Ինչպես կրել ժանյակը 2024 թ․ ամռանը՝ նրբագեղ տեսք ունենալու համար
28.06.2024
Ժանյակը սեզոնի գլխավոր թրենդներից է։ Շոգ եղանակին դիզայներներն առաջարկում են այն կրել ոտքից գլուխ։ Ներկայացնում ենք, թե ինչպես դա անել նորաձեւ:
Կանացիության նորաձևությունը վերջապես գրավեց թրենդները. մեծ չափսերին և առնական ուրվագծերին փոխարինելու են եկել գրկող ձևվածքները, համարձակ կտրվածքները և կիսաթափանցիկ գործվածքները: Բոլորիս կողմից սիրված փայլերի և ժապավենների հետ միասին նորաձևություն է վերադարձել նաև ժանյակը։
Սկանդինավյան աղեեցիկ նորաձևության տները մեզ դեռ ձմռանն էին համոզում. զգեստապահարանի բաց տարրերը հաջորդ սեզոնին կատարյալ բաղադրիչ կլինեն ցանկացած կերպարի համար: Այս մի քանի ամիսների ընթացքում դրանք իսկապես դարձել են street style look-ի անբաժանելի մասը և համալրել բազմաթիվ նորաձևության տների հավաքածուներ։ Եվ եթե ավելի վաղ այս բաղադրիչը հագուստների վրա հայտնվում էր որպես դեկորատիվ դետալ (ներդիր կամ հարդարում), ապա 2024 թվականի ամռանը դիզայներներն առաջարկում են ոտքից գլուխ ժանյակ հագնել։
Նորաձևություն են վերադարձել ոչ միայն ժանյակավոր զուգագուլպաները, այլև տարբեր զգեստներ, կիսաշրջազգեստներ և տաբատներ, տոպեր, բլուզներ, բաճկոններ և նույնիսկ կոշիկներ։ Իհարկե, այս մոդելներից ոչ բոլորն են կիրառելի ամենօրյա զգեստապահարանի համար, բայց դրանք, անշուշտ, տպավորիչ տեսք կունենան երեկույթի կամ այլ հատուկ միջոցառման ժամանակ:
Եվ ամենակարևորը. բարակ ժանյակը պարզվեց, որ լիովին հարմար նյութ է գործնական հագուստի համար՝ դասական բաճկոնի, palazzo տաբատի կամ կոստյումի ժիլետի վրա այս նյութն էլ ավելի շահեկան և նրբագեղ տեսք ունի:
Ժանյակով իրերը շատ հեշտ են ինտեգրվում ձեր ամենօրյա զգեստապահարանին: Ժանյակով կիսաշրջազգեստները կարելի է (և նույնիսկ պետք է) ոճավորել ինչպես կոպիտ, լայնածավալ վերնաշապիկով, այնպես էլ նուրբ կտավատե բաճկոններով՝ ամրագոտիով ընդգծված իրանով: Իսկ ժանյակավոր տոպերը կարելի է կրել մաքսի կիսաշրջազգեստի/ջինսերի, Miu Miu ոճի ժակետի և հասարակ սև սանդալների կամ սլինգետների հետ:
Եվս մեկ հետաքրքիր տարբերակ է ժանյակը սպորտային կոշիկների հետ համատեղելը։ Ժանեկավոր կիսաշրջազգեստը կամ զգեստը սպորտային կոշիկների հետ համատեղ կստեղծեն նուրբ և ռոմանտիկ կերպար, որը հարմար է ամենօրյա զգեստապահարանի համար: Այս հանդերձանքը թարմ և անսովոր տեսք կհաղորդի, հատկապես, եթե ավելացնեք հակապատկեր աքսեսուարներ:
Այս ամառվա մեկ այլ, թերևս ամենանորաձև հնարքը տաբատի կամ ջինսի վրայից ժանյակավոր թափանցիկ զգեստ/երկար տոպ/, կիսաշրջազգեստ կրելն է։ Հնարավոր է, որ այս շերտադրումը բոլորի համար չէ, բայց եթե դուք ոճի զգացում ունեք, կարող եք ընտրել ճիշտ աքսեսուարներ և կոշիկներ, որպեսզի այս համադրությունը նրբագեղ, այլ ոչ թե անհարմար տեսք ունենա:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2118 անգամ
Читать на русском
|