք է աշխատավայրում խուսափեն կոնֆլիկտներից ու թյուրիմացություններից։ Սա կօգնի պահպանել լավ համբավը և որոշ դեպքերում, նույնիսկ, պաշտոնը: Շաբաթվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում կենտրոնանալ առողջության ու ֆիզիկական ակտիվության վրա։ Կարող է անհրաժեշտ լինել օպտիմալացնել ձեր առօրյան, կարգավորել սննդակարգը և ավելի շատ ժամանակ հատկացնել ակտիվ հանգստի համար: Հանգստյան օրերն ավելի լավ է անցկացնել բնության գրկում, ջրավազանների մոտ։ Անձնական ոլորտում լավագույն հեռանկարներ են սպասվում այն Խեցգետիններին, ովքեր երկար ժամանակ է, ինչ փնտրում են իրենց զուգընկերոջը։

Առյուծ

Առյուծները հնարավորություն կունենան բացել իրենց թեւերը և լայն հասարակությանը ցույց տալ իրենց վառ անհատականության բոլոր կողմերը, տաղանդներն ու ձեռքբերումները, ինչը կարող է հանգեցնել ճանաչման և ժողովրդականության։ Սակայն դա անելու համար նրանք պետք է հաղթահարեն իրենց բնական ծուլությունը և չտրվեն թուլություններին։ Այս դեպքում Առյուծները կկարողանան օգտակար շփումներ ու ծանոթություններ հաստատել, որոնք նշանակալից կդառնան նրանց հետագա մասնագիտական ու բիզնես նպատակների համար։ Ինչ վերաբերում է առողջությանը, ապա այն կլինի այն մակարդակի վրա, որը կախված կլինի հենց Առյուծների խնամքից։ Առողջությունը պահպանելու համար նրանք պետք է խուսափեն չափից շատ ուտելուց և խմելուց: Ֆինանսական վիճակը նույնպես կայուն կլինի՝ աճի դրական հեռանկարներով։

Կույս

Այս շաբաթ Կույսերը կցուցաբերեն ակտիվություն և հաջողություններ, և ոչ միայն աշխատանքի ոլորտում։ Ծնողները կկարողանան իրենց երեխաներին տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ նրանց դնելով հաջողության ճանապարհին: Ֆինանսական իրավիճակը նույնպես բարենպաստ կլինի, եթե այս նշանի ներկայացուցիչները զգույշ լինեն ծախսերի հարցում և չօգտվեն հարստանալու հեշտ ուղիներ առաջարկող խաբեբաների հնարքներից։ Կույսերի առողջությունը լավ կլինի, իսկ ռոմանտիկ հարաբերությունների ոլորտը հաճելի անակնկալներ կպարգևի։ Աստղագուշակները խորհուրդ են տալիս շաբաթվա վերջին կենտրոնանալ ֆինանսական հարցերի վրա։

Կշեռք

Կշեռքներին շաբաթվա սկզբին ներքին տատանումների ու կասկածների բարդ շրջան է սպասվում։ Շատերը կարող են դժվարանալ կարևոր որոշումներ կայացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում, այդ թվում՝ սիրային հարաբերություններում: Այս վիճակը կարող է բացասաբար ազդել ինքնազգացողության վրա, և ոմանք կարող են նույնիսկ հոգեսոմատիկ հիվանդություններ ունենալ: Սակայն շաբաթվա երկրորդ կեսին իրավիճակը կսկսի փոխվել դեպի լավը։ Կշեռքները վստահություն ձեռք կբերեն, կգրավեն ուրիշների ուշադրությունը, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան իրենց գաղափարները կամ հմտությունները ներկայացնել հանրությանը: Ռոմանտիկայի ոլորտը կդառնա ավելի պարզ և կայուն, իսկ ձեր ընդհանուր առողջությունը կբարելավվի։

Կարիճ

Շաբաթվա սկզբին Կարիճներն ակտիվորեն կզբաղվեն ինտելեկտուալ գործունեությամբ, ինչը նրանց մոտ ապագայում շոշափելի արդյունքներ կբերի։ Սակայն շաբաթվա կեսին այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում մի փոքր գաղտնիություն պահպանել, նվազագույնի հասցնել շփումները, խուսափել վեճերից ու կոնֆլիկտներից, վարել ավելի մեկուսացված ապրելակերպ։ Շաբաթվա երկրորդ կեսը կլինի պատկերացումների, կանխատեսումների և ապագայի ճշգրիտ նախագծման ժամանակ: Կարիճները կկարողանան հստակ տեսնել հնարավոր փոփոխությունները և գնահատել այն ռիսկերը, որոնք կապված են տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Առողջությունը դժվար թե անհանգստացնի, իսկ ֆինանսական վիճակը աստիճանաբար կբարելավվի։

Աղեղնավոր

Աղեղնավորները պետք է զգուշանան իրենց ոչ գործնականությունից, որը կարող է պայմանավորված լինել հուզական տատանումներով։ Նրանցից շատերը վտանգում են խաբվել պատահական ծանոթների կողմից՝ չափից դուրս դյուրահավատություն ցուցաբերելով հավանական խաբեբաների նկատմամբ: Հաջողակ կլինեն նրանք, ովքեր կկարողանան վերահսկել իրենց ֆինանսական ծախսերը՝ չտրվելով էմոցիաների ազդակներին և խուսափելով բիզնեսում անլուրջ որոշումներից։ Առողջությունը լավ մակարդակի վրա կլինի, եթե հագնվեք եղանակին համապատասխան և ուշադրություն դարձնեք պատշաճ քնի վրա։

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն լուծել ապահովագրության, ժառանգության կամ վարկերի հետ կապված ֆինանսական հարցեր։ Այս խնդիրները նախընտրելի է սկսել լուծել հինգշաբթի օրը, երբ կբացվեն նոր հնարավորություններ։ Ուսուցման, տեղեկատվություն ստանալու կամ մաթեմատիկական հաշվարկների հետ կապված հարցերը նպատակահարմար է լուծել երկուշաբթի-երեքշաբթի օրերին։ Այս ժամանակը պետք է օգտագործվի նաև մոտ ապագայի պլանավորման համար։ Այծեղջյուրները դժվար թե առողջական խնդիրների հանդիպեն, սակայն լավ ֆիզիկական կազմվածքը պահպանելու համար ջանքեր կպահանջվեն: Ինչ վերաբերում է անձնական ֆինանսներին, ապա Այծեղջյուրները պետք է անցնեն խելացի խնայողության ռեժիմի:

Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսները նոր հորիզոններ կբացեն ինքնադրսևորման եւ իրենց տաղանդների բացահայտման համար։ Նրանցից շատերը կփորձեն հանդես գալ անսովոր դերերում և իրենց մասին բարձրաձայն կհայտարարեն հասարակությանը։ Նրանք, ում աշխատանքը կապված է գիտության կամ տեխնիկական նորարարությունների հետ, ստիպված կլինեն իրական բեկումնային տեղաշարժեր կատարել և հաղթել իրենց մրցակիցներին։ Ջրհոս ուսուցիչները կկարողանան մեծ ուշադրություն և հեղինակություն գրավել, իսկ ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներն իսկական գլուխգործոցներ կստեղծեն: Լավ առողջությունը կապահովեն ոչ այնքան առողջ սովորությունները, որքան դրական հույզերն ու ոգեշնչումը։

Ձկներ

Չմտածված որոշումների պատճառով Ձկները կարող են ֆինանսական աննշան վնասների բախվել: Կարևոր է խուսափել արագ հարստանալու հեշտ ուղիների գայթակղությունից, քանի որ դրանցից շատերը կապված կլինեն խաբեությունների հետ: Այս իրավիճակում ընկերները կարող են կարևոր աջակցություն ցուցաբերել։ Շաբաթվա վերջում այս նշանի ներկայացուցիչները կհայտնվեն հանրաճանաչության գագաթնակետին՝ գրավելով հակառակ սեռի ուշադրությունը, իսկ ստացած հաճոյախոսություններն իրավամբ կարող են վերագրել իրենց հմայքին ու տաղանդին։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2224 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 16-22-ը 2024 թ․

16.12.2024
Վերջապե՜ս։ Մերկուրիի նահանջի շրջանն ավարտվել է, և այժմ ամեն ինչ ավելի լավ կլինի։ Ճիշտ է, ոչ բոլորի համար և ոչ անմիջապես, բայց եկեք ամեն ինչի մասին խոսենք հերթով:

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 9-15-ը 2024 թ․

09.12.2024
Մերկուրիի նահանջի վերջին շաբաթն է, և այս երկնային թափառաշրջիկը կկատաղի: Հետևաբար, մենք կուտակում ենք համբերություն և նախուտեստներ՝ սթրեսից ազատվելու համար

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 2–8-ը 2024 թ․

02.12.2024
Նահանջող Մերկուրին շարունակում է դանդաղեցնել մեր բազմաթիվ գործեր, սակայն նրա ազդեցությունն աստիճանաբար թուլանում է:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը 2024 թ․

25.11.2024
Կենդանակերպի նշաններից շատերին հանգիստ շաբաթ է սպասվում, ինչը թույլ կտա ուժ ու էներգիա խնայել ոչ այնքան հեշտ տարվա վերջի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 18-24-ը 2024 թ․

18.11.2024
Այս շաբաթ սպասվում են հետաքրքիր և հագեցած իրադարձություններ, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ մեր նպատակները և զարգացնել ռազմավարական մտածողությունը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 11-17-ը 2024 թ․

11.11.2024
Աստղերն ասում են, որ շաբաթը դժվար է լինելու կրակի նշանների, հեշտ՝ ջրային նշանների համար։ Բայց մի շտապեք անհանգստանալ դժվարությունների համար. կանխատեսումները մեզ տրվում են նրա համար, որպեսզի կարողանանք պատրաստվել հնարավոր դժվարություններին և նվազագույն կորուստներով հաղթահարել դրանք:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2024 12:11
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմում այսուհետ հնարավոր կլինի դիտել «Հարաբերություններ» դրաման, որի հեղինակն ու բեմադրիչն Էլմիրա Սոլոյանն է։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանը, Արմեն Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Ելենա Կասիմյանը։
21-12-2024 11:15
Օմսկում ընթացող գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում կանանց մենասահքի կարճ ծրագրից հետո առաջատարը Ադելյա Պետրոսյանն է, որը վաստակել է 85,78 միավոր։ Լավագույն եռյակում են նաեւ Ալինա Գորբաչովան (77,57) եւ Աննա Ֆրոլովան (75,01)։
21-12-2024 02:24
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին The Envelope ամսագրի նոր նկարահանման ժամանակ ցուցադրել է իր կազմվածքը բաց ուսերով զգեստով։ Հրատարակությունը լուսանկարը հրապարակել է սոցցանցերում։ 49-ամյա Անջելինա Ջոլին դարձել է ամսագրի դեմքը։
21-12-2024 01:28
Հոլիվուդյան դերասանուհի Մեգան Ֆոքսին կասկածում են դերասան Միկել Մորոնեի հետ սիրավեպի մեջ՝ ռեփեր Machine Gun Kelly-ի հետ բաժանվելուց հետո։ Այս մասին հայտնում է E!News տաբլոիդը։ Մեգան Ֆոքսի և Միկել Մորրոնեի սիրավեպի մասին բամբասանքները ծագել են «Մեգան. ձեր խոնարհ ծառան» ֆիլմում նկարահանումից հետո, որոնցում դերասանները խաղում էին գլխավոր դերերը:
20-12-2024 14:14
Հիրոսիմայի համալսարանի Կենսաբժշկական գիտությունների և առողջության բարձրագույն դպրոցի գիտնականները պարզել են, որ կոֆեինը շաքարով կամ արհեստական քաղցրացուցիչներով ավելի շատ է խախտում մկների ցիրկադային ռիթմերը, քան նույն խթանիչը՝ զուգորդված պարզ ջրի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science of Food (SF) ամսագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2024 թ․

01.12.2024
Դեկտեմբերի վերջին այնքան խառնաշփոթ կլինի, որ նույնիսկ առանց Մերկուրիի շատ բան կսողա դեպի ներքև: Բայց մի շտապեք նեղսրտվել. խնդիրները ձեզ կշրջանցեն, եթե չկորցնեք կենտրոնացումը:

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.12.2024
Դիտվել է 1075 անգամ
17.12.2024
Դիտվել է 765 անգամ
18.12.2024
Դիտվել է 663 անգամ
18.12.2024
Դիտվել է 630 անգամ
19.12.2024
Դիտվել է 418 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster